«Ես երջանիկ եմ, թեպետ գիտեմ, որ շատ շուտով հեռանալու եմ․․․»։
1992թ-ին, երբ Օդրի Հեփբերնն արդեն մահացու հիվանդ էր, որոշեց գրի առնել իր հուշերը, որոնք տեղ գտան «Օդրի Հեփբերն։ Կյանքը՝ նրա իսկ կողմից պատմված։ Սիրո խոստովանություններ» գրքում։ Գրքի ավարտին Օդրիի վերջին խոսքերն են․․․
Ես երջանիկ եմ եղել այս կյանքում, թերևս, հենց այդ պատճառո՞վ Սթիվեն Սփիլբերգն ինձ առաջարկեց խաղալ Օդրի Հեփբերն անունով հրեշտակի դերն իր «Հանդիպում» ֆիլմում։ Խաղալ քո սեփական անունն ունեցող հրեշտակի դեր․․․ դա, կարծում եմ, դեռևս ոչ մեկին չի հաջողվել։ Ինձ հաջողվեց։ Շատ եմ ուզում հավատալ, որ երկրային կյանքում իմ այդ վերջին դերասանական աշխատանքը չի ընդհատվի հաջորդ կյանքում։ Երբ մարդիկ մահանում են, չէ՞ որ նրանք հայտնվում են մեկ այլ տեղում։ Միգուցե իրո՞ք գոյություն կունենա մի հրեշտակ՝ Օդրի Հեփբերն անունով։
Շա՜տ երազեցիր․․․
Շուտով Սուրբ Ծննդյան տոներն են, վերջին տոներն իմ երկրային կյանքում։ Իմ բոլոր մտերիմներն ու ընկերները խոստացել են հավաքվել շուրջս, ես պատրաստել եմ նվերներ, շնորհավորանքներ․․․ Դա կլինի ամենաերջանիկ Սուրբ Ծնունդն իմ կյանքում։
Ես երջանիկ եմ, թեպետ գիտեմ, որ շատ շուտով հեռանալու եմ, բայց, միևնույն է, երջանիկ եմ՝ պարզապես այն պատճառով, որ ես եղել եմ այս կյանքում․․․
Իմ գրառումներում չեմ ուզում հրաժեշտ տալ որևէ մեկին, ես դա կանեմ արթմնի։ Չեմ ցանկանում ներողություն խնդրել նրանցից, ում հետ շփումներում ինչ-որ բան ձախողվել է՝ աշխատանքը, ջերմ հարաբերությունները, ընկերությունը․․․ Եթե որևէ մեկին վիրավորել եմ, չեմ արդարացրել հույսերը, ապա դա արել եմ ակամա, ես երբեք և ոչ մեկին չեմ ցանկացել վիրավորել կամ դատապարտել։ Ես ծնվել և ապրել եմ սեր նվիրելու հսկայական պահանջով, բայց, ցավոք, միշտ չէ, որ դա հաջողվել է։
Ինձ կոչում էին իդեալիստ ու ռոմանտիկ։ Թող այդպես լինի, բայց ես համոզված եմ․ սեր նվիրելը միշտ ավելի հեշտ է, արեք այդ՝ առանց երկար մտորելու։ Ասում են՝ սերը ամենաշահավետ ներդրումն է․ որքան ավելի շատ ես ներդնում, այնքան ավելի շատ ես ստանում ի պատասխան։ Խնդիրն այդ չէ․ սերը նախևառաջ ամենաբացառիկ ներդրումն է, և որքան ավելի շատ ես այն նվիրում, այնքան ավելի շատ է այն ծնունդ առնում հենց մեր մեջ։ Եթե բոլորը դա հասկանային, որքա՜ն ավելի հեշտ կլիներ ապրելը։
Սերը միշտ չէ, որ առաջացնում է փոխադարձ զգացմունք, մինչդեռ ատելությանն ու չարությանը հաճախ պատասխանում են նույնպիսի ատելությամբ ու չարությամբ։ Շատ դժվար է սիրել նրանց, ովքեր քեզ ատում են, լավագույն դեպքում հաջողվում է քաղաքավարի կերպով պահպանել տարածությունը և չպատասխանել հարձակումներին։ Եղեք համբերատար, և այլոց ատելությունը կհանդարտվի։
Ես բոլորի հետ չէ, որ զուսպ եմ եղել, բայց ես ձգտել եմ։ Մարդիկ հազարավոր պատճառներ են ունեցել ինձ չսիրելու կամ ինձ վրա չարանալու, անհնար է բոլորի համար հավասարապես սիրելի լինել։ Ես ուզում եմ ներողություն խնդրել նրանցից, ում ինքս պահանջվածից ավելի պակաս ուշադրություն և սեր եմ տվել։ Հիմա արդեն անկարելի է որևէ բան փոխել, մնում է միայն զղջալ։
Ես մայր Թերեզան չեմ, որպեսզի մարդկանց ուղղորդեմ իրենց կյանքում, ես ինքս բազմաթիվ մեղքեր ունեմ, բայց երբ մեկ ոտքով կանգնած ես հավերժության մեջ, շատ բան այլ կերպ ես տեսնում, ունայնությունը հեռանում է երկրորդ պլան, և անհասկանալին դառնում է այնքան պարզ ու հստակ։ Ափսո՛ս, որ դա հասկանում ես կյանքի վերջում, ոչ թե սկզբում․․․ Հավանաբար դրան պետք է արժանանալ, ձեռք բերել կյանքի փորձ, որպեսզի այդ գիտակցումը ծնվի։ Աստծո ճանապարհներն անիմանալի են, բայց որքա՜ն արդարացի են։
Թերևս, հենց դա է ամենադժվարը՝ շնորհակալ լինել այն ամենի համար, ինչը պատահել է կյանքում, նույնիսկ՝ վիրավորանքների ու կորուստների համար։ Եթե ես չունենայի հինգ վիժում, գուցեև ավելի քի՞չ գնահատեի Շոնին ու Լուկային (Օդրիի երկու որդիները․- խմբ․)։ Պայքարելով հանուն սեփական երեխաներ ունենալու՝ ես սովորեցի թանկ գնահատել նաև այլոց կյանքերը։ Հաղթահարելով իմ երկու ամուսնությունների ձախողումը՝ ես ողջ խորությամբ գնահատեցի Ռոբերտի հոգատարությունը (Օդրիի երրորդ ամուսին Ռոբերտ Ուոլդերսը․- խմբ․)։ Կրքոտությամբ երազելով թեկուզ փոքրագույն խրախուսանքի մասին և մանկության տարիներին տառապելով դրա պակասից՝ ես սովորեցի սիրալիր լինել ուրիշների հետ և համբերատար լինել սիրո բացակայության ու նյարդայնության ցանկացած տեսակի դրսևորումների հանդեպ։ Ես սիրո ծարավ ունեի և սովորեցի այն նվիրել բոլորին, ես ուզում էի հոգատարություն, որովհետև ինքս էլ հոգատար էի, ես սպասում էի օգնության, որովհետև ինքս էլ օգնում էի․․․
Ես միշտ համարել եմ, որ կյանքում գլխավորը սերն է՝ ոչ միայն տղամարդու ևկնոջ, մոր ու երեխաների միջև, այլև բոլորի ու ամեն ինչի հանդեպ, նույնիսկ այն ամենի հանդեպ, ինչը այնքան էլ հաճելի չէ։ Մայրս ինձ ներարկել էր բարոյական հիասքանչ սկզբունքներ՝ մտածել նախևառաջ մյուսների, հետո միայն՝ ինքդ քո մասին, լինել սիրալիր, համբերատար, զուսպ։ Հիշում եմ՝ մի անգամ ես այդ սկզբունքների մասին ասացի Սոֆյային, նա համաձայնեց ու անմիջապես էլ վրդովվեց․
- Չի՛ կարելի լինել այդքան զուսպ։ Ինչպե՞ս կարելի է զուսպ լինել սիրո դրսևորումներում։
Իմ ընկերուհու իտալական խառնվածքը հուշեց նրան ճիշտ եզրակացությունը՝ սիրո դրսևորումներում զուսպ լինել չարժե։
Եթե ինձ հարցնեն, թե իմ կյանքում ինչն է եղել գլխավորը, ես կպատասխանեմ՝ երեխաները և կուտակած փորձը։ Հետո միայն՝ աշխատանքը, որը, իհարկե, լավն է, ինձ տվել է հրաշալի մարդկանց հետ շփվելու երջանիկ հնարավորություն, շատերի հետ՝ նաև ընկերության հնարավորություն, բայց, միևնույն է, այն ինձ տվել է նախևառաջ հոգեկան ու հոգևոր փորձառություն։ Իմ բոլոր ընկերներն ինձ ինչ-որ բան սովորեցրել են՝ լինել զուսպ, ինչպես մայրս էր, հագնվել, ինչպես Ժիվանշին, պարել, ինչպես Ասթերը, լինել հոգեպես շռայլ, ինչպես Պեկը, դերի միջոցով փոխանցել զգացմունքները, ինչպես Նեսբիթը, մտածել, ինչպես Ցինեմանը, սեփական հույզերից չամաչել, ինչպես Սոֆյան, սիրտը նվիրել նրանց, ովքեր օգնության մեծ կարիք ունեն, ինչպես Քրիստինա Ռոթը․․․ Կարելի է անվերջ շարունակել։ Այնպիսին, ինչպիսին հիմա կամ, ողջ աշխարհով մեկ սփռված իմ ընկերների ազդեցության արդյունքն է, նրանցից յուրաքանչյուրը ստեղծել է Օդրի Հեփբերնի մի մասնիկը, և եթե արդյունքը ձեզ դուր է գալիս, ծափահարեք իմ ընկերներին, դա նրանց ձեռքբերումն է, ես ընդամենը սովորել եմ։
Եթե յուրաքանչյուրին կյանքում շրջապատեին այսպիսի մարդիկ, բոլորն էլ հրաշալի կապրեին։
Ափսոսո՞ւմ եմ, արդյոք, ինչ-որ բանի համար։ Այո՛, շատ եմ ափսոսում։ Ափսոսում եմ, որ ուշ եկա ՅՈւՆԻՍԵՖ, ուշ սկսեցի ճանապարհորդել կարիքավոր երկրներով։ Որքա՜ն տարիներ եմ անցկացրել «Լա Պասիբլի» (Օդրիի առանձնատունը Շվեյցարիայում- խմբ․) անվրդով խաղաղության մեջ։ Ես ու Ռոբերտը կարող էինք դեռևս շատ վաղուց իմ հանրաճանաչությունը ծառայեցնել հօգուտ երեխաների։ Եթե ունեք նման հնարավորություն, մի՛ հետաձգեք, հանգիստ մի՛ նստեք ձեր հարմարավետ տներում, օգնե՛ք։
Ես այլևս չեմ կարող գրել, ընդհանրապես չեմ կարող․․․ Ես երբեք չեմ ընդունել մեծ քանակությամբ սնունդ, բայց հիմա առհասարակ չեմ կարող անել դա, որովհետև պարզապես չունեմ աղիքներ։ Ինձնից խնամքով թաքցնում են այն փաստը, որ երկրորդ վիրահատությունն անհաջող է անցել, և որ ինձ շատ քիչ ժամանակ է մնացել։ Իմ խեղճ տղաներ՝ Ռոբերտ, Շոն և Լուկա։ Նրանք մտածում են, թե մահանալը սարսափելի է։ Ո՛չ, ես ընդամենը ափսոսում եմ, որ չեմ կարող նրանց կողքին լինել արթմնի, բայց, չգիտես, ինչու, լիովին համոզված եմ, որ կկարողանամ այնտեղից օգնության հասնել նրանց․․․ Մեն-միակ անգամ խաղալով հրեշտակի դեր՝ ես համոզվեցի, որ այդպիսին կարող ես դառնալ գոնե քո երեխաների և սիրելիների համար։
Ես կվերադառնամ, ես անպայման կվերադառնամ ձեզ մոտ և ձեր ողջ կյանքի ընթացքում սեր կնվիրեմ։ Կնվիրեմ նաև նրանց, ովքեր ինձ համար թանկ են եղել այս երկրային կյանքի ընթացքում։ Միակ խնդրանքս է՝ մի՛ եղեք անտարբեր․ դա ամենակարևորն է, ինչ կարող եք անել կյանքում։
Ես երջանիկ եմ եղել այս կյանքում, թերևս, հենց այդ պատճառո՞վ Սթիվեն Սփիլբերգն ինձ առաջարկեց խաղալ Օդրի Հեփբերն անունով հրեշտակի դերն իր «Հանդիպում» ֆիլմում։ Խաղալ քո սեփական անունն ունեցող հրեշտակի դեր․․․ դա, կարծում եմ, դեռևս ոչ մեկին չի հաջողվել։ Ինձ հաջողվեց։ Շատ եմ ուզում հավատալ, որ երկրային կյանքում իմ այդ վերջին դերասանական աշխատանքը չի ընդհատվի հաջորդ կյանքում։ Երբ մարդիկ մահանում են, չէ՞ որ նրանք հայտնվում են մեկ այլ տեղում։ Միգուցե իրո՞ք գոյություն կունենա մի հրեշտակ՝ Օդրի Հեփբերն անունով։
Շա՜տ երազեցիր․․․
Շուտով Սուրբ Ծննդյան տոներն են, վերջին տոներն իմ երկրային կյանքում։ Իմ բոլոր մտերիմներն ու ընկերները խոստացել են հավաքվել շուրջս, ես պատրաստել եմ նվերներ, շնորհավորանքներ․․․ Դա կլինի ամենաերջանիկ Սուրբ Ծնունդն իմ կյանքում։
Ես երջանիկ եմ, թեպետ գիտեմ, որ շատ շուտով հեռանալու եմ, բայց, միևնույն է, երջանիկ եմ՝ պարզապես այն պատճառով, որ ես եղել եմ այս կյանքում․․․
Իմ գրառումներում չեմ ուզում հրաժեշտ տալ որևէ մեկին, ես դա կանեմ արթմնի։ Չեմ ցանկանում ներողություն խնդրել նրանցից, ում հետ շփումներում ինչ-որ բան ձախողվել է՝ աշխատանքը, ջերմ հարաբերությունները, ընկերությունը․․․ Եթե որևէ մեկին վիրավորել եմ, չեմ արդարացրել հույսերը, ապա դա արել եմ ակամա, ես երբեք և ոչ մեկին չեմ ցանկացել վիրավորել կամ դատապարտել։ Ես ծնվել և ապրել եմ սեր նվիրելու հսկայական պահանջով, բայց, ցավոք, միշտ չէ, որ դա հաջողվել է։
Ինձ կոչում էին իդեալիստ ու ռոմանտիկ։ Թող այդպես լինի, բայց ես համոզված եմ․ սեր նվիրելը միշտ ավելի հեշտ է, արեք այդ՝ առանց երկար մտորելու։ Ասում են՝ սերը ամենաշահավետ ներդրումն է․ որքան ավելի շատ ես ներդնում, այնքան ավելի շատ ես ստանում ի պատասխան։ Խնդիրն այդ չէ․ սերը նախևառաջ ամենաբացառիկ ներդրումն է, և որքան ավելի շատ ես այն նվիրում, այնքան ավելի շատ է այն ծնունդ առնում հենց մեր մեջ։ Եթե բոլորը դա հասկանային, որքա՜ն ավելի հեշտ կլիներ ապրելը։
Սերը միշտ չէ, որ առաջացնում է փոխադարձ զգացմունք, մինչդեռ ատելությանն ու չարությանը հաճախ պատասխանում են նույնպիսի ատելությամբ ու չարությամբ։ Շատ դժվար է սիրել նրանց, ովքեր քեզ ատում են, լավագույն դեպքում հաջողվում է քաղաքավարի կերպով պահպանել տարածությունը և չպատասխանել հարձակումներին։ Եղեք համբերատար, և այլոց ատելությունը կհանդարտվի։
Ես բոլորի հետ չէ, որ զուսպ եմ եղել, բայց ես ձգտել եմ։ Մարդիկ հազարավոր պատճառներ են ունեցել ինձ չսիրելու կամ ինձ վրա չարանալու, անհնար է բոլորի համար հավասարապես սիրելի լինել։ Ես ուզում եմ ներողություն խնդրել նրանցից, ում ինքս պահանջվածից ավելի պակաս ուշադրություն և սեր եմ տվել։ Հիմա արդեն անկարելի է որևէ բան փոխել, մնում է միայն զղջալ։
Ես մայր Թերեզան չեմ, որպեսզի մարդկանց ուղղորդեմ իրենց կյանքում, ես ինքս բազմաթիվ մեղքեր ունեմ, բայց երբ մեկ ոտքով կանգնած ես հավերժության մեջ, շատ բան այլ կերպ ես տեսնում, ունայնությունը հեռանում է երկրորդ պլան, և անհասկանալին դառնում է այնքան պարզ ու հստակ։ Ափսո՛ս, որ դա հասկանում ես կյանքի վերջում, ոչ թե սկզբում․․․ Հավանաբար դրան պետք է արժանանալ, ձեռք բերել կյանքի փորձ, որպեսզի այդ գիտակցումը ծնվի։ Աստծո ճանապարհներն անիմանալի են, բայց որքա՜ն արդարացի են։
Թերևս, հենց դա է ամենադժվարը՝ շնորհակալ լինել այն ամենի համար, ինչը պատահել է կյանքում, նույնիսկ՝ վիրավորանքների ու կորուստների համար։ Եթե ես չունենայի հինգ վիժում, գուցեև ավելի քի՞չ գնահատեի Շոնին ու Լուկային (Օդրիի երկու որդիները․- խմբ․)։ Պայքարելով հանուն սեփական երեխաներ ունենալու՝ ես սովորեցի թանկ գնահատել նաև այլոց կյանքերը։ Հաղթահարելով իմ երկու ամուսնությունների ձախողումը՝ ես ողջ խորությամբ գնահատեցի Ռոբերտի հոգատարությունը (Օդրիի երրորդ ամուսին Ռոբերտ Ուոլդերսը․- խմբ․)։ Կրքոտությամբ երազելով թեկուզ փոքրագույն խրախուսանքի մասին և մանկության տարիներին տառապելով դրա պակասից՝ ես սովորեցի սիրալիր լինել ուրիշների հետ և համբերատար լինել սիրո բացակայության ու նյարդայնության ցանկացած տեսակի դրսևորումների հանդեպ։ Ես սիրո ծարավ ունեի և սովորեցի այն նվիրել բոլորին, ես ուզում էի հոգատարություն, որովհետև ինքս էլ հոգատար էի, ես սպասում էի օգնության, որովհետև ինքս էլ օգնում էի․․․
ամուսնու՝ Ռոբերտի հետ |
- Չի՛ կարելի լինել այդքան զուսպ։ Ինչպե՞ս կարելի է զուսպ լինել սիրո դրսևորումներում։
Իմ ընկերուհու իտալական խառնվածքը հուշեց նրան ճիշտ եզրակացությունը՝ սիրո դրսևորումներում զուսպ լինել չարժե։
Եթե ինձ հարցնեն, թե իմ կյանքում ինչն է եղել գլխավորը, ես կպատասխանեմ՝ երեխաները և կուտակած փորձը։ Հետո միայն՝ աշխատանքը, որը, իհարկե, լավն է, ինձ տվել է հրաշալի մարդկանց հետ շփվելու երջանիկ հնարավորություն, շատերի հետ՝ նաև ընկերության հնարավորություն, բայց, միևնույն է, այն ինձ տվել է նախևառաջ հոգեկան ու հոգևոր փորձառություն։ Իմ բոլոր ընկերներն ինձ ինչ-որ բան սովորեցրել են՝ լինել զուսպ, ինչպես մայրս էր, հագնվել, ինչպես Ժիվանշին, պարել, ինչպես Ասթերը, լինել հոգեպես շռայլ, ինչպես Պեկը, դերի միջոցով փոխանցել զգացմունքները, ինչպես Նեսբիթը, մտածել, ինչպես Ցինեմանը, սեփական հույզերից չամաչել, ինչպես Սոֆյան, սիրտը նվիրել նրանց, ովքեր օգնության մեծ կարիք ունեն, ինչպես Քրիստինա Ռոթը․․․ Կարելի է անվերջ շարունակել։ Այնպիսին, ինչպիսին հիմա կամ, ողջ աշխարհով մեկ սփռված իմ ընկերների ազդեցության արդյունքն է, նրանցից յուրաքանչյուրը ստեղծել է Օդրի Հեփբերնի մի մասնիկը, և եթե արդյունքը ձեզ դուր է գալիս, ծափահարեք իմ ընկերներին, դա նրանց ձեռքբերումն է, ես ընդամենը սովորել եմ։
Եթե յուրաքանչյուրին կյանքում շրջապատեին այսպիսի մարդիկ, բոլորն էլ հրաշալի կապրեին։
որդու՝ Շոնի հետ |

COMMENTS