$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Միշել Ֆուկո․ Սուբյեկտը և իշխանությունը

«Իշխանությունն ու ազատության անհնազանդությունն անբաժանելի են»։ Միշել Ֆուկո

Ֆրանսիացի փիլիսոփա, պատմաբան և մշակույթի տեսաբան, ֆրանսիական ստրուկտուրալիզմի ակնառու ներկայացուցիչ Միշել Ֆուկոն 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ մտածողներից է։ Ներկայացնում ենք հատվածներ նրա «Սուբյեկտը և իշխանությունը» աշխատությունից։ 

Գաղափարները, որոնց մասին ես կուզենայի խոսել, չեն փոխարինում ո՛չ տեսությանը, ո՛չ մեթոդաբանությանը։ Ես արագորեն հասկացա, որ եթե մարդկային սուբյեկտը մտնում է արտադրական հարաբերությունների և իմաստավորման հարաբերությունների մեջ, ապա նա հավասարապես մտնում է նաև իշխանության հետ հարաբերությունների մեջ, որոնք աչքի են ընկնում մեծ բարդությամբ։ Բայց այն հարցի վերաբերյալ, ինչն առնչվում է իշխանության հարաբերություններին, ուսումնասիրման առանձնահատուկ մեխանիզմներ մշակված չեն եղել․ մենք իշխանությունը գիտակցելու համար դիմել ենք միջոցների, որոնք հիմնված էին մերթ իրավաբանական մոդելների վրա (ով է լեգիտիմացնում իշխանությունը), մերթ ինստիտուցիոնալ մոդելների վրա (ինչ է պետությունը)։ Հետևաբար՝ առաջացել է իշխանության բնորոշման սահմաններն ընդլայնելու անհրաժեշտություն, եթե մենք ուզում ենք օգտվել այդ բնորոշումից հանուն սուբյեկտի օբյեկտիվացման ուսումնասիրության։ Ֆրանսիական ազդեցիկ թերթի թղթակիցը մի անգամ զարմանք արտահայտեց․ «Ինչո՞ւ են այսքան մեծ թվով մարդիկ այսօր բարձրացնում իշխանության մասին հարցը։ Արդյոք այդչափ կարևո՞ր է այդ թեման։ Եվ այդքան կարևո՞ր է, որ մենք կարողանանք այդ մասին խոսել՝ հաշվի չառնելով մյուս խնդիրները»։ Այդ զարմանքն ապշեցրեց ինձ։ Ես դժվարանում եմ հավատալ, որ պահանջվեց սպասել ամբողջ 20-րդ դարի ընթացքում, որ այս հարցը վերջապես դրվի։ Չէ՞ որ, ինչ էլ լինի, իշխանությունը միայն տեսական հարց չէ, այլ նաև մեր փորձի մասը հանդիսացող ինչ-որ բան։ 

Հղում կանեմ իշխանության լոկ երկու «հիվանդագին ձևերին»․ այդ երկու «հիվանդագին ձևերն» են ֆաշիզմն ու ստալինիզմը։ Ե՛վ ֆաշիզմը, և՛ ստալինիզմը կիրառել ու ընդլայնել են մեխանիզմներ, որոնք արդեն գոյություն ունեին այլ հասարակություններում։ Որպես մեկնարկակետ՝ ես առաջարկում եմ դիտարկել հակազդեցության որոշ տարատեսակներ, որոնք զարգացել են վերջին տարիներին․ հակազդեցությունը կանանց հանդեպ տղամարդկանց իշխանությանը, երեխաների հանդեպ ծնողների իշխանությանը, հոգեկան հիվանդների հանդեպ հոգեբուժության իշխանությանը, մարդկանց ապրելակերպի հանդեպ վարչարարության իշխանությանը։ 

Բավարար չէ ասել, որ այդ հակազդեցությունը հանդիսանում է իշխանության հետ պայքար, անհրաժեշտ է փորձել ավելի հստակ բնորոշել, թե դրանք ինչ ընդհանրություն ունեն։ 1) Դա «տրանսվերսալային» պայքար է. այսինքն՝ ես նկատի ունեմ, որ այն չի սահմանափակվում որոշակի երկրներով։ Ի՛նչ խոսք, որոշ երկրներ նպաստում են դրա զարգացմանն ու դյուրացնում են դրա տարածումը, բայց այդ պայքարը չի սահմանափակվում քաղաքական ու տնտեսական կառավարման ինչ-որ որոշակի ձևով։ 2) Այդպիսի պայքարի նպատակները հենց իշխանության իրականացման հետևանքներն են։ Օրինակ՝ բժշկի մասնագիտությանը հասցեագրված կշտամբանքները նախևառաջ ուղղված են ոչ թե այն խնդրին, որ այն հանդիսանում է հարստացման նպատակ հետապնդող ձեռնարկություն, այլ այն խնդրին, որ բժիշկներն իրենց իշխանությունն անկառավարելիորեն կիրառում են անհատների մարմինների ու առողջության, նրանց կյանքի ու մահվան հանդեպ։ 3) Դա «անմիջական» պայքար է, ընդ որում՝ երկու պատճառով։ Առաջին հերթին՝ այն պատճառով, որ մարդիկ քննադատում են իշխանության՝ իրենց առավել մոտ կանգնած ատյանները, այն ատյանները, որոնք իրականացնում են ներգործություն անհատների վրա։ Նրանք փնտրում են ոչ թե «թիվ 1 թշնամի», այլ անմիջական թշնամի։ Բացի այդ՝ նրանք չեն համարում, որ իրենց խնդիրների լուծումը կարող է տեղադրված լինել ինչ-որ ապագայում (այսինքն՝ ազատագրման, հեղափոխության, դասակարգային պայքարի ավարտի խոստումներում)։ 
Դրա առանձնահատուկ բնույթը, ավելի շուտ, բնորոշվում է այսպես։ 4) Սա պայքար է, որը կասկածի տակ է դնում անհատի կարգավիճակը․ մի կողմից՝ այն հաստատում է տարբերվելու իրավունքը և ընդգծում է այն ամենը, ինչը անհատներին կարող է դարձնել իսկապես անհատական։ Մյուս կողմից՝ այն հարձակվում է ամեն ինչի վրա, ինչը կարող է մեկուսացնել անհատին, կտրել մյուսներից, մասնատել հասարակական կյանքը, անհատին ստիպել ինքն իր մեջ ներփակվելու և նրան կապել իր իսկ նույնականությանը։ 5) Այսօրինակ պայքարն ամփոփված է իշխանության այնպիսի հետևանքներին ընդդիմանալու մեջ, ինչպիսիք կապված են գիտելիքի, իրազեկության և որակավորման հետ։ 6) Ի վերջո, պայքարի ժամանակակից բոլոր տարատեսակները հանգում են միևնույն հարցին․ ո՞վ ենք մենք։ Դրանք հանդիսանում են հրաժարում այդ բոլոր վերացարկումներից, հրաժարում բռնությունից, որն իրականացվում է տնտեսական ու գաղափարախոսական պետության կողմից, և որն անտեսում է, թե մենք անհատապես ինչ ենք ներկայացնում մեզնից, ինչպես նաև՝ հրաժարում մեր նույնականությունը պայմանավորող գիտական ու վարչական հետազոտություններից։ 

Ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ գոյություն ունի պայքարի երեք տեսակ․ այն, որը դիմակայում է իշխանության եղանակներին (էթնիկական, սոցիալական ու կրոնական), այն, որը բացահայտում է շահագործման եղանակները՝ անհատին իր արտադրածից անջատող, և այն, որը պայքարում է ամեն ինչի դեմ, ինչը անհատին կապում է ինքն իր հետ ու դրանով իսկ ապահովում նրա հպատակվելն ուրիշներին (պայքար հպատակեցման, սուբյեկտիվության կամ ստրկացման տարատեսակ ձևերի դեմ)։ Պատմությունը լի է սոցիալական պայքարի այս երեք ձևերի օրինակներով․ դրանք պատահում են և՛ առանձին, և՛ տարբեր համադրություններով։ Սակայն ես կցանկանայի ընդգծել այն փաստը, որ պետական իշխանությունը (ահա թե որն է դրա ուժի պատճառներից ևս մեկը) հանդիսանում է միաժամանակ թե՛ գլոբալիզացնող, թե՛ տոտալիզացնող իշխանության ձև։ Իշխանության իրականացումը չի հանդիսանում պարզապես հարաբերություն անհատական կամ կոլեկտիվ «գործընկերների» միջև․ սա որոշ մարդկանց ազդեցության միջոցն է որոշ այլ մարդկանց վրա։ Դա էլ, իհարկե, նշանակում է, որ չկա այնպիսի իշխանություն, որը գոյություն կունենար գլոբալ առումով՝ որպես մի երևույթ, որը համատարած է կամ գտնվում է ոչ պարզորոշ, կենտրոնացված կամ ցրված վիճակում․ գոյություն ունի լոկ այնպիսի իշխանություն, որի միջոցով «ոմանք» ազդում են «մյուսների» վրա, իշխանությունը գոյություն ունի միայն գործողության մեջ, նույնիսկ եթե, բնականաբար, այն ներգծվում է շարունակական կառուցվածքների վրա հիմնված տարանջատ հնարավորությունների դաշտում։ 

Դա նշանակում է նաև, որ իշխանությունը չի պատկանում համաձայնության կարգին․ իշխանությունն ինքնին չի հանդիսանում ո՛չ հրաժարում ազատությունից, ո՛չ իրավունքների փոխանցում, ո՛չ բոլորի ու յուրաքանչյուրի իշխանություն՝ ոմանց մոտ որպես պատգամավոր  ուղարկված (ինչը չի խոչընդոտում այն բանին, որ համաձայնությունը կարողանա դառնալ իշխանության հարաբերությունների գոյության ու պահպանման պայման), իշխանության հարաբերությունները կարող են լինել նախնական կամ շարունակական համաձայնության պայման, ի բնե դրանք չեն հանդիսանում կոնսենսուսի հրովարտակ։ Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ իշխանության հարաբերություններին բնորոշ էությունն ընդհանուր վեկտոր ունի բռնության հետ։ Փաստորեն, իշխանության հարաբերությունները բնորոշվում են ուրիշների վրա ազդող գործողության եղանակով՝ ոչ ուղղակիորեն ու անմիջականորեն, բայց նրանց գործողությունների միջոցով։ Ազդեցություն գործողության վրա, հրատապ կամ հավանական գործողությունների վրա՝ ապագա կամ ներկա։ Բռնության հարաբերությունն ազդում է մարմինների, իրերի վրա․ դրանք հարկադրում են, հնազանդեցնում են, կոտրում են, ավերում են, դրանք փակում են բոլոր հնարավորությունները, հետևաբար՝ դրանց համապատասխանում է միայն հակադիր բևեռը, պասիվության բևեռը, իսկ եթե բռնության հարաբերությունները հանդիպում են դիմադրության, ապա դրանք չեն ունենում ընտրության այլ տարբերակ, քան դիմադրությունը թուլացնելու փորձն է։ 
Մինչդեռ իշխանության հարաբերությունները կազմակերպվում են երկու պահանջի համաձայն, ինչն անհրաժեշտ է այն բանի համար, որ դրանք լինեն հենց իշխանության հարաբերություններ․ «ուրիշին» (նրան, ով իր մաշկի վրա զգում է իշխանության ուժը) հարկ է ճանաչել ու մինչև վերջ պահպանել որպես գործողության սուբյեկտ, իշխանության հարաբերությունների առաջ պիտի բացվի հնարավոր պատասխանների, արձագանքների, հետևանքների, հայտնագործությունների մի ամբողջ դաշտ։ Իշխանության հարաբերությունների իրականացումը, ակներևաբար, նույնքան համատեղելի է բռնության հետ, որքան և համաձայնության ձեռքբերման հետ․ թերևս, իշխանության ոչ մի իրականացում չի կարող գոյություն ունենալ կամ առանց առաջինի, կամ առանց երկրորդի, իսկ հաճախ էլ՝ առանց միաժամանակ երկուսի։ Բայց եթե և՛ բռնությունը, և՛ համաձայնությունը հանդիսանում են իշխանության զենքեր կամ հետևանքներ, ապա դրանք չեն ձևավորում իշխանության ո՛չ սկզբունքները, ո՛չ էությունը։ Իհարկե, իշխանության իրականացումը կարելի է, ըստ ցանկության, ընդունել կամ չընդունել․ իշխանությունը կարող է դիզել դիակներ կամ թաքնվել հնարավոր բոլոր սպառնալիքների ետևում։ Բայց իշխանությունն ինքնին չի հանդիսանում ո՛չ բռնություն, որը կարող է երբեմն թաքնվել, ո՛չ համաձայնություն, որը գաղտնաբար վերականգնվում է։ Իշխանությունը հանդիսանում է բազմաթիվ ազդեցություններ՝ հավանական գործողություններին ուղղված։ 

Երբ մենք իշխանության իրականացումը բնորոշում ենք որպես այլոց վրա ազդելու միջոց, երբ մենք այդ ամենը բնութագրում ենք որպես մարդկանց մի մասի կողմից մյուսների «կառավարում»՝ բառիս ամենալայն իմաստով, մենք այստեղ ներառում ենք մի կարևոր տարր՝ ազատության տարրը։ Իշխանությունն իրականացվում է լոկ «ազատ» սուբյեկտների հանդեպ և լոկ այնքանով, որքանով նրանք «ազատ» են․ այստեղ մենք նկատի ունենք անհատական կամ կոլեկտիվ սուբյեկտներին, որոնց առաջ բացվում է հնարավորությունների որոշակի դաշտ, ուր կարող են տեղ գտնել ղեկավարման, արձագանքների ու վարքի տարատեսակ ձևերը։ Իշխանության հարաբերությունները բացակայում են հավելյալ դետերմինացիայում․ ստրկությունն իշխանության հարաբերություններին առնչվում է ոչ թե այն ժամանակ, երբ մարդը կապանքների մեջ է (այս դեպքում խոսքը վերաբերում է հարկադրանքի ֆիզիկական ձևերին), այլ հատկապես այն ժամանակ, երբ նա կարողանում է տեղաշարժվել և, ծայրահեղ դեպքում, փրկվել փախուստի միջոցով։ Հետևաբար՝ իշխանության ու ազատության միջև գոյություն չունեն դիմակայման հարաբերություններ կամ միմյանց փոխադարձաբար բացառող հարաբերություններ (ամենուր, որտեղ իրականացվում է իշխանություն, ազատությունն անհետանում է)։ 
Ո՛չ, նրանց փոխազդեցությունը շատ ավելի բարդ է, այդ փոխազդեցության մեջ ազատությունը ժամանակ առ ժամանակ ներկայանում է որպես իշխանության իրականացման պայման (միաժամանակ թե՛ որպես դրա նախնական պայման, քանի որ իշխանության իրականացման համար անհրաժեշտ է ազատություն, թե՛ որպես դրա շարունակական հենարան․ չէ՞ որ եթե ազատությունն ամբողջությամբ խուսափեր իր հանդեպ իրականացվող իշխանությունից, ապա կանհետանար նաև իշխանությունը, և այն ստիպված կլիներ իր համար փոխարինող գտնել բռնի հարկադրանքի մեջ)։ Այդպիսով՝ իշխանությունն ու ազատության անհնազանդությունն անբաժանելի են։ Ըստ էության՝ բախման ցանկացած ռազմավարություն երազում է դառնալ իշխանության հարաբերություններ, իսկ իշխանության ցանկացած հարաբերություններ, և՛ եթե դրանք հետևում են զարգացման սեփական գծին, և՛ եթե դրանք հանդիպում են ճակատային դիմակայության, հակված են այն բանին, որ դառնան հաղթանակի ռազմավարություն։ Փաստորեն, իշխանության հարաբերություններին ու պայքարի ռազմավարություններին բնորոշ են փոխադարձ կանչը, դժվարությամբ բնութագրվող շղթայակցումները և շարունակական վերապտտումը։ Իշխանության հարաբերությունները ցանկացած պահի կարող են դառնալ (իսկ երբեմն նաև դառնում են) հակառակորդների միջև բախում։ Նույն կերպ էլ՝ հասարակության ներսում թշնամանքի հարաբերությունները ցանկացած պահի առիթ են տալիս իշխանության մեխանիզմների կիրառման համար։ 

Տիրապետությունն իշխանության գլոբալ կառուցվածքն է, դրա իմաստներն ու հետևանքները կարելի է գտնել հասարակության նույնիսկ ամենանոսր գործվածքի մեջ․ բայց, միաժամանակ, տիրապետությունը ռազմավարական իրավիճակ է, որը ավելի կամ պակաս չափով ձեռք է բերվել հակառակորդների միջև պատմական երկարատև բախման ընթացքում։ Որոշակի խմբի կամ որևէ դասի տիրապետությունը, ինչպես նաև դիմադրություններն ու ապստամբությունը, որոնց այն բախվում է, հասարակությունների պատմության մեջ կենտրոնական իրողության են վերածվում այն ժամանակ, երբ այդպիսի տիրապետությունը և այդպիսի դիմադրությունը գլոբալ ու զանգվածային ձևով, սոցիալական մարմնի մասշտաբով՝ ամբողջությամբ վերցված, առաջացնում են իշխանության հարաբերությունների շղթայակցում ռազմավարական հարաբերությունների հետ և դրանք փոխադարձաբար մղում են շարժման։ 

թարգմանությունը՝ Անուշ Բաբայանի 
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Միշել Ֆուկո․ Սուբյեկտը և իշխանությունը
Միշել Ֆուկո․ Սուբյեկտը և իշխանությունը
«Իշխանությունն ու ազատության անհնազանդությունն անբաժանելի են»։ Միշել Ֆուկո
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhj9lkrgBDf-o-cFUjECL4Bcuxb9nZk8g7awc8kS14sLT10N9e06XONs-I-4D_dXJNQofJaAhUrIIfPqGVgWO-qh5lKOOOCeQbDBzKExRR9EhSjpTwEf750ity7Nb9JRCDxnvps9iQFIFJs/w640-h360/6.png
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhj9lkrgBDf-o-cFUjECL4Bcuxb9nZk8g7awc8kS14sLT10N9e06XONs-I-4D_dXJNQofJaAhUrIIfPqGVgWO-qh5lKOOOCeQbDBzKExRR9EhSjpTwEf750ity7Nb9JRCDxnvps9iQFIFJs/s72-w640-c-h360/6.png
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2021/10/michel-foucault-subject-and-power.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2021/10/michel-foucault-subject-and-power.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content