$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Էդվարդ Հոփեր․ կտավի ու կադրի սահմանագծին

«Գեղանկարչությունը պիտի ուղղակի և ոչ թե անուղղակի կերպով առչվի կյանքի ու բնության իրողություններին, և լոկ այդ դեպքում այն վերստին կդառնա վեհ ու նշանակալից, ինչպիսին անցյալում էր»: Էդվարդ Հոփեր


«Երբ նկարելու տրամադրություն չեմ ունենում, սկսում եմ ամեն օր հաճախել կինոթատրոն։ Դա կարող է տևել մեկ շաբաթ կամ ավելի երկար։ Այնքան ժամանակ, քանի դեռ չեմ վերագտել ոգեշնչումս»։ 20-րդ դարի ամերիկյան գեղանկարչության և առհասարակ ժանրային գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկին՝ Էդվարդ Հոփերին իրավամբ կարելի է համարել նաև «ամենակինեմատոգրաֆիական» գեղանկարիչ, քանի որ նրա կտավներից յուրաքանչյուրն ասես մի տպավորիչ կինոկադր լինի՝ կերպարներից մինչև ինտերիեր ու էքստերիեր, լուսավորությունից մինչև կինոխցիկի դիտանկյուն, անշարժացած ակնթարթից մինչև շարունակականություն։ Նա ոչ միայն յուրահատուկ գեղանկարիչ էր, այլև տասնյակ լեգենդար կինոռեժիսորների մուսան, ինչի ապացույցը նրա կտավների ազդեցությամբ նկարահանված բազմաթիվ տեսարաններն են դասական ու ժամանակակից ֆիլմերում․․․ 

Հոփերը 13 տարեկան էր, երբ Լյումիեր եղբայրները Փարիզում կազմակերպեցին առաջին կինոցուցադրությունը։ Ավելի ուշ, երբ գեղանկարչություն էր ուսանում ռեալիզմի հետևորդ, դիմանկարիչ Ռոբերտ Հենրիի արվեստանոցում, առաջին խորհուրդներից մեկը, որ լսեց իր ուսուցչից, կինոթատրոն ու թատրոն հաճախելու, հանդիսատեսի վարքագիծն ուսումնասիրելու մասին էր։ Հոփերը հետևեց այդ խորհրդին և իր տեսածն ու զգացածն արտացոլեց բազմաթիվ աշխատանքներում՝ ուշադրության առանցքում պահելով, սակայն, ոչ թե հանդիսատեսի անդեմ զանգվածը, այլ զանգվածի մասը կազմող առանձին մարդկանց, նրանց սպասումը՝ վարագույրը բարձրանալուց առաջ, նրանց տրամադրությունը՝ վարագույրն իջնելուց հետո։ Առաջին աշխատանքներում արդեն իսկ գծագրվեցին Հոփերի ոճն ու աշխարհայացքը․ նրա հերոսները մեկուսացած էին մյուսներից, բայց անհատականություններ չէին, նրանք ասես լինեին անդեմ ամբողջի անդեմ պատառիկերը, որ պատահաբար էին հայտնվել նկարչի «խոշորացույցի» տակ։ Հոփերը չէր փնտրում անհատականություն-հերոսներ, նա իր շարքային հերոսներին տեղադրում էր այս կամ այն միջավայրում՝ այս կամ այն մեքենայացված գործողությունը կատարելիս։ Թվում էր՝ իրերը նրան հետաքրքրում են ավելի շատ, քան մարդիկ։ Նա, ասես, մյուսներից ավելի վաղ որսացել էր 20-րդ դարի գլխավոր դրամաներից մեկի բանալին՝ հասարակության հետզհետե դիմազրկումը և մարդային մտքի հետզհետե աղքատացումը։ Թերևս, հենց այստեղ էլ պետք է փնտրել նրա արվեստի՝ մինչ օրս պահպանվող ակտուալության գաղտնիքը։ 

«Նշանակություն ունի ոչ թե առարկան, այլ այն, թե ինչպես եք վերաբերվում այդ առարկային»,- իր աշակերտներին ասում էր Ռոբերտ Հենրին։ Նրան և Հոփերին միավորում էր նաև մեծ սերը ֆրանսիական գեղանկարչության հանդեպ, հատկապես՝ իմպրեսիոնիստների։ Այդ սերը նրան հասցրեց արվեստների քաղաք Փարիզ, որտեղ ստեղծագործում էին ամենավառ նկարիչները, խմորվում էին ամենահեղափոխական գաղափարները, ձևավորվում էին գեղանկարչության ապագան կանխորոշող հոսանքները և ուղղությունները։ Սակայն, ի տարբերություն այլոց, Հոփերը դուրս մնաց այդ հոսանքների ազդեցությունից՝ շարունակելով ընդունել լոկ «իրենց դարն ապրած» իմպրեսիոնիստներին և իր կտավներում շարունակելով հավատարիմ մնալ ռեալիզմի սկզբունքներին։ Նա հիացմունքով դիտում էր գերմանացի էքսպրեսիոնիստների, մասնավորապես՝ Ֆրից Լանգի, ֆիլմերը, նա ուսումնասիրում էր Փարիզն ու մարդկանց, սակայն որևէ հետաքրքրություն չէր ցուցաբերում ավանգարդի, կուբիզմի, սյուրռեալիզմի, աբստրակցիոնիզմի, մոդեռնիզմի և այլ «իզմ»-երի հանդեպ։ Գործընկերները նրան համարում էին միապաղաղ ու հնաոճ նկարիչ, ինքնամփոփ ու տարօրինակ մարդ, նրա կտավները հաջողության չէին արժանանում և տարակուսանք էին առաջացնում 20-րդ դարի խելահեղ ռիթմին տրված արվեստասերների շրջանում։ Նույնիսկ Փարիզը նա պատկերում էր այնքան դիմազուրկ, որ դժվար էր գուշակել, թե դա անկրկնելի Փարիզն է․ պատկերում էր տասնյակ այլ քաղաքների պես անորոշ, ամայի, ունայն։ Ունայնության այդ շունչն ավելի ուշ նույնպիսի սրությամբ արտացոլվեց Միքելանջելո Անտոնիոնիի և Ռոյ Անդերսոնի ֆիլմերում։ 

1930-ականներին, երբ նա արդեն 40-ն անց էր, վերջապես արժանացավ ճանաչման ու գնահատանքի։ Նրա կտավներում հանկարծ որսացին ամենակարևորը, որ մինչ այդ աչքաթող էին արել՝ շարքային մարդու անսահման միայնությունը ժամանակակից աշխարհում։ Նրա պատկերած ռեալիզմը գիտակցվեց որպես նոր ու արդիական, ռեալիզմ, որտեղ ամեն ինչ պարզեցված էր ծայրահեղ աստիճան՝ ձևից, կառուցվածքից ու դետալներից մինչև բովանդակություն։ Սակայն այդ արտաքին պարզությունը նա հարստացնում էր լույսի ու ստվերի, գույների ու երանգների այնպիսի վառ լուծումներով, որ գրեթե շոշափվում էր միայնության, անհուսության, ներքին ամայության խոր դրաման։ Նրան բնորոշում էին որպես պահպանողական սոցռեալիստ, որպես մոգական ռեալիզմի ամենանշանակալից ներկայացուցիչ, որպես ամերիկյան մասսայական արվեստի նախահայր, որպես «դատարկ տարածությունների նկարիչ» և «առանց պատրանքների երազող»։ Ինչպիսին էլ լինեին բնորոշումները, եզրահանգումը նույնն էր՝ Հոփերն առաջ էր անցել իր ժամանակից և տեսնում էր ոչ միայն ներկան, այլև այն, ինչը արվեստում, հասարակության և անհատի կյանքում կատարվելու էր ապագայում։ «Շատերը չեն կարողանում հասկանալ, որ նկարչի ինքնատիպության հիմքում ոչ թե հնարամտությունն է կամ նորաձև մեթոդը, այլ՝ անհատի կվինտէսենցիան»,- ասում էր Հոփերը։

Կինեմատոգրաֆիստների համար Հոփերն իսկական հայտնություն էր։ Նրա կտավներով չէին դադարում հիանալ և խոստովանում էին, որ նա ուղեցույց կարող է հանդիսանալ յուրաքանչյուր ռեժիսորի և օպերատորի համար։ 1930-ականներից ի վեր նրա կտավների ճշգրիտ կամ մոտավոր վերարտադրությունը, ուղղակի կամ անուղղակի ազդեցությունը կարելի է տեսնել տարբեր սերունդների պատկանող ռեժիսորների աշխատանքներում՝ Սեսիլ ԴեՄիլից, Ռոբերտ Սյոդմակից, Ալֆրեդ Հիչքոկից, Ջորջ Սթիվենսից մինչև Դևիդ Լինչ, Թերենս Մալիք, Վիմ Վենդերս, Վուդի Ալեն, Ջիմ Ջարմուշ, Ժան-Լյուկ Գոդար և այլք։ Նույնքան մեծ էր Հոփերի ազդեցությունը դասական ու ժամանակակից լուսանկարչության վրա։ Հոփերի պատկերած ամայի ճանապարհները, բենզալցակայանները, երկաթգծերը, դատարկ սենյակները, սրճարանները, հեռագրասյուները ասես ստեղծվել էին ֆիլմեր ներթափանցելու համար։ Եթե նրա կտավներում երևում են մարդկային կերպարներ, ապա այդ կերպարները զուրկ են անհատականությունից, նրանց դեմքերն անարտահայտիչ են ու անթափանց, նրանք ասես հյուսված են հոգու ձանձրույթից ու կյանքի կանխատեսելիությունից։ Նրա կտավներում իրականության մեծ չափաբաժինը հանգեցնում է իրականության կորստի։ 

Հոփերի կտավները հոգեհարազատ էին հատկապես Հիչքոկին, ով նրա պես սիրում էր դիտանցքից հետևել իր հերոսների կյանքին ու անցուդարձին, անտեսանելի վկայի պես շրջել նրանց տներում ու ժամանցավայրերում։ Յուրատեսակ ստեղծագործական վուայերիզմ։ Հոփերի «Գիշերային պատուհաններ» (1928) կտավի փաստացի արտացոլումը կարող ենք տեսնել Հիչքոկի «Պատուհան դեպի բակ» (1954) ֆիլմում։ Երկու ստեղծագործողներին միավորում էր նաև սասփենսը, որը նկատում ու զգում ենք Հոփերի պատկերած միայնակ, սառը, չարագուշակ առանձնատները դիտելիս, նույն զգացողությունը մեզ ուղեկցում է նաև Հիչքոկի ֆիլմերի դիտման ընթացքում։ Իր նշանավոր «Պսիխոն» (1960) նկարահանելիս Հիչքոկն օգտագործեց Հոփերի «Տունը երկաթգծի վրա» (1925) կտավը, որտեղ պատկերված մեկուսի առանձնատան մռայլ խորհրդավորությունը լավագույնս համապատասխանում էր ֆիլմի գլխավոր հերոս Նորման Բեյթսի տան նկարագրին։ Հիչքոկին դուր էին գալիս նրա կտավներում արտացոլված «անկենդան» ճարտարապետությունը, խստաշունչ և մանրակրկիտ մտածված կառուցվածքները, որոնք բնորոշ էին նաև իր ֆիլմերին։ Հետագայում Հոփերի «Անքունները» (1942) հանրահայտ կտավը նույնպիսի ճշգրտությամբ արտացոլվեց Հերբերտ Ռոսի «Գրոշներ երկնքից» (1981) ֆիլմում, «Սենյակ Նյու Յորքում» (1932) կտավը՝ Գուստավ Դոյչի «Շիրլի․ իրականության պատկերներ» (2013) ֆիլմում, «Քուինսբորո կամուրջը» (1913) կտավը՝ Վուդի Ալենի «Մանհեթեն» (1979) ֆիլմում և այլն։ 

Հոփերի գեղանկարչության ազդեցությունն ակնհայտ երևում է նաև Վիմ Վենդերսի ֆիլմերում, մասնավորապես՝ «Փարիզ, Տեխաս» (1984) և «Ամերիկացի բարեկամը» (1977) դրամաներում։ Վենդերսի, ինչպես և Հոփերի բնապատկերներում դեմքերն ասես կորցնում են իրենց կարևորությունը՝ ձուլվելով ճանապարհին, տեղանքին, կյանքի դանդաղկոտ ռիթմին։ Հոփերի գեղանկարչությունը յուրովի է ընկալում Դևիդ Լինչը։ Նա Հոփերի՝ հարկադիր լռության դատապարտված հերոսներին ասես վերամարմնավորելով իր ֆիլմերում՝ նրանց օժտում է նաև իրեն բնորոշ սյուրռեալիստական տրամաբանությամբ։ 

Հոփերի կտավների գրավչության գաղտնիքը հենց խաբուսիկ պարզության մեջ է։ Թվում է՝ նրա կտավներում առանձնահատուկ ոչինչ չի կատարվում․ ամեն ինչ հստակ է, հանդարտ, կանխատեսելի, առանց մեծ կրքերի ու ցայտուն արարքների։ Սակայն դա, իրոք, թվացյալ է, որովհետև դիտելու առաջին իսկ ակնթարթներից համակվում ես տագնապով՝ անորոշ, անորսալի, գուցեև՝ անհիմն։ Նրա ստեղծած դիմազուրկ կերպարներն ու տները դուրս են ժամանակի ու աշխարհագրության սահմանափակումներից, ինչը դիտողին հնարավորություն է տալիս իր կյանքը նույնականացնելու այն պատկերների ու իրավիճակների հետ, որ ստեղծել է նկարիչը։ Դա նման է յուրատեսակ որոգայթի․ նախապես երբեք չես կարող իմանալ, որ հեղինակի անտարբեր շարադրանքն ի զորու կլինի խարխլել քո սեփական ինքնավստահ անտարբերությունը։ Հոփերը ստիպում է նայել մերկ իրականությանը և ընդունել իրականության մերկությունը։ 

1940-ականներին նա՝ արդեն ճանաչված, երկրպագուներով ու գնորդներով շրջապատված նկարիչը, վերապրեց ստեղծագործական խոր ճգնաժամ։ Կինոն և թատրոնը այլևս չէին ոգեշնչում նրան․ ցանկանում էր նկարել, սակայն, թվում էր, ամեն ինչ արդեն ասված է, և ամայության թեման ինքն իրեն սպառել է՝ որոգայթ դառնալով հենց հեղինակի համար։ Այդուհանդերձ, այն ամենը, ինչ նա ստեղծում է 1950-60-ականներին, հասունության ու վարպետության մի նոր աստիճանի հասած արվեստագետի աշխատանքներ են։ Հոփերի վերջին կտավը՝ «Երկու կատակերգակը» (1966), առնչվում է թատրոնին․ ֆրանսիական մնջախաղի թատրոնի դերասանն ու դերասանուհին՝ վառ սպիտակ հանդերձանքով, խոնարհվում են հանդիսատեսին։ Ըստ Հոփերի կնոջ՝ կտավում պատկերված են հենց ինքն ու ամուսինը՝ մարդկանց իրենց վերջին համատեղ հրաժեշտը տալու պահին։ Կտավն, իրոք, խորհրդանշական էր, քանի որ Հոփերի մահից (1967) մի քանի ամիս անց վախճանվեց նաև կինը։ 

«Գեղանկարչությունը պիտի ուղղակի և ոչ թե անուղղակի կերպով առչվի կյանքի ու բնության իրողություններին, և լոկ այդ դեպքում այն վերստին կդառնա վեհ ու նշանակալից, ինչպիսին անցյալում էր»,- ասում էր Հոփերը։ Նրա խոսքերում զգացվում է 20-րդ դարի նորաձև ուղղությունների հանդեպ անհանդուրժողականությունը, ուղղություններ, որոնք հիմնականում տուրք էին տալիս ձևին և ոչ թե բովանդակությանը։ Հոփերին այդ ամենը մինչև վերջ մնաց օտար։ Նա պատկերում էր իրականությունը և, միաժամանակ, շարունակում էր փնտրել այդ նույն իրականությունը՝ խաբուսիկ, թվացյալ, անորսալի։ 

Անուշ Բաբայան
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Էդվարդ Հոփեր․ կտավի ու կադրի սահմանագծին
Էդվարդ Հոփեր․ կտավի ու կադրի սահմանագծին
«Գեղանկարչությունը պիտի ուղղակի և ոչ թե անուղղակի կերպով առչվի կյանքի ու բնության իրողություններին, և լոկ այդ դեպքում այն վերստին կդառնա վեհ ու նշանակալից, ինչպիսին անցյալում էր»: Էդվարդ Հոփեր
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgmc-I-BjWZ7s6X7sPNc5V2DiL-k1UEu7aScBaWSQIt_QEkFcS7f8ThkhmXrwuk_DqKdp2PcJCpXcuqvZNmHb-Q-aNBgta3eS2JQhrb0ZlH72s1v9rXOiQEADWS2fB7eMdc-GoguqrUUKSc/s640/4%252B%252B%252B%252B%252B.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgmc-I-BjWZ7s6X7sPNc5V2DiL-k1UEu7aScBaWSQIt_QEkFcS7f8ThkhmXrwuk_DqKdp2PcJCpXcuqvZNmHb-Q-aNBgta3eS2JQhrb0ZlH72s1v9rXOiQEADWS2fB7eMdc-GoguqrUUKSc/s72-c/4%252B%252B%252B%252B%252B.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2019/10/edward-hopper-1882-1967.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2019/10/edward-hopper-1882-1967.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content