$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Կինոպոետիկա. Համաշխարհային գրականության դերը Ջիմ Ջարմուշի ֆիլմերում - 5

«Ես երջանիկ եմ լինում լոկ այն ժամանակ, երբ ֆիլմ եմ նկարահանում»։ Ջիմ Ջարմուշ


ԳԼՈՒԽ 2
«Հանճար» հյուրանոց 
(Մաս 2) 

Գիշերը Երկրի վրա: 1991թվական: ԽՍՀՄ-ի փլուզումը: Ամստերդամի թանգարանից գողանում են Վինսենթ վան Գոգի քսան նկար՝ 500 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: Մահանում է երաժշտությունը՝ Մայլս Դևիս, Ֆրեդի Մերքյուրի, Սերժ Գենսբուր: Հուլիսի 11-ին՝ արևի ամբողջական խավարում: 


Երկրագունդը միայնակ պտտվում է տիեզերքում, մթության մեջ, և այդ նույն ժամանակ Ջարմուշը հինգ տարբեր քաղաքներում նկարահանում է «Գիշերը Երկրի վրա» իր հինգերորդ լիամետրաժ ֆիլմը Երկիր մոլորակի բնակիչների մենության մասին, բնակիչներ, ովքեր նման են իրենց «տանը»՝ երկրագնդին՝ ներքին տիեզերքի մեջ խճճված: Այս անգամ Ջարմուշը, ինչպես և իր նախորդ ֆիլմում, հիմնվում է նովելների, պատմվածքների վրա և դրանով կրկին հղում անում դեպի Չոսերը, Բոկաչչոն: Հայտնի կինոգետ Սերգեյ Կուդրյավցևն իր «3500 ֆիլմի վերլուծություն» գրքում այս ֆիլմի մասին իր խոսքը սկսում է հետևյալ տողերով. «Ժամանակակից Բոկաչչո, կամ Չոսեր՝ Ամերիկայից» (1): Համեմատելով Ջարմուշին այս գրողների հետ՝ Կուդրյավցևը հանդիսատեսին հղում է անում նովելի ժանրը, որն արդեն իսկ հարազատ է դարձել Ջարմուշի արվեստը սիրողների և գնահատողների համար: Այս աշխարհի պատմության մեջ, որտեղ բոլորը հավասար են թե՛ ազգությամբ, թե՛ մաշկի գույնով, թե՛ առավելություններով, թե՛ թերություններով, օրինակ՝ երրորդ՝ «Փարիզը» նովելի կույր աղջիկը, ով, միգուցե, ավելի լավ է ընկալում ու զգում աշխարհը, քան իր տաքսու վարորդը, ում մեքենան բախվում է մեկ այլ մեքենայի: Իսկ այդ մեքենայի վարորդն էլ նրան անվանում է կույր: Այս մոլորակում, որտեղ ամեն ինչ գլխիվայր է, որտեղ կարևոր չէ, թե որ քաղաքում ես ապրում, այս անվերջ պտտվող մոլորակում մարդու կյանքը ամենուր նույնն է: Նա տխուր է ամեն մի քաղաքում, նա կույր է նույնիսկ Եվրոպայի կենտրոնում, նա միայնակ է Բրուքլինի երկար փողոցներում: Այս մենության մասին է ֆիլմը:

Ֆիլմի չորրորդ մասում՝ Հռոմ քաղաքում, տաքսու վարորդը, ում կերպարը մարմնավորել է Ռոբերտո Բենինին, անցնում է մի հյուրանոցի կողքով, որի անունը «Հանճար» է: Նա սկսում է ծիծաղել այդ անվանման վրա և պատկերացնում, թե Դանտեն եկել է այդ հյուրանոց և իրեն հարցնում է, թե ինչպես են իր գործերը, իսկ տաքսու վարորդը պատասխանում է, որ շտապում է, որովհետև պետք է սուրճ խմի Շեքսպիրի հետ: Այս անվերջանալի հետաքրքիր և հեքիաթային պատմվածքների մեջ Ջարմուշը հիշում է ևս մեկը. «Մի անգամ Հռոմում ես ու Ռոբերտո Բենինին մտանք ընթրելու մի էժանագին ճաշարան բանվորների համար: Այցելուները նստած էին երկար սեղանների շուրջ: Մենք ևս նստեցինք, մեզ հետ էլ՝ ճանապարհային բանվորները՝ կապույտ աշխատահագուստով: Եվ Ռոբերտոն նրանց հետ զրույց սկսեց: Նրանք սկսեցին քննարկել Դանտեի, Արիոստոյի և իտալացի 20-րդ դարի պոետների բանաստեղծությունները: Գիտեք, եթե դուք այցելեք ինչ-որ մի խղճուկ Վայոմինգ, մտնեք բար և հանկարծ ձեր բերանից դուրս պրծնի «պոեզիա» բառը, միանգամից կստանաք փամփուշտ հետույքին: Այդպիսին է Ամերիկան: Այն դեպքում, երբ Փարիզում անգամ աղբ հավաքողներն են սիրում 19-րդ դարի գեղանկարչություն» (2): 

Ահա այս չկապվող մայրցամաքների միջով Ջարմուշն անցկացնում է իր հերոսներին և մի գիշերվա ընթացքում կապում բոլոր կյանքերն իրար:


Նախորդ ֆիլմում դեպքերը կատարվում էին նույն քաղաքում, նույն ժամին, իսկ այս անգամ ամեն ինչ տարբեր վայրերում է կատարվում, բայց հինգ քաղաքներն էլ, որոնք մարմնավորում են աշխարհի բոլոր քաղաքները, ինչ-որ ներքին թելով կապված են: Ինչպես «Ավելի տարօրինակ, քան դրախտում» ֆիլմի հերոսներից մեկն էր ասում, «չնայած տեղանքը փոխվում է, բայց ամեն ինչ կարծես նույնն է մնում»: «Գիշերը Երկրի վրա» ֆիլմում Ջարմուշը, հատուկ նշելով քաղաքների անունները, ասես դրանով իսկ ջնջում է և՛ քաղաքի անունը, և՛ դրա աշխարհագրական դիրքը: Մոլորակը նույնն է, մարդը ամենուրեք մարդ է:

Փոքրիկ նովելների միջոցով Ջարմուշն իրագործում է գրող դառնալու իր վաղեմի երազանքը:
Ջարմուշ.- Երբ ես սովորում էի Կոլումբիայի համալսարանում՝ Նյու Յորքում, ես իրականում ուզում էի գրող դառնալ: Ես ուսումնասիրում էի գրականություն: Իսկ Փարիզում և Ֆրանսիայից վերադառնալուց հետո, երբ ես դիտեցի այդքան ֆիլմեր, իմ գրական փորձերը դարձան առավել կինեմատոգրաֆիական և տեսողական: Ես սկսեցի գրել կարճ, գրեթե համակարգված պատմվածքներ՝ նման փոքրիկ պատմությունների: Չգիտեմ՝ դրանք արձակ բանաստեղծություննե՞ր էին, թե՞ ուղղակի շատ կարճ պատմվածքներ: Թերևս, ինչ-որ միջանկյալ մի բան (3):

Ու այստեղ Ջարմուշը նշում է հատկապես Ուիլյամ Բերոուզի գրականությունը: Բերոուզը ամերիկացի գրող և էսսեիստ է, ով անհերքելի հետք է թողել ամերիկյան գրականության, մասնավորապես՝ 20-րդ դարի երկրորդ կեսի գրականության վրա: Նա նույնպես համարվում է բիթնիկների սերնդի ամենակարկառուն դեմքերից մեկը: Այս օրենքներից դուրս՝ անսահման և հանկարծաստեղծ գրականությունն իր ազդեցությունն ունեցավ Ջարմուշի արվեստի վրա: Նրա ֆիլմի հերոսները, ինչպես և Բերոուզի վեպի կերպարները, գալիս են մարդկային ամենացածր խավից՝ իրենց հոգևոր, սեռական, մտավոր խնդիրներով: Բերոուզի գրականությունը շատ պատկերավոր է և շոշափելի:
Լրագրող.- Երևի Ձեր սիրելի գրողը Բերոո՞ւզն է:
Ջարմուշ․- Չգիտեմ՝ կարելի՞ է նրան անվանել իմ սիրելի հեղինակը: Անխոս, ես նրան շատ եմ հարգում… հաճախ նրա մտածողության կերպն ինձ համար ավելի հետաքրքիր է, քան վերջնական արդյունքը: Նա հիասքանչ մարդ է (4): 

Նույնը Ջարմուշի կինոն է: Ընթացքը շատ հետաքրքիր է իր պատմություններով, որոնք անսկիզբ են, բայց ֆիլմի ավարտը միշտ անորոշ է մնում: Նրա հերոսները շարունակում են պտտվել այս մոլորակում, և թե ուր են նրանք գնում և ուր կհասնեն՝ անհայտ է: Սա է բիթ-սերունդը: Այս սերունդը ծնեց Ջարմուշին: «Դեռևս դեռահաս՝ ես ու ընկերս նրա եղբոր սենյակում գտանք Ուիլյամ Բերոուզի, Արթյուր Ռեմբոյի գրքերը, Mothers of Invention-ի և Կապիտան Բիֆհարթի ձայներիզները։ Մեզ համար դա իսկական բացահայտում էր: Այ քեզ բա՜ն, աշխարհն Աքրոնով չի ավարտվում: Այդ գրքերն ու ձայնագրությունները շատ արագ լայնացրին մեր պատկերացումները կյանքի մասին: Երբ մենք 14 տարեկան էինք, միմյանց հետ գաղտնի փոխանակում էինք Բերոուզի գրքերը, որպեսզի մեր ծնողները չիմանան, որ մենք կարդում ենք «Ջանկի» վեպը: Այս ամենը բացեց մեր աչքերը»,- ասում է նա (5): 

Փորձարարական գրականություն և փորձարարական կինո: Ոչնչից չվախեցող և սահմաններ չունեցող արվեստ: Եվ այս գիշերվա մեջ Ջարմուշը հավաքում է, ինչպես և իր նախորդ ֆիլմում, տարբեր մշակույթ կրող մարդկանց: Կուդրյավցևը Ջարմուշի այս Նոր աշխարհից անցումը դեպի Եվրոպա համեմատում է Միլթոնի «Կորուսյալ դրախտի» հետ: Այդ Ամերիկան իր ամերիկյան երազանքով դարձավ դժոխք: Այստեղ այլևս ոչ ոք չի ցանկանում դառնալ հոլիվուդյան դերասանուհի. ավելի լավ է դառնալ ավտոմեխանիկ: Կուդրյավցևը հերոսների ճանապարհորդությունը համեմատում է «Ոդիսականի» հետ: 20-րդ, 21-րդ դարի ոդիսևսները, որոնք իրենք իրենց են կորցրել, և որոնց համար Իթակեն այն հայելին է, որը ցույց կտա դեմքի կորսված դիմագծերը․․․ 

Բայց ոչ միայն Բերոուզի ոճն է ազդել Ջարմուշի վրա, այլ նաև Ֆոլքներինը, ում ազդեցությունն ուղիղ կապ ունի այս ֆիլմի հետ:
Լրագրող․- Գաղափարը, որ Դուք ուրվագծել էիք «Խորհրդավոր գնացքում», իր զարգացումն է ունենում Ձեր հաջորդ ֆիլմում՝ «Գիշերը Երկրի վրա»: Ֆիլմի բոլոր էպիզոդները, որքան էլ իրարից տարբեր, տեղի են ունենում նույն ժամանակահատվածում: Ի՞նչն է Ձեզ դրդել այս մտահղացմանը։ 
Ջարմուշ․- Ես մտաբերում եմ Ֆոլքների «Վայրի արմավենիները» գիրքը: Այն բաղկացած է երկու առանձին պատումներից: Երբ Ֆոլքներն այն տարավ հրատարակչություն, նրան ասացին. «Գերազանց է, Ուիլյա՛մ, բայց մեզ վեպ է պետք: Իսկ քոնը երկու ոչ մեծ պատումներ են: Այդպիսի գիրք ոչ ոք չի գնի»: Չգիտեմ՝ դա հրատարակիչների առաջա՞րկն էր, թե՞ Ֆոլքների որոշումը, բայց նա հաջորդաբար իրար է միաձուլում երկու ամբողջովին տարբեր, իրարից անկախ գրված պատումների գլուխները: Այս կերպ վեպում առաջացան մանրուքների նուրբ ձայնակցումներ։ Ի վերջո, «Վայրի արմավենիներ» ստեղծագործության գեղեցկությունը և ուժը երկու պատմվածքներում հանդիպող թեմաների ներքին փոխլրացման մեջ են (6):

Ամեն մարդ այս աշխարհի վեպում մի փոքրիկ պատմություն է, պատմություն՝ մի քանի թղթի վրա գրված: Այդ մի քանի թուղթը կարդում են և առաջ անցնում, որից հետո ինքդ դառնում ես քո պատմվածքի միակ ընթերցողը: Սա մտածելով՝ Բերոուզը գրեց մենության ամենախոսուն բանաձևը. «Անցած գիշեր արթնացա այն զգացողությունից, ասես ինչ-որ մեկը սեղմում էր իմ ձեռքը: Պարզվեց՝ դա իմ մյուս ձեռքն էր» (7)։ Եվ երբ այս տողի տակ ուզում էր գրել իր անունը և ազգանունը, ազգանվան առաջին տառի վրա մի պահ կանգ առավ՝ Ուիլյամ Բ., և քանի որ ամբողջ կյանքում ուզում էր փախչել ինքն իրենից և իր ժամանակից, և այդ պահին ընձեռվեց այդ հնարավորությունը, ապա անմիջապես, առանց վարանելու գրեց՝ Ուիլյամ Բ…լեյք:

1. http://www.kinopoisk.ru/review/898682/
2. Д. Джармуш, նշված հրատարակչություն, էջ 254:
3․ Д. Джармуш, նշված հրատարակչություն, էջ 53:
4․ Д. Джармуш, նշված հրատարակչություն, էջ 99:
5․ Д. Джармуш, նույն տեղում, էջ 329:
6․ Д. Джармуш, նշված հրատարակչություն, էջ 209:
7․ У. Берроуз, Голый завтрак, Москва, 2011г, стр. 94:

(շարունակելի)

Արամ Ավետիս 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Կինոպոետիկա. Համաշխարհային գրականության դերը Ջիմ Ջարմուշի ֆիլմերում - 5
Կինոպոետիկա. Համաշխարհային գրականության դերը Ջիմ Ջարմուշի ֆիլմերում - 5
«Ես երջանիկ եմ լինում լոկ այն ժամանակ, երբ ֆիլմ եմ նկարահանում»։ Ջիմ Ջարմուշ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj8L1StX8u5Z9S-FkKvtVdg9OtDkHUq4WyTGsaVHdoOTlii6TSmyV_95p5rGyuHTJXnixRyzKvsl-Otvxilaou9LYyPohf_sRz6wdqIdy_b_CwLQCEPvo2FGzJmyGgZ-vDxhZUwLcPq3XLu/s640/jim-jarmusch.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj8L1StX8u5Z9S-FkKvtVdg9OtDkHUq4WyTGsaVHdoOTlii6TSmyV_95p5rGyuHTJXnixRyzKvsl-Otvxilaou9LYyPohf_sRz6wdqIdy_b_CwLQCEPvo2FGzJmyGgZ-vDxhZUwLcPq3XLu/s72-c/jim-jarmusch.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2018/06/jim-jarmusch-5.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2018/06/jim-jarmusch-5.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content