$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Անտոնիո Մենեգետտի և Ջանկառլո Ջանինի․ զրույց՝ առանց դիմակի

«Գոյություն չունեցող հերոսին հետազոտելը նշանակում է ինքդ քեզ հետազոտել»։ Ջանկառլո Ջանինի


Հատված իտալացի նշանավոր հոգեբան, փիլիսոփա և նկարիչ Անտոնիո Մենեգետտիի «Կինոն, թատրոնը, անգիտակցականը» գրքից, որտեղ հեղինակը ներառել է նաև իր հոգեվերլուծական զրույցն իտալական կինոյի աստղերից մեկի՝ Ջանկառլո Ջանինիի հետ։  

Մենեգետտի․- Կցանկանայի հարցնել՝ նկարահանման հրապարակն ազատագրո՞ւմ է, արդյոք, վախից, հասցնո՞ւմ է ինքնամաքրման, թե՞ շեշտադրում է միայն տվյալ հոգեբանական ապրումը։ 
Ջանինի․- Նկարահանման հրապարակում աշխատանքը, անկասկած, ազատագրում է։ Դերասանն ունի երևակայականի մեջ թաքնվելու հնարավորություն, այսինքն՝ ապրելու իրականում գոյություն չունեցող կյանքով, արտապատկերելու սեփական գաղափարներն ու իր երևակայության պտուղները և արարելու մի բոլորովին այլ հարթություն։ Այլ աշխարհի արարմանը նպաստում են մի շարք տարրեր՝ բեմը, կինոխցիկը, օբյեկտիվը և այլն։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում այլ հարթություն խորասուզվելը․ ամեն ինչ նախատրամադրում է երևակայական ինքնաներկայացմանը։ Իմ կարծիքով՝ ֆիլմի նշանակությունը որոշվում է ոչ թե պատկերաշարով ու երկխոսություններով, այլ այն տպավորությամբ, որը մնում է դիտումից հետո։ Խոսքը զգացողության մասին է, որը տարբեր կերպ է ձևավորվում յուրաքանչյուրիս մեջ և գերազանցում է ինչպես սցենարը, այնպես էլ դրա պատկերային մարմնավորումը։ 

Մենեգետտի․- Հետևաբար՝ Դուք պնդում եք, որ կինոնկարահանումները բերում են մաքրագործում, ազատագրում, համենայնդեպս՝ դերասանի պարագայում։ Ես կցանկանայի առավել մանրամասն կանգ առնել այդ հարցի վրա․ կատարսիսային էֆեկտը հանդիսանում է բոլորի կողմից ընդունված աքսիոմ՝ քննադատների, փիլիսոփաների, դեռևս հին հունական ժամանակներից։ Սակայն կարո՞ղ եք Ձեր սեփական փորձին հիմնվելով՝ ասել, որ Ձեզ իսկապես զգում եք ազատագրված։ 
Ջանինի․- Առնվազն մասնակի։ Այն ամենը, ինչը երբևէ հաջողվել է անել կինեմատոգրաֆում, ցանկություն է առաջացնում միշտ կրկնելու, հետևաբար՝ նկարահանման փորձառությունն, ըստ էության, այնքան էլ ազատագրող չէ։ Սակայն, հավանաբար, կյանքում ոչինչ չի բերում ազատագրում։ Ես չգիտեմ, թե իրականում ինչ է կյանքի այս անընդմեջ մրցավազքը, որին բոլորս մասնակցում ենք, և որն է մեր առաջ դրված նպատակը։ Յուրաքանչյուր մարդ կյանքում փնտրում է ինքնարտահայտում։ Գուցեև, հենց այդ պահերն էլ հանգեցնում են ազատագրման․ չէ՞ որ արտահայտչականությունը ևս հաղորդակցության ձև է, և երբեք չգիտես, թե քեզ ուր կհասցնի։ Մի էքսպրեսիվ դրսևորմանը հաջորդում է մյուսը հաղորդելու պահանջմունքը, ինչը թույլ է տալիս քննադատորեն վերանայելու արդեն արտահայտածը։ 

Մենեգետտի․- Պատասխանը սպառիչ էր, ես կարծում եմ, որ ազատագրումը վերածվում է մշտական որոնման՝ նպատակին չհանգեցնող և այդ իսկ պատճառով նախկին փորձերի կպչուն կրկնության սթրես առաջացնող։ Ուզում եմ Ձեզ ուղղել ևս մեկ հարց․ նկարահանման հրապարակում Ձեզ շրջապատում են բազմաթիվ մարդիկ ու առարկաներ՝ ռեժիսոր, ստատիստներ, անդրադարձիչներ, կինոխցիկներ և այլն։ Սեփական նվիրական փորձով առաջնորդվելով՝ կարո՞ղ եք ասել, թե որն է դերասանի գործողությունների ուժային կետը, որն է չափանիշը։ Ի՞նչն է Ձեզ վրա ամենաշատն ազդում, ի՞նչն է առաջացնում առավել մեծ հետաքրքրություն։ Խոսքն ինչ-որ մի երևույթի մասին է, որը Դուք միշտ հաշվի եք առնում՝ ձգտելով հնարավորինս մեծ արդյունքների։ 
Ջանինի․- Բավականին բարդ հարց է։ Գուցեև, խոսքն ինքս ինձ ստուգելու մասին է, այսինքն՝ ներքին պայքարի մասին, որի ընթացքում մեզ գրոհում են տարօրինակ հարցեր, օրինակ՝ «ի՞նչ եմ ես անում», «ի՞նչ հարթության մեջ եմ ես սա գործում», «ես խաղո՞ւմ եմ, թե՞, իրոք, ապրում եմ իմ սեփական կյանքը»։ Նկարահանման հրապարակում, որտեղ ամեն ինչ պատրաստ է գործողության մեկնարկի համար, ես չեմ կարողանում հասկանալ (համենայնդեպս՝ ինձ հետ դա է տեղի ունենում)՝ այդ պահին արտացոլում եմ իմ սեփական կյա՞նքը, թե՞ լոկ մասնակցում եմ իմ անձին չառնչվող կինոնկարահանումներին։ Անձամբ ես համարում եմ, որ գլխավոր հնարքը հենց այդ զգացողությունն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, որոնցից է նաև իմ արածը որպես աննշանություն ու անկատարություն դիտարկելը։ Ֆիլմին առնչվող աշխատանքի ամբողջ օրվա ընթացքում ամենահետաքրքիր պահն այն է, երբ հնչում են «դուբլ, մոտոր, սկսեցինք» բառերը։ Առանց այդ պահի ես չէի կարողանա զբաղվել իմ արհեստով, և, հնարավոր է, հենց այդ պատճառով էլ ես մի օր այն կթողնեմ, որովհետև, վերջիվերջո, ես հարցնում եմ ինքս ինձ․ «Ինչո՞ւ եմ սրանով զբաղվում։ Ի՞նչին եմ ուզում հասնել»։ Եվ այդժամ ես հայտնաբերում եմ, որ իմ արածը մանր ու անկարևոր է։ 

Մենեգետտի․- Դուք ասացիք շատ ավելին, քան սպասում էի։ Բայց ես, այնուամենայնիվ, ավելի սուր կդարձնեմ հարցս․ ի՞նչ որոշակի առարկա է ավելի շատ գրավում Ձեր ուշադրությունը, հետաքրքրություն առաջացնում նկարահանումների ընթացքում։ Դուք արդեն պատասխանել եք այդ հարցին, նույնիսկ եթե ինքներդ Ձեզ հաշիվ չեք տալիս այդ մասին։ Ես միայն ուզում եմ հստակեցնել՝ գիտակցո՞ւմ եք, արդյոք, այն, ինչն արդեն ասացիք։
Ջանինի․- Պարզ է, որ այդ առարկան կինոխցիկն է։ Ես կասեի, որ կինոնկարահանող սարքի ետևում՝ իր անվակներով ու ներսում պտտվող ժապավենով, թաքնված է շատ ավելին։ Եթե մտածենք այն մասին, որ կինոժապավենի վրա նկարահանվող պատկերը անբավարար լուսավորության դեպքում կլինի չափից դուրս մութ, իսկ հակառակի դեպքում էլ կմիաձուլվի ֆոնի հետ, ապա կարելի է ասել, որ դերասանի շարժումները՝ ֆոտոններով հաղորդվող, փոխում են նրա արտահայտչականությունը, նրա կյանքը։ Ահա թե ինչն է գլխավորը, ո՛չ թե կինոխցիկի կամ ռեժիսորի դիրքը։ Խոսքը շատ ավելի բարդ մի բանի մասին է, քան ինքդ քեզ կինոնկարահանող սարքի հետ հարաբերակցելն է, բայց դա առավել խրթին ու առավել քան վերացական խոսակցության թեմա է։ 

Մենեգետտի․- Մենք բացահայտեցինք հարցի էությունը։ Փորձեք հիշել՝ նկարահանումների ընթացքում ինքներդ Ձեզ հաշիվ տալի՞ս եք, որ տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մարդիկ շարժման վիճակում են հայտնվում՝ կողմնորոշվելով կինոխցիկի օբյեկտիվով։ Կինոխցիկն ընդամենը սարք է՝ մարդկային բանականության կողմից ստեղծված և իրադարձությունների արտացոլմանը ծառայող։ Սակայն խելահեղ գումարներ են ծախսվում այն նպատակով, որ կինոօբյեկտիվը տեսարանը նկարահանի որոշակի ձևով։ Հետո, արդեն դիտման ընթացքում, մենք ամեն ինչ տեսնում ենք հենց այնպես, ինչպես դա նկարահանված է մոգական «աչքի» կողմից։ Դուք ինքներդ Ձեր դերասանական աշխատանքը գնահատում եք բացառապես օբյեկտիվի «աչքերով»։ Եթե մենք այդ երևույթի առնչությամբ զբաղեցնենք կողմնակի դիտորդի դիրք և հետո սկսենք վերլուծել սոցիալական կյանքը՝ որպես անհատների և որպես ընտանիք մեզ ներգրավող, ապա չենք կարող ինքներս մեզ չհարցնել․ «Ապրո՞ւմ եմ, արդյոք, ինքս ինձ համար, հետևո՞ւմ եմ իմ բնազդներին կամ գործո՞ւմ եմ արարքներ՝ կողմնորոշվելով այն ուղղությամբ, որն իմ կյանքում իրապես ոչինչ չարժե, բայց հետևում է ինձ՝ կինոխցիկի օբյեկտիվի պես, այսինքն՝ ես չե՞մ ղեկավարվում, արդյոք, ինչ-որ մի օտարոտի, այլածին երևույթի կողմից»։ Այդ ուղղությամբ արված հետազոտությունը մեզ համար կբացահայտեր, որ կյանքում ևս տեղի է ունենում նկարահանման հրապարակում տեղի ունեցածին նման մի բան։ Ենթադրենք, թե ես հայտնվել եմ այդ մոլորակում՝ չիմանալով դրա օրենքները։ Հետևելով նկարահանումներին՝ ես կհանգեմ այն եզրակացությանը, որ մարդկային զանգվածի գործունեության ելակետը, կենտրոնը, դինամիկական իմաստով նրանց միակ միջնորդը հանդիսանում է նկարահանող սարքը, թեպետ ռացիոնալ մակարդակում կարելի էր մատնանշել գումարները, պրոդյուսերին, հանդիսատեսի պահանջները և այլն։ 
Ջանինի․- Այո՛, դա կինոնկարահանող սարքն է, բայց այն ունի նույն դերակատարումը, ինչ գրիչը գրողի համար, ով թղթի վրա իր գաղափարների շարադրումը սկսել է այն նպատակով, որ ներկայացնի դրանք իրեն և մյուսներին։ Դերասանի արհեստով կարելի է զբաղվել տարբեր կերպ, այդ թվում՝ նաև թատրոնում, որտեղ չկա կինոնկարահանող սարք։ Յուրաքանչյուր երեկո խաղացվում է ներկայացում, որն ամբողջությամբ տարբերվում է նախորդից, անգամ եթե այն կարող է թվալ նույնը, քանզի այնտեղ վերարտադրվում են միևնույն խոսքերն ու շարժումները։ Կինոխցիկը բացահայտում է նոր հնարավորություններ․ այն ունակ է ընդմիշտ արձանագրելու ժեստը, հնչյունը, ռեպլիկը։ Ժապավենի վրա դրոշմվածը ժամանակի ընթացքում կարող է աղավաղվել և նույնիսկ անհետանալ, բայց, այդուհանդերձ, դրա գոյության ժամանակը երկարաձգվում է, և դրա մեջ է ամփոփված կինոյի իշխանությունը։ Ո՞րն է նկարահանման իմաստը։ Նկարահանված նյութը ցուցադրել որքան հնարավոր է ավելի մեծ թվով մարդկանց։ 

Մենեգետտի․- Հիմա ես կփորձեմ Ձեր ասածը թարգմանել գիտական լեզվով՝ զուգահեռներ անցկացնելով նաև թատերական աշխարհի հետ, որին հղում արեցիք։ Ըստ էության՝ հենց որ դերասանը հայտնվում է հանդիսատեսի առաջ, նրա ներաշխարհում խստորեն գործարկվում է «Գեր-Ես»-ի կարգադրությունը՝ ստիպելով լավագույն ձևով խաղալ դերը, ցանկացած դեր՝ հանդիսատեսի համոզմունքներին ու պատկերացումներին համապատասխանող կամ, ինչը նույնն է, «Գեր-Ես»-ի պարտադրված պահանջմունքին համապատասխանող։ Խնդիրն այն է, որ դերասանը, ով առանձնանում է բարձր դյուրազգացությամբ, շատ տպավորվող է։ Հայտնվելով հանդիսատեսի առաջ, կինոխցիկի առաջ (ըստ էության՝ մյուս մարդկանց ներկայությունն արտահայտող)՝ դերասանը չի կատարում եսասիրական գործողություն, այլ ենթարկվում է հրամանին․ «Խաղա՛ քո դերը»։ Բայց ի՞նչ դեր։ Այն, որը տվյալ պահին թվում է լավագույնը, այսինքն՝ «նվիրի՛ր մեզ այդ դերը, նվիրի՛ր այդ կախարդանքը»։ Եվ դերասանն արձագանքում է այդ պահանջին, որը կոլեկտիվ անգիտակցականի «Գեր-Ես»-ն առաջադրում է կատարման համար։ Հենց այս տերմիններով էլ ես կձևակերպեի դերասանի Ձեր անկեղծությունը։ Մենք արդեն շոշափել ենք այդ հարցը, բայց, այնուամենայնիվ, ասացեք՝ երբևէ առիթ ունեցե՞լ եք Ձեզ ավելի շատ մարդ զգալու դերասանական խաղի ընթացքում։ Մարդ զգալը նշանակում է խաղաղությամբ լցվել ինքդ քեզ հետ, քո կյանքի հետ միայնակ մնալուց և հիմքը ոտքիդ տակ ամրապնդելուց․ այդժամ նույնիսկ բարեկամական ձեռքսեղմումից զգում եք, թե ինչպես է այդ հպման միջոցով փոխանցվում հոգին։ Այսպիսով, կինոնկարահանումների ընթացքում հարստանո՞ւմ, թե՞ սնանկանում է Ձեր ներաշխարհը։ 
Ջանինի․- Ամեն անգամ, երբ նկարահանվում եմ կինոյում և աշխատում եմ իմ հերոսի կերպարը ստեղծելու ուղղությամբ, ես ինչ-որ բան եմ բացահայտում ինքս իմ մեջ։ Դա հարստացնում է, որովհետև գոյություն չունեցող հերոսին հետազոտելը նշանակում է ինքդ քեզ հետազոտել։ Հետևաբար՝ դերասանը, կարծես, միշտ օժտված է բազմաթիվ մարդկային դեմքերով։ Անձամբ ես նախընտրում եմ խաղալ կատաղի հերոսների դերեր, քանի որ համարում եմ, որ մարդկայինը կարելի է բացահայտել նաև այնտեղ, որտեղ դա ընդունված է համարել մութ ու կեղտոտ։ Ես մշտապես ձգտել եմ մերկացնել, մակերևույթ հանել մարդկային էության ճշմարիտ գծերը։ Ինձ հետաքրքրում են տարաբնույթ կերպարներ, որովհետև դրանք ինձ հարստացնում են։ Շատ տեսարաններ ինձ դժվարությամբ են տրվում հատկապես հոգեբանական տեսանկյունից։  

թարգմանությունը՝ Անուշ Բաբայանի
կտավները՝ Անտոնիո Մենեգետտիի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Աշուղ Ղարիբ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,3,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Սուրամի ամրոցի լեգենդը»,1,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,3,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,105,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,16,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Անտոնիո Մենեգետտի և Ջանկառլո Ջանինի․ զրույց՝ առանց դիմակի
Անտոնիո Մենեգետտի և Ջանկառլո Ջանինի․ զրույց՝ առանց դիմակի
«Գոյություն չունեցող հերոսին հետազոտելը նշանակում է ինքդ քեզ հետազոտել»։ Ջանկառլո Ջանինի
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhwIP5QCPUz1zqPHfC-sesNE62I3IZU_axF7ienzWYHjAzLg6i7nUkKu-AeApx7gwyWabtJLjp2prg6HhXG5nCurQmcZMxq3xn7jqHYOR4o2eiPLE4L90UmwsbjmM9yFsj9h8HBRwkdL4OK/s640/2019AMGG.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhwIP5QCPUz1zqPHfC-sesNE62I3IZU_axF7ienzWYHjAzLg6i7nUkKu-AeApx7gwyWabtJLjp2prg6HhXG5nCurQmcZMxq3xn7jqHYOR4o2eiPLE4L90UmwsbjmM9yFsj9h8HBRwkdL4OK/s72-c/2019AMGG.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2019/11/antonio-menegetti-giancarlo-gannini.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2019/11/antonio-menegetti-giancarlo-gannini.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content