$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Համո Բեկնազարյան. «Դավիթ Բեկ»

Հատված Համո Բեկնազարյանի «Հուշեր դերասանի և կինոռեժիսորի» գրքից


Հայ ժողովրդի բազմադարյա պատմությունը լի է ազատության համար մղած պայքարի հիանալի դրվագներով, մի պայքար, որը հաճախ տարվում էր անհավասար ուժերով՝ ընդդեմ բազում թշնամիների, և ավարտվում էր հայերի փառապանծ հաղթանակներով, ովքեր իրենց հայրենիքն ազատագրում էին օտարերկրյա զավթիչներից։ Բազմադարյա տարեգրության էջերում հավիտենական փառքով փայլում են Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Աշոտ Երկաթի, Վահրամ Պահլավունու, Դավիթ Բեկի և բազմաթիվ ուրիշների անունները։ 
Զորավար Դավիթ Բեկը մարմնավորում էր հայ ժողովրդի բոլոր լավագույն ձգտումները։ Նա խիզախ մարտահրավեր նետեց օտարերկրյա նվաճողներին և ամբողջ կյանքի ընթացքում անհողդողդ պայքարեց հանուն իր ժողովրդի ազատության ու երջանկության։ 

․․․ 18-րդ դարի սկիզբ։ Հայաստանը հեծում է պարսկական լծի տակ, բայց աննկուն է ազատասեր ժողովրդի ոգին։ Մերթ այստեղ, մերթ այնտեղ ապստամբություններ են բռնկվում։ Ալեկոծվում է ցասումն ընդդեմ օտարերկրյա հարստահարիչների։ Բավական է մի փոքրիկ կայծ, որպեսզի բռնկվի ժողովրդական ապստամբության ամենակուլ բոցը։ 
Վրաստանից Հայաստան է վերադառնում Դավիթ Բեկը։ Քսանհինգ տարի առաջ, դեռ փոքր տղա եղած ժամանակ, բարեկամները փրկել են նրա կյանքը հրդեհից բռնկված բերդում և տարել Թիֆլիս։ Եվ ահա Դավիթ Բեկը անցնում է սահմանը և ոտք դնում հայրենի հողին։ 
Բարձունքից նա նայում է իր առաջ փռված Հայաստանին։ Լեռների բարձրաբերձ գագաթները վեր են խոյանում դեպի երկնային կապույտը, նրանց սպիտակ կատարները փայլփլում են արևի ճառագայթներից։ Սարալանջերը ծածկված են խիտ անտառներով։ 

- Ինչ չքնա՜ղ ես դու, իմ հայրենիք։
Սրանք Դավիթ Բեկի առաջին խոսքերն են։
Բայց հանկարծ մռայլվում է նրա հայացքը։ Մերթ այստեղ, մերթ այնտեղ ծխում են հրդեհով բռնված գյուղերը, քանդված են տաճարներն ու բերդերը։ Ցասումով է լցվում Դավիթ Բեկի հայացքը։ Մերկացնելով սուրը՝ նա հուզված պատասխանում է․
- Ես երդվում եմ քեզ, հայրենի՛ք․․․, որ գյուղացու տնակում մարած կրակը նորից կվառվի, հողագործի գութանը նորից կվարի հողը, հայ աղջկա անարգված պատվի վրեժը կլուծվի։ Երդվում եմ, որ այս հողը կամ կազատագրվի, կամ կընդունի իմ դիակը․․․
Այն մասին, թե ինչպես Դավիթ Բեկը կատարեց իր երդումը, պատմում է «Դավիթ Բեկ» ֆիլմը։

Պատմական թեմայով ֆիլմ բեմադրելը միշտ կապված է մեծ դժվարությունների հետ։ Հիշում եմ, որ ինձ հարկ եղավ շատ աշխատել, որպեսզի մանրամասն տիրապետեմ պատմական մատերիալիզմի հիմունքներին։ Ապագա ֆիլմի վրա կատարվելիք աշխատանքի ու մտորումների պրոցեսում ես մշակեցի մի քանի դրույթներ, որոնք, իմ կարծիքով, պետք է հաշվի առնի պատմական ժանրի ասպարեզում աշխատող յուրաքանչյուր արվեստագետ։ 

1․Պատմական սխեմաները չպետք է փոխարինեն պատմական իրական փաստերի կոնկրետ շարադրանքին։
2․Անհրաժեշտ է հիմնական ուշադրություն դարձնել կարևորագույն ու բնորոշ իրադարձություններին, պատմական խոշորագույն գործիչներին։ 
3․Պատմական իրադարձությունները պետք է տրվեն իրենց զարգացման պրոցեսում, առաջադիմական դասակարգերի, առաջադիմական ուժերի ու հետադիմական ուժերի միջև տեղի ունեցած պայքարի պրոցեսում։
4․Գեղարվեստական պատմական երկի հեղինակը պետք է անցյալը վերարտադրի ստեղծագործաբար՝ զուգակցելով իրականում տեղի ունեցած իրադարձություններն ու հորինված իրադարձությունները, իրականում ապրած մարդկանց և մտացածին մարդկանց։
5․Պատմական թեմատիկան արվեստագետին չի ազատում իր մտահղացումը կոնկրետ, ավարտուն գեղարվեստական ձևի մեջ բացահայտելու անհրաժեշտությունից։ 

Մտորելով ապագա ֆիլմի մասին՝ ես բոլորովին չէի ուզում ինձ սահմանափակած լինել միայն այն ժամանակվա պատմական խրոնիկան տալու խնդրով։ Բայց, միաժամանակ, ես չէի մտածում ստեղծել Րաֆֆու «Դավիթ Բեկ» հետաքրքիր պատմական վեպի միայն հասարակ էկրանավորումը, մի վեպ, որի մեջ շատ մեծ տեղ էր հատկացված հերոսների անձնական ճակատագրին։ Ես երազում էի իմ հայրենիքի պատմության հերոսական էջերին նվիրված էպիկական կտավի մասին։ 

Սակայն մի բան է պատմական մեծ կտավ հղանալը, մի ուրիշ բան՝ այն նկարելը, այն էլ՝ պատերազմի տարիներին, երբ ստուդիայի տղամարդկանց մեծ մասը (այդ թվում և այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Ս․ Կևորկովն ու Լ․ Ատամանովը) մեկնել էր ռազմաճակատ։ Երբ ոչ քաղաքում, ոչ գյուղում հնարավոր չէր կազմակերպել տղամարդկանց մասսայական տեսարան։ Երբ գրեթե անհնար էր զգեստների ու ռեկվիզիտի համար անհրաժեշտ նյութեր գտնել։ Երբ թշնամին գտնվում էր Կովկասյան լեռնաշղթայի մատույցներում, իսկ մենք՝ Երևանում՝ թուրքական սահմանից երեք տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, որտեղ մեր հարևանները կենտրոնացրել էին մեկ ու կես միլիոնանոց բանակ և հարմար պահի էին սպասում, որպեսզի ռազմական գործողություններ սկսեն։ 

Բայց ժամանակի այդ դաժանության մեջ ինչ-որ դրական բան էլ կար։ Իմ երկարատև ստեղծագործական պրակտիկայում ինձ մոտ երբեք չի եղել հայրենասիրական ֆիլմ ստեղծելու այդպիսի ոգևորություն, այդպիսի աննախադեպ ցանկություն։ Եվ այդ առումով ես չէի տարբերվում ստեղծագործական ամբողջ կոլեկտիվից։ Ես դա զգացի, հենց որ նստեցինք գրելու սցենարը։ Մենք աշխատում էինք համեմատաբար մեծ հեղինակային կազմով՝ Ս․ Հարությունյանը, ով գրել է սցենարի առաջին տարբերակը, դրամատուրգ Վ․ Սոլովյովը, ով այն ժամանակ մայորի աստիճանով ծառայում էր Անդրկովկասյան զինվորական օկրուգում, Յա․ Դուկորը և ես։ 

Ստուդիայում հաճախ էր պատահում, որ ինձ մոտ էին գալիս վաղուց ծանոթ աշխատողներ և ասում․
- Դե, մնաս բարով, Համո Իվանովիչ․․․ Ծանուցագիր եմ ստացել․․․ Արդյոք կտեսնվե՞նք էլի․․․
Այո, շատերին այդպես էլ չտեսա․․․ 

Երբ գրական սցենարի վրա աշխատանքն ավարտվեց, ես այն տարա Մոսկվա՝ վերջնական հաստատման։ Ստիպված եղա գնալ անուղղակի ճանապարհով․ Ռոստովը գտնվում էր թշնամու ձեռքում։ Իսկ Մոսկվան այն ժամանակ պարզապես անճանաչելի էր դարձել։ Փողոցներում ցցված էին հակատանկային երկաթե սյունիկները։ Քաղաքի վրա կախված էին արծաթագույն աերոստատներ, որոնք քաղաքը պաշտպանում էին օդային հարձակումներից։ Շենքերի տանիքների վրա կանգնած էին զենիթային հրանոթներ։ Ցուցափեղկերը մինչև վերև ծածկված էին ավազով լի տոպրակներով։ Լուսամուտների ապակիներին փակցված էին թղթե շերտեր։ Գիշերը քաղաքն ամբողջությամբ սուզվում էր խավարի մեջ։ Լույսի ոչ մի շող չէր թափանցում պատուհաններից։ Հաճախ սուլում էին շչակները՝ նախազգուշացնելով ինքնաթիռների հարձակման մասին, և մարդիկ գնում էին ռմբապաստարաններ։ 

Պետք է ասել, որ կինոյում ունեցած իմ ամբողջ գործունեության ընթացքում, չհաշվելով, գուցե, «Նամուսի» բեմադրության շրջանը, Երևանի հասարակայնությունը այնպես չէր հետաքրքրվել մեր աշխատանքով, ինչպես «Դավիթ Բեկի» բեմադրության ժամանակ։ Համերաշխության զգացումը մեր խումբը կապում էր արվեստի մյուս աշխատողների հետ։ Ե՛վ Սունդուկյանի անվան թատրոնը, որտեղ այդ օրերին բեմադրում էին հայրենասիրական ներկայացումներ, և՛ գրողների միությունը, որտեղ այնպիսի անվանի գրողներ, ինչպիսիք են Դերենիկ Դեմիրճյանն ու Ստեփան Զորյանը, ձեռնամուխ եղան պատմավեպեր գրելուն, և՛ նկարիչների միությունը, որտեղ հայրենասիրական թեման դարձավ գրեթե միակը բոլոր գործերում, և՛ երաժշտական աշխարհը (այդ օրերին Երևանում կատարվեց Շոստակովիչի հիանալի սիմֆոնիան, որը կոմպոզիտորը գրել էր բլոկադայի ենթարկված Լենինգրադում)՝ բոլորը համակված էին միևնույն զգացումներով։ 

Մեզ համար առանձնապես հուզիչ էր այնպիսի մարդկանց ուշադրությունը, ինչպիսիք են Ավետիք Իսահակյանն ու Հովսեփ Օրբելին (ով առողջական շատ վատ վիճակում նոր էր Լենինգրադից էվակուացվել)։ 

Վնասարարությա՞ն, թե՞ ինչ-որ ուրիշ պատճառներով, բայց հենց այդ պահին, երբ պետք է ձեռնամուխ լինեինք նկարահանումներին, ստուդիայում հրդեհ ծագեց։ Վառվեց մեր միակ ատելիեի տանիքը։ Որքան էլ այդ հրդեհն ինձ վշտացրել էր, բայց երբ անցնելով միլիցիոներների շղթան՝ մեզ մոտ ստուդիա եկավ Ավետիք Իսահակյանը՝ հուզված ու վրդովված, ես հանգստացա։ Իմ մեջ ամուր վստահություն առաջացավ, որ, ինչ էլ լինի, մենք ֆիլմը կնկարահանենք՝ նույնիսկ առանց ատելիեի։ Եթե ֆիլմի ճակատագրով հետաքրքրվում է այնպիսի մի մարդ, ինչպիսին Ավետիք Իսահակյանն է, մի բանաստեղծ, ով կարողանում է առավելագույն խորությամբ արտահայտել ժողովրդի խոհերն ու ակնկալությունները, մեր նկարահանող խմբի համար ոչ մի խոչընդոտ սարսափելի չէ։ Եվ, իրապես, մինչև նոր տանիքի պատրաստումը մենք տաղավարային նկարահանումներ էինք կատարում քաղաքի ամենատարբեր մասերում, գլխավորապես՝ մի հին մզկիթի գմբեթի տակ։ 

Մինչև այդ դեպքը մենք չէինք համարձակվի, մեր մտքով իսկ չէր անցնի խնդրել անվանի բանաստեղծին, ում երկերը թարգմանված են Եվրոպայի և Ասիայի ժողովուրդների տասնյակ լեզուներով, գրել ֆիլմի երգերի խոսքերը։ Իսկ հիմա արդեն ամեն ինչ ինքնիրեն ստացվեց։ 
Աշխատանքում մեզ հսկայական օգնություն ցույց տվեց ակադեմիկոս Օրբելին։ Ինձ քաջ հայտնի էր, որ նա չէր սիրում ոչ այնքան կինոն, որքան կինոաշխատողներին։ Երկար տարիներ լինելով Էրմիտաժի տնօրենը՝ նա վրդովվում էր նկարահանումների համար թանգարանի հարստություններն օգտագործելու՝ կինոաշխատողների համառ փորձերից։ Ոչ այլ ոք, քան Հովսեփ Օրբելին էր, ով դեռևս մինչև պատերազմը վճռականապես դեմ արտահայտվեց «Սասունցի Դավիթ» էպոսի էկրանավորմանը։ «Կփչացնեք հանճարեղ էպոսը։ Դեռ այդքան չեք հասունացել»,- կարճ ամփոփեց նա իր կարծիքը սցենարիստին և երիտասարդ ռեժիսորին։ 

Բայց ես լավ գիտեի, որ առանց խոշոր պատմաբանների օգնության մտածել անգամ չի կարելի իսկական պատմական ֆիլմ բեմադրելու մասին։ Դեռ մինչև պատերազմը ես ուզում էի ֆիլմ բեմադրել շատ հեռու անցյալի մասին՝ մեր թվարկությունից առաջ առաջին դարում հռոմեական նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին։ Այն ժամանակ մեզ օգնության եկավ ակադեմիկոս Մանանդյանը։ Բայց մեզ չհաջողվեց Տիգրան Մեծի մասին ֆիլմ բեմադրել։ Դարաշրջանը մեզնից շատ հեռու էր։ Նյութական մշակույթի հուշարձաններ և կենցաղի առարկաներ այն հեռու ժամանակներից շատ քիչ էին մնացել։ Մենք նախապատրաստված չէինք այդպիսի բարդ պատմական բեմադրության, ինչպես նաև «Սասունցի Դավիթ» էպոսի բեմադրությանը։ 

Դավիթ Բեկի դարաշրջանը՝ 18-րդ դարի առաջին քառորդը, Հայաստանի պատմության մասշտաբով ոչ հեռու անցյալի ժամանակահատված էր։  Դա, իհարկե, մեծապես հեշտացնում էր մեր աշխատանքը։ Եվ, չնայած դրան, մեր գիտելիքները այդ ժամանակաշրջանի մասին խղճուկ էին թվում։ 

Եվ ահա, տեղյակ լինելով «կինոշնիկների» նկատմամբ Օրբելու տածած հակակրանքին՝ մենք, այնուամենայնիվ, որոշեցինք դիմել նրա օգնությանը։ Նա, ինչպես հայտնի է, շատ խիստ բնավորություն ուներ։ Բայց երբեմն Հովսեփ Աբգարովիչը գիտեր զարմանալիորեն հմայիչ, նույնիսկ չափազանց սիրալիր լինել։ Այդպիսի օրերին նա մեզ համար տառացիորեն անճանաչելի էր դառնում։ Եվ որքա՜ն հուզիչ էր նրա ուշադրությունը մեր աշխատանքի նկատմամբ։ Նա ոչ մի բան չէր կարողանում անել անտարբեր ձևով, նա միշտ իրեն մինչև վերջ նվիրում էր աշխատանքին։ Եվ սկսելով մեզ օգնել՝ կարծես, ինքն իրեն նշանակեց, իհարկե, անվարձահատույց և ոչ պաշտոնական կերպով, մեր պատմական խորհրդատուն։ Եվ դա այն ծանր ժամանակներում, երբ նա, դրան ավելացրած, զբաղված էր այնպիսի կարևոր գործով, ինչպիսին Հայաստանի գիտությունների ակադեմիայի կազմակերպումն էր (որը նա հաջողությամբ ստեղծեց դեռ մինչև պատերազմի ավարտվելը)։ Հովսեփ Օրբելու օգնության շնորհիվ մեր նկարիչներին՝ Միքայել Արուտչյանի գլխավորությամբ, հաջողվեց արտակարգ ճշտությամբ վերականգնել այդ դարաշրջանի զգեստները, պատմականորեն ճիշտ կահավորել ինտերիերները, համապատասխանորեն զինել Դավիթ Բեկի մարտիկներին։
Ես չեմ հիշում, որ նկարահանող խումբը երբևիցե աշխատեր այդպիսի անձնազոհությամբ։

Թվում էր, որ չկան այնպիսի խոչընդոտներ, որոնք մենք չկարողանայինք հաղթահարել։ Չափազանց դժվար էր մասսայական տեսարանների կազմակերպումը, գրեթե անհնար՝ ձիավորներ գտնելը, իսկ ֆիլմում կան ճակատամարտի հսկայական տեսարաններ և հեծյալ զորքի մեծ մասշտաբների գրոհներ։ Զգեստների համար կտոր չկար, իսկ էկրանի վրա հայ մելիքներն ու պարսից խաները հագած են շքեղ հագուստներ։ Դեկորներ կառուցելու համար անտառանյութ չկար, զենք պատրաստելու համար նյութեր չկային, բայց նկարահանված են հայ կինեմատոգրաֆի ամբողջ պատմության ընթացքում ամենաընդարձակ ինտերիերներ, զինված մարտիկների հսկայական զանգված, մեծ մասշտաբների ժողովրդական տեսարաններ։ 
  
«Դավիթ Բեկն» իմ բեմադրած ֆիլմերի մեջ ամենասիրելիներից է, և ինձ համար դժվար է այն օբյեկտիվորեն գնահատելը։ Այդպիսի մի մասշտաբային պատմական կտավ բեմադրելուն կարելի է ձեռնամուխ լինել՝ ունենալով արդեն ստեղծագործական մեծ փորձ։ 
Պատմական բնանկար․․․ Այստեղ օպերատորից շատ բան է կախված։ Այն բնական նկարահանումները, որոնք իրականացրեց օպերատոր Գարուշ Բեկնազարյանը, վկայում են կադրը կազմակերպելու և պատմական մասշտաբայնության հասնելու նրա արտակարգ կարողության մասին։ Նրա կողմից հիանալի նկարահանված Հայաստանի դաժան բնանկարները, հայկական խիստ ճարտարապետությունը վերակենդանացնում են պատկերվող ժամանակաշրջանի կոլորիտը։ Բեկնազարյանը նկարահանեց ֆիլմի ամբողջ մետրաժի կեսից ավելին՝ ներառյալ բոլոր գիշերային տեսարանները՝ հարձակումը պարսկական ջոկատի վրա, Զևու ամրոցի գրոհումը, բերդի դարպասների մոտ տեղի ունեցած տեսարանը և այլն։ Բոլոր բնական նկարահանումները կատարվեցին հայրենական արտադրության ժապավենի վրա, դժվարագույն պայմաններում, անհրաժեշտ քանակությամբ էլեկտրաէներգիայի և լուսավորող սարքավորումների բացակայությամբ։ Սակայն դա չխանգարեց ստեղծելու գեղարվեստական մեծ արտահայտչականություն ունեցող կադրեր։ 

Տաղավարները նկարահանեց օպերատոր Դ․ Ֆելդմանը։ Հերոսներին խոշոր պլանով և արտահայտիչ ռակուրսով պատկերելու նրա մաներան (ծերունի տարեգրի, գիշերը տաճարում գտնված ժամանակ Դավիթ Բեկի, ճախարակ մանող դայակի դիմանկարները), ճաշակով ընտրված աքսեսուարների հմուտ լուսավորումը (գործվածքեղեն, զենք և այլն) ֆիլմին ակադեմիական խստություն հաղորդեցին։ Դրա հետ միասին՝ ֆիլմի առանձին կադրերը շատ գունեղությամբ են լուծված։ Տարեգրողի խուցը, Գայանեի սենյակը՝ սրանք բոլորը հրաշալի նկարահանված ինտերիերներ են, որոնք իրենց վրա կրում են բարձր ճաշակի և մշակույթի կնիք։ 

Ոչ միայն կատարողական, այլև գեղանկարչական բարձր մակարդակի վրա է գտնվում դերասանական կազմի խաղը։ Հրաչյա Ներսիսյանը, ով ստեղծել է ժողովրդական առաջնորդի հոյակապ ու ազնիվ կերպար, ով իմաստուն է, տաղանդավոր ու խիզախ։ Նրա՝ զուսպ թվացող խաղը հագեցած է ներքին ուժով ու ոգևորությամբ։ Հրաչյա Ներսիսյանը Դավիթ Բեկին պատկերել է որպես հեռատես ու խելացի պետական մարդու, կրակոտ հայրենասերի, նուրբ ստրատեգի ու քաղաքագետի։ Ներսիսյանի Դավիթ Բեկը լայն հոգու և մեծ սրտի տեր մարդ է։ 

Փառամոլ, կեղծավոր ու դավաճան մելիք Ֆրանգյուլի կերպարը՝ Ավետ Ավետիսյանի մեկնաբանությամբ, մեծ էքսպրեսիայով և դրամատիզմով հագեցած կերպար է։ Արտիստն իսկական վարպետությամբ է բացահայտում Ֆրանգյուլի դավաճանական հոգու բոլոր բարդ ծալքերը, ով իրեն ձևացնում է մերթ սիրեցյալ հայր, մերթ մի մարդ, ով առանց ամոթի դրսևորում է բռնակալի իր իսկական դեմքը․․․ Ժեստի քանդակային արտահայտչությունն ու ճշմարտացիությունը, որոնք միշտ բնորոշ են Ավետիսյանին, Ֆրանգյուլի կերպարի մեջ գտել են իրենց առավելագույն համոզիչ արտացոլումը։ 

Դավիթ Մալյանը ստեղծել է կրքոտ հայրենասեր մարտիկի՝ Դավիթ Բեկի հավատարիմ զինակցի գրավիչ կերպարը։ Նա տաքարյուն է մարտում, մեղմ՝ լիրիկական դրվագներում։ Բերդի դարպասների մոտ տեղի ունեցած ամենաբարդ տեսարանը, որը նա վարեց զուսպ և առանց ավելորդ սենտիմենտալիզմի, կարող է դասվել ֆիլմի լավագույն դրվագների շարքը։  
Նկարչի՝ Միքայել Արուտչյանի աշխատանքը սնվում է հայ արվեստի լավագույն ավանդություններով։ Նրա դեկորներում իրենց արտահայտությունն են գտել հին ճարտարապետության ու պլաստիկայի իսկական նմուշները։ Դրանք արտահայտիչ են, հոյակապ ու մոնումենտալ։ 

Կոմպոզիտոր Աշոտ Սաթյանը կինեմատոգրաֆում սկսեց աշխատել դեռևս 1938թ-ին և գրեց մի շարք գեղարվեստական ֆիլմերի երաժշտությունը («Սևանի ձկնորսները», «Հրճվանքի երկիր»)։ Բայց ստեղծագործական ամենամեծ հաջողությունը նրան վիճակվեց «Դավիթ Բեկում»։ Օգտագործելով ժողովրդական հարուստ մելոսը՝ կոմպոզիտորը ստեղծեց բարձրորակ երաժշտություն, որը ներդաշնակորեն համապատասխանում է ֆիլմի ամբողջ կերպարային սիստեմին։ 

Բացառիկ դժվարին էր խմբի տնօրեն Օհանջանյանի աշխատանքը։ Պատերազմի ծանր տարիներին նրանք կազմակերպեցին հսկայական դեկորների կառուցումը, պատմական զգեստներ կարելը, ստեղծեցին ռեկվիզիտի և զենքի պատրաստման արտադրամաս, նկարահանումներում ներգրավեցին հեծյալ միլիցիան, զինվորական մասեր։ Այդ ամենը հսկայական եռանդ և կազմակերպչական բացառիկ ընդունակություններ էր պահանջում։ 

․․․ Որքան արտակարգ էր «Դավիթ Բեկ» ֆիլմի բեմադրությունը, նույնքան արտակարգ էր ֆիլմին ցույց տրված ընդունելությունը։ «Դավիթ Բեկը» շատ բարձր գնահատականի արժանացավ նաև մամուլում։ 

Իսկ ես ինքս արդյո՞ք լիակատար չափով բավարարված եմ այդ կինոնկարով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ժողովրդին հարկավոր այդ ֆիլմի բեմադրության փաստն իսկ իմ սիրտն ուրախությամբ է լցնում։ Շատ բան այդ ֆիլմում անպայմանորեն հաջողվել է։ Ոչ առանց հպարտության կարող եմ նշել, որ «Դավիթ Բեկի» մի շարք կոմպոզիցիաներ ու միզանսցեններ հիմք ծառայեցին ուրիշ ռեժիսորների աշխատանքի համար՝ պատմական ֆիլմեր բեմադրելիս։ Իմ ամբողջ ստեղծագործական պրակտիկայում ես չեմ կարող գտնել գեղարվեստորեն ավարտուն և հուզիչ մի այլ տեսարան, քան գիշերային տաճարի տեսարանն է։  

Եթե ինձ հարկ լիներ նորից էկրանավորել Սունդուկյանի պիեսներից մեկը, ես չէի կարողանա ոճական տեսակետից հասնել այլ բանի, քան կրկնել «Պեպոն»։ Իսկ եթե ինձ հարկ լիներ մի անգամ էլ էպիկական ծավալուն սյուժե ունեցող պատմական ֆիլմ բեմադրել, ես «Դավիթ Բեկը» չէի կրկնի։ Որքան էլ այդ ֆիլմը թանկ է ինձ համար, այն կլիներ ավելի նշանակալի, ավելի մասշտաբային պատմական կտավ ստեղծելու լոկ առաջին աստիճանը։ 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Համո Բեկնազարյան. «Դավիթ Բեկ»
Համո Բեկնազարյան. «Դավիթ Բեկ»
Հատված Համո Բեկնազարյանի «Հուշեր դերասանի և կինոռեժիսորի» գրքից
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgLzIhABrSRyW1mRv8tMtW85EfkAH764oB8qSN-BhvIEgqnGCogiANrlu_qUb_n7DJFc_NOlDotQauYX8O19qc7zLX8V5FaTIEmqfGcvmxb4S8H2aBMdRY0H03SVdrM_mkf1RURXstitDg-/s640/Davit+Bek.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgLzIhABrSRyW1mRv8tMtW85EfkAH764oB8qSN-BhvIEgqnGCogiANrlu_qUb_n7DJFc_NOlDotQauYX8O19qc7zLX8V5FaTIEmqfGcvmxb4S8H2aBMdRY0H03SVdrM_mkf1RURXstitDg-/s72-c/Davit+Bek.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2019/01/hamo-beknazaryan-davit-bek.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2019/01/hamo-beknazaryan-davit-bek.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content