1971թ, Սերջիո Գոբբիի «Գեղեցիկ հրեշը» ֆիլմում նկարահանվելիս
«Իմ կյանքում շատ բան կա, որ չի եղել և արդեն չի էլ լինի։ Ես պիտի երգեի Մարիո դել Մոնակոյի հետ «Կարմենում» կամ խաղայի Մարսել Պանյոլի մոտ՝ Ֆերնանդելի հետ միասին։ Իրականություն չդարձավ։ Բայց սա զուտ արտիստական ափսոսանք է, իսկ իմ սեփական անցյալի համար ես չեմ զղջում։ Ե՛վ քաղցել եմ, և՛ հագեցած եղել, ամեն ինչ էլ պատահել է, բայց ափսոսում եմ լոկ բեմում չարվածի համար»։
«Եթե դու ընտրում ես դերասանի, ծաղրածուի, երգչի արհեստը, ուրեմն՝ թող քեզ բոլորը ճանաչեն։ Թող լվանան ոսկորներդ, քննարկեն հագուստդ և ընկերուհիներիդ։ Նա, ով բեմ է բարձրանում, պիտի պատրաստ լինի այն իրողությանը, որ իր մասին բոլորին ամեն ինչ հայտնի է դառնալու։ Չէ՞ որ դու դա չես անում լոկ այն պատճառով, որ կարողանաս հաց վաստակել, այլ այն նպատակով, որ մարդիկ քեզ ճանաչեն, սիրեն կամ ատեն, և որպեսզի քո փոքր կյանքը նրանց հետաքրքիր թվա»։
Շառլ Ազնավուր