«Այս պատմությունը պատահել է Գեորգ 3-րդի ժամանակներում, երբ բոլոր այս հերոսները ապրում էին և վիճում. բարի թե չար, գեղեցիկ թե անճոռնի, հարուստ թե աղքատ` այժմ նրանք բոլորը հավասար են»:

ռեժիսոր՝ Սթենլի Կուբրիկ
սցենարի հեղինակ՝ Սթենլի Կուբրիկ
օպերատոր՝ Ջոն Օլկոտ
երաժշտությունը՝ Հենդել, Բախ, Մոցարտ, Շուբերտ, Վիվալդի և այլք
դերերում՝ Ռայան Օ'Նիլ, Մարիզա Բերենսոն, Լեոն Վիտալի, Մարի Քին, Պատրիկ Մեգի, Հարդի Կրյուգեր, Սթիվեն Բերկոֆֆ
արտադրությունը՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 1975թ
տևողությունը՝ 3ժ 5ր
Ֆիլմում ներկայացված է իռլանդացի երիտասարդ Ռեդմոնդ Բարրիի պատմությունը։ Մենամարտի ժամանակ սպանելով անգլիացի սպայի՝ նա ոստիկանության հետապնդումից ազատվելու նպատակով լքել էր իր ծննդավայրը և ուղևորվել Իռլանդիայով մեկ թափառելու։ Սակայն նրա թափառումները երկար չտևեցին։ Ընկնելով կողոպտիչների ձեռքը՝ Բարրին նրանց է հանձնում իր մոտ եղած ամբողջ գումարը, ինչպես նաև իր ձին ու զենքը, և հարկադրված համալրում է անգլիական բանակի շարքերը։ Պատերազմի դաշտում բախվելով սարսափելի իրականությանը՝ Բարրին որոշում է դառնալ դասալիք։ Գողանալով սպաներից մեկի համազգեստը՝ Բարրին փորձում է միանալ դաշնակիցների բանակին և գաղտնի վերադառնալ Իռլանդիա։ Բայց նա անհաջողության է մատնվում, քանի որ պրուսական բանակի կապիտաններից մեկը բացահայտում է նրա խաբեությունը և ստիպում իրենց շարքերում մասնակցել մարտական գործողություններին։ Ի վերջո, պատերազմն ավարտվում է, և Բարրին վերադառնում է հայրենիք՝ հույս ունենալով, թե իր արկածներն արդեն անցյալում են։ Նա պատկերացնել անգամ չի կարող, թե իր համար ինչպիսի փորձություններ է նախապատրաստել ճակատագիրը․․․
Օրիգինալ անվանումը` Barry Lyndon
Ժանրը՝ հեգնական ռետրո-դրամա
Ժանրը՝ հեգնական ռետրո-դրամա
Կինովերսուսի գնահատականը՝ 9.5/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- «Բարրի Լինդոնում» կինոյի պատմության մեջ առաջին անգամ երեկոյան տեսարանները նկարահանվել են մոմերի լույսի ներքո, առանց լրացուցիչ լուսարձակների օգտագործման, ինչը հնարավոր է դարձել Carl Zeiss Planar 50mm f/0,7 գերզգայուն տեսաօբյեկտիվների շնորհիվ, որոնք այդ տարիներին ՆԱՍԱ-ի կողմից հատուկ մշակվել էին աստղադիտումների համար:
- Ֆիլմը նկարահանվել է Ուիլյամ Թեքերեյի «Բարրի Լինդոնի կարիերան» (The Luck Of Barry Lyndon, 1844) վեպի մոտիվներով:
- Բարրի Լինդոնի և լորդ Բուլինգթոնի մենամարտի տեսարանը Կուբրիկը մոնտաժել է 42 օրում:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- 4 «Օսկար» մրցանակ` լավագույն օպերատորական աշխատանքի, լավագույն դեկորացիաների, լավագույն հագուստների և լավագույն երաժշտական ադապտացիայի համար:
- Բրիտանական կինոակադեմիայի 2 մրցանակ` լավագույն ռեժիսուրայի և լավագույն օպերատորական աշխատանքի համար:
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ