$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Երազներից ծնված ֆիլմեր. պատմում են մեծ ռեժիսորները

Տարկովսկու, Ֆելինիի, Կուստուրիցայի և այլոց մղձավանջային երազները, որոնց տարրերը նրանք օգտագործել են իրենց ֆիլմերում։


Ոմն ռեժիսոր մղձավանջային երազում տեսնում է, թե հրեշ-կինոքննադատն իր գլխավերևում կանգնած խեղդում է իրեն։ Սարսափահար ռեժիսորն անմիջապես արթնանում է և տեսնում, որ հրեշ-կինոքննադատն իրոք իր գլխավերևում է և խեղդում է իրեն։ «Հիմա ինձ հետ ի՞նչ է լինելու»,- խեղճացած՝ հոգոց է հանում ռեժիսորը։ Իսկ քննադատը պատասխանում է․ «Ի՞նձ ես հարցնում։ Չէ՞ որ սա քո մղձավանջն է»։ Սա, իհարկե, պարզապես հին անեկդոտ է, բայց իրականում կինոռեժիսորները հաճախ են իրենց երազները այս կամ այն կերպ արտացոլում սեփական ֆիլմերում։ Այդպես էր վարվում, օրինակ, իսպանացի մեծ ռեժիսոր-սյուրռեալիստ Լուիս Բունյուելը, ով իր ֆիլմերում օգտագործում էր սեփական երազները՝ հանդիսատեսին չներկայացնելով որևէ բացատրություն ու պարզաբանում․ վերհիշենք, թեկուզ, նրա երազից քաղված և «Անդալուզյան շունը» ֆիլմում արտացոլված այն պատկերը, երբ ամպը երկու կեսի է բաժանում լուսինը, իսկ սրիչը կտրում է աչքը։ 

«Չկա արվեստի որևէ այլ տեսակ, ներառյալ՝ գեղանկարչությունն ու պոեզիան, որ կկարողանար նույնքան ճշգրիտ, որքան կինոն, արտացոլել երազի արտասովոր առանձնահատկությունները»,- մի առիթով ասել է Ինգմար Բերգմանը։ Բնականաբար, էկրանավորումներում արտացոլվում է երազների լոկ չնչին քանակը, իսկ մյուսներն այդպես էլ մնում են հիշողության խորքերում, եթե, բախտի բերմամբ, չեն մտապահվել ու գրի առնվել։ Սա վերաբերում է հատկապես մղձավանջային երազներին։ Այդուհանդերձ, փորձենք ներկայացնել մղձավանջային երազների մասին այն հիշատակումները, որոնք պահպանվել են հանրահայտ ռեժիսորների օրագրերում, գրավոր հուշերում, հարցազրույցներում։ 

1․ Երազ վհուկի կողմից առևանգման մասին
պատմում է չեխ կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանը (1930-ականներ)

«Երբ փոքր էի, հաճախ էի տեսնում միևնույն երազը։ Տարիներ ի վեր այդ երազն այցելում էր ինձ, որտեղ էլ որ քնած լինեի՝ օտար տներում, բազմոցներին, օտար մահճակալներին։ Եվ ես ամեն անգամ արթնանում էի այն վիճակում, ասես ուժեղ հարված էի ստացել, արթնանում էի քրտնաթոր և արագ բաբախող սրտով։ Երազիս մասին։ Ես կանգնած եմ Չասլավում գտնվող մեր տան ետնամասի բաց դռան մոտ և նայում եմ վհուկին։ Այդ ծեր խրտվիլակը ճանկերով ձեռքեր ունի և քաղցկեղածին գորտնուկներ՝ դեմքին, իսկ հագին ցնցոտիներ են, մարմնից էլ միզահոտ է տարածվում։ Նա, մեղմ ասած, սարսափելի է, ետուառաջ է շարժվում մեր այգու պատի երկայնքով, ինձնից երեսուն քայլ հեռավորության վրա, բայց ես չեմ վախենում։ Նա նայում է ուղիղ իմ աչքերին, իսկ ես բաց չեմ թողնում դռան բռնակը, որպեսզի հարկ եղած դեպքում դուռը փակեմ նրա առաջ։ Ես լսում եմ հորս, մորս և ավագ եղբայրներիս ձայները, նրանք հանգիստ զրուցում են և ծիծաղում խոհանոցում՝ իմ թիկունքում, և ես ինձ զգում եմ պաշտպանված։ Այնքան պաշտպանված, որ չար պառավին լեզու եմ ցույց տալիս, դեմքս էլ ծաղրանքով ծամածռում։ Միաժամանակ շարունակում եմ ամուր սեղմել դռան բռնակը, որպեսզի նա չկարողանա հասնել ինձ։ Հանկարծ վհուկը նետվում է իմ կողմը, թռչում է դեպի դուռը՝ ասես տիեզերական ուժով թևեր առած։ Նա ճանկում է ինձ, և գետինը հեռանում է ոտքերիս տակից, ես չեմ կարողանում հենարան գտնել։ Վհուկը ամուր սեղմվել է ինձ, ես չեմ կարողանում գոռալ, որովհետև սիրտս դադարում է բաբախել, ես չեմ կարողանում շնչել, իմ մկանները քարացել են սարսափից, և մենք թռչում ենք։ Ներքև, ներքև, ներքև»։ 

2․ Երազ Հարավսլավիայի բռնապետի հետ կռվի մասին
պատմում է սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան (1960-ականներ)

«Այդ երեկո, Տիտոյի մասին բանավեճից հետո, ես քնեցի մորս ձեռքերին, իսկ հայրս սկսեց երգել «Բայկալի վրա» երգը։ Այդ նույն պահին իմ երազում հայտնվեց Սնեժանա Վիդովիչը՝ դպրոցական առաջին սերս։ Ռուսական երգերը նախկինում էլ էին իմ հիշողության մեջ արթնացնում նրա կերպարը, բայց ինժեներ Պիպիչի այգում նա իմ աչքին երևաց չափազանց տարօրինակ տեսքով։ Նրա հագին հարսանեկան զգեստ էր, իսկ ձեռքում՝ ընկուզենու փոքրիկ ճյուղ։ Ես ճանաչեցի Տիտոյի գավազանը, որը պիոներները, երիտասարդները, գյուղացիները և բանվորները նրան նվիրել էին ծննդյան օրվա կապակցությամբ։ 
- Սա Տիտոյի գավազանն է,- ասաց Սնեժանան։- Ինձ ու քեզ ընտրել են, որ ծննդյան օրվա առթիվ այն նվիրենք Տիտոյին։
- Իսկ ինչո՞ւ ես հարսանեկան զգեստ հագել։
- Որովհետև ես ու դու ամուսիններ ենք դառնալու։
- Ես համաձայն եմ ամուսնանալ, բայց ճյուղը նվիրել չեմ պատրաստվում,- առարկեցի ես։- Նախ՝ ես գերազանցիկ չեմ, և հետո՝ ես անձամբ ծանոթ չեմ ընկեր Տիտոյի հետ։ Ես նրան միայն լուսանկարներում եմ տեսել։
- Նշանակում է՝ դու չե՞ս ուզում ինձ հետ ամուսնանալ,- հարցրեց Սնեժանան։ 
- Ինչպե՞ս թե՝ չեմ ուզում։ Ես ամեն ինչի պատրաստ եմ հանուն մեզ։
- Այդ դեպքում՝ որոշի՛ր․ եթե ուզում ես ստանալ իմ ձեռքն ու սիրտը, վերցրու գավազանը և արի ինձ հետ, այլապես միայնակ կգնամ այնտեղ, իսկ դու ստիպված կլինես քեզ համար ուրիշ կին փնտրել։

Ես մի ձեռքում պահեցի գավազանը, մյուսում՝ Սնեժանայի ձեռքը, և մենք Լոգավինի փողոցով նետվեցինք առաջ։ Հուզված ամբոխը վանկարկում էր․ «Տիտո, Տիտո»։ Ինչպես իրական կյանքում։ Ես ապշած էի, ինչպես հեղափոխության հորձանուտում մոլորված Շառլոն, և նայում էի շուրջս՝ թափահարելով ընկուզենու ճյուղը։ Վերջիվերջո, ես միացա ժողովրդական տոնախմբությանը, համընդհանուր ցնծությանը, որն իրականությունից տեղափոխվել էր իմ երազ։ Մենք գնացինք դեպի «Կոսևո» մարզադաշտ տանող գլխավոր փողոցով։ Այնտեղ չհայտնաբերեցինք Տիտոյի հետքն իսկ։
Սնեժանայի հայրը՝ գնդապետ Վիդովիչը՝ թիթեղյա ծածկեր հիշեցնող հոնքերով, ամբոխից դուրս եկավ ու ասաց․
- Անվտանգության նկատառումներով՝ մենք ստիպված փոփոխության ենք ենթարկել ընկեր Տիտոյի երթուղին, որպեսզի չկրկնվի Ֆրանց Ֆերդինանդի պատմությունը։- Եվ ավելացրեց հատուկ ինձ համար․
- Ծերուկը հանգրվանել է «Զագրեբ» հյուրանոցում։ Նա սպասում է ձեզ, զավակնե՛րս, շտապե՛ք։
Ի վերջո, մենք Տիտոյին գտանք հյուրանոցի՝ ծխախոտի ծխով պատված համարում, որտեղ նա պոկեր էր խաղում՝ ներս քաշելով Հավանայից բերված սիգարը։ Նրա կողքին նստած էր փոքրիկ մի մարդուկ՝ սպիտակ սփռոցը գլխին։ Եվս մեկը կար՝ ամբողջովին ճերմակ հագած, մեր հացթուխ Կեսիչի գլխարկի պես գլխարկով։ Ինչպես նաև՝ կար մի բարձրահասակ արաբ։ Մենք կանգ առանք Տիտոյի սեղանի կողքին՝ բորբոքված ու հևասպառ։ 
- Ահա և մեր Կուստուրիցան։ Աստվա՛ծ իմ, որքա՜ն ես մեծացել,- ասաց նա ինձ։
- Փառավոր տղա է, փառավոր տղա,- արձագանքեցին մյուսները՝ սփռոցը գլխին տղամարդը և արաբը։
Երրորդը լռում էր։ Սիրո մասին իմ՝ անգիր իմացած տեքստն արտասանելու փոխարեն՝ ես ընկուզենու գավազանով ամբողջ ուժով հարվածեցի Տիտոյի գլխին և գոռացի․

- Մի՞թե մենք չէինք պայմանավորվել, որ դու մեզ պիտի սպասես «Կոսևո» մարզադաշտում։ Պատասխանի՛ր, նողկալի բռնապետ։
Ես հարվածեցի նրան երկրորդ և երրորդ անգամ՝ շարունակելով բղավել․
- Դե, ստացի՛ր։ Սա՝ Սիբա Կրավացի համար, իսկ սա՝ Զուլֆա Բոստանդիչի համար, հորս բոլոր ընկերների համար, անիծյա՛լ բռնապետ։
Սնեժանա Վիդովիչը հանկարծակի հանեց իր հարսանեկան զգեստը և սկսեց Տիտոյին հարվածել ոտքերով, մինչ վերջինս փորձում էր պաշտպանվել հարվածներից։ 
- Ինչո՞ւ դու մեզ չսպասեցիր, զզվելի բռնապետ, հը՞։ Խոսի՛ր։ Պատասխանի՛ր, պատասխանի՛ր։
Ես արթնացա սեփական ճիչից։
- Ի՞նչ է պատահել, որդի՛ս,- հարցրեց մայրս։
- Ոչի՛նչ։ Երազում Չառլի Չապլինին էի տեսել։
Ես չհամարձակվեցի իմ երազը պատմել որևէ մեկին, նույնիսկ՝ հորս»։ 

3․ Երազ կիսաշրջազգեստով Բրեժնևի մասին
պատմում է ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը (1972թ-ի նոյեմբեր)


«Երեկ տեսա ամբողջովին կաֆկայական երազ։ Տեսա Բրեժնևին, բայց՝ կնոջ տեսքով։ Ամեն ինչ իրենն էր՝ և՛ դեմքը, և՛ հոնքերը, միայն թե՝ նա կին էր։ Կանացի հագուստով, կիսաշրջազգեստով։ Եվ ես չգիտեի՝ նրան ինչ անունով կոչել։ Կամ Լեոնիդա Իլյինիչնա, կամ այլ կերպ․․․»։ 

4․ Երազ սառնամանիքի ու սառույցի մասին
պատմում է գերմանացի կինոռեժիսոր Լենի Ռիֆենշթալը (1941թ-ի դեկտեմբեր)

«Այդ ժամանակ ինձ սկսել էին հետապնդել գիշերային մղձավանջները։ Պատերազմի սարսափները ամբողջովին կլանել էին իմ ենթագիտակցությունը։ Ես տեսնում էի ձյունից, սառույցից ու մարդկային մարմիններից կազմված սյուրռեալիստական տեսարաններ, որոնք մասերի էին բաժանվում, ապա նորից, ինչպես խաղ-գլուխկոտրուկում, միավորվում էին։ Իմ աչքին երևում էր խաչերի ծով՝ սպիտակ գերեզմանատներում, ու երևում էին մեռյալների դեմքերից հանված գիպսե դիմակներ՝ սառույցով ծածկված։ Պատկերները մերթ դառնում էին անորոշ, մերթ՝ հստակ, մերթ մոտենում էին, մերթ նորից հեռանում, ասես պտույտաձև վայրէջք կատարող ինքնաթիռից նկարահանված լինեին։ Հետո ինձ թվում էր, թե լսում եմ ճիչեր։ Սարսափելի երազ էր․․․»։ 

5․ Երազ սեփական մահվան մասին
պատմում է ռուս կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկին (1974թ-ի հունիս)

«Այս գիշեր երազում ինձ երևաց այն պատկերը, թե մահացել եմ, բայց տեսնում եմ, ավելի ճիշտ՝ զգում եմ, թե ինչ է կատարվում շուրջս։ Զգում եմ, որ կողքիս Լարան է, ընկերներիցս ինչ-որ մեկը։ Զգում եմ, որ ուժասպառ եմ, անկամ եմ և ընդունակ եմ լինելու լոկ վկան իմ սեփական մահվան, իմ դիակի։ Իսկ գլխավորը՝ այդ երազում ես զգում եմ արդեն վաղուց մոռացված, վաղուց ինձ չայցելած զգացողությունը, թե դա երազ չէ, այլ իրականություն։ Այդ զգացողությունն այնքան ուժեղ է, որ հոգուս մեջ առաջացնում է տխրության ալիք, ինքս իմ հանդեպ խղճահարության ալիք, և ի հայտ է գալիս սեփական կյանքիս հանդեպ տարօրինակ մի վերաբերմունք, որն ասես գեղագիտական զգացում լինի։ Զգացում, որի ժամանակ ինքդ քեզ ցավակցում ես այնպես, ասես քո վիշտը քեզ օտար է, ասես կողմնակի հայացքով ես նայում դրան ու գնահատում, և ասես գտնվում ես քո բարձրագույն կյանքի սահմաններից անդին։ Ասես իմ նախկին կյանքը երեխայի կյանք է՝ անփորձ, անպաշտպան։ Ժամանակն ու վախը դադարում են գոյություն ունենալ։ Անմահության զգացողություն։ Ես վերևից, ասես առաստաղի բարձրությունից տեսնում էի վայրը, որտեղ տեղադրում էին դագաղի համար պատվանդանը։ Մարդկանց, ովքեր խառնաշփոթի մեջ էին իմ մահվան կապակցությամբ։ Իսկ հետո ես հարություն առա, բայց ոչ ոք չզարմացավ։ Բոլորը գնացին բաղնիք, իսկ ինձ թույլ չտվեցին ներս մտնել․ տոմս չունեի։ Ես ստեցի, թե բաղնիսպանն եմ, բայց վկայականս չգտնվեց։ Դա արդեն պարզապես երազ էր, և ես գիտեի, որ երազ է։ Մահվան մասին այդ երազը տեսնում եմ արդեն երկրորդ անգամ։ Եվ ամեն անգամ՝ բացառիկ ազատության նույն զգացումը, պաշտպանության կարիք չունենալու զգացումը։ Ի՞նչ կարող է դա նշանակել»։ 

6․ Երազ ծովային փոթորկի և շնաձկների մասին 
պատմում է իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին (1970-ականների վերջին ամիսներին, «Կանանց քաղաքը» ֆիլմի նկարահանումների ժամանակ)

«Ես տեսա մարգարեական երազ։ Ես, ինչպես լուսանկարում, հստակ տեսա այն ամենը, ինչն ինձ հետ պիտի կատարվեր, և այն, ինչն արդեն կատարվել էր իրականում։ Այդ երազը տևեց մեկ վայրկյանից ոչ ավելի։ Ես տեսա հսկայական ծովային տարածություն և տեսա ինձ՝ փոթորկի կենտրոնում, փոքրիկ նավում, որն արդեն սկսել էր սուզվել, և ջուրը հասել էր իմ սրունքներին։ Իսկ շուրջը լողում էին շնաձկները։ Դա դրամատիզմով լի մի տեսարան էր, որը, այդուհանդերձ, չգիտես ինչու, մի տարօրինակ ողբերգական ցնծությամբ էր լցնում իմ սիրտը, կրոնական հավատով առ այն, թե հիմա ինչ-որ հրաշք է կատարվելու։ Ինչի՞ մասին կարող է մտածել մարդը, ով իրեն տեսնում է շնաձկներով շրջապատված։ Նա կարող է մտածել լոկ այն մասին, ինչի մասին ես էի մտածում այդ պահին․ հիմա պետք է հայտնվի ուղղաթիռը, ինչպես Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում, ես պետք է բարձրանամ այդ ուղղաթիռ, կամ՝ շնաձկներից մեկը կլինի ընտելացված և հանկարծակի կվերածվի դելֆինի, կամ՝ ինձ մոտ կթռչի մի խորհրդավոր թռչուն, որի մեջքին կտեղավորվեմ և, այդպիսով, կփրկվեմ մահից»։ 

7․ Երազ պայթած սառնարանի մասին 
պատմում է բրիտանացի կինոռեժիսոր Թերի Գիլիամը (1940-ականներ, «Բաղդադի գողը» ֆիլմի դիտումից հետո) 


«Ես պառկած էի իմ ննջարանում և լսում էի, թե ծնողներս ինչպես են զրուցում խոհանոցում։ Եվ այդ պահին հանկարծ պայթեց սառնարանը, ու նրանք զոհվեցին։ Այդ երազից մնացած զգացողությունը մինչ օրս ինձ հետ է, ասես հիմա էլ գտնվում եմ այդ սենյակում»։ 

8․ Երազ ներգաղթի մասին
պատմում է դանիացի կինոռեժիսոր Լարս ֆոն Թրիերը (1950-1960-ականներ)


«Երբ ես երեխա էի, հաճախ էի տեսնում միևնույն մղձավանջային երազը․ ես օտարերկրացի եմ, անծանոթ, և ես չունեմ տուն։ Իմ ֆիլմերն այդ երազի մի յուրօրինակ վերհուշն են։ Լինել անօթևան․․․ դա անտանելի է»։ 

9․ Երազ դագաղի ու մեռյալի մասին 
պատմում է շվեդ կինոռեժիսոր Ինգմար Բերգմանը (1950-ականներ) 


«Դագաղի մասին երազը, որը պատկերված է «Մորու բացատը» ֆիլմում, տեսել եմ ինքս։ Այդ երազը հետապնդում էր ինձ։ Այն պատկերը, թե ես պառկած եմ դագաղում, հորինել եմ ինքս, բայց այն տեսարանը, երբ դիակառքը բախվում է սյանը, դագաղն ընկնում է, և դագաղի միջից դուրս է ընկնում մեռյալը, ես երազում տեսել եմ բազմաթիվ անգամ»։ 

10․ Երազ խափանված նկարահանումների մասին 
պատմում է իտալացի կինոռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին (1967թ, «Սեր և ցասում» ալմանախի համար ստեղծված «Հոգեվարք» կարճամետրաժ ֆիլմի նկարահանումներից առաջ) 

«Ամեն ինչ տեղի է ունենում մթության մեջ։ Սա առաջին սարսափելի, աբսուրդային սխալն է։ Ես չունեմ ձայն, ես չեմ կարող գոռալ․ «Վառե՛ք լույսը»։ Ու ես գիտեմ, որ «Իսթմենքոլոր» ժապավենը բոլորովին անզգայուն է, և այն լուսակայելը ամենևին հեշտ չի լինելու։ Առաջինը մահճակալին է ընկնում Ջուլիան Բեկը, ես նրան ճանաչում եմ սպիտակ, չափազանց նիհար ոտքերից, նրան հաջորդում է ողջ «Լիվինգ» թատրոնը։ Քսանչորս թռիչք մթության մեջ, և ահա արդեն կարելի է տարբերել մարմինների կծիկը, որը ցնցվում է, միահյուսվում է ու տարանջատվում՝ ասես էքստազի, մոլեգնության մեջ, որն ավելի շատ նման է երջանկության։ Այդպես կարողանում են անել միայն նրանք։ Շուրջը կանգնած տեխնիկական աշխատողները դա անվանում են «թիմային հուսահատություն» կամ «ինքնասպանների խելագարություն»։ Անթափանց խավար է։ Ո՞ւր է լուսարձակող երկինքը, որ նկարահանումների առաջին իսկ օրը հորինել էինք ես ու իմ օպերատոր Մաուրո Պիկոնեն, որպեսզի ուրախացնենք Լորենցո Տորնաբուոնիին՝ իմ «գունավոր խղճի» մարմնացմանը, ով արդեն մի ամբողջ ամիս է, ինչ պնդում է նույնը՝ կտավի պես սպիտակ պատեր, ոչ մի ստվեր, բազմագույն արարածները պիտի շարժվեն՝ հստակ առանձնանալով սպիտակ ֆոնի վրա։ Ո՞ւր է 35 միլիմետրանոց և լայնէկրան ձևաչափին ադապտացված «Միթչելը»։ Ինչ-որ մեկն ասում է, որ մենք այն կորցրել ենք։ Ո՞ւր է «Էլեկտրովոյս» միկրոֆոնը, որն ունակ է ձայնագրելու շնչառության և ճարճատյունի հոդավորությունը։ Անհետացել է։ Ես ոչինչ չեմ կարող անել, թաքնվել եմ և հաշմանդամի պես քարացել»։ 

11․ Երազ բանտի և կայարանի մասին 
պատմում է ռուս կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկին (1976թ-ի օգոստոս)

«Այսօր տեսա մի շատ տհաճ երազ։ Իբր ես ինչ-որ մի հանցանքի համար նստած եմ բանտում։ Ինձ հետ նույն բանտախցում է Արթուր Մակարովը, ով վերահսկում է մյուս բոլորին։ Այնտեղ է նաև Լյովա Քոչարյանը, ով ինչ-որ մի ֆիլմի ռեժիսորական սցենարն է գրում։ Հետո նրան սպանում են երկաթե ձողով, բայց նա, միևնույն է, հավաքում է իրերն իր զամշե ուսապարկի մեջ, որը ես ցանկանում եմ ունենալ, քանի որ դրա տերը մահացել է։ Իսկ մինչ այդ տեսա կայարան, որտեղ գիշերում էին արտասահմանից փախուստով մեզ մոտ վերադարձած մարդիկ։ Նրանք, ովքեր սկզբում արտագաղթել էին, իսկ հիմա վերադառնում են։ Նրանք իրենց երեխաների հետ միասին քնել էին հենց փողոցում, իսկ նրանցից ոմանց հագուստը մի քանի տարի շարունակ անփութորեն մոռացված հանգուցյալի էր նման»։ 

12․ Երազ հեռացած գնացքի մասին 
պատմում է իսպանացի կինոռեժիսոր Լուիս Բունյուելը (1960-1970-ականներ)

«Գնացքի մասին այս երազը ես տեսել եմ հարյուրավոր անգամ։ Պատմությունը միշտ նույնն է, տարբերությունը միայն դետալների և մանրամասների մեջ է, որոնք անակնկալ կերպով ու հնարամտորեն փոխվում են։ Ես գնացքի ներսում եմ, ուղևորվում եմ չգիտես ուր, ուղեբեռս դրված է ցանցադարակում։ Հանկարծ գնացքը մոտենում է կայարանին և կանգ առնում։ Ես դուրս եմ գալիս թարմանալու և բուֆետում որևէ բան խմելու։ Ես շատ զգույշ եմ, քանի որ երազում ճանապարհորդել եմ բազմաթիվ անգամ ու լավ գիտեմ, որ բավական է իջնեմ կառամատույց՝ և գնացքը հենց այդ պահին անակնկալ կպոկվի տեղից։ Դա ծուղակ է։ Այդ իսկ պատճառով ես միայն մի ոտքով հեռատեսորեն կանգնում եմ կառամատույցին՝ շուրջս նայելով ու սուլելով։ Գնացքը, երևում է, կանգնած է, իմ կողքով իջնում են մյուս ուղևորները։ Այդ ժամանակ ես էլ եմ իջնում, բայց հենց այդ պահին գնացքը պոկվում է տեղից և հրանոթի արկի պես մղվում է առաջ։ Իսկ ամենավատն այն է, որ հեռանում է իմ ուղեբեռի հետ միասին։ Դատարկ կառամատույցում մնալով մենակ՝ ես սկսում եմ հայհոյել և արթնանում եմ։ Երբ ես աշխատում եմ Ժան-Կլոդ Կարիերի հետ, երբեմն հանգրվանում եմ նրա համարին հարևան հյուրանոցային համարում, և նա ժամանակ առ ժամանակ լսում է իմ գոռոցները, բայց անհանգստություն չի ցուցաբերում և ինքն իրեն ասում է՝ «պա՜րզ է, նորից հեռացել է գնացքը»։ Եվ, իրոք, հաջորդ օրը ես մտաբերում եմ իմ ուղեբեռի հետ միասին հանկարծակի սլացած գնացքի մասին։ Փոխարենը՝ ես երազում ոչ մի անգամ ինքնաթիռ չեմ տեսել։ Կցանկանայի իմանալ, թե ինչու»։  

աղբյուրը՝ Kinopoisk

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Աշուղ Ղարիբ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,3,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Սուրամի ամրոցի լեգենդը»,1,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,3,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,105,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,16,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Երազներից ծնված ֆիլմեր. պատմում են մեծ ռեժիսորները
Երազներից ծնված ֆիլմեր. պատմում են մեծ ռեժիսորները
Տարկովսկու, Ֆելինիի, Կուստուրիցայի և այլոց մղձավանջային երազները, որոնց տարրերը նրանք օգտագործել են իրենց ֆիլմերում։
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiYzqECZmQDBU_J6i9QEsmQgxNIe1tqRp0nXv4HrA-A9oV40OT2uyPjrF0WlD9rYSZRYCzpfpZeeuViZMU7HKHPpa4n5Q2jP4TdXm592xZuFmlOiQpNZnoOEqUGdHA6vbeogT13TaSAbjCl/s640/cover.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiYzqECZmQDBU_J6i9QEsmQgxNIe1tqRp0nXv4HrA-A9oV40OT2uyPjrF0WlD9rYSZRYCzpfpZeeuViZMU7HKHPpa4n5Q2jP4TdXm592xZuFmlOiQpNZnoOEqUGdHA6vbeogT13TaSAbjCl/s72-c/cover.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2018/10/directors-about-dreams-in-movies.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2018/10/directors-about-dreams-in-movies.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content