$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Մարտին Սկորսեզե. «Ո՞ւր է շարժվում կինոն»

Սկորսեզեի հարցազրույցը 6 հանրահայտ ռեժիսորների հետ


Կինոյի դարաշրջանի ավարտը, որը համընկավ 20-րդ դարի ավարտի հետ, կինեմատոգրաֆիստներին մղում է ինքնառեֆլեքսի։ Հավանաբար փորձելով վերլուծել, թե ինքն ամբողջ կյանքի ընթացքում ինչով է զբաղվել, Մարտին Սկորսեզեն օգնության համար դիմել էր ժամանակակից այն ռեժիսորների փորձառությանը, ում արվեստը բարձր էր գնահատում։ Իր վեց գործընկերներին նա հարցեր է ուղղել կինոյի մասին, և Cahiers du cinema-ում տպագրված այդ հարցուպատասխանը հետաքրքրություն է ներկայացնում ոչ  միայն անվանի մասնակիցների շնորհիվ, այլև հենց հարցաշարը կազմողի՝ համաշխարհային կինոյում մեծ հեղինակություն և բարձր ճաշակ ունեցող դասական պրոֆեսիոնալի շնորհիվ, ով շարունակում է զարմացնել և գրավել հանդիսատեսին։ 
1․Ո՞ւր է շարժվում կինոն։ Հակվա՞ծ է այն, արդյոք, անհետանալու, հայտնագործո՞ւմ է, արդյոք, որևէ նոր դաշտ իր վերածննդի համար, թե՞ գտնվում է մուտացիայի շրջանում։ 
2․Հին կինոյից ստանո՞ւմ եք ոգեշնչում։ Եթե այո, ապա ի՞նչ կերպ և ո՞ր ռեժիսորներից։ 
3․Ի՞նչն է ձեզ ստիպում ֆիլմեր նկարահանել։ 
4․Կարո՞ղ ենք հաղթանակած համարել այն մարտը, որը մղվում էր կինոն արվեստի լիիրավ տեսակ ճանաչելու համար։ Եթե այո, ապա ի՞նչ տվեց դա մեզ։ Եվ ի՞նչը դեռևս արված չէ՝ այդ հաղթանակն ամրապնդելու համար։ 
5․Եղե՞լ է ձեր կյանքում մի այնպիսի պահ, երբ դուք, նայելով էկրանին, մտածել եք՝ հենց այսպիսին պիտի լինի կինոն։ 

Ջոն Քարփենթեր 

1․Ուր է շարժվում կինո՞ն։ Առա՛ջ։ Փոխվում են ոճերը, զարգանում է տեխնոլոգիան, բայց հոլիվուդյան ֆիլմի բազային՝ երեք գործողությամբ կառուցվածքը մնում է։ Անկախ ֆիլմերն այսօր գրավում են հանդիսատեսի ավելի լայն շրջանակ, քան մի քանի տարի առաջ էր։ Անձնական կինոն, այսինքն՝ ռեժիսորի անհատական աշխարհայացքն արտացոլող ֆիլմը, դեռևս ապրում է։ 

2․Ես ահռելի ոգեշնչում եմ ստանում հին ֆիլմերից։ Իմ աշխատանքը ներծծված է Հովարդ Հոուքսի, Բունյուելի, Հիչքոկի, Ջոն Սթյորջեսի, Օրսոն Ուելսի և շատ այլոց ազդեցությամբ․․․ 

3․Ֆիլմեր նկարահանելը միակ գործն է, որի համար պիտանի եմ։ 

4․Հանդիսատեսի մի հսկայական քանակություն կինոն չի ընկալում լրջությամբ, որպես արվեստ․ նրանց համար կինոն սոսկ զվարճանք է։ Այդուհանդերձ, գոյություն ունի մարդկանց մի ոչ մեծ թվաքանակ, որը խոստովանում է, թե որոշ ֆիլմեր կարող են համարվել արվեստի գործեր։ 

5․Պահը, որն ինձ համար բացահայտում է կինոյի էությունը, քավության իմ սիրելի տեսարանն է «Ռիո Բրավո» ֆիլմում․ հերոսը, ով հաշտություն է կնքում խավարի հետ։ «Կտրիր կոկորդը» երգը, որը կոչված է մահու չափ վախեցնելու, առաջացնում է հակառակ ռեակցիա։ Հոլիվուդյան մեծն ոճում դա առավելագույնս համարձակ պահ է։ Անկրկնելի կինո։ 

Աբել Ֆերարա

1․Ո՞ւր է շարժվում կինոն։ Այն շարժվում է ուղիղ դեպի․․․ Ես հենց նոր դիտեցի «Բռնել կարճլիկին» ֆիլմը։ Էլմոր Լեոնարդը, ում վեպի հիման վրա նկարահանվել է ֆիլմը, ինձ համար հանդիսանում է, այսպես ասած, անիծյալ 20-րդ դարի Մարկ Տվենը։ Նա ինձ առաջարկեց էկրանավորել «Բռնել կարճլիկին» վեպը, և ես գործեցի ճակատագրական սխալ՝ հրաժարվեցի, որովհետև դա հենց այն պահին էր, երբ ինձ գումար էին տվել «Նյու Յորքի արքան» ֆիլմի համար, և իրավիճակն այսպիսին էր՝ «հիմա կամ երբեք»։ Ես դիտել եմ ֆիլմը երեք անգամ՝ ինքնաթիռում, և չորրորդ անգամ վերջապես կենտրոնացա։ Ի՞նչ կատարվեց։ Այն, ինչը հետաքրքրություն էր ներկայացնում վեպում, ֆիլմում իսպառ բացակայում էր․․․ Ո՞ւր է շարժվում կինոն։ Այնտեղ, ուր իրեն ուզում են տանել։ 

2․Իմ ոգեշնչման աղբյուրը Մարտին է։ Դե, իրականում ի՞նչ կարելի է ասել։ Ժան Վիգո և ոչ թե Ջոզեֆ Լոուզի՞։ Ինգմար Բերգման, բայց ոչ Մայքլ Սնոո՞ւ։ Կինոն օդի պես է։ Այն այստեղ է, և վե՛րջ։ Ես համերաշխության զգացում ունեմ բոլոր ռեժիսորների հետ՝ լավ, դաժան, անուղղելի, որովհետև նրանք բոլորն էլ միևնույն թիանավում փորձում են նկարահանել հաջողված պլան նողկալի պայմաններում։ Պետք է, սակայն, խոստովանեմ, ես ոգեշնչում եմ ստանում այն ամենից, ինչն ինձ շրջապատում է, և ոչ թե սրա կամ նրա ֆիլմերից, նույնիսկ՝ լավագույն ռեժիսորների։ 

3․Ի՞նչն է ինձ դրդում նկարահանել։ Ինձ համար նկարահանելը նման է շնչելուն։ Ես սիրում եմ այդ գործը։ Հիշո՞ւմ եք Դիլանին․ «Յուրաքանչյուրն իր շնորհն ունի»։ Փա՛ռք Աստծո, աշխարհում կա մի գործ, որ ես կարողանում եմ անել, այլապես կլինեի կառավարիչ «ՄըքԴոնալդսում»։ Բայց նկարահանելը նույնքան հեշտ է։ Դա նման է շնչառությանը կամ սրտի զարկերին։ 

4․Ինչո՞ւ տխրել դրա պատճառով։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ է արվեստի գործը։ 

5․Ռոբերտ դե Նիրոն և Հարվի Քեյթելը «Չար փողոցները» ֆիլմում՝ բարի ետևի սենյակում․ էպիզոդի անսովոր երկար պլան փոքրիկ տարածքում՝ ցածր կետից նկարահանված, Ուելսի «Չարի կնիքը», Քրիսթոֆեր Ուոքենն՝ իր եղբոր դագաղի վրա նստած, իմ վերջին՝ «Հուղարկավորություն» ֆիլմում, տեսարանը, որտեղ ես էլեկտրաշաղափիչով սպանում եմ քնած աղքատին, իմ առաջին՝ «Շաղափ-մարդասպանը» ֆիլմում։   

Ալեն Ռենե 

1․Ես մի մարդ եմ, ով ինքն էլ չգիտե, թե ուր է գնում։ Կինոն, ինչպես և իր բարեկամ-բարեկամուհիները՝ կերպարվեստը, պարը, թատրոնը, երաժշտությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, երգը, մյուզիք-հոլը, մի թիթեռնիկ է, որը պարբերաբար դառնում է թրթուր, որպեսզի հետո վերստին կերպարանափոխվի այլ երանգի թիթեռնիկի։

2․Ինձ համար գոյություն չունեն «հին» ֆիլմեր։ Քանի որ ես դրանք դիտում եմ, դրանք մնում են ժամանակակից։ Ես միշտ վարվում եմ որսորդի պես և առանց խղճի խայթի կողոպտում եմ բոլոր ռեժիսորներին։ Հատկապես շատ որսամիս կա անտառում՝ Մարտին Սկորսեզեի ստեղծագործություններում։ 

3․Ես երկար ժամանակ մեջբերում էի գործընկերներիցս մեկի պատասխանը․ «Միայն ագահություն»։ Հիմա ես մտածում եմ, որ «տուն հաց բերելը» ավելի ճշգրիտ ձևակերպում է։ 

4․․․․

5․Ենթարկվելով «սնոբ» համարվելու վտանգին՝ ասենք․․․ գիշերային ներխուժումը տուն՝ Բորզեյգիի «Լուսնի լուսաբացը-2» ֆիլմում։ 

Ջոն Վու

1․Կինոն չի պատրաստվում որևէ տեղ անհետանալ, բայց այն այլևս չունի նախկին մաքրությունը, գեղեցկությունը, էնտուզիազմը, չկա երբեմնի զմայլանքը իրականության առաջ։ Չկա այն ամենը, ինչը բնորոշում էր կինոն, հատկապես՝ ֆրանսիական «Նոր ալիքի» փորձարարությունների դարաշրջանում։ Մերօրյա կինոն դարձել է չափից դուրս պարզունակ, այն կորցրել է իր արտահայտչականությունը։ Ֆիլմերի մեծ մասը բավարարվում է պատմության շարադրմամբ, պատմությունները փորձում են ներկայացնել հնարավորինս ավելի գրավիչ և այդ պատճառով «զարդարում են», ինչի արդյունքում ֆիլմերը առհասարակ զրկվում են բովանդակությունից և ընդհանրապես ջնջում են ռեժիսորի անհատականությունը։ Ես հավատում եմ, որ ապագայում մեզ սպասվում են մեծ փոփոխություններ։ Հնարավոր է՝ այդ նոր «Նոր ալիքը» կենտրոնանա մարդու հոգևոր արժեքների, բնության հետ նրա փոխհարաբերությունների վրա։ 

2․Ինձ հուզում է գլխավորապես 1960-1970-ականների կինեմատոգրաֆը։ Ես հավասարապես զգացել  եմ Ֆելինիի, Անտոնիոնիի, Սկորսեզեի, Պեկինպայի, Կոպոլայի, Մելվիլի, Տրյուֆոյի, Դեմիի, Կուբրիկի, Հիչքոկի և Կուրոսավայի ազդեցությունը։ «Նոր ալիքի» բոլոր ռեժիսորները՝ թե՛ ֆրանսիական և թե՛ ամերիկյան կինոյում, իրենց ներդրումն են ունեցել իմ ստեղծագործական կյանքում՝ փոխելով կինոյի մասին պատկերացումներս։ Ես ուսումնասիրել եմ ոչ միայն նրանց տեխնիկան, այլև ռեժիսուրայի նոր մեթոդը․ նրանց ֆիլմերի ոգին ու բնույթը խոր հետք են թողել իմ ներսում։ «Ժյուլը և Ջիմը», «Սամուրայը», «8 ու կեսը», «Չար փողոցները», «Վայրի ավազակախումբը», «Դոկտոր Սթրեյնջլովը», «Յոթ սամուրայները», «Շերբուրյան հովանոցները», «Կնքահայրը»՝ այս բոլոր ֆիլմերը ահռելի վիզուալ ազդեցություն են թողել իմ աշխատանքի վրա։ Գլխավոր բացահայտումն ինձ համար այն էր, որ երբ այդ ռեժիսորները պատմում էին պատմություն, կինոխցիկն, ըստ էության, դառնում էր առաջին պլանի գործող անձ։ 

3․Ես սիրում եմ կերպարվեստը, պոեզիան, մարդկանց, երաժշտությունը։ Երբ մանուկ էի, երազում էի երաժիշտ դառնալ։ Բայց, հասունանալով, ես հասկացա, որ երբեք չեմ կարողանա ամեն ինչ իրագործել՝ այդքան մեծ ժամանակ հատկացնելով իմ հոբբիներից յուրաքանչյուրին։ Միայն կինոյում ես հնարավորություն ստացա միավորել այդ բոլոր տարրերը, դրանց միաձուլումը դարձնել նոր արտահայտչամիջոց։ Բայց ամենակարևորը, իմ կարծիքով, այն է, որ ֆանսիացի ու ամերիկացի այդ բոլոր մեծ ռեժիսորներն ինձ վարակեցին կինո նկարահանելու ցանկությամբ։ Ես նրանց ընկալում էի որպես պոետների, ովքեր սեփական ստեղծագործություններին տվել էին իրենց մի մասնիկը։ Կինոն ինձ համար դարձավ ինտիմ կիրք։ Սկորսեզեն, ում համարում եմ իմ ուսուցիչներից մեկը, ինձ թվում է բանաստեղծական աշխարհայացք ունեցող ռեժիսորի նմուշ։ Նա, ինչպես և իմ մյուս սիրելի հեղինակները, իր ստեղծագործություններում արտահայտել է սեփական ներաշխարհը։ Հենց այդպիսիների ինտելեկտուալ ազնվությունն էլ ինձ դրդել է զբաղվել կինոյով։ 

4․Ես հավատում եմ, որ այդ մարտն ավարտվել է հաղթանակով։ Որպես օրինակ կվկայակոչեմ այնպիսի ֆիլմեր՝ արվեստի գործեր, ինչպիսիք են «Լոուրենս Արաբացին», «Ժյուլը և Ջիմը», «Չար փողոցները», «Կատաղի ցուլը», «Վայրի ավազակախումբը», «2001 թվականի տիեզերական ոդիսականը», «Կնքահայրը», «Սամուրայը» (որն անհավատալի հաջողություն ունեցավ Ասիայում), «8 ու կեսը» և այլն։ Այս ֆիլմերը հզորագույն ազդեցություն են թողել կինեմատոգրաֆիստների երիտասարդ սերունդների վրա։ Հենց այդ պատճառով էլ ի հայտ եկան այդքան մեծ թվով անկախ ռեժիսորներ․ նրանք ավելի մեծաթիվ էին, քան նախկինում։ Հեղինակային հավակնոտ ֆիլմերը շատ ավելի բովանդակալից էին հոլիվուդյան գերարտադրանքի համեմատ։ Եթե հաջողվեր անկախության այդ ոգին պահպանել նաև մեծաբյուջե ֆիլմերի ֆինանսավորման համակարգի պայմաններում, մենք, վստահաբար, կգտնեինք այն անկյունը, որտեղ ռեժիսորը կկարողանար ինքնարտահայտվել լայն լսարանի առաջ։   

5․Կինոյում ինձ իրականում այնքան երևույթներ են ապշեցրել, որ ես պարզապես կներկայացնեմ առանցքային տեսարաններ ունեցող ֆիլմերի ցանկը։ 
«Չար փողոցները»․ ֆինալային տեսարանը, որտեղ Ռոբերտ դե Նիրոն գնում է փոքրիկ փողոցով՝ վզի վրայի վերքը ձեռքով սեղմած։ 
«Ժյուլը և Ջիմը»․ Ժաննա Մորոյի ստոպ-կադրերը։ 
«Սամուրայը»․ սկզբնական տեսարանը՝ առաջին պլանում՝ թռչնի վանդակով, և երկրորդ պլանում՝ բազմոցին պառկած Ալեն Դելոնով։ 
«8 ու կես»․ առաջին էպիզոդը, որտեղ Մարչելո Մաստրոյանին սավառնում է ավտոմոբիլային խցանման վերևում։
«Կնքահայրը»․ տեսարանը, որտեղ բոլոր պարզաբանումներն ավարտելուց հետո Դայան Կիտոը հարցնում է Մայքլին, թե պատկանում է նա, արդյոք, մաֆիային, իսկ Մայքլը պատասխանում է «ոչ» և փակում է դուռը, որն իրենց բաժանում է։ 
«Յոթ սամուրայները»․ վերջին տեսարանը՝ գյուղացիների տոնակատարությունը, երբ այդ նույն պահին վերջին սամուրայը կանգնած է իր անգոյացած ընկերների գերեզմանների կողքին։    
«Բոնին և Քլայդը»․ ֆինալային սպանդից առաջ սիրեկանները երկար ու լուռ նայում են միմյանց՝ ընդունելով իրենց ճակատագիրը։ 
«2001 թվականի տիեզերական ոդիսականը»․ առաջին մարդկանց մասին էպիզոդի առաջին 2 րոպեն։  
«Վայրի ավազակախումբը»․ հասարակաց տանը՝ հաշվեհարդարի ֆինալային տեսարանից առաջ, երբ այդ անձինք հայացքներ են փոխանակում, և Ուիլյամ Հոլդենը նետում է․ «Ի՞նչ է սա նշանակում․․․»։ 

Տակեշի Կիտանո

1․Կարող եմ ասել, որ այն կինոն, որին ես ծանոթ եմ, չի անհետացել։ Այն գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ ես չեմ դադարել նկարահանել ֆիլմեր, որոնք ուզում եմ տեսնել․․․ Ես ինձ հաշվետու եմ այն հարցում, որ այսօրվա շուկայում ամենաշատը շրջանառվում են «մեկանգամյա օգտագործման ֆիլմերը»։ Այնպիսիք, ինչպիսիք հանդիսատեսի գիտակցության մեջ չեն պահպանվում նույնիսկ մեկ օր։ Դա հիշեցնում է մեկանգամյա կրակվառիչների հետ կապված իրավիճակը։ Տարիների ընթացքում դրանց թիվը նկատելիորեն մեծանում է, բայց արժեքը, օրինակ՝ մեկ «Դանհիլ» կրակվառիչի, մնում է անփոփոխ։ «Մեկանգամյա ֆիլմերի» տարածումը ոչ մի կերպ չի անդրադառնում կինոյի նշանակության վրա՝ այն առումով, ինչ առումով մենք գիտենք կինոն։ 

2․Անկեղծ ասած՝ ինձ չեն ոգեշնչում մյուս ռեժիսորները։ Ես ավելի շուտ սովորում եմ սխալներիս միջոցով, որ արել եմ իմ նախորդ ֆիլմերում։ 

3․ Ես ֆիլմերն ընկալում եմ որպես խաղալիքներ։ Չկա ավելի հաճելի զբաղմունք, քան ֆիլմեր նկարահանելը։ 

4․Ընդհանուր առմամբ՝ այո՛, հաղթանակած է։ Ասենք՝ իմ ֆիլմերը գեղարվեստական են համարվում այն իմաստով, որ ես դրանք ստեղծում եմ ո՛չ մյուսներին դուր գալու նպատակով։ Ի՞նչ է մնում։ Շարունակել նկարահանել այն, ինչն ինքս կցանկանայի տեսնել։ 

5․Կինոն անբացատրելի կամ անլուծելի հանելուկ է։ Ես այն հորինում եմ, իսկ հանդիսատեսն իրավունք ունի մեկնաբանել այնպես, ինչպես կկամենա։ 

Օլիվիե Ասայաս 

1․Ո՞ւր է շարժվում կինոն։ Ի՞նչ գիտեմ ես այդ մասին։ Ո՞ւր են շարժվում կինո նկարահանող մարդիկ։ Այս հարցն ինձ թվում է ավելի պարզ ու մատչելի։ Ինձ նախևառաջ հետաքրքրում են արդի աշխարհը և նրանք, ովքեր այդ աշխարհը փոխակերպում են արվեստի․ այդպիսին է իմ մտածողությունը։ Այդպիսի մարդիկ, ես կարծում եմ, շատ են, ընդ որում՝ ցանկացած ժամանակաշրջանում, և նրանք ամենահոգեհարազատն են ինձ համար։ Ինչպես միշտ (կամ, ավելի շուտ, ինչպես հաճախ պատահում է), նրանք ստեղծագործությունը կյանքի են կոչում ի հեճուկս կոմերցիոն շահավետությանը (նույնիսկ եթե նրանց ֆիլմերը հաջողություն ունեն), ինչպես միշտ նրանք ընդհանուր ոչինչ չեն ունենում կոնֆորմիզմի հետ՝ անտեսելով կամ մերժելով նմանօրինակ գաղափարները և այն, ինչը դարաշրջանը հռչակել է «ճիշտ», «օրինավոր»․ ուրեմն՝ ի՞նչն է փոխվել։ Կոմերցիան, կոնֆորմիզմը, այդօրինակ գաղափարներն այսօր ամենազոր են․ ավելի լավ, ամենուր տարածված այդպիսի թշնամու անորոշ ուրվագծերը բարենպաստ նախապայման են պարտիզանական պատերազմի համար։ Այս պատերազմը վարում են իմ կողմից հարգված բազմաթիվ ռեժիսորներ։ Եվ, ըստ իս, վարում են մեծ հաջողությամբ։ 

2․Անցյալի մեծ ռեժիսորները, ինչպես և մեծ նկարիչները («մեծ» անվանում եմ նրանց, ովքեր անձամբ ինձ հուզում են), թելադրում են մասշտաբն այն ամենի, ինչին ընդունակ է արվեստը։ Որքանով այն կարող է շոշափել կեցության և ապրված կյանքի էությունը, որքանով հստակ կարող է փոխանցել հաճույքը կամ գեղեցկությունը, որ բացվում են քո առաջ․ ամեն ինչ հնարավոր է, և հորիզոնն անսահման է։ Այո՛, հորիզոնն անսահման է։ Բայց եթե ուզում ես, դու կարող ես դոփել տեղում։ Ամեն ինչ թույլատրելի է․ այդ մասին վկայում է անցյալը։ 

3․Իմ առաջին ֆիլմից հետո ես արդեն պատասխանել եմ նմանօրինակ հարցի․ «Ինչո՞ւ եք Դուք նկարահանում»։ Ավելի վատ հարց չի կարող լինել։ Ի՞նչ իրավունք ունեք։ Ի՞նչն է Ձեզ ստիպում մտածել, որ Դուք կարող եք նկարահանել։ Ի՞նչն է Ձեզ թույլ տալիս զբաղվել այդ արվեստով։ Եվ նույնիսկ արտահայտել Ձեր տեսանկյունն այդ առնչությամբ։ Իսկ ի՞նչն է որևէ մեկին դրդում գրել, մյուսին՝ հորինել, իսկ ինչո՞ւ է երրորդը երգում։ Որովհետև դա նրան անհրաժե՞շտ է։ Հանուն ինչի՞։ Ի՞նչ հիմունքով։ Դա ոչնչի մասին չի խոսում։ Որովհետև «ուրիշ ոչնչի համար պիտանի չէ», ինչպես բոլորից լավ ասել է Բեքեթը․․․ Երբ ինչ-որ մեկը ստանում է հանդիսատեսի ճանաչումն ու աջակցությունը, ապա դրա ետևում միշտ կարելի է թաքնվել՝ քողարկելով և՛ թյուրիմացությունները, և՛ կասկածները, և՛ սուտը, թեպետ հայտնի է, որ չկա ավելի սխալ վիճակ, քան այդպիսի հանգստությունն է։ Ինձ այս հարցը հիշեցնում է ինքնակոչության մասին հիպոթեզը, որը հետապնդում է ցանկացած արվեստագետի։ Եվ պատրաստ է ձեզ հրապուրել։ «Ինչո՞ւ եք Դուք նկարահանում»։ Ես կասեի՝ մասամբ այն պատճառով, որ փորձեմ պատասխանել այդ հարցին։ 

4․«Ճակատամարտ այն նպատակի համար, որ կինոն համարվի լիիրավ արվեստ» հարցն ինձ չի վերաբերում, քանզի ես չեմ համարում, թե կինոն պատկանում է պլաստիկ արվեստների թվին՝ բացառությամբ մի քանի գրավիչ, բայց մարգինալ դեպքերի, և չեմ մտածում, թե այն կարելի է համեմատել գրականության հետ։ Ես կարծում եմ, որ կինոն գերազանցում է «արվեստի լիարժեք տեսակների» հնարավորությունները և, հետևաբար (նախևառաջ այդ պատճառով), հանդիսանում է 20-րդ դարի պատմության կենտրոնական իրադարձություններից մեկը։ 

5․Պատասխանեմ՝ մեջբերելով Ժան Ժենեին․ «Միայն այդօրինակ ճշմարտությունները, որոնք անապացուցելի են և նույնիսկ կեղծ, որոնք անհնար է իրենց տրամաբանական եզրագծին հասցնել առանց աբսուրդի, այսինքն՝ առանց հերքելու այդ ճշմարտություններն ու ինքդ քեզ, կոչված են փառավորելու արվեստի ստեղծագործությունը։ Դրանք երբեք երջանկություն կամ դժբախտություն չեն ունենա կիրառվելու կյանքում։ Թող դրանք ապրեն երգերում, որոնց վերածվել են և որոնց ծնունդ են տալիս։ Փտածության պես մի բան վարակում էր իմ նախկին աշխարհայացքը։ Բայց մի անգամ գնացքում, նայելով ուղևորին, ով նստած էր իմ դիմաց, ես հասկացա, որ մի մարդը մյուսից ավելի վատը չէ, ես չէի կասկածում (կամ, ավելի շուտ, աղոտ ենթադրում էի, քանի որ հանկարծակի վրա հասած տխրությունը պարուրեց իմ անձը, և թեպետ դրան կարելի էր դիմանալ, բայց այն այլևս երբեք բաց չթողեց ինձ), որ այդ գիտակցումն իր ետևից կբերի այդչափ անողոք փլուզում»։ 

Cahiers du cinema, 1996թ

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Մարտին Սկորսեզե. «Ո՞ւր է շարժվում կինոն»
Մարտին Սկորսեզե. «Ո՞ւր է շարժվում կինոն»
Սկորսեզեի հարցազրույցը 6 հանրահայտ ռեժիսորների հետ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhfwcUAahxLafirCNT66O2KB7gzf7PCXjKFqwPFqU1YK8ePa61JzqBq6dMNfeMGJeFs96zp5t0Ortc6s-HEk63kwfzLOx_OqcnikJwJXlxCRADxW_oqEE3ckDUyQv7o-DLpWzvSGnYwleN4/s640/cover.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhfwcUAahxLafirCNT66O2KB7gzf7PCXjKFqwPFqU1YK8ePa61JzqBq6dMNfeMGJeFs96zp5t0Ortc6s-HEk63kwfzLOx_OqcnikJwJXlxCRADxW_oqEE3ckDUyQv7o-DLpWzvSGnYwleN4/s72-c/cover.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2018/03/martin-scorsese-abel-ferrara-john-carpenter-john-woo-alain-resnais-takeshi-kitano.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2018/03/martin-scorsese-abel-ferrara-john-carpenter-john-woo-alain-resnais-takeshi-kitano.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content