$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Ժակ Դերիդա․ Կինոն և իր ուրվականները

«Կինոն ինձ համար մնում է վայելք՝ քողարկված, գաղտնի, ժլատ, անհագ․․․»։ Ժակ Դերիդա


1998-2000թթ․-ին հանրաճանաչ «Կայե դյու սինեմա» ամսագիրը ծավալուն հարցազրույց անցկացրեց ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա Ժակ Դերիդայի հետ՝ անդրադառնալով կինոյին առնչվող թեմաների։ Թեպետ Դերիդան խոստովանում էր, որ իրեն դասական իմաստով չի համարում կինոյի մեծ սիրահար, այդուհանդերձ, նա լրջորեն հետաքրքրված էր հանդիսատեսին անդիմադրելիորեն գրավող էկրանային «ուրվականների» ֆենոմենի ուսումնասիրությամբ։ Հարցազրույցը ներկայացնում ենք հատվածաբար։ 

- Ե՞րբ և ինչպե՞ս կինոն մուտք գործեց Ձեր կյանք։
- Կինոն իմ կյանք մուտք գործեց շատ վաղ՝ դեռևս Ալժիրում, պատերազմի ավարտին և հետպատերազմյան առաջին տարիներին։ Ես այդ ժամանակ 10-12 տարեկան էի։ Յուրաքանչյուր այցը կինոթատրոն ինձ համար ազատության մի ումպ էր, ընտանիքից հեռու լինելու հնարավորություն։ Կարծեմ՝ ես դիտում էի անխտիր բոլոր ֆիլմերը՝ և՛ օկուպացիայի ժամանակ նկարահանված ֆրանսիական ժապավենները, և՛ ամերիկյանները, որոնք սկսեցին ցուցադրել 1942թ․-ից հետո։ Ես չեմ հիշում անվանումները, փոխարենը՝ այդ ֆիլմերը նկարագրել, թերևս, կարող եմ։ Օրինակ՝ Թոմ Սոյերի մասին ֆիլմը․ քարանձավը, որտեղ Թոմը հայտնվում է փոքրիկ աղջկա հետ միասին։ Ես հիշում եմ էրոտիկ դողը, սեքսուալ հուզմունքը, որ այն ժամանակ իմ մեջ առաջացրեց այդ էպիզոդը․ պարզվում է՝ 12-ամյա տղան կարող է շոյել աղջկա։ Չէ՞ որ ինքս էլ դեռահաս էի։ Գաղտնիք չէ, որ զգայական ու էրոտիկ մշակույթը շատ հաճախ մեզ ներարկվում է հենց կինեմատոգրաֆի միջոցով։ Թե ինչ է համբույրը՝ մենք նախ իմանում ենք էկրանից, հետո միայն՝ կյանքում։ Կինոյի հանդեպ իմ կիրքը, գուցեև, կրում է պաթոլոգիկ բնույթ։ Այն հիպնոսացնում է ինձ․ թերևս, ես կարող էի ժամեր շարունակ նստել դահլիճում, ինչպիսի անհեթեթություն էլ այնտեղ ցուցադրեին։ Բայց ես ոչ մի հիշողություն չունեմ ֆիլմերի առնչությամբ։ Այդ մշակույթն իմ մեջ ոչ մի հետք չի թողնում։ Իմ մեջ տպավորվում են ոչ թե ֆիլմերի անվանումները, ոչ թե սյուժեները, ոչ թե դերասանները, այլ, ավելի շուտ, առանձնահատուկ մի ապրում, ապրում՝ ծնված էկրանից, էկրանի վրա պատկերի պրոյեկտման բուն սկզբունքից։ Դա ընդհանուր ոչինչ չունի ընթերցանությունից ծնված ապրումի հետ, որն իմ հիշողության մեջ թողնում է շատ ավելի կենդանի ու ազդեցիկ հետք։
Հայտնվելով կինոդահլիճի մթության մեջ և հնարավորություն ստանալով «թաքուն» հետևել՝ ես վայելում եմ ոչ մի արգելքով չկաշկանդված անսահմանափակ ազատությունը։ Էկրանի առաջ նստած հանդիսատեսը մի անտեսանելի վուայերիստ է, նրան թույլատրված են ցանկացած տեսակի ֆանտազիաներ, նա կարող է իրեն նույնականացնել ում հետ և ինչի հետ ցանկանա, և այդ ամենը՝ առանց նվազագույն ճիգերի ու որևէ մեկից թույլտվություն հարցնելու։ Հենց այդ են ինձ ընծայում ֆիլմերը․ արգելքներից հեռանալու հնարավորություն, իսկ գլխավորը՝ աշխատանքի մասին մոռանալու հնարավորություն։ Ահա թե ինչու կինեմատոգրաֆիական ապրումն ինձ համար չի կարող ընդունել գիտելիքի ձև, չի կարող յուրացվել հիշողության կողմից, չի կարող ինքն էլ դառնալ աշխատանք։ Ես ունեմ բոլորովին առանձնահատուկ, արտոնյալ վերաբերմունք իմ մեջ պահպանվող կինոկերպարների նկատմամբ։ Նրանց հետ կապված են չափազանց խորքային, ինչ-որ անիմանալի հեռուներից ինձ մոտ եկող ապրումներ։ Ո՛չ փիլիսոփայությունը, ո՛չ գիտունությունն ի զորու չեն ինձ օգնել ձևակերպելու այդ ապրումները։ Կինոն ինձ համար մնում է վայելք՝ քողարկված, գաղտնի, ժլատ, անհագ և, հետևաբար, ինֆանտիլ։ Ու այդպիսին էլ պիտի մնա։ 

- Ձեր «Հեռուստատեսության էխոգրաֆիան» գրքում գրում եք պատկերների մասին՝ ընդհանուր իմաստով, և հեռուստատեսության մասին՝ մասնավորապես։ Այդ գրքում Դուք կինոն կապում եք ապրումի յուրահատուկ տեսակի հետ, որ խաբուսիկության ապրումն է․․․ 
- Կինեմատոգրաֆիական փորձը, իրոք, ամբողջովին ներթափանցված է խաբուսիկությամբ։ Ես դա պայմանավորում եմ ոչ միայն հոգեվերլուծական բազմաթիվ մեկնաբանություններով, այլև հետքի բնույթով՝ որպես այդպիսին։ Ուրվականը՝ այն, ինչը չի հանդիսանում վերջնականապես ո՛չ ողջ, ո՛չ մեռած, հանդիսանում է իմ որոշ աշխատանքների կենտրոնական թեման, և ես կարող եմ կինոյի ֆենոմենը դիտարկել հենց այդ տեսանկյունից։ Իհարկե, ուրվականներն ու տեսիլքներն ինքնին կարող են որպես թեմա ծառայել ֆիլմերի համար, ինչն էլ տեղի է ունենում սարսափ-ֆիլմերում, ֆենթեզիում, Հիչքոկի գործերում․․․ Բայց ես այդ մասին չեմ խոսում․ ես խոսում եմ այն մասին, որ կինոկերպարի կառուցվածքը՝ որպես այդպիսին, ամբողջությամբ երևութական է։ Երբ հանդիսատեսը գալիս է կինոդիտման, նրա մեջ միանգամից սկսվում է անգիտակցականի աշխատանքը․ Ֆրեյդը նկարագրել է դրան շատ նման հոգեկան մի պրոցես՝ «կպչունության աշխատանքը»։ Ֆրեյդը դա անվանում էր «տարօրինակության աստիճան ծանոթ» և հենց այդ պատճառով էլ սահմռկեցուցիչ մի ապրում։ Պատահական չէ, որ հոգեվերլուծական մեկնությունները կինոյում իրենց զգում են ինչպես տանը։ Չէ՞ որ հոգեվերլուծությունն ու կինեմատոգրաֆը հասակակիցներ են․ պրոյեկտման, տեսարանի և տեսարանի ընկալման հետ կապված բոլոր մեծաթիվ երևույթներն ունեն իրենց հոգեվերլուծական համանմանությունները։ Դեռևս Վալտեր Բենիամինն է համադրել կինեմատոգրաֆիական ու հոգեվերլուծական հետազոտությունները։ Հիպնոս, ձգողություն, նույնականացում՝ այս բոլոր տերմինները և գործընթացներն ընդհանուր են կինոյի ու հոգեվերլուծության համար։ Նույնիսկ կինոսեանսի տևողությունը լիովին համադրելի է հոգեվերլուծական սեանսի տևողության հետ։ Կինո հենց այդ պատճառով էլ հաճախում են, որպեսզի կերպարանքով ու խոսքով օժտեն իրենց մեջ ապրող ուրվականներին։ 
Եթե ես որոշեի կինոյի մասին գրել, ապա այն, ինչն ինձ առավել կհետաքրքրեր, կինոյին բնորոշ պատկերն է և հավատի ռեժիմը։ Կինոն մեզ տվել է հավատի՝ իր տեսակի մեջ միակ տարբերակը՝ ապրումի աննախադեպ մի միջոց, որը մարդկությունը հայտնաբերել է ընդամենը հարյուր տարի առաջ։ Արտակարգ հրապուրիչ կլիներ յուրաքանչյուր արվեստ վերլուծել հենց այս տեսանկյունից։ Հարց ուղղել՝ որքան են հավատում վեպին, բեմական գործողությանը կամ գեղանկարչական կտավին և որքան են հավատում նրան, ով մեզ պատմում ու ցուցադրում է կինո։ Էկրանի վրա, հանդիսատեսի առաջ, ինչպես պլատոնյան քարանձավում, անցնում են տեսիլքներ, և նա դրանց հավատում է, երբեմն նաև՝ աստվածացնում։ Քանի որ երևութականությունը՝ որպես այդպիսին, չի կարելի կապել ո՛չ մեռյալի, ո՛չ ողջի, ո՛չ ընկալման, ո՛չ հալյուցինացիայի հետ, հետևաբար՝ այդ երևութականության հանդեպ հավատի միջոցն էլ պիտի հետազոտվի ինչ-որ մի նոր, բոլորովին ինքնատիպ եղանակով։ 

- Ինչո՞ւ է կինոն իր ֆունկցիոնալության համար կարիք զգում կինոդահլիճի, ընդհանրական դիտման։ Ինչո՞ւ են կինոյի ուրվականները հայտնվում հենց խմբերին և ոչ թե առանձին մարդկանց։ 
- Փորձենք դա հասկանալ ընկալման ու պրոյեկցիայի տեսանկյունից։ Յուրաքանչյուր հանդիսատես էկրանի վրա պրոյեկտում է ինչ-որ մի ինտիմ ապրում, բայց այդ բոլոր անձնական «ուրվականները» միահյուսվում են մեկ հավաքական պատկերացման մեջ։ Այդ իսկ պատճառով տեսունակության «ընդհանրության» և պատկերացման մասին պետք է խոսել շատ զգույշ։ Մի կողմից՝ կինոն, որպես գաղափար, ինքնին ենթադրում է հավաքական, հանրային ներկայացում, ընդհանուր ընկալում։ Մյուս կողմից՝ առկա է հանդիսականների միջև որևիցե կապի սկզբունքային խզում․ չէ՞ որ դահլիճում նրանք բոլորը միայնակ են։ Այստեղ կա հսկայական տարբերություն թատրոնից, որի ներքին կառուցվածքը, ինչպես և ներկայացման կազմակերպման եղանակը, հանդիսատեսին թույլ չեն տալիս միայնության մեջ լինել։ Թատրոնը միշտ մասամբ խորագետ է․ լսարանն այստեղ համերաշխ է, նրանց հավաքական ներկայության մեջ ինչ-որ ռազմաշունչ բան կա, իսկ եթե նույնիսկ առաջանում է բաժանում, ապա՝ պայքարի, բախման շուրջ, ինչ-որ օտար մեկի միջավայր ներխուժման շուրջ։ Ահա թե ինչու եմ երբեմն ինձ անհարմարավետ զգում թատրոնում, իսկ կինոյում, ընդհակառակը, ինձ զգում եմ, ինչպես ձուկը ջրում։ Ինձ հաճելի չէ մտածել, որ կողքիս նստած է մեկ այլ հանդիսատես, ես ցանկանում եմ ֆիլմը դիտել դատարկ դահլիճում։ Այդ իսկ պատճառով «ընդհանրություն» բառը կինոդահլիճի լսարանի պարագայում ինձ թվում է անհամապատասխան։ Թեպետ՝ «անհատականություն» բառը ևս ինձ դուր չի գալիս․ այդ բառի մեջ չափից դուրս ուժեղ է ընդգծված միայնությունը։ Ինձ առավել տեղին է թվում «միակություն» բառը․ այն ջնջում է, խզում է սոցիալական կապերը, իսկ հետո դրանք նորից վերակազմավորում է։ Կինոյի հանդեպ հավատի հիմքում «զանգվածի» և «միակի» ապշեցուցիչ կապն է։ Գտնվելով կինոթատրոնում՝ ես արձագանքում եմ «հավաքականորեն», բայց, միևնույն ժամանակ, սովորում եմ լինել մենակ։ Սա սոցիալական փլուզման փորձառությունն է, որը, ի դեպ, սերտորեն կապված է ամերիկյան կենսակերպի հետ։ Սա միայնությունն է ի դեմս տեսիլքի․ կինեմատոգրաֆիական ընկալման իսկության գլխավոր ստուգարքը։ Կինոտեխնոլոգիաների հայտնագործումից դեռ շատ առաջ այսպիսի փորձը մյուս արվեստների գերխնդիրն էր՝ գրականության, կերպարվեստի, թատրոնի, պոեզիայի, փիլիսոփայության։ Կարելի է ասել, որ անհրաժեշտ էր հայտնագործել կինոն, որպեսզի բավարարվեր մարդկանց՝ ուրվականների հետ շփվելու ցանկությունը։ Հայտնագործությունից առաջ ընթանում էր երազանքը։ 

- Ինքներդ Ձեզ զգում եք կինեմատոգրաֆի՞ստ, թե՞ գրող։ 
- Թերևս, չափազանցություն չի լինի ասել, որ տեքստի հետ աշխատելիս ես նկարահանում եմ յուրատեսակ «գիտակցության ֆիլմ»։ Շարադրանքի մեջ ինձ ամենաշատը հետաքրքրում է ոչ այնքան, այսպես ասած, «բովանդակությունը», որքան հենց «ձևը»՝ կոմպոզիցիան, ռիթմը, պատմողականության նախատարրերը։ Էներգիայի կուտակումների երևութական հաջորդականությունը, որից մնացած տպավորությունն ինչ-որ իմաստով համեմատելի է կինոժապավենի դիտման հետ։ Որքան էլ զարմանալի թվա, այդ տեսիլքներն ուղեկցվում են խոսքով, որի հետ ես աշխատում եմ՝ այնպես, ասես այն ձայնագրված է առանձին ժապավենի վրա։ Դա հենց կինո է, դրանում ոչ մի կասկած չի կարող լինել։ Եվ հենց այստեղ է գտնվում վայելքի այն աղբյուրը, որը ես զգում եմ շարադրանքից։ Այս վայելքի հիմքում ոչ այդքան այն է, որ ամեն գնով արտահայտես «ճշմարտությունը» կամ փորփրելով հասնես մինչև դրա «իմաստը», որքան հենց տեքստի միզանսցենավորումն է՝ լինի դա շարադրանքի միջոցով, ինչպես իմ գրքերում է, կամ խոսքի օգնությամբ, ինչպես իմ դասախոսություններում է։ Եվ ես մահու չափ նախանձում եմ այն կինեմատոգրաֆիստներին, ովքեր այսօր մոնտաժում են գերզգայուն սարքավորումների միջոցով, ինչը նրանց հնարավորություն է տալիս ֆիլմը կառուցել անհավանական ճշգրտությամբ։ Ես հենց դա եմ մշտապես որոնում շարադրանքի կամ խոսքի մեջ․․․ չնայած՝ ես թուլություն ունեմ հոգուս խորքում առաջվա պես ենթադրելու, թե «իմաստի էֆեկտը» կամ «ճշմարտության էֆեկտն» է աշխարհի լավագույն կինոն։

- Կինոյի պատմության մեջ եղավ մի պահ, երբ կինոտեսաբաններին հետաքրքրում էր երևութականի խնդիրը։ Սակայն մեր ժամանակներում այդ գաղափարը հակասում է պատկերի իշխող կոնցեպցիային․ կոնցեպցիա, համաձայն որի՝ երևութականը կայուն է և իր հանդեպ վստահություն է պահանջում։ 
- Երբ պատկերի գաղափարախոսությունը կառուցում են ինքնաբերաբար, որպես կանոն՝ մոռանում են երկու խնդրի մասին՝ տեխնոլոգիայի և հավատի։ Մի կողմից՝ առարկայի պատկերը (ռեպորտաժում կամ ֆիլմում), կարծես, նախատեսված է մեզ ճշմարտացիորեն ու բնականորեն հենց առարկային դեմառդեմ կանգնեցնելու համար։ Բայց պետք է հիշել, որ տեխնոլոգիան կարող է անճանաչելիության աստիճան կերպարանափոխել այդ առարկան, վերակազմավորել այն, վերածել արտեֆակտի։ Մյուս կողմից՝ առկա է հավատի մի շատ տարօրինակ ռեժիմ։ Նույնիսկ գեղարվեստական, խաղարկային ֆիլմում «ճշմարտանմանության» ֆենոմենը պահպանում է ուժը, և դրա առանձնահատկությունը դժվար է ենթարկվում վերլուծության․ ֆիլմը շատ է «հավատ ներշնչում»։ Վեպին հավատում ես ոչ այնքան ուժեղ, բացի այդ՝ փոքր-ինչ այլ կերպ ես հավատում։ Ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա այստեղ առհասարակ չի ենթադրվում որևէ հավատ։ Հենց որ գեղարվեստական մտահղացումը վեպում կամ կինոյում ծնունդ է տալիս կերպարային պատկերացումների, դրանց անմիջապես հաջորդում է հավատի ֆենոմենի առաջացումը։ Երևութականությունը հենց այն տարերքն է, որտեղ հավատը ո՛չ հաստատվում է, ո՛չ վիճարկվում։ Ահա թե ինչու է ինձ թվում, որ տեխնոլոգիայի խնդիրն անհրաժեշտ է դիտարկել հավատի խնդրի հետ միասին։ Իսկ եթե օգտվենք ոչ թե կրոնական, այլ գործարարական տերմինաբանությունից, ապա պետք է խոսել վստահության խնդրի մասին, այսինքն՝ վստահության գործակցի, որ մեզանում վայելում է պատկերը։ Եվ երևութականի հանդեպ վստահության մասին՝ նույնպես։ 

թարգմանությունը՝ Անուշ Բաբայանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Ժակ Դերիդա․ Կինոն և իր ուրվականները
Ժակ Դերիդա․ Կինոն և իր ուրվականները
«Կինոն ինձ համար մնում է վայելք՝ քողարկված, գաղտնի, ժլատ, անհագ․․․»։ Ժակ Դերիդա
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgQcCqtLY-YrCkCT3PbZ5GoeB_JHiIscYOVAiOBgrlFIqtL5PK4-Nu7NEfUZHbxPiti9Lu3tDIgYxq4E6qYzsuEkNDtx_Bk3k_vjhJQib6esHJsd9kXGopDOhIZuvq5-Q1YLZSDTp8l43r8/s640/cover-777.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgQcCqtLY-YrCkCT3PbZ5GoeB_JHiIscYOVAiOBgrlFIqtL5PK4-Nu7NEfUZHbxPiti9Lu3tDIgYxq4E6qYzsuEkNDtx_Bk3k_vjhJQib6esHJsd9kXGopDOhIZuvq5-Q1YLZSDTp8l43r8/s72-c/cover-777.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2020/06/jacques-derrida-1998.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2020/06/jacques-derrida-1998.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content