$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Փիթեր Գրինուեյ․ «Ես մեծ հաճույք եմ ստանում այս աշխարհի ձեռքբերումներից»

Նա չի սահմանափակվում միայն ֆիլմեր նկարահանելով․ գրում է գրքեր, հանդես է գալիս դասախոսություններով, ստեղծում է կտավներ...

Ուկրաինական «Երիտասարդություն» 48-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ներկայացնելով իր «Գազանանոց» (ZOO: A Zed & Two Noughts) ֆիլմը, բրիտանացի նշանավոր կինոռեժիսոր Փիթեր Գրինուեյը բացառիկ հարցազրույց ունեցավ կինոքննադատ Սերգեյ Կսավերովի հետ՝ խոսելով կինոյի վախճանի, իր ֆիլմերի թողած ազդեցության, ժամանակակից աշխարհում կյանքի իմաստի որոնումների և այլնի մասին։ Դեռևս 1960-ականներին նկարահանված նրա էքսպերիմենտալ ֆիլմերը հայտնի էին կինոսերների հիմնականում նեղ շրջանակին, սակայն 1982թ-ին ներկայացված «Նկարողի պայմանագիրը» ֆիլմը նրան անմիջապես պարգևեց համաշխարհային հռչակ, որը մինչ օրս էլ այս տաղանդավոր ու ինքնատիպ ռեժիսորի անբաժան ուղեկիցն է։ «Նկարողի պայմանագրին» հաջորդեցին «Գազանանոց», «Ջրահեղձներին հաշվելիս», «Խոհարարը, գողը, նրա կինը և կնոջ սիրեկանը» ֆիլմերը, որոնք տարօրինակ էին, սյուրռեալիստական, զավեշտալի և, միաժամանակ, ողբերգական, սակայն ամենագլխավորը՝ ստեղծված էին գեղանկարչական նրբաճաշակությամբ, վկայում էին ռեժիսորի՝ որևէ մեկին չնմանվող ձեռագրի ու մտածողության մասին, խորապես ինտելեկտուալ ու ապշեցնող էին։ Իր ֆիլմերում նա առանձնահատուկ նշանակություն է տալիս սեքսի ու մահվան թեմատիկային՝ այդ երկուսը համարելով փոխկապակցված և միմյանց ներդաշնակ։ Նա չի սահմանափակվում միայն ֆիլմեր նկարահանելով․ գրում է գրքեր, հանդես է գալիս դասախոսություններով, ստեղծում է կտավներ, և այդ բոլոր ասպարեզներում նա նույնքան պրովոկացիոն է, որքան կինոյում։ 

«Մենք դեռևս չենք տեսել իսկական կինո» 

- Կինոյի վախճանի մասին Ձեր դասախոսություններում օգտագործում եք ֆրանսիական արտահայտության փոփոխված տարբերակը՝ «Կինոն մեռած է, կեցցե՛ կինոն»։ Բնօրինակում խոսքը թագավորի մասին էր, և շեշտվում էր նրա մարմնի երկակիությունը՝ մահկանացու ֆիզիկական մարմնի ու, միևնույն ժամանակ, անմահ քաղաքական մարմնի, սա փոքրիշատե պարզ է։ Իսկ ի՞նչ է կինոն, որը, Ձեր խոսքերով, մեռած է։ 

- Չեմ կարծում, թե դա որևէ մեկին հայտնի է։ Բոլորս ենք փորձում հասկանալ, թե դա ինչ է։ Օրինակ՝ հանդիսատեսը հիմա փոխվել է շատ ավելի, քան ինքը՝ կինոն։ Նախկինում բոլորը միաժամանակ դիտում էին միանման ֆիլմեր, մինչդեռ հիմա դա գործնականում տեղի չի ունենում։ Ֆիլմերի մեծ մասը հիմա դիտում են սմարթֆոնների, համակարգիչների կամ հեռուստացույցների էկրանին, անկողնում, աշխատավայրի ճանապարհին։ Վերացել է հավաքական ասոցացումը կինոյի հետ։ Մյուս կողմից՝ Պեկինի ընկերներիս հետ 20 վայրկյանի ընթացքում կապ հաստատելու հնարավորությունն ինձ ուրախացնում ու զարմացնում է շատ ավելի, քան այն ամենը, ինչ մեզ կարող է առաջարկել Ջեյմս Քեմերոնը, կամ այն, ինչ անում է Netflix-ը։  

«Մարդկանց մեծամասնությունը տեսողական առումով անգրագետ է, քանի որ մեր մշակույթը հիմնված է տեքստերի վրա»։ 

- Այսինքն՝ մեռած է նաև այն, թե ինչպես ենք մենք ֆի՞լմ դիտում։

- Ես ընդհանրապես կարծում եմ, թե մենք դեռևս չենք տեսել իսկական կինո։ Այն ամենը, ինչ դիտել ենք վերջին 100 տարվա ընթացքում, ոչ ավելին է, քան նկարազարդված տեքստեր՝ վիզուալ կողմնորոշմամբ արվեստի փոխարեն։ Սա պիտի փոխվի։ Եթե խոսենք կերպարվեստի մասին, ապա մինչև 19-րդ դարի կեսը ամբողջ արևմտյան արվեստը հանդիսանում էր տեքստի նկարազարդման եղանակ։ Լոկ իմպրեսիոնիզմի դարաշրջանում արվեստը գտավ ինքն իրեն։ Ինձ թվում է, որ մենք պիտի կինոյում իրականացնենք նույնպիսի հեղափոխություն։ Կինոն շատ աղքատիկ նկարագրողական միջոց է, և, իմ կարծիքով, ընդհանրապես չարժե, որ կինոն հանդես գա որպես պատմող։ Միևնույն ժամանակ՝ մենք ձևավորվել ենք կինոն հենց որպես շարադրանք ընկալելու գիտակցությամբ։ Մենք ուզում ենք, որ մեզ պատմեն պատմություններ։ Դա ժամանակի անիմաստ կորուստ է։ Բոլոր սցենարիստներին պետք է գնդակահարել։

- Այդ դեպքում առաջարկում եմ վերհիշել կինոյի առաջամարտիկներին՝ Մելիեսին, Սեգունդո դե Շոմոնին, Լյումիեր եղբայրներին։ Նրանց կինոն հաճախ հիմնված չէր շարադրանքի վրա և տեքստի նկարազարդում չէր։

- Մոռացե՛ք այդ մարդկանց, նրա՛նք չեն հորինել կինոն։ Այդ մարդիկ ընդամենը փորձել են որսալ անցյալի պատկերները, որպեսզի իրենց ժամանակի տեխնոլոգիաների օգնությամբ դրանք փոխանցեն ապագայի համար։ Կինոն ծնունդ է առել այն ժամանակ, երբ մարդիկ հանկարծ հասկացել են, որ, պատկերավոր ասած, մոմը կարելի է վառել երկու ծայրից․ կարելի է օգտագործել օրվա բոլոր 24 ժամերը՝ 12-ի փոխարեն։ Եվ այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Վելասկեսը, Կարավաջոն, Ռեմբրանդը, Ռուբենսը, առաջինն են սկսել նկարել արհեստական լուսավորության պայմաններում։ Հենց դա է եղել կինոյի իսկական սկիզբը։ Կինոն իրականում պիտի ունենա շատ ավելի բանաստեղծական անվանում։ Օրինակ՝ «մոմ ու հայելի», որովհետև արհեստական լուսավորության գաղափարը, արտացոլման ու պրոյեկտման հարցերը ձևավորել են նաև բուն կինոյի խնդիրները։

- Այսպիսով՝ կինոն ձեզ համար արհեստական լուսավորության խնդիր է։

- Այո՛։ Եվ ամբողջ կինոլեզուն՝ իր ամբողջ քերականությամբ, համապատասխանաբար, նույնպես դարձել է բացառապես արհեստական։ Լավագույն կինոն միշտ էլ եղել է արհեստականության մասին։ 

- Իսկ ի՞նչ կասեք շարժման մասին։ 

- Նայե՛ք այդ նույն Վելասկեսին և նրա «Ֆրեյլիններ» (Las Meninas) կտավին։ Նա Էդվարդ Մայբրիջից շատ ու շատ ժամանակ առաջ խաղում է նույն խաղը։ Նայեք, թե նա այդ նկարներում ինչպես է պատկերում ձեռքերը․ նա ստեղծում է ձեռքերի շարժման պատրանք։ Այնպես որ՝ կինոյում շարժումն ի հայտ է եկել այդ նույն ժամանակ՝ 17-րդ դարում, 1656թ․-ին։ 

- Այդ դեպքում ինչպիսի՞ն եք տեսնում այսօրինակ կինոյի ապագան։  

- Համոզված եմ, որ ապագան այստեղ է (ցույց է տալիս սմարթֆոնը․- խմբ․), քանզի կինոյի ապագան ոչ թե պատկերի պրոյեկցիայի մեջ է, այլ հաղորդակցության գաղափարի։ Մենք զրուցում ենք դեմառդեմ, և դա հաղորդակցության լավագույն միջոցն է, որ ունենք մինչ այսօր։ Եթե ժամանակակից տեխնոլոգիաները կարողանում են այդ միջոցը կրկնել, ապա հաղորդակցության այս ձևն ինձ թվում է շատ ավելի արդյունավետ ու անձնական, քան հանրային վայրում սպիտակ էկրանին նայող բազմաթիվ մարդկանց գաղափարը։ 

- Ձեր սեփական կինոն համարո՞ւմ եք տեքստի վրա նույնքան հիմնված, որքան մյուս բոլորն են։ 

- Իմ կինոն շատ առումներով էքսպերիմենտալ է, բայց, անշուշտ, ես չեմ ուզում գործել կինեմատոգրաֆիական ինքնասպանություն։ Հանդիսատեսն ակնկալում է, որ իրեն կպատմեն պատմություն, բայց պատմություն շարադրելու իմ մեթոդը ժամանակի ընթացքում դարձել է չափազանց ճկուն։ Այն հիմնվում է նումերոլոգիական համակարգերի, գիտական բանաձևերի և գույնի տեսության վրա։ Ես փորձում եմ շարադրանքի ձևը հաղթահարել ասես անեկդոտ պատմելու սկզբունքով, որ գերազանցել է բոլորին՝ սկսած Ջեյն Օսթինից և ավարտած Ջեյմս Ջոյսով։

«Բանտերը, վիճակագրությունն ու կնատյացությունը»

- Ես կարո՞ղ եմ ասել, որ կինո ստեղծելու հանդեպ Ձեր վերաբերմունքն ընդամենը պատրվակ է Ձեր սեփական էքսցենտրիկությունը դրսևորելու և Ձեզ հրապուրող ամեն ինչը ցուցադրելու համար։ 

- Ըստ էության՝ այն ամենը, ինչը ձեր սեփական հրապուրանքը չէ, մեկ ուրիշի էքսցենտրիկությունն է։ Որքան էլ զավեշտալի հնչի, բայց հենց դա էլ ստիպում է, որ մեր մոլորակը պտտվի։ Չէ՞ որ դուք գիտեք, որ անգլիացիներն ունեն ծայրահեղ էքսցենտրիկ անձանց համբավ։

- Ընդ որում՝ Դուք հաճախ եք ասել, որ Ձեր աշխատանքներն Անգլիայում վատ են ընդունում։ Բայց ինչո՞ւ։ Չէ՞ որ դրանք չափազանց «անգլիական են»։

- Ճիշտ է։ Ես կասկածում եմ, որ ձեր երկրում նույն կերպ արհամարհում են այն ֆիլմերի գերակշիռ մասը, որ ստեղծվում է այստեղ։ Յուրաքանչյուր ազգ արհամարհում է սեփական մշակույթը։ Պատճառը, միգուցե, նաև այն է, որ անգլիացիներն այնքան էլ «վիզուալ» ազգ չեն։ Նրանք շատ են հպարտանում իրենց գրականությամբ, բայց մեծ նկարիչներ նրանք, փաստացի, չեն ունեցել։ Մենք կարող ենք մտաբերել, թերևս, Ջոն Կոնստեբլին, Ուիլյամ Թերներին, գուցեև՝ Ֆրենսիս Բեկոնին։ Կարծում եմ՝ ֆրանսիացիները ճիշտ են, երբ ասում են, թե կինոն ու անգլիացիները միմյանց հակասող տերմիններ են։ Եվ քանի որ ես ինձ զգում եմ ու կոչում եմ նկարիչ, ով աշխատում է կինեմատոգրաֆում, ապա հենց այդ ամենի մեջ էլ թաքնված են իմ աշխատանքներն Անգլիայում վատ ընդունելու հիմքերը։

- Ամստերդամում, որտեղ բնակվում եք արդեն ավելի քան 20 տարի, առավել հարմարավե՞տ է։

- Շա՛տ։ Սա ամենաքաղաքակիրթ վայրն է աշխարհում․ երեխաների համար՝ սքանչելի, կանանց համար՝ զմայլելի։ Կնատյացության մակարդակը՝ նվազագույն, սեքսի ու թմրանյութերի հանդեպ հանդուրժողականությունը՝ առավելագույն։ Սա բնակություն հաստատելու համար ամենալավ քաղաքն է մեր հողագնդի վրա։

«Ես այլևս չեմ հավատում դիրքորոշմանը, համոզմունքին, փաստերին։ Շատերին դա շփոթության է մատնում իմ ֆիլմերը դիտելիս։ Նրանք համարում են, թե թաքնվում եմ հեգնանքի ետևում»։ 

- Դուք հիշատակեցիք կնատյացությունը, և դա լավ առիթ է Ձեր ֆիլմերին վերադառնալու։ «Գազանանոց» ֆիլմը մեր կինոփառատոնում ներկայացնելիս Դուք ասացիք, թե կցանկանայիք այն նկարահանած լինել Բեռլինի կենդանաբանական այգում, որն այն ժամանակ՝ 1986թ․-ին, երբ դեռևս կանգուն էր Բեռլինի պատը, մի յուրատեսակ բանտ էր բանտի ներսում։ Թվում է, թե Ձեր ֆիլմերի մեծ մասը նվիրված է բանտերին ու բանտապահներին։

- Կարելի է ասել նաև այդպես։

- «Գազանանոցի» հերոսներն իրենց կանանց մահվանը հանգեցրած անհեթեթ ու տարօրինակ պատահարից հետո փորձում են հետևողականորեն հետազոտել կյանքի էվոլյուցիան, որպեսզի հասկանան՝ կա՞ այնտեղ, արդյոք, որևէ այլ բան՝ բացի փտող մարմնից։

- Կարծում եմ՝ այդպես էլ կարելի է ասել։

- Նրանք փորձում են փախչել այդ բանտից։ Հաջող, թե անհաջող՝ արդեն այլ հարց է։

- Այո, իհարկե։ Գազանանոցը՝ ֆիլմի գործողության վայրը, հիմնականում հանդիսանում է կենդանիների կատալոգ, բայց նաև՝ բանտ։ Համենայնդեպս, այնտեղ մեծ թիվ են կազմում վանդակաճաղերը։ Եվ իսկապես, բանտի թեմայի մասին կարելի է խոսել իմ մյուս ֆիլմերի, ինչպես նաև առհասարակ կյանքի առնչությամբ նույնպես։ «Տուլս Լյուպերի ճամպրուկները» ֆիլմաշարում հնչում է այն միտքը, թե բանտապահն ու կալանավորը փոփոխական հասկացություններ են։ Այսօր դու կալանավոր ես, իսկ վաղը՝ բանտապահ։ Կարծում եմ՝ այս պնդումը ճշմարտացի է մարդկային փոխհարաբերությունների պարագայում, այն ճշմարտացի է նաև ազգերի պարագայում, այն ճշմարտացի է քաղաքական համակարգերի մեծ մասի կառուցվածքի պարագայում և, իհարկե, կրոնների պարագայում։

- Սակայն վերադառնանք «կնատյացություն» բառին և Ձեր ստեղծած կանացի կերպարներին, հատկապես՝ այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ինտիմ օրագիրը» կամ «Մակոնի զավակը»։ Ըստ էության՝ դրանք նույնպես ֆիլմեր են բանտերի մասին, բայց արդեն՝ կանանց համար նախատեսված բանտերի։ Դրանք աշխարհը ցույց են տալիս որպես ճնշիչ համակարգ հենց կանանց նկատմամբ։

- Դուք մոռացաք հիշատակել «Խոհարարը, գողը, նրա կինը և կնոջ սիրեկանը» ֆիլմը։ Ես հասկանում եմ, թե ինչ եք ուզում ասել։ Հեշտ է նկատել, որ տղամարդիկ այդ ֆիլմերում ստատիկ են ու անպտուղ, իսկ ակտիվությունը, առաջխաղացումը, ինչ-որ սահմանների հաղթահարումը միշտ բխում է կանանցից։

- Այդ ֆիլմերն արդարացիորեն կարելի է համարել ֆեմինիստական։

- Գիտե՞ք, եթե խոսենք իմ լսարանի մասին, ապա նույնիսկ այստեղ այն 70 տոկոսով բաղկացած էր կանանցից։ Կանայք, ընդհանուր առմամբ, ավելի հետաքրքրասեր են, նրանք ավելի պահանջկոտ են, նրանք փաստարկված վեճերի ավելի մեծ հակում ունեն։ Տղամարդիկ կորցրել են իրենց հետաքրքրասիրությունը։ Մենք ապրում ենք կանանց դարաշրջանում։ Այդ իսկ պատճառով բնական է, որ ես հետաքրքրված եմ կանանցով։

- Վերջերս դիտեցի Ձեր վաղ շրջանի կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ «Պատուհանները»․ դա, ըստ էության, պատուհանների մի ոչ մեծ կատալոգ է՝ կադրի ետևում հնչող ձայնի ուղեկցությամբ, որը ներկայացնում է լուսամուտից վայր ընկած մարդկանց մահերի վիճակագրությունը։ Ես մտաբերեցի Չառլզ Բեբիջին, նա ծանո՞թ է Ձեզ։

- Այո՛։ Դուք խոսում եք վիճակագրության մասին։ Բոլորս էլ կալանավորներ ենք վիճակագրության բանտում։

- Ոչ լիովին։ Ես խոսում եմ Ձեր աշխատանքների համատեքստի և հանդիսատեսի մասին։ Սկզբում ես իսկապես մտածեցի անգլիացի գյուտարար և ինժեներ Չառլզ Բեբիջի մասին, ով մի օր, իրոք, հաշվարկեց, համակարգեց և հրապարակեց Լոնդոնում 10 ամսվա ընթացքում կոտրված պատուհանների վիճակագրությունը։ Նա հավատում էր, որ դա կօգնի ապահովագրության գործում։ Հետո լսեցի, թե ինչպես եք ներկայացնում «Պատուհանները», և հանկարծակի իմացա, որ այն աշխատանքն ուներ քաղաքական համատեքստ, ու մահերի քանակությունն իրականում հավասարվում էր Հարավային Աֆրիկայում կատարված քաղաքական սպանությունների քանակությանը․․․

- Ըստ էության՝ այդ ֆիլմն իր բովանդակությամբ չափազանց բորխեսական է։ Այդ ժամանակ ես աշխատում էի Կենտրոնական տեղեկատվական վարչությունում՝ որպես մոնտաժող։ Հնչում է ԽՍՀՄ քաղբյուրոյի նման, չէ՞։ Փաստորեն, այդ կազմակերպությունը պատասխանատու էր հեռուստատեսությամբ անգլիական կենսակերպի վիզուալ քարոզչության համար։ Եվ այդ ժամանակ ես շատ տարված էի քարոզչությանը ծառայող հեռուստատեսային պրակտիկաների հաղորդակցական հնարավորություններով։ Դուք կարող եք ապացուցել այն ամենը, ինչ մտքներովդ կանցնի, և վիճակագրության ճիշտ կազմակերպման օգնությամբ դա կարող եք անել այնպես, ինչպես կցանկանաք։

- Դա հենց մոնտաժի խնդիր է, այո՞։

- Այո։ Լենինը, եթե հիշում եք, խոսում էր այն մասին, որ կինոն արվեստի գլխավոր տեսակն է։ Բայց դուք պետք է հիշեք նաև, որ ձեր աշխարհամասում բնակչության մի ստվար մասը այդ ժամանակ չէր կարողանում կարդալ ու գրել։

«Ես բացարձակ անկեղծությամբ հավատում եմ այն ճշմարտությանը, որ պետք է հավատալ ստեղծագործությանը և ոչ թե հեղինակին»։ 

- Այսինքն՝ այն ֆիլմը քաղաքական հայտարարություն չէր, այլ հաղորդակցության կազմակերպման որոշակի միջոցների օգնությամբ ներկայացված մի խա՞ղ։

- Իհարկե։ Ընդ որում՝ այդ պատմությունը ոչ միայն չափազանց բորխեսական էր, այլև չափազանց անգլիական։ Չէ՞ որ դուք գիտեք, որ բոլոր խաղերը հորինել են անգլիացիները, համենայնդեպս՝ այն խաղերը, որոնք արժե խաղալ։ Նրանք այդ խաղերն արդեն նախկինի պես լավ չեն խաղում, բայց հայտնագործել են հենց իրենք։ Բացի գոլֆից, որը հայտնագործել են շոտլանդացիները։ Մենք՝ անգլիացիներս, շատ ենք սիրում խաղեր խաղալ։

«Հասցնել խաղալ մինչև աշխարհի վերջը»

- Եվ ո՞ւմ հետ են Ձեր ֆիլմերը խաղեր խաղում։

- Ձե՛զ հետ։ Եթե դիտեք «Նկարողի պայմանագիրը», ապա կտեսնեք, որ դա սպանության ու մահվան խաղ է։ Եթե դիտեք «Ջրահեղձներին հաշվելիս» ֆիլմը, ապա կտեսնեք, որ դա մեր խաղն է մահվան հետ, և այն մասին է, թե ինչպես կարելի է դա կազմակերպել։ Եթե մենք վերադառնանք Մարշալ ՄըքԼյուենի հայտնի արտահայտությանը՝ «տեղեկատվության միջոցը հանդիսանում է հաղորդագրություն», ապա տվյալ դեպքում հենց խաղի ընթացքի մեջ ներգրավվածությունն է ծառայում որպես մեծ բավարարվածության աղբյուր։ Օրինակ՝ դուք ձեր երկրում ինքներդ ձեզ լո՞ւրջ եք վերաբերվում։ Կարծում եմ՝ այո։ Անգլիացիները՝ ոչ։ Ըստ իս՝ առաջին անգլիացի մտավորականը, ով հայտարարել է, թե կյանքն ընդհանրապես չունի ոչ մի իմաստ, եղել է Չառլզ Դարվինը։ Եվ մենք պետք է հայտնագործենք նոր իմաստներ, որպեսզի նախաճաշից հետո պարզապես ինքնասպան չլինենք։ 

- Իմաստի բացակայությունը դեռևս պատճառ չէ կյանքին վերջ տալու համար։ Քանզի ինչո՞ւ անել այն, ինչը կարելի է չանել։

- Անձամբ ես կհամաձայնեի այդ մտքի հետ։ Ինչո՞ւ դա անել այսօր, եթե կարելի է անել վաղը։ Բայց, միևնույն ժամանակ, բազմաթիվ կանխատեսումների համաձայն, մեզ մնացել է 12 տարի մինչև այն պահը, երբ քաղաքական ու կլիմայական առումով մենք կհասնենք այն կետին, որից հետո այլևս չենք կարողանա վերականգնվել։ Հետևաբար՝ եթե ունեք անավարտ կարևոր գործեր, ապա ավելի լավ է դրանք չհետաձգել։ Ես ունեմ չորս երեխա և կցանկանայի նրանց օգնել, որ այս աշխարհում գտնեն իրենց տեղը։ Ես ունեմ շուրջ 20 ֆիլմ, որոնց սցենարները պատրաստ են և սպասում են ֆինանսավորման։ Ես ունեմ մի շարք նկարներ, որոնք կցանկանայի ավարտին հասցնել, և ունեմ կիսատ թողնված գրական գործեր, որոնք նույնպես կուզենայի ավարտված տեսնել։ Եվ քանի դեռ ես ունեմ ընդունակություն, հնարավորություն և էներգիա (նաև՝ եթե հաջողությունն ուղեկցի ինձ), ես կցանկանայի ավարտուն տեսքի բերել այն ամենը, ինչը դեռևս կիսատ է։

- Բայց ինչո՞ւ անել այդ ամենը, եթե կյանքն անիմաստ է։

- Որովհետև ես ուզում եմ զվարճացնել ինձ։ Աշխարհը չափազանց գրավիչ տարածք է, և ես ամենևին չեմ ուզում ձանձրանալ այստեղ։ Կարծում եմ՝ մեր քաղաքակրթությունը կայացել է, բայց սա շատ անհավասար ու անարդարացի վայր է։ Մարդկանց մեծամասնությանը բաժին է հասել ոչ լավ ճակատագիր։ Իմ պարագայում ամեն ինչ դասավորվել է լավագույն ձևով, և ես ուզում եմ այս աշխարհին վերադարձնել ինչ-որ բան՝ ի նշան երախտագիտության, որ ինձ հետ այսքան լավ է վարվել։ Ես մեծ հաճույք ստացա այս աշխարհի ձեռքբերումներից և կցանկանայի ինչ-որ բան ավելացնել դրանց։ 


թարգմանությունը՝ Անուշ Բաբայանի 

«ա-ակտուալ արվեստ» ամսագիր

կտավների հեղինակ՝ Փիթեր Գրինուեյ 

կադրերը՝ «Նկարողի պայմանագիրը», «Գազանանոց», «Ջրահեղձներին հաշվելիս», «Խոհարարը, գողը, նրա կինը և կնոջ սիրեկանը» ֆիլմերից 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Աշուղ Ղարիբ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,3,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Սուրամի ամրոցի լեգենդը»,1,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,3,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,105,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,16,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Փիթեր Գրինուեյ․ «Ես մեծ հաճույք եմ ստանում այս աշխարհի ձեռքբերումներից»
Փիթեր Գրինուեյ․ «Ես մեծ հաճույք եմ ստանում այս աշխարհի ձեռքբերումներից»
Նա չի սահմանափակվում միայն ֆիլմեր նկարահանելով․ գրում է գրքեր, հանդես է գալիս դասախոսություններով, ստեղծում է կտավներ...
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjPg9QUvoZp644K3dGXalMNp_AsATdqr-AKEpa23_E5c7McqumWdZllFkp6bHuhd81ZhCwuVx0nPQVa9oQOuuEdczI3r6ZS4F7Jf4hWEpBkUry968bZ96KkQ0OoM_cd6WwUWH9PWuYz9FKv/w640-h365/Peter-2.png
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjPg9QUvoZp644K3dGXalMNp_AsATdqr-AKEpa23_E5c7McqumWdZllFkp6bHuhd81ZhCwuVx0nPQVa9oQOuuEdczI3r6ZS4F7Jf4hWEpBkUry968bZ96KkQ0OoM_cd6WwUWH9PWuYz9FKv/s72-w640-c-h365/Peter-2.png
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2021/09/peter-greenaway-movies.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2021/09/peter-greenaway-movies.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content