$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Ինգմար Բերգման․ «Աշնանային սոնատ»

Իր «Պատկերներ» գրքում Բերգմանը պատմում է «Աշնանային սոնատ» անմոռանալի ֆիլմի մտահղացման ու ստեղծման մասին։


«Մի ամբողջ տարվա ընթացքում քառասնամյա գործունեության արդյունքները զննելն անսպասելիորեն դարձավ հյուծիչ աշխատանք, երբեմն՝ անտանելի։ Ես հանգեցի անողոք ու վճռական եզրակացության, որ իմ ֆիլմերը առավել հաճախ ծնունդ են առել հոգու ներքին տարածություններում, իմ սրտում, ուղեղում, նյարդերում, սեռական օրգաններում և, վերջին հերթին, աղիքներում։ Պատկերները կյանքի էին կոչվել անուն չունեցող ցանկությամբ։ Մեկ այլ ցանկություն, որը կարելի է անվանել «արհեստավորի բերկրանք», դրանք մարմնավորեց զգայական աշխարհի կերպարներում։ Այսպիսով, ինձ սպասվում էր նշել աղբյուրները և լույս աշխարհ դուրս բերել հոգու աղոտ ռենտգենյան նկարները։ Եվ դա անել՝ հիմնվելով գրառումների, աշխատանքային օրագրերի, վերադարձրած հիշողությունների և, իհարկե, յոթանասունամյա մարդու՝ հիվանդագին ու կիսով չափ ջնջված ապրումների հանդեպ իմաստուն հայացքի և օբյեկտիվ վերաբերմունքի վրա»։ Իր «Պատկերներ» գրքի նախաբանում, որից մի հատված մեջբերեցինք վերևում, Բերգմանը պատմում է նաև «Աշնանային սոնատ» անմոռանալի ֆիլմի մտահղացման ու ստեղծման մասին։ 

Ռեժիսորի հուշերից

«Աշնանային սոնատի» ուրվագիծը գրվել է 1976թ․-ի մարտի 26-ին։ Դրա նախապատմությունը կապված է հունվարի սկզբին իմ գլխին թափված հարկերի հետ․ ես հայտնվեցի Կարոլինյան հիվանդանոցի հոգեբուժական կլինիկայում, այնուհետև «Սոֆիահեմետում» և, վերջապես, Ֆորյոյում։ Երեք ամիս անց մեղադրանքը հանվեց։ Գործը հանցանքից վերածվեց ճղճիմ հարկային հարցի։ Իմ առաջին ռեակցիան էյֆորիկ էր։ 
Ահա թե ինչ է գրված աշխատանքային օրագրում․ «Գիշերը, արդարացումից հետո, երբ ես չէի կարողանում քնել՝ չնայած քնաբերին, ինձ համար պարզ դարձավ, որ ես ուզում եմ ֆիլմ նկարահանել մոր ու աղջկա, աղջկա ու մոր մասին, և այդ երկու դերերը ես պիտի հանձնեմ Ինգրիդ Բերգմանին ու Լիվ Ուլմանին՝ նրանց և միայն նրանց։ Հնարավոր է՝ տեղ գտնվի նաև երրորդ գործող անձի համար։ Մոտավորապես ահա թե ինչպիսին պիտի լինի այդ ամենը․  Հելենան ամենևին գեղեցկուհի չէ, 35 տարեկան է, ամուսնացած է մի սիրալիր պաստորի հետ, ում անունն է Վիկտոր։ Նրանք ապրում են պաստորական կալվածքում՝ եկեղեցուց ոչ հեռու, ապրում են ծխականների խաղաղ կյանքով՝ հետևելով տարվա եղանակների հերթափոխին՝ այն ժամանակվանից ի վեր, ինչ իրենց փոքրիկ որդյակը մահացել էր անհասկանալի հիվանդությունից։ Նա վեց տարեկան էր, և նրա անունն էր Էրիկ։ Հելենայի մայրը՝ աշխարհով մեկ շրջագայող անվանի դաշնակահարուհին, ուր որ է պիտի ամենամյա այցելություն կատարի դստերը։ Ավելի ճիշտ՝ նա այստեղ չի եղել արդեն մի քանի տարի, այդ իսկ պատճառով պաստորական կալվածքում իրարանցում է, ուրախալի նախապատրաստություններ ու անկեղծ, թեպետև՝ վախվորած սպասում։ Հելենան կրքոտությամբ երազում է մոր հետ հանդիպման մասին։ Նա նույնպես դաշնամուր է նվագում և սովորաբար դասեր է վերցնում մորից։ Համընդհանուր, անկեղծ ուրախություն հանդիպումից առաջ, որին և՛ մայրը, և՛ դուստրը սպասում են որոշակի վախով ու բուռն ոգևորությամբ։ Մայրը հրաշալի տրամադրություն ունի։ Համենայնդեպս՝ նրան հաջողվում է ձևացնել հրաշալի տրամադրություն։ Նրա համար ամեն ինչ պատրաստվել է լավագույն ձևով, հյուրերի սենյակում նույնիսկ մահճակալի վրայի փայտե տախտակը (մեջքի համար) չեն մոռացել։ Նա Շվեյցարիայից բերել է նվերներ, և այլն, և այլն։ 

Զանգերը կանչում են տոնական ժամերգության, և Հելենան պատրաստվում է այցելել շիրմին, Էրիկի շիրմին։ Նա յուրաքանչյուր շաբաթ օր գնում է այնտեղ։ Նա ասում է, որ Էրիկը երբեմն այցելում է իրեն, և ինքը զգում է նրա զգույշ, քնքուշ հպումները։ Մորը վախեցնող է թվում մահացած երեխայի վրա այդպիսի կենտրոնացածությունը, և նա փորձում է փափուկ ձևակերպումներով ստիպել Հելենային գիտակցելու, որ նրան և Վիկտորին հարկ է որդեգրել երեխա կամ լույս աշխարհ բերել ևս մեկին։ Ապա Հելենան մոր համար նվագում է ինչ-որ պիես, մայրը շռայլում է գովեստներ, բայց հետո, այնուամենայնիվ, ինքն է նվագում այդ պիեսը։ Եվ դրանով իսկ խաղաղ, բայց ազդեցիկ կերպով քարը քարի վրա չի թողնում դստեր հասարակ մեկնաբանությունից։   

Երկրորդ գործողությունը սկսվում է այն տեսարանով, թե ինչպես է մայրը տառապում անքնությունից։ Նա հաբեր է ընդունում, գիրք է կարդում, դիմում է սովորական դարձած հմայախոսքերի օգնությանը, սակայն, միևնույն է, չի կարողանում քնել։ Վերջիվերջո, նա վեր է կենում և գնում հյուրասենյակ։ Հելենան լսում է նրա քայլերի ձայնը, և այստեղ կատարվում է մի մեծ քողազերծում։ Կանայք պարզում են իրենց հարաբերությունները։ Հելենան առաջին անգամ համարձակվում է ասել ճշմարտությունը։ Մայրը շշմած է՝ տեսնելով դուրս ժայթքած ատելությունն ու արհամարհանքը։ Այստեղ վրա է հասնում մոր հերթը՝ խոսելու իր մասին, իր դաժանացման, տխրության, անհուսության, միայնակության մասին։ Նա պատմում է իր ամուսինների մասին, նրանց անտարբերության մասին, նրանց նվաստացուցիչ որսի մասին այլ կանանց հանդեպ։ Բայց տեսարանն ունի ավելի խոր իմաստ․ վերջիվերջո, դուստրն է ծնում մորը։ Եվ մի քանի կարճ ակնթարթ նրանք միաձուլվում են լիակատար համակեցության մեջ։ Սակայն առավոտյան մայրը մեկնում է։ Նա ուժ չունի դիմանալու լռությանը և նոր մերկ զգացմունքների։ Նա կազմակերպում է այնպես, որ իրեն ուղարկում են իր անհապաղ վերադարձը պահանջող հեռագիր։ Հելենան լսում է խոսակցությունը։ 

Կիրակի է, մայրը մեկնել է, Հելենան գնում է եկեղեցի՝ ամուսնու քարոզը լսելու։ Երկու գործող անձանց փոխարեն դարձան չորսը։ Միտքը այն մասին, որ Հելենան է ծնում մորը, բավականին խառնաշփոթ է, և, ցավոք, ես այն դեն նետեցի։ Չէ՞ որ գործող անձինք հետևում են իրենց սեփական տրամաբանությանը։ Նախկինում ես փորձում էի նրանց սանձել և ուղիղ ճանապարհի վրա դնել, բայց տարիների ընթացքում խելք հավաքեցի ու սովորեցի նրանց թույլատրել իրենց պահելու այնպես, ինչպես իրենք են ուզում։ Դա հանգեցրեց այն բանին, որ ատելությունը ցեմենտավորվեց․ դուստրը չի կարող ներել մորը։ Մայրը չի կարող ներել դստերը։ Ներումը հիվանդ աղջնակի ձեռքերում է»։    

«Աշնանային սոնատի» սևագիր տարբերակը ստեղծվել է գիշերային մի քանի ժամերի ընթացքում՝ լիակատար մեկուսացման ենթարկվելու շրջանից հետո։ Առաջվա պես հանելուկ է մնում մի հարց․ ինչո՞ւ հենց «Աշնանային սոնատը»։ Չէ՞ որ այդօրինակ ոչնչի մասին ես նախկինում չէի մտածել։ Ինգրիդ Բերգմանի հետ աշխատելու միտք ես վաղուց ունեի, բայց այդ միտքը չէր, որ խթան դարձավ այս պատմության համար։ Վերջին անգամ Ինգրիդին հանդիպել էի Կաննի կինոփառատոնում՝ «Շշուկներ և ճիչեր» ֆիլմի ցուցադրության առիթով։ Նա այդ ժամանակ գրպանս դրեց մի նամակ, որտեղ հիշեցնում էր միասին ֆիլմ նկարահանելու իմ խոստման մասին։ Անցյալում մենք ծրագրել էինք էկրանավորել Յալմար Բերգմանի «Վարիչուհի ֆրու Ինգեբորգը» վեպը։ Բայց ահա խորամանկ ակնարկ՝ ինչո՞ւ հենց այդ պատմությունը, և ինչո՞ւ այդ պատրաստի տեսքով։ Սևագիր տարբերակում այն ունի ավելի ավարտուն ձև, քան վերջնականում։ Ֆորյոյում անցկացրած ամառային մի քանի շաբաթների ընթացքում ես գրեցի «Աշնանային սոնատը», որպեսզի ինչ-որ բան ունենամ պահուստում՝ այն դեպքում, եթե «Օձի ձուն» ձախողվի։ Իմ որոշումը վերջնական էր․ ես այլևս երբեք չեմ աշխատի Շվեդիայում։ Այդ իսկ պատճառով էլ երևան եկավ «Աշնանային սոնատը» Նորվեգիայում նկարահանելու այդ տարօրինակ մտադրությունը։ Ըստ էության՝ ես ինձ լավ էի զգում Օսլոյի մերձակայքի պարզունակ տաղավարներում։ 1913 կամ 1914 թվականին կառուցված՝ դրանք այդպես էլ մնացել էին անձեռնմխելի։ Ճիշտ է՝ քամու որոշակի ուղղության դեպքում ինքնաթիռները թռչում էին հենց մեր գլխավերևում։ Բայց մնացյալ առումներով ամեն ինչ հնաոճ ձևով հաճելի էր։ Կար ամեն անհրաժեշտը, բայց՝ փոքր-ինչ խարխուլ ու անխնամ։ Բարեհամբույր աշխատակիցներ, թեպետ նրանց, այնուամենայնիվ, մի քիչ պակասում էր պրոֆեսիոնալիզմը։

Նկարահանումները ծանր էին ընթանում։ Այն, ինչը բնորոշում են որպես աշխատանքային տարաձայնություններ, իմ և Ինգրիդ Բերգմանի պարագայում չէր առաջանում։ Թերևս, ավելի շուտ կարելի է խոսել լեզվական խառնաշփոթության մասին՝ առավել խոր իմաստով։ Առաջին իսկ օրը, երբ մենք փորձերի համար նախատեսված ստուդիայում միասին ընթերցում էինք սցենարը, ես հայտնաբերեցի, որ նա իր դերը՝ ձայնելևէջներով ու ժեստերով, մշակել է հայելու առաջ։ Ակնհայտ էր, որ նրա մասնագիտական մոտեցումը բոլորովին այլ է, քան մերը։ Նա մնացել էր 40-ականներում։ Ըստ իս՝ Ինգրիդը տիրապետում էր ինչ-որ հանճարեղ, տարօրինակ կառուցված կոմպյուտերային համակարգի։ Չնայած ռեժիսուրայի ընկալման նրա մեխանիզմները տեղադրված էին ոչ այնտեղ, որտեղ մենք սովոր ենք, և որտեղ դրանք պիտի տեղադրվեն, նա, հավանաբար, ինչ-որ ձևով, այնուամենայնիվ, ընկալունակ էր առանձին ռեժիսորների ազդակների նկատմամբ։ Ամերիկյան որոշ ֆիլմերում նա արտասովոր լավն է։ Օրինակ՝ Հիչքոկի մոտ, ում տանել չէր կարողանում, նա միշտ հրաշալի է։ Ինձ թվում է՝ նա այնքան էլ չէր ամաչում արտահայտել անհարգալիրություն ու թեթև ամբարտավանություն, ինչը, բնականաբար, ամենաճիշտ միջոցն էր՝ իրեն լսել ստիպելու։ Արդեն փորձերի ժամանակ ես հանգեցի այն եզրակացության, որ այստեղ խոսք լինել չի կարող ըմբռնողության ու նրբազգացության մասին։ Ստիպված էի դիմել ինձ համար սովորաբար անընդունելի մեթոդների, և, նախևառաջ, ագրեսիվության։ Մի անգամ նա ինձ ասաց․ «Եթե դու ինձ չբացատրես, թե ինչպես է պետք ներկայացնել այս տեսարանը, ես քեզ ապտակ կհասցնեմ»։ Դա ինձ անչափ դուր եկավ։ Բայց, զուտ մասնագիտական տեսանկյունից, այդ երկու դերասանուհիների հետ աշխատելը դժվար էր։  

Դիտելով կինոնկարը հիմա՝ ես նկատում եմ, որ Լիվին ճակատագրի քմահաճույքին էի թողել այնտեղ, որտեղ պարտավոր էի նրան աջակցել։ Նա պատկանում է երբևէ եղած ամենաշռայլ դերասանուհիների թվին՝ իրենց ամբողջությամբ, մինչև վերջ խաղին նվիրաբերող։ Երբեմն նա անցնում է ինքնուրույն նավարկության։ Եվ դա տեղի է ունենում այն պատճառով, որ ես չափից դուրս մեծ ուշադրություն եմ հատկացնում Ինգրիդ Բերգմանին։ Բացի այդ՝ Ինգրիդը դժվարությամբ էր հիշում տեքստը։ Առավոտները նա հաճախ լինում էր փշոտ, նյարդային, տխուր, ինչը լիովին հասկանալի էր։ Հիվանդության հանդեպ վախը նրան համառորեն պահում էր իր աքցաններում, և, միևնույն ժամանակ, աշխատանքի մեր մեթոդները նրան թվում էին անսովոր ու անվստահելի։ Բայց նա ոչ մի անգամ փորձ չարեց խուսափել։ Նրա վարքագիծն առանձնանում էր բացառիկ պրոֆեսիոնալիզմով։ Չնայած իր բոլոր աչքի ընկնող թերություններին՝ Ինգրիդ Բերգմանը զարմանալի մարդ էր՝ շռայլ, լայնախոհ ու շնորհաշատ։ Մի ֆրանսիացի քննադատ դիպուկ նկատել էր, թե՝ «Աշնանային սոնատով» Բերգմանը ստեղծել է «բերգմանական ֆիլմ»։ Լավ է ձևակերպված, բայց եզրակացությունը տխրեցնող է։ Ինձ համար։ Իմ կարծիքով՝ այդպես էլ կա․ Բերգմանը, իրոք, ստեղծել է բերգմանական ֆիլմ։ Եթե ուժ ունենայի իրականացնելու իմ սկզբնական մտադրությունները, դա տեղի չէր ունենա։ Ես սիրում եմ Տարկովսկուն և հիանում եմ նրանով, նրան համարում եմ մեծագույններից մեկը։ Իմ խոնարհումը Ֆելինիի առաջ անսահման է։ Բայց ինձ թվում է, որ Տարկովսկին սկսել է ֆիլմեր նկարահանել Տարկովսկու ձևով, իսկ Ֆելինին վերջին շրջանում ստեղծել է մեկ-երկու ֆելինիական ֆիլմ։ Մինչդեռ Կուրոսավան չի ստեղծել ոչ մի կինոնկար Կուրոսավայի ձևով։ Ինձ երբեք դուր չի եկել Բունյուելը։ Արագ հայտնաբերելով, որ իր հորինած հնարամտությունները բարձրացվում են բունյուելական հանճարեղության առանձնահատուկ աստիճանի՝ նա սկսեց դրանք կրկնել ու տարատեսակել։ Դա, պարզվեց, շնորհակալ զբաղմունք էր։ Բունյուելը գրեթե միշտ նկարահանել է բունյուելական ֆիլմեր։
Այսպիսով, ժամանակն է հայելու մեջ նայելու ինքս ինձ ու հարցնելու՝ ի՞նչ է կատարվում, մի՞թե Բերգմանը սկսել է նկարահանել բերգմանական ֆիլմեր։ Թերևս, «Աշնանային սոնատը» դրա տխուր օրինակն է։ Բայց ահա թե ինչը ես երբեք չեմ իմանա․ ինչպե՞ս ստացվեց, որ այդպիսի օրինակ դարձավ հենց «Աշնանային սոնատը»։ 

Եթե ներսումդ երկար պահես որևէ պատմություն կամ շրջան, ինչպես «Պերսոնայի» կամ «Շշուկներ և ճիչերի» պարագայում էր, ապա հետո հեշտ է հետևել, թե ինչպես է կինոնկարը զարգացել և ստացվել այնպիսին, ինչպիսին ստացվել է։ Սակայն ինչո՞ւ «Աշնանային սոնատը» հանկարծ հայտնվեց իր հենց այդ տեսքով՝ անուրջի պես։ Հնարավոր է՝ սխալն այդտեղ էլ թաքնված է․ այն պիտի մնար անուրջ։ Ոչ թե անուրջների ֆիլմ, այլ կինոանուրջ։ Երկու գործող անձ։ Իրադրությունը և մնացյալ ամեն ինչը մղված է երկրորդ պլան։ Երեք գործողություն՝ երեք տարբեր լուսավորության պայմաններում՝ երեկոյան լույսի, գիշերային և առավոտյան։ Ոչ մի ծանրաշարժ կուլիս․ երկու դեմք և երեք տարբեր լուսավորություն։ Թերևս, այսպիսին էի պատկերացնում «Աշնանային սոնատը»։ Ինչ-որ հանելուկային բան է թաքնված այն ձևակերպման մեջ, թե դուստրը ծնում է մորը։ Այստեղ քողարկված է զգացմունք, որը ես չկարողացա երևան բերել մինչև վերջ։ Պատրաստի ֆիլմն արտաքուստ թողնում է ուրվանկարի տպավորություն, բայց դա խորապես սխալ է։ Ես հորատում եմ ճեղքը, բայց կա՛մ հորատն է կոտրվում, կա՛մ քաջություն չեմ ունենում բավականաչափ խորությամբ հորատելու։ Կա՛մ չունեմ ուժ, կա՛մ չեմ հասկանում, որ պետք է հորատել ավելի խորը։ Եվ այդժամ ես դուրս եմ քաշում հորատը և ասում, որ գոհացած եմ։ Սա ստեղծագործական հյուծվածության աներկմիտ ախտանշանն է, ընդ որում՝ բավականին վտանգավոր, քանզի ցավ չի առաջացնում։ 

թարգմանությունը՝ Անուշ Բաբայանի 
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Աշուղ Ղարիբ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,3,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Սուրամի ամրոցի լեգենդը»,1,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,3,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,105,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,16,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Ինգմար Բերգման․ «Աշնանային սոնատ»
Ինգմար Բերգման․ «Աշնանային սոնատ»
Իր «Պատկերներ» գրքում Բերգմանը պատմում է «Աշնանային սոնատ» անմոռանալի ֆիլմի մտահղացման ու ստեղծման մասին։
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjRYPZlERbCzOVh8BkB-IJYLNfDgS4kl-XrTb26kgv454G5TI0RE9CPs6Kkq7gEZ0jliQ21Jj_NLju9_zObqtKx0Ep4OiT1sw_6pVbFl9mzW_ESRDMMgqslhxGSNJ7ZE7vN_ROFDYVWg2QN/s640/01.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjRYPZlERbCzOVh8BkB-IJYLNfDgS4kl-XrTb26kgv454G5TI0RE9CPs6Kkq7gEZ0jliQ21Jj_NLju9_zObqtKx0Ep4OiT1sw_6pVbFl9mzW_ESRDMMgqslhxGSNJ7ZE7vN_ROFDYVWg2QN/s72-c/01.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2020/06/ingmar-bergman-ashnanayin-sonat.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2020/06/ingmar-bergman-ashnanayin-sonat.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content