$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Տոնինո Գուերա. գեղեցկության պահապանը

«Եվրոպայի լավագույն սցենարիստ» տիտղոսին արժանացած Գուերան համագործակցել է իր դարաշրջանի լավագույն կինոռեժիսորների հետ...


«Միայնությունը նույնպես ընկերակցություն է»,- ասում էր իտալական արվեստի ամենասիրված գործիչներից մեկը՝ բանաստեղծ, գրող և սցենարիստ Տոնինո Գուերան։ Այս խոսքերը հոգեհարազատ են յուրաքանչյուր ստեղծագործողի։ «Եվրոպայի լավագույն սցենարիստ» տիտղոսին արժանացած Գուերան համագործակցել է իր դարաշրջանի լավագույն կինոռեժիսորների հետ՝ Ֆելինիից մինչև Անգելոպուլոս ու Անտոնիոնի, նրա հրաշալի սցենարների շնորհիվ ստեղծվել են հրաշալի ֆիլմեր՝ «Ամարկորդից» մինչև «Ֆոտոխոշորացում» ու «Կարոտախտ», և, իհարկե, նրա խոհերն ու հուշերը չեն կարող հետաքրքրություն չառաջացնել կինոարվեստի սիրահարների շրջանում․․․ 

«Այսօր իդեալներ չկան ո՛չ կրոնում, ո՛չ քաղաքականության մեջ։ Յուրաքանչյուրը կարող է հեշտությամբ բավարարել իր ցանկությունները։ Քսան տարի հետո արդեն չեն լինի կնճռոտ դեմքեր։ Աշխարհը կլցվի մաշկը ձգած դեմքերով, ինչը, գուցեև, գեղեցիկ լինի, սակայն մենք չենք կարողանա կնճիռների միջոցով կարդալ ժամանակի թողած խորությունը։ Մյուս կողմից՝ կինոն էլ այժմ ճգնաժամի մեջ է։ Հեռուստացույցն ու համացանցը մեզ ետ բերեցին տուն։ Նախկինում կինո հաճախելը մի արարողություն էր․ բոլորը միասնաբար գնում էին դեպի մթություն և լուսավորված էկրանի վրա դիտում ընդհանուրի համար պատմվող նույն պատմությունը։ Կինոն հիմա․․․ ցավալի է։ Մարդը կարող է բարձրանալ, եթե կարողանա հասկանալ տարբերությունը «նայել» ու «տեսնել» բառերի միջև։ Ահա այս պահին դուք նայում եք ինձ։ «Նայել»՝ նշանակում է լուր կամ ուղերձ ստանալ մարդուց։ «Տեսնել»՝ նշանակում է ստանալ հենց այն, ինչը քողարկված է, բացահայտել էությունը»։ 

«Երիտասարդները, ովքեր ցանկանում են նկարահանել ֆիլմեր, հաճախ մտածում են, թե գլխավորը բուն պատմությունն է։ Այն բավականաչափ կարևոր է, բայց ամենամոգականն այն է, թե ինչպես է ներկայացված պատմությունը։ Դա նման է գեղանկարչությանը։ Ֆելինին մի անգամ ասել է կինոյում լույսի մասին․ «Լույսը ֆիլմի մատերիան է։ Զգացմունքներն են։ Լույսը գույնն է։ Երանգը։ Խորությունը։ Մթնոլորտը։ Եվ պատմությունը նույնպես լույսն է կինոյում։ Այն է, ինչը ներմուծում է, այն, ինչը ջնջում է։ Այն, ինչը նվազեցնում է, այն, ինչը վեհացնում է, այն, ինչը բերում է գիտելիք, այն, ինչն ընդգծում է։ Այն, ինչն ակնարկում է։ Այն, ինչը ստիպում է հավատալ, որ ֆանտաստիկականն իրական է։ Դա երազանքն է։ Կամ՝ հակառակը։ Այն, ինչն իրականությունը դարձնում է ֆանտաստիկ։ Ավելացնում է թափանցիկություն։ Ավելացնում է հուզմունք։ Լույսը, ինչպես քանդակագործը, կերտում է դիմապատկեր։ Կամ՝ հղկում է այն։ Արտահայտություն է հաղորդում այնտեղ, որտեղ այն չկա։ Օժտում է խելքով։ Լույսը ցուցադրում է ուրվագծերի նրբագեղությունը։ Փառաբանում է բնապատկերը։ Եվ ինքն էլ ոչնչից ստեղծում է բնապատկեր։ Ֆիլմը գրվում է լույսով։ Եվ ոճն արտահայտվում է լույսով․․․»։ 

«Իտալիայում թողարկվեց իմ հսկայական պաստառը՝ «Տոնինոյի կոչը գեղեցկության մասին» անվանմամբ։ Ինձ այցելեց Ռիմինի գավառի նահանգապետը և ասաց․ «Մենք քեզ նշանակում ենք գեղեցկության պաշտոնական պահապան»։ Եվ ես ակնթարթորեն նկարեցի ու թողարկեցի պաստառը։ Այժմ Իտալիայում, ինչպես և ամբողջ աշխարհում, ճգնաժամ է։ Եվ ես ասացի հետևյալը․ «Մենք չունենք նավթ, ընդերքում չկա ոսկի ու արծաթ, և չկան օգտակար հանածոներ։ Փոխարենը՝ կա գեղեցկություն»։ Ես բոլորին կոչ արեցի պահպանել փոքր Իտալիայի գեղեցկությունը, ո՛չ թե խոշոր քաղաքների, ինչպիսիք են Վենետիկը կամ Հռոմը, այլ փոքր քաղաքների։ Օրինակ՝ կոչ արեցի տները չներկել սպիտակ, որովհետև երբ մարդիկ ուղևորվում են դեպի լեռներ՝ անտառների բուսականության մեջ հանգստանալու և իրենց հայացքը բնությանն ուղղելու, այդպիսի տները բնապատկերի ֆոնի վրա հիշեցնում են դնովի ծնոտներ։ Եթե ձեր քաղաքում կա հին ամրոց, դրա ներսում մի՛ տեղադրեք ժամանակակից երկաթյա դռներ։ Գեղեցկությունը․․․ միշտ չէ, որ այն բացարձակ է։ Գեղեցկությունը չի նշանակում, թե կինը պիտի ունենա կապույտ աչքեր կամ որոշակի ձևի շուրթեր։ Երբեմն գեղեցկությունը բացահայտում ես հենց սխալի մեջ»։ 

«Անտոնիոնիի համար ես գրել եմ 13 պատմություն։ Անտոնիոնին հանդիսատեսի սիրելին չէ, նրան երբեք այնպես չեն սիրել, ինչպես, օրինակ, Ֆելինիին՝ բացարձակ կերպով և բոլորը։ Բայց ռեժիսորներն ու պրոֆեսիոնալները խելահեղության չափ սիրում ու մեծարում են Անտոնիոնիին։ Նա գյուտարար էր։ Նա առաջինը հորինեց նկարահանման մեթոդներ, դպրոց ու ոճ։ Երբ մենք Լոնդոնում էինք՝ «Ֆոտոխոշորացման» նկարահանումների համար, մենք միանգամից չսկսեցինք նկարահանել։ Մենք այդ ժամանակ ծանոթացանք լոնդոնաբնակ լավագույն նկարիչների հետ։ Օրինակ՝ Բեկոնի։ 1966 թվականն էր։ Նոր էր սկսվում «Բիթլզի» հաջողությունը։ Մենք ծանոթացանք նրանց հետ և միասին գնում էինք ճաշելու։ Մերի Քուանտն այդ շրջանում ստեղծեց կարճ կիսաշրջազգեստը։ Նրա հետ մենք նույնպես ծանոթացանք։ Անհրաժեշտ էր զգալ քաղաքի ռիթմն ու բույրը։ Հենց որ դա տեղի ունեցավ, ծնվեց ֆիլմը։ Եվ երբ մենք ուղևորվեցինք Նյու Յորք՝ «Զաբրիսկի Փոինթ» ֆիլմը նկարահանելու, անհրաժեշտ եղավ նախքան նկարահանումները սկսելը ճանաչել ամբողջ փոփ-արտը, երաժշտությունը, մտավորականությանը։ Անտոնիոնին պիտի լցված լիներ մշակույթով ու արդիականությամբ, նա պիտի իմանար, թե ինչ է նկարահանում և որտեղ»։    

«Տարկովսկին հոգևորով լի արվեստագետ էր։ Նա փորձում էր հնարավորություն ստանալ նկարահանելու Իտալիայում։ 1978-79թթ․-ն էին, և ես ու կինս երեք տարի շարունակ ջանքեր էինք գործադրել այդ ուղղությամբ։ Դժվար էր։ Եվ հանկարծ ծագեց փրկարար գաղափարը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ռուս արվեստագետ իր կյանքում ունեցել է ստեղծագործելու իտալական շրջան, դա կյանքի պարտադիր փուլ էր։ Եվ այդ ժամանակ մենք ինչ-որ սյուժե գրեցինք Իտալիայում ճանապարհորդության մասին, ինչը ոչ մի առնչություն չուներ մեր ապագա ֆիլմի հետ։ Ի վերջո, Անդրեյին որոշեցին թույլատրել Իտալիա այցելելու։ Բայց որդուն ու կնոջը պահեցին Մոսկվայում։ Մենք Իտալիայում ենք։ Ստիպված ենք հեռուստատեսության համար ֆիլմ նկարահանել Իտալիայի մասին։ Այդ ֆիլմում ես ու Անդրեյը խոսում ենք կինոյի մասին՝ իրականում իմանալով, որ բոլորովին այլ գործ ենք ստեղծելու։ Վերջապես մեր ճանապարհորդության ընթացքում ծնվում է իսկական թեման՝ կարոտախտը։ Անդրեյը խենթի պես սիրում էր Ռուսաստանը։ Նա ոչ մի դեպքում չէր ցանկանում մնալ Արևմուտքում, նա ուզում էր միայն աշխատել այնտեղ։ Ես հաճախ էի հետևում, թե ինչպես է նա կանգնեցնում ավտոմեքենան և երկար նայում հերկած դաշտերին։ Այդ ժամանակ ես սպասում էի։ Բայց մի անգամ հարցրեցի նրան․ «Անդրե՛յ, ինչո՞ւ ես այդքան երկար կանգնում հերկած դաշտի առջև»։ «Որովհետև հերկած դաշտերն ամենուր միանման են՝ Իտալիայում, Իսպանիայում, Ռուսաստանում։ Եվ ես նայում եմ ու կանգնած եմ․․․ Ռուսաստանում»։   

«Կան այնպիսի ռեժիսորներ, ում չեք ճանաչում, բայց նրանք բացառիկ են։ Դա բնական է մարդկության համար։ Դանտե Ալիգիերիին իր մահից հետո հարյուր տարի ոչ ոք չէր կարդում։ Բայց այնպիսի մեծ ֆիլմեր, ինչպիսիներից է Տարկովսկու «Ստալկերը», երբեք մոռացության չեն մատնվի։ Ես արդեն ասացի, որ մենք կորցրել ենք իդեալները։ Մենք կոմունիստներ չենք, ֆաշիստներ չենք, կրոնապաշտ չենք։ Նոր սերունդը հավատում է միայն փողին։ Եվ մենք հեռացել ենք այն պոեզիայից ու այն հույզերից, որոնք եղել են նախկինում։ Այդ պատճառով էլ թվում է, թե նշածս ստեղծագործությունները մեզ այլևս պետք չեն։ Բայց դա միայն թվում է»։ 

«Իմ կյանքի հաջորդ երեսուն տարին․․․ Ես մտածում եմ՝ կհաջողվի՞ ինձ, արդյոք, ապրել ևս հինգ տարի․․․ Եվ որպեսզի մոլորեցնեմ իմ վախը, ես գրում եմ սցենարներ, կառուցում եմ շատրվաններ, նկարում եմ կտավներ, պատրաստում եմ խճանկար, կահույք, տնկում եմ այգիներ․․․ Ես գաղտնիքներ չունեմ։ Հիմա ես գրում եմ պիեսներ թատրոնի համար։ Եվ ինձ ընդհանրապես ոչինչ դուր չի գալիս։ Գոնե մի քիչ հեղափոխականացնել թատրոնը։ Մտքերը բաց թողնել բեմով մեկ։ Հինգ րոպե առաջ, երբ ես խոսում էի, ես մտովի անապատում էի, այնտեղ, որտեղ փոքրիկ գյուղում ստեղծում են ավազե տներ։ Դրանք փոշիացնում է քամին, կամ հազվադեպ անձրևն է հալեցնում դրանք, և մարդիկ նորից վերականգնում են։ Ես ուզում եմ գրել պիեսներ, որտեղ ամեն ինչ միախառնված է՝ և՛ մտքերը, և՛ զգացողությունները, և՛ դրաման»։ 

«Իտալական կինոն պատերազմից հետո երևույթ դարձավ ոչ միայն այն պատճառով, որ այստեղ ծնվեցին ավելի քան քսան հանճարներ, ովքեր ստեղծեցին այդ կինոն։ Մարդիկ ունեին ընդհանուր տառապանքներ։ Եթե դու խոսում էիր Իտալիայում, քեզ հասկանում էին թե՛ Ռուսաստանում, թե՛ Ամերիկայում։ Որովհետև կար պատերազմի ցավը, և կար վերածննդի ծարավը։ Թեմաներն ընդհանուր էին։ Այսօր պետք է ստեղծել համընդհանուր մարդկային երազանք, և այդժամ ի հայտ կգան կրոնով լի ֆիլմեր, որոնք կպատմեն հոգևորի ու սրբերի մասին։ Դա դժվար է, այսօր այդպիսի ֆիլմեր գրեթե չեն ստեղծվում։ Բայց կա Կիմ Կի-Դուկի «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ․․․ և կրկին գարուն» ֆենոմենալ ֆիլմը։ Ինչ վերաբերում է Իտալիային, ապա դա Էրմանո Օլմին է և նրա «Ծառ մաշիկների համար» ֆիլմը։ Հանճարեղ ստեղծագործություն է»։ 

«Ես հավատքի որոնումներում եմ։ Արդեն օգնել եմ վերականգնել երեք-չորս եկեղեցի․ ինձ դուր են գալիս այդ փոքրիկ եկեղեցիները, որոնք փլուզման եզրին են։ Եվ ահա։ Փոքրիկ եկեղեցի ժայռի վրա։ Այն լրիվ ավերված է։ Համոզեցինք քաղաքապետարանին, որը ֆինանսական սակավ միջոցներ ունի, գնել այդ եկեղեցին մեկ եվրո խորհրդանշական գնով։ Մինչդեռ միայն տանիքի վերականգնումն արժեր գրեթե մեկ միլիարդ լիր։ Քաղաքապետը, ով ինձ ճանաչում է, ասաց․ «Տոնինո, ինչո՞ւ մեզ կրակը գցեցիր։ Մարդիկ հարկեր են վճարել, և մենք ինչպե՞ս ենք արդարանալու, որ վերականգնել ենք այս չգործող եկեղեցին»։ Ես գլուխ էի կոտրում՝ փորձելով լուծում գտնել, թե նրանք ինչպես կարող են հավաքել գումարը։ Ես ասացի, որ եկեղեցու ներսում ուզում եմ շատրվան կառուցել։ Եվ եկեղեցում տեղադրեցի երգեհոնի պես կախված ու հատուկ ոճավորված ջրատար խողովակներ, որոնց միջով ջուրը տանիքից հոսում էր դեպի եկեղեցու սրահ։ Այնտեղ կար ջրի մեծ պահեստարան, որի ներսում պատրաստված էին աշխարհի ամենատարբեր եկեղեցիների մանրակերտներ։ Երբ անձրև է գալիս, կամ ջուր է հոսում, պահեստարանը լցվում է, և մանրակերտները սուզվում են ջրի տակ։ Ես այդ շատրվանն անվանեցի․ «Աղոթքի աղբյուր»։ Եվ հավատում էի, որ բոլոր ծախսերը կփոխհատուցվեն, եթե այդպիսի շատրվանը մարդկանց գրավի դեպի այդ լքված եկեղեցին։ Ամենամեծ բարիքը պետք է գործել ուրիշների և ոչ թե ինքդ քեզ համար․․․»։ 

թարգմանությունը՝ Անուշ Բաբայանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Տոնինո Գուերա. գեղեցկության պահապանը
Տոնինո Գուերա. գեղեցկության պահապանը
«Եվրոպայի լավագույն սցենարիստ» տիտղոսին արժանացած Գուերան համագործակցել է իր դարաշրջանի լավագույն կինոռեժիսորների հետ...
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhMU0Lib92gUkKPZVkC9ai2EY20zV0OI1ndYIbJQ1CB-cQKiONYU29yrD7cKAhmc30cnpGw2Ko_uVY9Z1xWkkSaAk_EOemWc6r517hmJO655uimpSBCNVBwDVl8q4X50zJUpKJBLO8985fc/s640/5.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhMU0Lib92gUkKPZVkC9ai2EY20zV0OI1ndYIbJQ1CB-cQKiONYU29yrD7cKAhmc30cnpGw2Ko_uVY9Z1xWkkSaAk_EOemWc6r517hmJO655uimpSBCNVBwDVl8q4X50zJUpKJBLO8985fc/s72-c/5.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2019/09/tonino-guerra-husher.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2019/09/tonino-guerra-husher.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content