$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Կինոպոետիկա. Համաշխարհային գրականության դերը Ջիմ Ջարմուշի ֆիլմերում - 6

«Անկախությունը հարաբերական հասկացություն է»։ Ջիմ Ջարմուշ


ԳԼՈՒԽ 3
Բլեյքը կարդում է «Հագակուրե», կամ Երկու ֆիլմ մահվան մասին 

Մեռյալը: 1995 թվականը պատմության տարեգիրք մուտք գործեց երկու կարևոր իրադարձությամբ: Առաջին՝ այդ տարի մահացավ ֆրանսիացի փիլիսոփա Ժիլ Դելյոզը, երկրորդ՝ Ջիմ Ջարմուշը նկարահանեց իր հանճարեղ ֆիլմը՝ «Մեռյալը»: Այս ֆիլմն իր մեջ ընդգրկում է անընդգրկելին: Այն, ինչ չէր կարելի շոշափել մեկ ֆիլմում, այն, ինչ հասանելի չէր միջին գիտակցությանը, այն, ինչ չէր կարելի պատկերացնել: «Մեռյալը» ո՛չ ֆիլմ է, ո՛չ գրականություն. այն մեր անցյալն է: Օրինակ՝ 1995 թվականից հանած 100 տարի՝ հավասար է Զախեր-Մազոխի մահը, ևս մի «մեռյալ», ով փոխեց աշխարհը: 1995թ-ի «մեռյալը» Դելյոզն էր իր պոստստրուկտուրալիստական փիլիսոփայությամբ, իսկ 100 տարի հետոյի «մեռյալը» մենք ենք: Այս ֆիլմը, ի տարբերություն Ջարմուշի մնացած բոլոր ֆիլմերի, ոչ թե հղում է դեպի գրականությունը, այլ գրականություն է և մի քիչ ավելին:

Ֆիլմի գլխավոր հերոսը հաշվապահ է, ով եկել է մի քաղաք՝ ավելի շատ դժոխք հիշեցնող: Սա «Մեքենա» քաղաքն է, որտեղ չի մնացել ոչինչ, որ կհիշեցնի բանական մարդուն: Այս քաղաքը ժամանակակից քաղաքներն են, որտեղ կորել է ոգին, որտեղ տիրում է միայն սարսափը, որտեղ մեքենաները ամեն ինչ են, իսկ մարդը՝ ոչինչ:

Հաշվապահ, «փոքրիկ» հաշվապահ: Այս հատվածը հիշեցնում է Կաֆկայի «Դղյակը», «փոքր» մարդը՝ Կ.-ն, ով հողաչափ է, իր անիմաստ մասնագիտությամբ իմաստազուրկ դարձած մարդ, ով ոչինչ չի կարող փոխել, որովհետև ոչինչ է: Նա Դղյակի դիմաց մի միջատ է, միջատ, որը վախենում է նույնիսկ իր արտացոլանքից: Այստեղ Ջարմուշի Ամերիկան հիշեցնում է Կաֆկայի «Ամերիկան»:

«Ջարմուշի «Մեռյալը» սկսվում է այնտեղ, որտեղ ընդհատվում է Կաֆկայի Ամերիկան: Անմեղ երիտասարդ հերոսը սլանում է խորհրդավոր, անեզր Արևմուտքով, բայց շուտով մեզ վերադարձնում է դեպի կաֆկայական կեղծ քաղաքակրթություն՝ Բլեյքին նետելով աբսուրդի հրեշավոր թագավորություն»,- ասում է կինոգետ Ջիմ Հոբերմանը (1):

Եվ մի պահ մեզ թվում է, թե սա հորինված աշխարհ է, հեքիաթային: Բայց Ջարմուշը մեզ ետ է բերում դեպի իրականություն՝ հեռացնելով մեզնից հեքիաթի ժանրը, և ակամա հիշում ես Ֆյոդոր Դոստոևսկու օրագրային գրառումներից մեկը. «Ավելի ֆանտաստիկ բան չկա, քան իրականությունը» (2):

Ֆիլմի գլխավոր հերոսի անունն Ուիլյամ Բլեյք է, որը նույնանում է անգլիացի հայտնի գրող և նկարիչ Ուիլյամ Բլեյքի անվան հետ։ Բլեյքը նույնպես իր ժամանակի մեջ չընդունված, չգնահատված երևույթ էր: Նա նույնպես այն արվեստագետներից էր, ովքեր գտնվում են օրենքից դուրս: Այստեղ Ջարմուշը Բլեյքին կապում է Ամերիկայի հետ՝ իր դաժան օրենքներով, կապում է հնդկացիների մշակույթի հետ: Ֆիլմում հնչող բազմաթիվ արտահայտություններ վերցված են Բլեյքի բանաստեղծություններից, որոնք իրենց ոճավորմամբ նաև հիշեցնում են հնդկացիների ժողովրդական բանահյուսությանը: Այս թեմայի շուրջ Ջարմուշն իր հարցազրույցներից մեկում տալիս է հետևյալ պատասխանը:

Լրագրող.- Ես գիտեմ, որ Բլեյքի բանաստեղծության տողերը, որոնք մեջբերում է Ոչոքը, «Каждый день на белом свете / Где-нибудь родятся дети. / Кто для радости рожден, / Кто на горе осужден» (3), վերցված են «Երգեր Անմեղության» շարքից: Բայց ես հիշում եմ՝ Դուք ասում էիք, որ ֆիլմում կան մեջբերումներ «Դժոխքի առակներ» ժողովածուից: Իսկ ես չեմ կարողանում գոնե մեկը մտաբերել:
Ջարմուշ.- Ոչոքն ասում է. «Արծիվը երբեք ժամանակն այնքան անիմաստ չէր վատնել, որքան այնժամ, երբ համաձայնեց ուսանել ագռավի մոտ»: Երբ ֆիլմի ավարտին նա կրկին հանդիպում է Բլեյքի հետ, ասում է․ «Տա՛ր քո սայլն ու քո գութանը մեռյալների ոսկորների վրայով»: 
Լրագրող.- Ամենահետաքրքիրն այն է, որ ֆիլմի ենթատեքստում այդ տողերը հնչում են որպես հնդկացիների առածներ:
Ջարմուշ.- Այո՛, ես ձգտում էի հենց դրան: Բլեյքը ակամայից մտավ սցենար, մինչ ես կսկսեի այն գրել: Ինչ-որ մտքեր չեն հայտնվել ֆիլմում, բայց դրանք ևս հիշեցնում էին հնդկացիների իմաստությունը. «Կանգնած ջրից սպասիր վտանգ»: «Այն, ինչ արդեն ապացուցված է, երբևէ միայն ենթադրություն էր»: «Ագռավը կուզենար, որ ամենը աշխարհում սև լիներ, իսկ բուն՝ սպիտակ»: Նաև Ոչոքը մեջբերում է «Մշտագո Ավետարանը», երբ Բլեյքի հետ գնում են ֆակտորիա․ «Христос, которого я чту, / Враждебен твоему Христу» (4,5):

Այս ֆիլմում Ջարմուշը միավորում է իր բոլոր ֆիլմերը. «Ի տարբերություն իմ մյուս ֆիլմերի՝ այս սյուժեն ինձ դրդել է ներառել բազմաթիվ կողմնակի թեմաներ՝ բռնություն, զենք, ամերիկյան պատմություն, կապվածություն հարազատ տեղանքներին, հոգևոր արժեքներ, Բլեյք և պոեզիա, փառք, օրենքից դուրս կարգավիճակ: Այս բոլոր թեմաները միահյուսվում են ֆիլմի ընդհանուր համապատկերում» (6):

Այն ճանապարհը, որով անցնում է ֆիլմի գլխավոր հերոսը, դժոխքից դեպի դրախտ տանող ուղին է: Այդ ճանապարհին Բլեյքը փոխվում է՝ համեստ ու վախկոտ հաշվապահից  վերածվելով անվախ կերպարի, ով իր ճանապարհին ոչնչացնում է բոլոր նրանց, ովքեր իր մահն են ուզում, չնայած ինքն արդեն մահացել է: Ամբողջ ֆիլմի ընթացքում մենք գիտենք, որ նա մահանալու է, նա մի հերոս է, ում հետ չի կարելի կապվել, հույսեր ունենալ, ում չի կարելի նմանվել: Բայց ֆիլմի հզորությունն այն է, որ հերոսը շատ սիրելի է, և մի պահ մեզ թվում է, թե նա անմահ է:

Կինոգետ Սերգեյ Կուդրյավցևը գրում է. «Ֆիլմն ազդեցությունը հզոր թափ է ստանում երկրորդ մասում, հատկապես՝ գրեթե հանճարեղ ավարտում, երբ դանդաղեցված հեռացումը դեպի Լետա, ուր հոգիները պետք է արժանանան մոռացման, թույլ է տալիս արդեն ֆիզիկապես զգալ այս ծանր աշխարհին հրաժեշտ տալու ողջ բարօրությունն ու խաղաղությունը, այն աշխարհին, որն առավել անկյանք է, քան երկար մահացող հերոսը: Եվ միանշանակ է, որ ամբողջ ֆիլմն իր էությամբ հերքում է ֆիլմի բնաբանը՝ Անրի Միշոյի հայտարարությունը. «Նախընտրելի է չճանապարհորդել մեռյալի հետ» (7):

Ֆիլմի վերջում, երբ Բլեյքը նավակով գնում է դեպի «այնտեղ, որտեղից գալիս են բոլոր ոգիները», ես հիշեցի ևս մի նկարագրություն՝ այս անգամ Կաֆկայի կենսագրության հետ կապված: 1920թ-ին իր սիրած աղջկան՝ Միլենային գրված նամակներից մեկում իր նիհարության և տկարության մասին կան այսպիսի տողեր. «Մի քանի տարի առաջ ես հաճախ էի փոքրիկ մակույկով թիավարում Վլտավա գետով (մեզ մոտ դրանք անվանում են «հոգեառներ»)։ Սկզբում թիավարում էի հոսանքին հակառակ, իսկ հետո, ամբողջ մարմնով տարածվելով նավակում, իջնում էի ցած՝ անցնելով բոլոր կամուրջների տակով: Կամրջից, կարելի է ենթադրել, այս ամենը դիտվում էր շատ տարօրինակ՝ իմ նիհարության պատճառով: Աշխատակիցս, մի անգամ կամրջից տեսնելով ինձ այդպես, կիսվեց իր տպավորությամբ՝ այն բանից հետո, երբ մի լավ ծիծաղեց ինձ վրա. «Տեսարանը հիշեցնում էր Ահեղ Դատաստանը, ասես դագաղներն արդեն բացված են, բայց մեռածները դեռ չեն ելել» (8): Սա անհավանական համեմատություն է, այնպիսի տպավորություն է, թե այս հատվածը Ջարմուշի ֆիլմից է, քանի որ և՛ մթնոլորտը, և՛ հոգեվիճակը նույնն են: Չնայած այս նամակից հետո պիտի անցներ 33 տարի, որպեսզի ծնվեր Ջարմուշը՝ մի ամբողջ կյանք՝ Մարգարեի կյանք:

Բլեյքի կյանքը ուսումնասիրելով և նրա մասին կարդալով՝ պարզ է դառնում, որ նրան երևում էին տեսիլքներ, նա կանխազգում էր ապագան: Սա այն պսիխոդելիկ վիճակն է, որ զգում է Ջարմուշի հերոսը ամբողջ ֆիլմի ընթացքում: Այդ թմրեցնող նյութերը՝ թմրադեղերը, որոնք մեծացնում են մարդու երևակայությունը, ընդունված էին նաև հնդկացիների մոտ։ 

«Պսիխոդելիկ» բառն առաջին անգամ գործածվել է ամերիկացի հոգեբան Համֆրի Օսմոնդի և անգլիացի գրող Օլդոս Հաքսլիի նամակագրության մեջ: Անձամբ օգտագործելով մեսկալին՝ Հաքսլին գրում է թմրադեղերի ազդեցության՝ ներքին դռների բացման մասին: Այդ աշխատությունը կոչվում է «Ընկալման դռներ»: Վերնագիրը վերցված է Բլեյքի մտքերից. «Եթե ընկալման դռները լինեին մաքուր, ամենը մարդուն կներկայանար այնպես, ինչպես կա՝ անսահման» (9)։ Եվ հենց այս աշխատանքն է ներգործում 60-ականների սերնդի վրա՝ դառնալով ինտելեկտուալ մանիֆեստ պսիխոդելիկ մշակույթի երկրպագուների համար, օրինակ՝ Կառլոս Կաստանեդա, Թիմոթի Լիրի, Կեն Կիզի և Ջիմ Մորիսոն: Վերջինս իր հերթին կապված էր հնդկացիների մշակույթի հետ, իր համերգների ժամանակ նա բեմում պարում էր հնդկացիների ազգային պարը թվացյալ կրակի շուրջ և արտաբերում էր հնդկացիական հավատալիքներին դիմող բնորոշ ձայներ: Հաքսլիի այս գրքի անմիջական ազդեցությամբ Մորիսոնն իր խումբն անվանեց The Doors՝ նկատի ունենալով այն դռները, որոնք տանում են դեպի մաքուր գիտակցություն, սահմաններից անդին, դեպի Բլեյքի պոեզիան:

Ֆիլմի հերոսուհու անունը, ում սիրահարվում է Բլեյքը, Թել է, նրա միջոցով Ջարմուշը կրկին տանում է մեզ դեպի Բլեյքի «Թելի գիրքը»: 

Девиз Тэль
О том, что в яме, расскажет Орел
Или Крот ответит слепой?
И Мудрость в серебряном есть ли жезле,
А Любовь – в чаше златой? (10,11)

1789-1790թթ-ին Բլեյքը գրում է «Դրախտի և Դժոխքի պսակադրությունը» գիրքը: Հենց այս բանաստեղծությունների ճանապարհով է քայլում Ջարմուշի հերոսը, այսինքն՝ Դժոխքից Դրախտ: Այս ճանապարհին, ինչպես նշեցի, հերոսը փոփոխություն է ապրում: Հնդկացի Ոչոքը ասում է նրան. «Թող քո լեզուն, քո պոետիկ խոսքը փամփուշտ դառնա, և թող բանաստեղծություններդ արյունով գրվեն»: Այստեղ հիշենք արյունով ստորագրությունը:

1956թ-ին Հաքսլին գրում է իր «Դրախտ և Դժոխք» էսսեն, որն «Ընկալման դռներ» գրքի շարունակությունն է: Ահա այս մեծ ճանապարհն է վերցրել Ջարմուշը և տեղադրել երկժամանոց ֆիլմում: Հիմա խոսենք ֆիլմի երկրորդ կարևոր կերպարի՝ հնդկացի Ոչոքի մասին: 

«Տո՜ւր ինձ, խնդրեմ, մի անգամ էլ և ինձ հայտնիր անունը քո,
Որպեսզի ես նույնպես ընծա շնորհեմ քեզ, որ լավ խնդա և քո հոգին:
Արդ, «Ոչոք» է իմ անունը: Ինձ «Ոչոք» են միշտ հորջորջում,
Իմ հայրն ու մայրն և իմ բոլոր բարեկամները բազմաթիվ» (12):

Սա Ոդիսևսի պատասխանն է Կիկլոպին: Հնդկացին էլ Ոդիսևսի պես աշխարհեաշխարհ է ման եկել՝ մշտապես ցանկանալով վերադառնալ հայրենիք: Այս կերպարը կենտրոնական դեր է խաղում ֆիլմում՝ մարմնավորելով Ամերիկան, այն Ամերիկան, որը կործանեցին սպիտակամորթները: Այս հնդկացու կերպարի մեջ դրված է ճանապարհի փիլիսոփայությունը: Ահա ինչ համեմատություն է անցկացնում Կուդրյավցևը. «Իմիջիայլոց, կիթառի անդադրում ձայնը կադրից դուրս ավելի շուտ կարող է առաջացնել զուգորդումներ Օրփեոսի քնարի հետ, որը ջանում է հաղթահարել անդրաշխարհի կպչուն անկերպարայնությունն՝ իր սիրելի Էվրիդիկեի փնտրտուքներում: Կամ էլ այն հիշեցնում է ճանապարհորդող Ոդիսևսի ջանքերը՝ ազատվելու սիրենների քաղցրահնչյուն երգերից, որ կանչում էին նավագնացներին դեպի ափամերձ սրագագաթ ժայռերը: Այս դեպքում հնդկացին՝ «Նա, Ով Խոսում է Բարձր, Չի Ասում Ոչինչ» մականվամբ, ով նախընտրում է իրեն անվանել ուղղակի Ոչոք, պարզվում է՝ անգլիացի գրող Բլեյքի անվանակցին՝ Բլեյքին փշատերև ճյուղերով ծածկված նավակով ուղարկելով դեպի վերջին ճամփան՝ Մեծ ջրով, ոչ այլ ոք է, քան Քարոնը՝ Հադեսում հոգիներին տեղափոխողը: Իսկ Բլեյքը ասես Էնեոսն է, ով ստացել է բացառիկ հնարավորություն՝ որպես մահկանացու մուտք գործել անդրաշխարհ՝ շնորհիվ Սիբիլլայի Ոսկե ճյուղի» (13):

Ջարմուշի ֆիլմն այս ամենի ոգով է շարժվում և ոչ թե քայլում տառերի հերթականությամբ: Նրա արվեստը հերքում է շարադասությունը: Ոչոքը պատմում է մի պատմություն, ըստ որի՝ իրեն փոքր տարիքում վանդակի մեջ տանում են Տորոնտո, այնուհետև՝ Ֆիլադելֆիա, հետո՝ Նյու Յորք և, ի վերջո, Անգլիա, որտեղ էլ նա ծանոթանում է Բլեյքի պոեզիային: Ու ամեն անգամ նոր քաղաք գնալով՝ նա զարմանում է, որ այդ նոր քաղաքում հայտնվում են նախորդ քաղաքի մարդիկ: Այդպես, մինչև Անգլիա նա ապրում է նույն զգացողությունը: Այս զգացողությունը մեզ հայտնի է արդեն Ջարմուշի բոլոր ֆիլմերից: 

Շատերը Բլեյքի կերպարում տեսնում են նույնիսկ հենց Ջարմուշին. «Չնայած Ջոնի Դեփի մարմնավորած կերպարը կրում է անգլիացի պոետի անունը, այնուամենայնիվ, նա ոչ այլ ոք է, քան հենց ինքը՝ Ջարմուշը, նրա՝ ռիթմի նուրբ զգացողությունը և ֆիլմի ընթացքը, բանաստեղծական գաղտնախորհուրդ սիմվոլների անընդհատ գործածումը և, վերջապես, նրա կարողությունը՝ գտնել ֆինանսավորում իր ֆիլմերի համար՝ չկորցնելով, սակայն, իր ստեղծագործական ազատությունը: Այդ ամենը մերձեցնում է ամերիկացի ռեժիսորին Բլեյքի հետ: Մասնագիտությամբ փորագրիչ և տպագրիչ Բլեյքը վերահսկում էր արդարության միջոցները, իսկ դա անհերքելի երաշխիքն էր այն բանի, որ նրա արտասովոր-տարօրինակ աշխատանքները, վերջիվերջո, լույս կտեսնեն» (14): Ու քանի որ հենց այս ֆիլմն ունեցավ ֆինանսական խնդիրներ, Ջարմուշը սեփական միջոցներով այն հասցրեց ավարտին, ինչով և նույնացավ Բլեյքի հետ։ 

«Բլեյքի միայն առաջին բանաստեղծությունների ժողովածուն է հովանավորությամբ լույս տեսել նրա կենդանության օրոք, նրա մյուս ստեղծագործությունները՝ փոքրիկ բրոշյուրների տեսքով, հրատարակվել են նրա անձնական միջոցներով»,- ասում է Ջարմուշը (15):

Ի վերջո, Բլեյքը այն պոետն էր, ով ազդեցություն ունեցավ հիպպիների, բիթնիկների վրա, և հատկապես՝ Ալեն Գինզբերգի: Վերջինս պատմել է, թե մի անգամ թմրադեղերի ազդեցության տակ ինչպես է տեսել Բլեյքի ուրվականը, ինչից հետո գրել է իր հայտնի «Ոռնոցը» պոեմը, որում կան այսպիսի տողեր.

«…ովքեր պատերազմի գիտնականներով շրջապատված անցան
համալսարանների միջով շողարձակող սառը աչքերով,
զգայախաբության աչքերով տեսնելով Արքանզասը և Բլեյքալույս ողբերգությունները...»։ (16)

Այս հոսանքը, այս պոեզիայի ալիքը հասավ և Ջարմուշին։ Երբ Գինզբերգը գրեց «Ոռնոց» պոեմը, Ջարմուշը դեռևս երկու տարեկան էր: Դա այն սերունդն էր, որը բերեց իր հետ բողոք: Մեծ պատիվ է՝ ծնվել «Ոռնոց» պոեմի հետ: Եվ հենց այս բողոքը երևում է Ջարմուշի «Մեռյալը» ֆիլմում: Ամերիկան, որը կերավ իրեն ներսից՝ ջնջելով աշխարհի երեսից հնդկացիների մշակույթը: Ցեղասպանություն մի ազգի նկատմամբ, որը հյուր չէր, այլ տերն էր և իր մեջ կրում էր բազում գաղտնիքներ: «Եթե չլինեն բիզոնները, չեն լինի հնդկացիները»: Այս փիլիսոփայությունը սպանեց մի ամբողջ մշակույթ, վեր խոյացան հազարավոր «Մեքենա» քաղաքներ՝ անշունչ ու ծանր:

Ջարմուշը, այս ֆիլմում կրկին վերադառնալով իր «Ավելի տարօրինակ, քան դրախտում» ֆիլմին, օգտագործել է կադրից կադր անցումը մթության միջոցով՝ դրանով իսկ ստեղծելով տարօրինակ, միևնույն ժամանակ՝ պոետիկ միջավայր: «Մեռյալը» ֆիլմի հերոսը, ի տարբերություն նրա մնացած ֆիլմերի հերոսների, չի փնտրում ինքն իրեն, ընդհակառակը, գտնելով ու ճանաչելով իրեն՝ փնտրում է իր մահը: Նույնը կանի Ջարմուշի հաջորդ ֆիլմի հերոսը, կգնա իր մահի ետևից։ 

20-րդ դարը կավարտվի «Շուն-ուրվական․ Սամուրայի ճանապարհը» ֆիլմով 1999թ-ին: 20-րդ դարը, որ մարդկանց նվիրեց հանճարեղ մեռյալներ: Իսկ Ալեն Գինզբերգը այդպես էլ չհատեց 20-րդ դարի սահմանը՝ իր գործով օծվելով սուրբ մեռյալների դասին:

                                                               Трудящийся честно пред Господом чист (17,18).
                                                                                                                                   У. Блейк

1․ http://johnnydepp.do.am/publ/filmografija/mertvec_dead_man_1995/2-1-0-11
2․ Վ. Ֆերեշեթյան, նշված հրատարակություն, էջ 233:
3․ Բառացի թարգմանությունը ռուսերենից մերն է. «Ամեն օր այս աշխարհում / Ինչ- որ կծնվեն երեխաներ / Ով ծնվել է ուրախության համար, / Ով էլ ցավի է դատապարտված»
4․ Բառացի թարգմանությունը ռուսերենից մերն է. «Այն Քրիստոսը, որին ես եմ երկրպագում, / թշնամի է քո Քրիստոսին»:
5․ Д. Джармуш, նշված հրատարակություն, էջ 249:
6․ Д. Джармуш, նույն տեղում, էջ 255:
7․ http://www.kinopoisk.ru/review/886691/
8․ Э. Канетти, Другой процесс, Франц Кафка в письмах к Фелиции, Мсоква, 2014г , стр. 40-41:
9․ О.Хаксли, Двери восприятия, Москва, 2010г, стр. 6:
10․ У.Блейк, Песни Невинности и Опыта, СПб, 2012г, стр. 151:
11․ Բառացի թարգմանությունը ռուսերենից մերն է. Թելի նշանաբանը: «Այն, ինչ փոսում է, կպատմի Արծիվը / Թե՞ կույր Խլուրդը կպատասխանի / Եվ Իմաստությունը կա՞ արդյոք արծաթե գավազանում / Իսկ Սե՞ր՝ ոսկե բաժակում»
12․ Հոմերոս, Ոդիսական, թարգմանությունը՝ Հ. Համբարձումյանի Երևան, 1988թ, էջ 139:
13․ http://www.kinopoisk.ru/review/886691/: 
14․ Д. Джармуш, նշված հրատարակություն, էջ 237:
15․ Д. Джармуш, նույն տեղում, էջ 218:
16․ Ա.Հարությունյան, Ընտրանի ամերիկյան և անգլիական պոեզիայի, Երևան, 2000թ, էջ 374:
17․ У.Блейк, նշված հրատարակություն, էջ 43:
18․ Բառացի թարգմանությունը ռուսերենից մերն է. «Ազնիվ աշխատողը Աստծո առաջ մաքուր է»:
                                                                                                    
(շարունակելի)

Արամ Ավետիս 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Կինոպոետիկա. Համաշխարհային գրականության դերը Ջիմ Ջարմուշի ֆիլմերում - 6
Կինոպոետիկա. Համաշխարհային գրականության դերը Ջիմ Ջարմուշի ֆիլմերում - 6
«Անկախությունը հարաբերական հասկացություն է»։ Ջիմ Ջարմուշ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjzbumeqjgUQJjffNvX6OfOipmnRjVwtvRzEpuS298BTq5bw97MX2p6bjmmInpXg0_RJLbeG25yNbvsDKo4FWmmjksTDK6nEUlbgEoqxOZYPoKuuSbEIXgE6A5z-tfgUVmE5hZISE9U2nTt/s640/cover-3.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjzbumeqjgUQJjffNvX6OfOipmnRjVwtvRzEpuS298BTq5bw97MX2p6bjmmInpXg0_RJLbeG25yNbvsDKo4FWmmjksTDK6nEUlbgEoqxOZYPoKuuSbEIXgE6A5z-tfgUVmE5hZISE9U2nTt/s72-c/cover-3.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2018/06/jim-jarmusch-6_18.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2018/06/jim-jarmusch-6_18.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content