$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Ալեխանդրո Խոդորովսկի․ Երևակայության գործիքակազմը

հատված Ալեխանդրո Խոդորովսկու «Հոգեմոգություն․ Երևակայությունը՝ որպես կյանքի հիմք» գրքից


Հրեական արմատներով չիլիացի ռեժիսոր, գրող, դերասան, պրոդյուսեր, երգահան Ալեխանդրո Խոդորովսկին ֆիլմեր է նկարահանում 1950-ականներից մինչ օրս, սակայն սկանդալային ռեժիսորի իր համբավը ձեռք բերեց 1970-ականներին՝ «Խլուրդը» և «Սրբազան լեռը» կինոնկարներով։ Նրան հաճախ համեմատում են ալքիմիկոսի հետ, քանի որ չի դադարում մարդկային գիտակցության գաղտնիքների բացահայտման նոր «բաղադրատոմսեր» գտնել կամ հորինել։ «Հոգեմոգություն» եզրույթով բնորոշված նրա մեթոդիկան կիրառվում է հոգեբանական տրավմաների բուժման գործում։ «Հոգեմոգություն․ Երևակայությունը՝ որպես կյանքի հիմք» գրքում, որից ներկայացնում ենք մի հատված, նա կյանքը դիտարկում է որպես չընդհատվող ստեղծագործական ընթացք, իսկ պոեզիան ու երևակայությունը հռչակում է կյանքի հիմք։ 

Եղեք տաղանդավոր

Հիմա ես կառաջարկեմ մի շատ պարզ վարժություն ձեր տաղանդի զարգացման համար։ Չունեք տաղա՞նդ։ Հիմա ձեռք կբերեք։ Մի՛ կասկածեք։ Ես ունեմ տաղանդ, երբ ունեմ ուժ։ Ես ունեմ ուժ, երբ ունեմ կյանքի ու մահվան իրավունք մյուսների շրջանում։ Աստված ամենակարող է, որովհետև կարող է սպանել, երբ ուզում է։ Նաև՝ որովհետև կարող է ինձ ստեղծել, երբ ուզում է։ Եվ եթե ես ողջ եմ, ապա՝ ոչ այն պատճառով, որ նա ինձ ներում է։ Նշանակում է՝ սպանելու և ներելու հնարավորությունը ծնում է տաղանդ։ Ամեն ինչ պարզ է։ Ես ինձ պատկերացնում եմ որպես թունավոր օձ, որն իր դիմաց տեսնում է կապիկ։ Ես կենտրոնանում եմ, ամբողջությամբ խորասուզվում եմ իմ մեջ, շարժվում եմ, նայում եմ, հիպնոսացնում եմ։ Կապիկն անում է այն, ինչ ես ուզում եմ։ Հենց դա էլ տաղանդի դրսևորումն է։ Ես ճիշտ եմ ասում։ Ես անում եմ այնպես, որ դուք ինձ եք նայում։ Ես ձեզ կանչել եմ այստեղ։ Ես ձեզ ստեղծել եմ։ Անհրաժեշտ է, որ դուք վերածվեք օձի։ Հավերժական զոհ, հիպնոսացված մկնիկ լինելու փոխարեն անցնենք մյուս կողմը։ Մենք նրանցից ենք, ովքեր հիպնոսացնում են մարդկանց։ Համաձա՞յն եք։ Դրա համար պետք է թուլանալ, ստեղծել մի կետ, ստիպել, որ այն բարձրանա, և սկսել հավասարակշռություն պահպանել, որովհետև մենք պատրաստ ենք ցատկելու, բայց չենք ցատկում։ Մենք, կարծես, պատրաստ ենք թռիչքի, բայց, փոխարենը, մնում ենք տեղում։ Այդպես է հիպնոսացվում կապիկը։ Մենք նրան չենք խայթում, այլ միայն ենթարկում ենք հիպնոսի։ Մենք պիտի զարգացնենք այդ ունակությունը՝ հիպնոսացնելով նայելու։ Այդ հայացքը շատ է տարբերվում գայթակղելուց։ Կենտրոնացնելով սեփական մտքերս՝ ես իշխանություն եմ ստանում ուրիշի նկատմամբ։ Աշխատե՛ք այդ ուղղությամբ։ Մեզ մոտ օձերի հավաք չէ, այլ իմաստունների հանդիպում, ովքեր, օձերի պես, հարգում են միմյանց, որովհետև գիտեն, որ իրենց բանականությունը մահկանացու է։ Իսկ հիմա փորձեք ուժով դուրս պոկվել ձեր գիտակցության սահմաններից։ Պատկերացրեք, որ ձեր աչքերը տեղադրված են գանգից երեսուն սանտիմետր վերև, և, ձեզ կոբրա պատկերացնելով, մտածեք, թե մարմնի ներքևի մասում ունենք պորտ, մատներ, կենտրոնացման կետ և ուժ, որն այդտեղից դուրս է գալիս արտաքին աշխարհ և կարող է հաղորդվել մյուսներին։ Որովայնի մեջ։ Տարոյի այդ խաղաքարտն անվանում են «Կայսր»։ Նա այդպես է նստած, և նրանից ուժ է բխում։ 

Նկարեք

Հիմա մենք կկատարենք կիրառական արվեստին առնչվող մի վարժություն։ Քանի որ ունենք անհրաժեշտ բոլոր մտավոր գործիքները՝ կենտրոնացում, ուժ, ամեն ինչ, որ ուսումնասիրել ենք այս ընթացքում, պատկերացրեք, որ ունեք ցանկացած չափսի կտավ և վրձին, որն ըստ ձեր ցանկության փոխում է գույնը։ Նկարեք երևակայական նկարը։ Դուք կարող եք մանրակրկիտ պատկերել դետալները, թողնել հսկայական թանաքակաթիլներ, ձեր հայեցողությամբ փոխել գույները։ Հետո բաժանվեք խմբերի և ժեստերով նկարագրեք ձեր նկարը։ Պայմանավորվեցի՞նք։ Սկսեցի՛նք։ Քանի դեռ նկարում եք, կարող եք միացնել երևակայական երաժշտությունը, որպեսզի այն ձեզ ուղղորդի։ Եթե ցանկանում եք լինել արարիչներ, ապա արարե՛ք։ Եվ եթե ինչ-որ մեկն ունի ստեղծագործական ներուժ, ապա թող շարունակի, թող նկարի այնքան ժամանակ, մինչև ստացվի։ Արեք այնպես, ասես նկարն իսկապես նկարված է, հասկանո՞ւմ եք։ Մեր ենթագիտակցության համար միևնույն է՝ մենք դա արել ենք արթմնի՞, թե՞ երևակայության մեջ։ Երբ մարդ պատկերացնում կամ անում է ինչ-որ բան, նրա նյարդային համակարգում ակտիվանում են նույն հանգույցները։ Խնդիրն այն է, որ սովորաբար մարդիկ չեն կարողանում անել նույնը, ինչ անում ենք մենք՝ ես ու դուք, որովհետև չեն հավատում դրան։ Իսկ իրականում, եթե ցանկանում ես լինել ստեղծագործող մարդ, պիտի պարզապես դառնաս այդ մարդը։ Եթե ես նկարեմ տասը կամ քսան նմանօրինակ երևակայական նկար, ապա ես կկարողանամ նկարել իրական նկար, որովհետև արդեն պատրաստ կլինեմ դրան։ Տեսնո՞ւմ եք։ 

Քո տարածությունը

Քո ներսում կա տարածություն, տարածք, որը դու սիրում ես։ Այն պատկանում է միայն քեզ և կարող է գտնվել լեռան ստորոտին, դաշտում, օվկիանոսի մոտ, կարող է լինել պտղաբեր կամ ավազով ծածկված հող, ինչպես կցանկանաս։ Թույլ տուր, որ տարածությունդ քո մտքում վերածվի ամբողջական պատկերի։ Դու այն տեսնո՞ւմ ես։ Ի՞նչ կա այնտեղ։ Կա՞ ստվեր։ Ի՞նչ բուրմունք ես զգում։ Կա՞ն փոքրիկ միջատներ։ Իսկ ուրիշ կենդանինե՞ր։ Իսկ հիմա երջանիկ զբոսնիր, որովհետև դու վերջապես ունես այնպիսի մեծությամբ տարածք, ինչպիսին ցանկանում ես։ Փոքր, մեծ՝ յուրաքանչյուրն ինքը կորոշի։ Գլխավորն այն է, որ ենթագիտակցությունդ տրամադրել է այդ տարածությունը։ Հողը, որը պատկանում է քեզ։ Մոլորակի քո կտորը։ Բնանկարը, որի մեջ կարելի է ապրել։ Մի՛ վերցրու դա ուրիշներից, օրինակ՝ քո ծնողներից, հորինիր քո՛նը։ 
Սնվիր քո հողի ուրախությամբ և նայիր, թե ինչպես է այնտեղ հայտնվում տունը՝ քո կացարանը։ Դա քո իդեալական տունն է, որտեղ ուզում ես ապրել, զարգանալ ինչ-որ մեկի հետ կամ միայնակ, ամբողջ կյանքի ընթացքում։ Ինչպիսի՞ն է այն։ Ի՞նչ չափսի է։ Ի՞նչ նյութից է։ Մտածիր, թե ինչ տեսակ է քո անսահման իդեալական տարածությունը։ Երբ տունը պատրաստ լինի, պտտվիր շուրջբոլորը, լավ զննիր, մտիր և ստեղծիր ներքին կահավորությունը․ լոգասենյակները, մահճակալները, խոհանոցը, բաժակները, գդալները։ Ստեղծիր քո իդեալական տան բոլոր առարկաները, բոլոր սենյակները։ Անցիր այդ սենյակներով, որ իմանաս, թե ինչ ես ուզում, մի կանգնիր ոչ մի սահմանի առաջ։ Ոչ ոք չի խոսում փողի մասին, չկա ոչ մի արգելք, դու չպիտի լինես ո՛չ փոքր, ո՛չ միջակություն։ Քո ստեղծագործական ընդունակություններն օգտագործիր, որպեսզի արարես այն, ինչ իսկապես ուզում ես, որպեսզի այդ ամենը հետո մարմնավորես իրական կյանքում։ Քեզ ոչ ոք չի շտապեցնում․․․ Մտածիր, թե ինչպես ես ձևավորելու տունը, ինչ նյութեր ես ընտրելու․ դու Մեծն Ճարտարապետն ես։ Քո սեփական ճարտարապետը։ Քո սեփական արարիչը։ 
Դու ունես ժամանակ, մի շտապիր, քեզ համար շատ կարևոր է քո տարածքի մասին ամեն ինչ իմանալը։ Քո տունը քո էգոն է, քո իսկական «ես»-ը։ Մտածիր, թե ինչպես ես այն կրելու, ինչ իրեր են քեզ պատշաճում։ Ինչպիսի տեսք ես ուզում ունենալ։ Խոհանոցում պատկերացրու, թե ինչ ճաշատեսակներ ես ուզում համտեսել։ Պատկերացրու իդեալական սնունդը։ Եվ կենտրոնացիր իդեալական ընկերախմբի վրա։ Ում կողքին ես ուզում լինել։ Ինչ-որ մեկին առհասարակ տեսնո՞ւմ ես քո կողքին։ Այնտեղ կարող է լինել Տարոյով գուշակության համար նախատեսված սրահ, կինոդահլիճ, երաժշտական հյուրասրահ, գրադարան, այն ամենը, ինչ ուզում ես։ Չկա ոչ մի սահմանափակում։ Կարող ես պահել կենդանիներ։ Պատկերացրու, թե այդ իդեալական տանն ինչպիսին է լինելու քո մահճակալը։ Վարժության այս մասը նույնպես շատ կարևոր է, անհրաժեշտ է, որ լավ կատարես այն։ Դու պառկած ես մահճակալին, մեռած։ Եվ քո մարմնից դուրս է գալիս մի նոր արարած, որը վերածնվում է։ Ո՞ւմ կերպարի մեջ ես ուզում վերածնվել։ Դու պառկած ես՝ արարած, մարմին, որի կյանքն ավարտված է, և հետո ոտքի ես կանգնում արդեն նոր մարմնով։ Ինչպիսի՞ն է արտաքին տեսքդ։ Սե՞ռը։ Տարի՞քը։ Ինչպիսի՞ն է քո իդեալական «ես»-ը։ Պետք է պատկերացնել իդեալական «ես»-ը։ Այն «ես»-ը, որն ունենք, մեր իդեալը չէ։ Բայց այն գոյություն ունի, թեպետ գտնվում է հեռու։ Թույլ տուր քեզ՝ պատկերացնելու այն։ 
Այս բոլոր վարժություններն անհրաժեշտ են այն նպատակով, որ հաղթահարես վստահության բացակայությունը, որ հարստանաս։ Եթե ունես քո տարածությունը, քո տունը և գիտես, թե ինչպիսին է քո իդեալը, ուրեմն՝ դու հարուստ ես։ Իսկ հիմա քննադատիր քեզ, ինչպես դա կաներ քո ընտանիքի անդամը՝ մայրը, հայրը կամ եղբայրը։ Արտահայտվիր նրանց անունից։ Քեզ պատկերացրու նրա տեղում, ով քեզ հակադրվում է։ Որովհետև եթե մինչև այս պահը այդօրինակ ոչինչ չես պատկերացրել, ուրեմն՝ կան ուժեր, որոնք չեն ուզում, որ դու դա անես։ Ի՞նչ ուժեր են դրանք։ Բնորոշի՛ր։ Օրինակ՝ պատկերացրու, թե ինչ կասեր մայրդ։ Կամ հայրդ։ Եվ քննադատիր։ Նորօրյա ամբողջ բժշկությունն ասում է, որ տարածքի կորուստը հանգեցնում է հիվանդությունների։ Որովհետև, նրանց կարծիքով, ուղեղը գործում է ինչպես մի կենդանի, որին անհրաժեշտ է քո տարածքը։ 
Ես չեմ կարծում, թե դա բացարձակ ճշմարտություն է, բայց նաև համարում եմ, թե տարածքը հանդիսանում է մի շատ կարևոր մաս։ Հետևաբար՝ երբ մենք գիտենք, որ այն պատկանում է մեզ, մենք մի մեծ քայլ ենք կատարում ստեղծագործելու ճանապարհին։ Իսկ տունը մի միջոց է՝ մեր անհատական «ես»-ը զարգացնելու։ Եթե ես ինձ համար հորինում եմ տուն, նշանակում է՝ ես ինձ թույլատրում եմ գոյություն ունենալ։ Ծնողներից առանձին։ Այդ իսկ պատճառով ծնողների հետ բանավեճը կամ նոր մարմնի արարումը ստեղծագործական ազատության տեսակ է։ Այն բխում է ներքին ազատությունից ու գնահատականից։ Գիտեմ, որ իմ ներսում կա ամեն ինչ, այդ պատճառով էլ կարող եմ գործել։ Երևակայությունն աշխատում է՝ առաջնորդվելով շատ պարզ սկզբունքներով։ 

Երևակայության տեխնիկաները

Որոշ արարիչներ երևակայությունն օգտագործում են հյուծելու աստիճան։ Երևակայության հիմքում մաթեմատիկական չորս գործողություններն են՝ հանումը, գումարումը, բաժանումը և բազմապատկումը։ Հենց դրանք էլ հանդիսանում են երևակայության չորս տարրերը։ Սկզբում հանումն ու գումարումն են, հետո՝ բաժանումը և, վերջապես, բազմապատկումը։ Եվ կա նաև դրանց խառնուրդը։ Այս հինգ տարրերի հետ դու կունենաս ոգեշնչված խելագարի երևակայություն։ Դա շատ պարզ է։ Հանում կատարելիս պետք է երևակայության մեջ ամեն ինչ փոքրացնել՝ այնքան ժամանակ, մինչև ամեն ինչ դառնա փոքրիկ։ Օրինակ՝ տեսնում ես, թե քո կողքով ինչպես է անցնում փաթեթը ձեռքին մի մարդ, և այդ փաթեթի մեջ նա տեղավորել է իր ամբողջ հայրենի գյուղը կամ քաղաքը, որտեղ ծնվել է։ Դուք ունեք մեծ երևակայություն, եթե ինչ-որ բան փոքրացրել եք։ Դա կարող եք անել ցանկացած առարկայի հետ։ Իմ աջ գրպանում ես կարող եմ տեղավորել մայրիկին, իսկ ձախ գրպանում՝ հայրիկին։ Կան նաև հսկաներ․ դա գումարումն է։ Կարելի է մեծացնել դդումը։ Ցայտուն օրինակ․ դդումն աճում է, աճում է, հասնում է մոլորակի չափսի, և ինքն էլ վերածվում է մոլորակի։ Իսկ հետո դառնում է այնքան հսկայական, որ զբաղեցնում է ամբողջ գալակտիկան։ Դդմի ներսում ամփոփված է ամբողջ պատմությունը, ծնվում է նոր մարդկություն։ Ահա թե ինչ է նշանակում մեծացնել ցանկացած առարկա։ Դա հեշտ է։ Ճարտարապետության մեջ կարելի է վերցնել երեք տուփ լուցկի, մեծացնել դրանք ու կառուցել շենք։ Այդպես են անում ճարտարապետները։ 

Թերապևտիկ պրակտիկա

«Զգում եմ ինձ այնպես, ասես կրծքումս պատ լինի»։ Լսիր ինձ, դա քո երևակայությունն է։ Ի՞նչ պատի մասին է խոսքը, ինչի՞ց է կառուցված՝ քարի՞ց, մետաղի՞ց, ցեմենտի՞ց։ Քո պատը քեզ պաշտպանում է։ Ստեղծագործելը քեզ ուղղորդում է այն կետից, թե ինչ ես անում, դեպի այն կետը, թե ինչ պիտի անես։ Իսկ այն, ինչ անում ես, դու տարածում ես։ Իսկ եթե տարածում ես, ապա փոխարենը նաև ստանում ես։ Այն ամենը, ինչ տալիս ես աշխարհին, աշխարհը տալիս է քեզ։ Դու արարիչ ես, դու կարիք չունես ոչինչ խնդրելու։ Մի ասա՝ «ես ուզում եմ շնորհով օժտված լինել», ասա՝ «ես շնորհ ունեմ»։ Ինչո՞ւ պիտի ցանկանամ շնորհ ձեռք բերել, եթե արդեն ունեմ այն։ Ես ուզում եմ հաջողություն։ Բայց հաջողություն էլ ունեմ։ Ունեմ այն ամենը, ինչ ուզում եմ։ Բավական է խնդրել, ժամանակն է ստեղծագործելու։ Որովհետև մեր կողքին միշտ կան շղթաներ, որոնք մեզ խանգարում են կայանալ։ Ճի՞շտ է, հայրիկ։ Մայրիկ, ես ճի՞շտ եմ ասում։ Այդ անիծյալ արգելքը, որ թելադրում է մեզ՝ եղիր զոհ, ապրիր զոհի պես, քեզ զոհ դարձրու։ Փորձիր ավելի շատ ցավ պատճառել ուրիշին։ Սակայն սա արդեն բոլորովին այլ, ավելի ծավալուն թեմա է։ 

թարգմանությունը՝ Անուշ Բաբայանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Ալեխանդրո Խոդորովսկի․ Երևակայության գործիքակազմը
Ալեխանդրո Խոդորովսկի․ Երևակայության գործիքակազմը
հատված Ալեխանդրո Խոդորովսկու «Հոգեմոգություն․ Երևակայությունը՝ որպես կյանքի հիմք» գրքից
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhadQz_yReHDlRV5Rjg4mhsgGYMaUaI1CfUv8jELN-R8jUTe9oZd4NZkW_vEt8Q6mdpv2kkis-YGHL5NcsAldupi6uK5OK-mTmS6PpoKZuwlvTTxLCIR3V_YdOc9lrEu2ELWNHxvRCCKkA_/s640/777.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhadQz_yReHDlRV5Rjg4mhsgGYMaUaI1CfUv8jELN-R8jUTe9oZd4NZkW_vEt8Q6mdpv2kkis-YGHL5NcsAldupi6uK5OK-mTmS6PpoKZuwlvTTxLCIR3V_YdOc9lrEu2ELWNHxvRCCKkA_/s72-c/777.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2019/12/alejandro-khodorkovsky-book-author.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2019/12/alejandro-khodorkovsky-book-author.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content