«Եթե ցանկանում ես, որ աշխարհը փոխվի, ինքդ դարձիր այդ փոփոխությունը»: Մահաթմա Գանդի

ռեժիսոր՝ Ռիչարդ Աթենբորո
սցենարի հեղինակ՝ Ջոն Բրայլի
օպերատորներ՝ Ռոնի Թեյլոր, Բիլլի Ուիլյամս
կոմպոզիտոր՝ Էլենի Կարաինդրու
դերերում՝ Բեն Քինգսլի, Ռոշան Սեթ, Ջերալդին Ջեյմս, Ռոհինի Հաթանգդի, Քենդիս Բերգեն, Մարտին Շին, Ջոն Գիլգուդ, Թրևոր Հովարդ
արտադրությունը՝ Մեծ Բրիտանիա, Հնդկաստան, ԱՄՆ, 1982թ
տևողությունը՝ 3ժ 11ր
Ֆիլմը սկսվում է 1948թ-ի հունվարի 30-ին Գանդիի սպանության տեսարանից։ Երեկոյան աղոթքից հետո Գանդին դուրս է գալիս երկրպագուների բազմության հետ հանդիպելու։ Ներկաներից մեկը կրակում է նրա սրտին, և նա մահից առաջ հասցնում է միայն գոչել՝ «օ՜, Աստված»։ Այս տեսարանին հաջորդում է Գանդիի հուղարկավորությունը, որին մասնակցում էին հոգևորականներ աշխարհի բոլոր երկրներից։ Գանդիի վաղ շրջանի կյանքը ֆիլմում ցուցադրված չէ, փոխարենը՝ հիշատակված է այն իրադարձությունը, որը շրջադարձային էր դարձել նրա ճակատագրում․ 1893թ-ին Հարավաֆրիկյան հանրապետությունում գնացքի ուղեկցորդը Գանդիին կոպտորեն դուրս է հրում լոկ այն պատճառով, որ նրա մաշկը բավականաչափ սպիտակ չէր, թեպետ Գանդին հանդիսանում էր Մեծ Բրիտանիայի քաղաքացի, փաստաբան, ով ճանապարհորդում էր առաջին կարգի տոմսով։ Գանդին այդ պահին գիտակցում է հնդիկների հանդեպ կիրառվող անհավասարության ողջ հրեշավորությունը և, ի պաշտպանություն իր ժողովրդի շահի, անզեն պայքար է սկսում։ Պայքար, որը նրան դարձնում է բոլոր ժամանակների ամենալեգենդար անձանցից մեկը․․․
Օրիգինալ անվանումը՝ Gandhi
Ժանրը՝ պատմական դրամա
Ժանրը՝ պատմական դրամա
Կինովերսուսի գնահատականը՝ 8/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Գանդիի թաղման տեսարանի նկարահանումներում ներգրավվել է ավելի քան 300 հազար մարդ, ինչը հիշատակության է արժանացել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես կինեմատոգրաֆի բացառիկ ռեկորդ։
- Մահաթմա Գանդիին մարմնավորող Բեն Քինգսլիի հայրը ծնունդով Հնդկաստանի նույն նահանգից է եղել, որտեղ ծնվել և մեծացել է ինքը՝ Գանդին։
- 8 «Օսկար» մրցանակ՝ լավագույն ֆիլմի, լավագույն ռեժիսուրայի, լավագույն սցենարի, տղամարդու լավագույն դերակատարման, լավագույն օպերատորական աշխատանքի, լավագույն մոնտաժի, լավագույն դեկորացիաների և լավագույն զգեստների համար։
- 5 «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ լավագույն ռեժիսուրայի, լավագույն սցենարի, տղամարդու լավագույն դերակատարման, լավագույն օտարերկրյա ֆիլմի և տարվա առաջընթացի (Բեն Քինգսլի) համար։
- Բրիտանական կինոակադեմիայի 5 մրցանակ՝ լավագույն ֆիլմի, լավագույն ռեժիսուրայի, տղամարդու լավագույն դերակատարման, կանացի լավագույն դերակատարման, լավագույն դեբյուտի (Բեն Քինգսլի) համար։
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ