$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Պիեռ Բուրդիե և Գյունթեր Գրաս․ «Նեոլիբերալիզմի հիմքում անպատասխանատվությունն է»

«Մանևրների համար տարածությունը սահմանափակ է»։ Գյունթեր Գրաս

 

Ֆրանսիացի նշանավոր սոցիոլոգ և փիլիսոփա Պիեռ Բուրդիեն և գերմանացի նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունթեր Գրասը 1999թ․-ին, նոր մարտահրավերներով լի նոր դարաշրջանի նախաշեմին, հանդիպեցին ու զրուցեցին նեոլիբերալիզմ (նորազատականություն) կոչվող երևույթի ու դրա դրսևորումների մասին։ Եվրոպական լրատվամիջոցներում «Անպատասխանատվությունը՝ որպես նորազատական համակարգի որոշիչ սկզբունք» վերտառությամբ հրապարակված այդ երկխոսությունը ներկայացնում ենք հատվածաբար։ 

Պիեռ Բուրդիե․- Զգացողությունը, թե մենք կորցրել ենք Լուսավորականության ավանդույթը, պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհի ամբողջ ընկալումը շուռ է եկել այսօր գերիշխող նորազատական հայացքների պատճառով։ Ըստ իս՝ նորազատական հեղափոխութունը «աջակողմյան» հեղափոխություն է այն իմաստով, ինչպես պահպանողական հեղափոխության մասին խոսում էին 30-ական թվականներին Գերմանիայում։ Բավականին տարօրինակ բան է՝ հեղափոխություն, որը վերականգնում է անցյալը, վերադառնում է անցյալին և, չնայած դրան, իրեն ներկայացնում է որպես ինչ-որ առաջադեմ երևույթ․ հետընթացն այժմ բնորոշվում է որպես առաջընթաց, իսկ նա, ով դեմ է հետընթացին, հանկարծ թվում է հետադիմական, մյուսներն էլ, ովքեր պայքարում են ահաբեկչության դեմ, բացահայտվում են որպես ահաբեկիչներ։ Ինձ թվում է՝ մենք երկուսս էլ ստիպված ենք դիմանալ այսպիսի ճակատագրի, կրել այն մեզ վրա․ մեզ անվանում են հնության մնացուկ՝ կյանքից ետ ընկած․․․ 

Գյունթեր Գրաս․- ․․․ դինոզավրներ։ 

Պիեռ Բուրդիե․- Լիովին ճիշտ է, դինոզավրներ։ Ահա այն՝ «առաջադիմական» վերականգնման այդ շարժման ուժը։ Բայց նաև այն, ինչ Դուք ասում եք, եթե թույլ կտաք, դրա հետ առնչություն ունի։ Դուք ասում եք, որ մենք ուրախ չենք․ սակայն չէ՞ որ ժամանակներն էլ ուրախ չեն։ Չկա ոչինչ, ինչի համար կարելի էր ծիծաղել։ 

Գյունթեր Գրաս․- Բայց ես չեմ պնդել, որ մենք ապրում ենք ուրախ ժամանակներում։ Ծիծաղը, քրքիջը դժոխքում՝ գրական միջոցներով ազատագրված, դա նույնպես բողոք է իրերի դրվածքի դեմ, որտեղ մենք ապրում ենք։ Բայց եկեք վերադառնանք այն խոսքին, որ Դուք ասում էիք պահպանողական հեղափոխության մասին, որն այսօր մատուցվում է որպես նորազատականություն։ Իրականում դա վերադարձ է 19-րդ դարի մանչեսթերյան ազատականության մեթոդներին, հավատ առ այն, որ պատմությունը կարելի է ետ շրջել։ Դրա համար կան պատճառներ։ 50-ական, 60-ական, նույնիսկ 70-ական թվականներին ողջ Եվրոպայով մեկ նախաձեռնվում էր հարաբերականորեն հաջող փորձ՝ կապիտալիզմը քաղաքակրթելու։ Ես սա բխեցնում եմ այն փաստից, որ թե՛ սոցիալիզմը, թե՛ կապիտալիզմը հանդիսանում են Լուսավորականության՝ հանճարեղորեն չստացված զավակները, այդ իսկ պատճառով դրանք միմյանց հանդեպ կատարում էին որոշակի վերահսկողական գործառույթներ։ Նույնիսկ կապիտալիզմը ենթակա է պատասխանատվության։ Մենք Գերմանիայում դա անվանում էինք սոցիալական շուկայական տնտեսություն, և բոլորը՝ ընդհուպ մինչև պահպանողական կուսակցություն, ընդհուպ մինչև քրիստոնեական դեմոկրատներ, համաձայն էին այն իրողության հետ, որ իրերի այնպիսի դրությունը, ինչպիսին Վեյմարյան հանրապետությունում էր, ոչ մի դեպքում չպիտի կրկնվի։ Այդ կոնսենսուսը, այդ հասարակական պայմանավորվածությունը խախտվեց։ Դա սկսվեց 80-ականներին։ Եվ այն պահին, երբ փլուզվեցին կոմունիստական համակարգերը, կապիտալիզմը, անվանվելով «նեոլիբերալիզմ» նոր խոսքով, երևակայեց, թե իրեն կարող է պահել այնպես, ինչպես կամենում է՝ անվերահսկելի, քանզի այլևս չկա ոչ մի հակակշիռ։ Հենց այս իրավիճակում էլ մենք հիմա հայտնվել ենք։ Նույնիսկ այն փոքրաթիվ պատասխանատու կապիտալիստները, ովքեր դեռևս մնացել են, նախազգուշաբար բարձրացնում են մատը՝ նկատելով, թե գործիքները, որոնցից իրենք օգտվում են, դուրս են գալիս վերահսկողությունից։ Կապիտալիստական կամ իրեն նորազատական անվանող համակարգը կրկնում է կոմունիզմի վրիպումը՝ սահմանելով իր «հավատի դավանանքը», հավակնելով անսխալականության։ Նրանք ասում են՝ ազատ շուկան չունի այլընտրանք։ Այդօրինակ «հավատի դավանանք» կարելի էր սպասել Կաթոլիկների կենտրոնական կոմիտեից, իսկ նախկինում այդ մեղքը գործում էին կոմունիստները․․․ 

Պիեռ Բուրդիե․- Ճիշտ է։ Սակայն նորազատականության ուժն այն է, որ, առնվազն Եվրոպայում, դա կյանքի է կոչվում այնպիսի մարդկանց կողմից, ովքեր իրենց անվանում են սոցիալիստներ։ Շրյոդերը, Բլերը կամ Ժոսպենը՝ սրանք բոլորն այն անձինք են, ովքեր սոցիալիզմին հղում են անում այն պատճառով, որ վարեն նորազատական քաղաքականություն։ Վերլուծությունն ու քննադատությունը դառնում են ծայրահեղ ծանր գործ, որովհետև, կրկնեմ, ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել։ 

Գյունթեր Գրաս․- Տեղի է ունենում կապիտուլյացիա տնտեսության առաջ։ Հավանաբար, խնդիրը նաև այն է, որ սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցություններն իրենք էլ մասնակի հավատացին այն թեզին, որն ի հայտ եկավ տասը տարի առաջ, թե՝ կոմունիզմի մայրամուտի հետ միասին անհետացավ նաև սոցիալիզմը, բացի այդ՝ նրանք կորցրեցին հավատը նաև եվրոպական աշխատավորական շարժման նկատմամբ (ներառյալ՝ արհմիությունները), որ գոյություն ունի շատ ավելի վաղ ժամանակներից, քան կոմունիզմը։ Իսկ նա, ով հրաժեշտ է տալիս սեփական ավանդույթին, պարտություն է կրում և հետո սկսում է հարմարվել իրեն որպես «բնության օրենք» ներկայացնող նորազատականության նախագծին։ 

Պիեռ Բուրդիե․- Խնդիրներից մեկն էլ այն է, որ անհրաժեշտ է ոչ միայն առարկել իշխող կարծիքի դեմ, որը թվում է համընդունելի։ Որպեսզի հաջողությամբ պայքարես դրա դեմ, պետք է կարողանալ տարածել քննադատական հայացքներ, դարձնել դրանք հանրային։ 

Գյունթեր Գրաս․- Սկսած «Թիթեղյա թմբուկից»՝ ես գրականության իմաստը տեսնում եմ հետևյալի մեջ․ շարադրել պատմություններ մարդկանց անունից, ովքեր իրենք չեն ստեղծել պատմություններ, բայց ում հետ տեղի է ունեցել պատմություն, և նրանք դարձել են զոհեր, հանցագործներ, օպորտունիստներ, հանցակիցներ, հետապնդվողներ․․․ Այդ ընկալումն իմ մեջ ձևավորվել է բավականին վաղ և հիմնված է գրական ավանդույթի վրա։ 

Պիեռ Բուրդիե․- Պահանջվում է երեք հանգամանքների համընկնում, որպեսզի նրանք, ովքեր գրում են ճառեր, վեպեր՝ գրողները, արվեստի գործիչները, հետազոտողները, վերստին տիրապետեն իրենց արտադրության միջոցներին։ Ես լիովին գիտակցաբար եմ արտահայտվում մարքսիզմի՝ որոշակիորեն արխայիկ լեզվով։ Պարադոքսալ է, բայց այսօր տեսանելի է, որ մարդիկ, ովքեր գործ ունեն խոսքի հետ, ոգու հետ, այլևս չեն տիրապետում իրենց արտադրության միջոցներին, օտարացած են, նույնիսկ որևէ ազդեցություն չունեն դրանց վրա․ նրանք դիմում են փոքր հեռուստաընկերություններին, փնտրում են կողմնակի ճանապարհներ, հորինում են տարբեր հնարքներ․․․ 

Գյունթեր Գրաս․- Բայց չբողոքենք։ Մենք միշտ եղել ենք փոքրամասնություն։ Եթե լավ ուսումնասիրես պատմական գործընթացը, զարմանք կհարուցի այն, թե որքան շատ բանի կարելի է հասնել՝ լինելով փոքրամասնություն։ Իհարկե, պետք է մշակել համապատասխան տակտիկա, որպեսզի լսելի լինես։ Ես, օրինակ, որպես քաղաքացի՝ ստիպված եմ խախտել գրողի գլխավոր օրենքը՝ երբեք չկրկնվել։ Քաղաքականության մեջ անհրաժեշտ է, գրեթե թութակի պես, մշտապես կրկնել մշակված ու ինքն իրեն արդարացրած թեզ, ինչը հոգնեցուցիչ է, քանզի ամբողջ ժամանակ լսում ես սեփական ձայնիդ արձագանքը։ Բայց, թերևս, միայն այդպես կարելի է գտնել ունկնդիրներ այս բազմաձայն աշխարհում։ 

Պիեռ Բուրդիե․- Այո, բայց ինչն է ինձ հատկապես հիացնում Ձեր ստեղծագործություններում, օրինակ, «Իմ հարյուրամյակում», դա հենց արտահայտչական ձևերի որոնումն է, որոնց օգնությամբ կարելի է հաղորդել քննադատական, կարող ենք նույնիսկ ասել՝ հակակառավարական, ուղերձ լայն հանրությանը։ Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում կան կերպարվեստի ոլորտի մի քանի ներկայացուցիչներ, ովքեր այդ նույն բանն են անում․ իրենց գեղարվեստական վարպետությունը ծառայեցնում են հեռահար նպատակին, աշխարհով մեկ հաղորդվող արտահայտչականության հասնելու ձգտմանը։ Բայց ես կարծում եմ, որ այսօրվա իրավիճակը շատ է տարբերվում այն իրավիճակից, որն առկա էր Լուսավորականության դարաշրջանում։ Վերընթերցենք Դիդրոյին ու մյուսներին և կտեսնենք, որ «Հանրագիտարանն» այն ժամանակ պայքարի գործիք էր միստիցիզմի ու խավարամտության դեմ, ճնշման դեմ, առաջարկում էր հաղորդակցության նոր ձևեր։ Ես կարծում եմ՝ մեր առաջ դրված է նմանօրինակ խնդիր։ Հույս ունեմ՝ ոչ ոք մեծամտություն չի համարի, եթե մենք ասենք, որ գտնվում ենք նույնպիսի վիճակում, ինչպիսի վիճակում նրանք էին այն ժամանակ․․․ 

Գյունթեր Գրաս․- Եվ կրկին՝ լինելով փոքրամասնություն․․․ 

Պիեռ Բուրդիե․- Այո, իհարկե։ Պարզապես այն ժամանակ հակադիր ուժերն անհամեմատ ավելի թույլ էին։ Այսօր մենք գործ ունենք հզոր անդրազգային մեդիամագնատների հետ, ովքեր ունեն հրեշավոր իշխանություն։ Նրանք են որոշում՝ ողջ թողնե՞ն «անկախ լրատվամիջոցների» այս կամ այն կղզյակը։ Դիտարկենք հրատարակչական գործը։ Տեսեք, որքան դժվար է այսօր հրատարակել բարդ, քննադատական ստեղծագործություն։ Ես կարծում եմ, որ մեզ իրականում պետք է Գրահրատարակիչների ինտերնացիոնալի պես մի բան։ Դուք կարող եք առարկել, թե յուրաքանչյուրը գործում է իր համար, թե յուրաքանչյուրը պիտի միայնակ պայքարի գրիչը ձեռքում կամ գրամեքենայի ետևում, բայց ես չեմ կարծում, թե դա արդյունավետ կլինի։ Այդ իսկ պատճառով ես մեր խոսակցությունը համարում եմ շատ կարևոր։ Մենք պիտի փորձենք գտնել հաղորդակցության նոր ձևեր, մշակել նոր միջոց, որը հարավորություն կտա մարդկանց հասցնել մեր ուղերձը։ Հնարավոր է, որ հեռուստատեսության գործիքը դառնալու փոխարեն՝ մենք կարողանանք բուն հեռուստատեսությունը դարձնել հաղորդակցության միջոց՝ մեր ասելիքի շահերով պայմանավորված։ 

Գյունթեր Գրաս․- Այո, մանևրների համար տարածությունը սահմանափակ է։ Եվ ահա թե ինչն է ինձ ամենաշատը զարմացնում․ ես երբեք չէի մտածի, թե մի օր կպահանջեմ պետության դերի ուժեղացում։ Մեզ մոտ՝ Գերմանիայում, այդ դերը միշտ եղել է չափից դուրս մեծ, հատկապես՝ այն հարցում, որը վերաբերում է «օրենքին»։ Եվ եղել են բավականաչափ պատճառներ՝ պետության ազդեցությունը ժողովրդավարական վերահսկողության տակ վերցնելու համար։ Իսկ հիմա մենք ընկել ենք մյուս ծայրահեղության մեջ։ Նորազատականությունը, չառաջնորդվելով, ընդ որում, գաղափարական որևիցե ըմբռնումներով, ընդօրինակում է անարխիզմի պատկերացումն այն մասին, թե պետությունը պետք է ապամոնտաժել։ Նորազատականության մեջ՝ պետությունը ճամփեզր դուրս մղելու իր ձգտմանը զուգահեռ, ի հայտ է գալիս անարխիզմի մի նոր ձև․ «Կորչի՛ պետությունը։ Մենք ամեն ինչ վերցնում ենք մեզ վրա։ Մենք կկարողանանք»։ Եթե այսօր անհրաժեշտ է որևէ բարեփոխում (ես խոսում եմ ընդամենը բարեփոխումների և ոչ թե հեղափոխական միջոցների մասին)՝ լինի դա Ֆրանսիայում, թե Գերմանիայում, ապա այն տեղից չի շարժվի, քանի դեռ արդյունաբերությունը, տնտեսությունը դրան հավանություն չեն տվել։ Պետությունն իշխանությունից այս կերպ զրկելու մասին անարխիստները կարող էին միայն երազել, բայց դա փաստ է։ Եվ ես, հավանաբար՝ Դուք նույնպես, այժմ զավեշտալի վիճակում եմ․ ես պիտի հոգ տանեմ այն մասին, որ պետությունն իր վրա վերստին վերցնի պատասխանատվություն և խաղա կարգավորող դեր։ 

Պիեռ Բուրդիե․- Համաձայն եմ։ Հենց այս վերապտտումներն էլ ես նկատի ունեի։ Պարադոքսալ կերպով՝ մենք դառնում ենք պաշտպաններն այն բանի, ինչը, ըստ էության, հարկ չկար պաշտպանելու։ Կկարողանա՞նք, արդյոք, բավարարվել «ավելի շատ պետություն» պահանջով։ Որպեսզի չընկնենք պահպանողական հեղափոխության ծուղակը, մենք պետք է, ըստ իս, ասենք․ «Մեզ պետք է ուրիշ պետություն»։ 

Գյունթեր Գրաս․- Նորազատականությունը, իհարկե, ցանկանում է յուրացնել պետության այն գործառույթները, որոնք իրեն հետաքրքիր են տնտեսական տեսանկյունից։ Եթե պետությունից խլում են իր կարգավորիչ դերը, այդժամ հասարակությունը պիտի պետության փոխարեն հոգ տանի սոցիալական ապահովության վերականգնման մասին։ Հասարակությունը պիտի դա անի, եթե պետությունը դրանից զրկվել է, և եթե, մյուս կողմից, տնտեսությունը չափից դուրս մեծ տեղ է զբաղեցնում և, այդպիսով, ցուցադրում է իր անպատրաստությունը՝ պատասխանատվություն կրել ինչ-որ բանի համար, և երբ տնտեսությունը փորձում են ենթարկել պատասխանատվության, այն փրկություն է փնտրում «գլոբալիզմի» մեջ, որտեղ դառնում է անձեռնմխելի։ Անպատասխանատվություն՝ ահա նորազատական համակարգի բնորոշիչ սկզբունքը։ 

թարգմանությունը՝ Անուշ Բաբայանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Պիեռ Բուրդիե և Գյունթեր Գրաս․ «Նեոլիբերալիզմի հիմքում անպատասխանատվությունն է»
Պիեռ Բուրդիե և Գյունթեր Գրաս․ «Նեոլիբերալիզմի հիմքում անպատասխանատվությունն է»
«Մանևրների համար տարածությունը սահմանափակ է»։ Գյունթեր Գրաս
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh6fGBQBBBMR8PvJrNXcA_YxLlhaEU_R4fwcHR51-VD0awsfWHymEAZQXD4soNzGmFofyLzrH8ldf7WYG49Wm2_QetcvcdwAoNxnx9kd_QM_5fYW6bY9garDn1-_se3n4u17CUeGxX77yOb/w640-h320/Twitter+Post+Photo+Collage+3.png
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh6fGBQBBBMR8PvJrNXcA_YxLlhaEU_R4fwcHR51-VD0awsfWHymEAZQXD4soNzGmFofyLzrH8ldf7WYG49Wm2_QetcvcdwAoNxnx9kd_QM_5fYW6bY9garDn1-_se3n4u17CUeGxX77yOb/s72-w640-c-h320/Twitter+Post+Photo+Collage+3.png
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2021/10/pierre-bourdieu-gunter-grass-interview.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2021/10/pierre-bourdieu-gunter-grass-interview.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content