$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Սարսափ․ ժանր և փիլիսոփայություն

«Քանի դեռ մարդիկ չեն ազատագրվել ենթագիտակցության խորքերում թաքնված դարավոր վախերից, սարսափ ժանրը կշարունակի մնալ պահանջված»։

Սարսափ ֆիլմերն արդեն տասնամյակներ շարունակ չեն դադարում ոչ միայն վախ ու հետաքրքրություն ներշնչել հանդիսատեսին, այլև անհաղթահարելիորեն գրավել։ Ո՞րն է այս ժանրի հաջողության ու բարձր վարկանիշի գաղտնիքը՝ փորձենք պարզել այս ծավալուն անդրադարձի շրջանակներում։ 

1. Ժանրի ստեղծման ու զարգացման պատմությունը

Հանդիսատեսի մեջ վախ առաջացնելուն նպատակաուղղված գերբնական իրադարձություններով ֆիլմերն առաջին անգամ ի հայտ են եկել դեռևս 19-րդ դարի վերջին՝ 1890-ականներին, Ժորժ Մելիեսի փորձարարական կինոաշխատանքների շնորհիվ։ «Սատանայի դղյակը», որը հաճախ կոչում են առաջին սարսափ ֆիլմը, հիշարժան է նախևառաջ այնտեղ օգտագործված նորարարական և այդ ժամանակի համար լիովին հեղափոխական հատուկ էֆեկտներով։ Սարսափ ժանրի երկրպագուներից շատերը նույնիսկ ավելի հեռուն են գնում՝ այդ ժանրի հետ կապելով Լյումիեր եղբայրների «Գնացքի ժամանումը Լա Սիոտա կայարան» ֆիլմը և պնդելով, թե դա ևս սարսափ ֆիլմ է, քանի որ սարսափի զգացում է առաջացրել այն ժամանակվա հանդիսատեսի մեջ։ Մարդիկ միշտ վախի զգացում ունեն այն ամենի հանդեպ, ինչը չգիտեն, իսկ այն, ինչից վախենում են, նրանց չափազանց հետաքրքրում է, քանի որ այդտեղ միշտ առկա է խորհրդավորության ու գաղտնիության պահը։ Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ մեծամասնությունը հաճախ փնտրում է սուր զգացողություններ, և մարդիկ, գիտակցաբար կամ անգիտակցաբար, իրենց նետում են այդ շոկային միջավայրի մեջ՝ ստանալով ադրենալինի՝ իրենց փնտրած չափաբաժինը։ Հենց այդ դրդապատճառներով է պայմանավորված սարսափ ժանրի կենսունակությունը արդեն ավելի քան հարյուր տարի։ Անցած հարյուրամյակի ընթացքում ժանրը այնքան է ձևավորվել ու կատարելագործվել, որ արդեն վաղուց ունի իրեն բնորոշ ոճային առանձնահատկությունները, տեխնիկական միջոցները, ուղղությունները և գաղափարախոսությունը։ 

Սարսափ ժանրի ձևավորման գործում շրջադարձային դերակատարում ունեցավ գերմանական էքսպրեսիոնիզմը։ Կինոգետների մի մասը սարսափ ժանրի առաջին ֆիլմերի շարքն է դասում 1913 թվականին նկարահանված «Ուսանողը Պրահայից» կինոնկարը, որի ռեժիսորն է գերմանական էքսպրեսիոնիզմի համահիմնադիր Պաուլ Վեգեները։ Դա նրա միակ աշխատանքը չէ այդ ժանրում․ 1915 թվականին նա նկարահանում է «Գոլեմ» ֆիլմը, որը հետագայում վերածում է ֆիլմաշարի՝ ստեղծելով նաև «Գոլեմը և պարուհին», «Գոլեմ․ ինչպես նա եկավ աշխարհ» ֆիլմերը։ Գերմանական էքսպրեսիոնիզմը դեռևս անցած դարասկզբին այս ժանրում ստեղծել է այնպիսի գլուխգործոցներ, որոնք հետագայում իրենց մեծ ազդեցությունը թողեցին հոլիվուդյան կինեմատոգրաֆի վրա՝ ուղեցույց դառնալով ամերիկացի կինոռեժիսորների համար։ Այդ գլուխգործոցներից է Ռոբերտ Վինեի «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը», որն իր կարևորագույն տեղն է գրավել ոչ միայն կինոարվեստում, այլև առհասարակ համաշխարհային արվեստում։ Էքսպրեսիոնիստական սարսափ ֆիլմերը ոգեշնչման աղբյուր են դարձել այնպիսի ռեժիսորների համար, ինչպիսիք են, օրինակ, Օրսոն Ուելսը և Թիմ Բարթոնը։ Ռոբերտ Վինեի ֆիլմին հաջորդեց մեկ ուրիշ, ոչ պակաս նշանակալից գլուխգործոց՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուի «Նոսֆերատու․ Սարսափի սիմֆոնիա» ֆիլմը։ Այդ ֆիլմը հանդիսացավ Բրեմ Սթոքերի հանրահայտ «Դրակուլա» վեպի առաջին էկրանավորումը, թեպետ Մուրնաուն իր ֆիլմում փոխել էր վեպի գլխավոր հերոսների անունները և փոքր-ինչ այլ ուղղվածություն էր հաղորդել սյուժեին։ Մուրնաուն ստիպված էր եղել դիմելու այդ քայլին, քանի որ չէր կարողացել ստանալ վեպի էկրանավորման հեղինակային իրավունքը։ Հնչյունային կինոյի ի հայտ գալը շրջադարձային նշանակություն ունեցավ ինչպես ողջ կինեմատոգրաֆի, այնպես էլ, մասնավորապես, սարսափ ժանրի զարգացման համար։ Իսկապես, սարսափ ժանրի ֆիլմերն այսօր անհնար է պատկերացնել առանց հնչյունային համապատասխան լուծումների, որոնք ուղղակիորեն ազդում են հանդիսատեսի ընկալման, տրամադրության և արձագանքի վրա։ 

«Գոլեմ․ Ինչպես նա եկավ աշխարհ», 1920թ․
Արդեն հնչյունային կինոյի օրոք ստեղծված առաջին ամենահաջողված սարսափ ֆիլմերից է Թոդ Բրաունինգի «Դրակուլան», որը նկարահանվել է 1931 թվականին։ Ի տարբերություն Մուրնաուի՝ Բրաունինգի «Դրակուլան» քիչ ընդհանրություններ ունի գրական սկզբնաղբյուրի հետ։ Հանդիսատեսը հետզհետե ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում սարսափ ֆիլմերին բնորոշ հրեշների և հրեշանման մարդկանց հանդեպ։ Կինոարտադրող ընկերությունները, տեսնելով այդ հետաքրքրությունը, հասկանում են, որ ֆիլմերում պիտի ավելի շատ օգտագործեն գոթական սարսափների թեմատիկան ու ոճը։ Պատահական չէ, որ կինոյի պատմության մեջ ամենահաճախ էկրանավորվող ստեղծագործություններից է դառնում Մերի Շելլիի հանրահայտ «Ֆրանկենշտեյն, կամ ժամանակակից Պրոմեթևս» գոթական վեպը։ Վաղ շրջանի ճանաչված էկրանավորումներից է Ջեյմս Ուեյլի «Ֆրանկենշտեյն» ֆիլմը, որը նկարահանվել է 1931-ին, Պեգի Ուեբլինգի պիեսի հիման վրա, որն էլ իր հերթին գրվել է Մերի Շելլիի հայտնի վեպի մոտիվներով։ «Դրակուլա» և «Ֆրանկենշտեյն» ֆիլմերի անակնկալ շահութաբերությունը մի շարք կինեմատոգրաֆիստների համար ոգևորիչ խթան հանդիսացավ՝ կրկնելու այդ ֆիլմերի հաջողությունը։ 

«Նոսֆերատու․ Սարսափի սիմֆոնիա», 1922թ․
Լավագույն օրինակներից է Ռուբեն Մամուլյանի «Դոկտոր Ջեքիլ և միսթր Հայդ» կինոնկարը, որը բարձր է գնահատվել կինոքննադատների կողմից և հանդիսացել է Վենետիկի կինոփառատոնում ցուցադրված ամենաառաջին ֆիլմը։ Ջեքիլի և Հայդի կերպարանափոխման հայտնի տեսարանը, որը նկարահանվել էր մեկ պլանով, այն ժամանակվա կինեմատոգրաֆի տեխնիկական վարպետության գագաթներից էր։ Մամուլյանն այդ տեսարանների նկարահանման ժամանակ օգտագործել է գունային ֆիլտրերի բարդ համակարգ, ինչը նրան թույլ է տվել հաջորդաբար ընդգծել գրիմի տարրերը՝ դրանով իսկ ստեղծելով հերոսի սահուն կերպարանափոխության տպավորություն։ Հետագայում իտալական սարսափ ֆիլմերի ռեժիսոր Մարիո Բավան իր «Վամպիրներ» կինոնկարում կրկնում է գունային ֆիլտրերի այդ նույն հնարքը։ 1930-ականների սարսափ ֆիլմերի տարածված հերոսներն էին վամպիրները, զոմբիները, մարդուց կենդանու և կենդանուց մարդու վերածվող արարածները։ Այդ բոլոր կերպարները հիմք հանդիսացան ժանրի ստեղծման ու զարգացման համար։

2․ Ալֆրեդ Հիչքոկի նորարարությունները

«Պսիխո», 1960թ․
Սարսափ ժանրում իսկական բեկում մտցրեց սասփենսի վարպետ Ալֆրեդ Հիչքոկը, ով այդ ժանրը բարձրացրեց գեղարվեստական արժեքավորության բոլորովին նոր մակարդակի։ Կարող ենք վստահ արձանագրել, որ մինչ Հիչքոկի ֆիլմերը հանդիսատեսը դեռևս երբեք այդչափ չէր վախեցել սարսափ կինոնկարներ դիտելիս։ Հիչքոկը մանրամասն ուսումնասիրել էր վախն իր բոլոր դրսևորումներով, հանդիսատեսի հոգեբանությունը, տարբեր վախերի առաջացման աղբյուրներն ու պատճառները, ինչն էլ նա վարպետորեն կիրառեց իր ֆիլմերում։ Չնայած Հիչքոկի ֆիլմերի մեծ մասը համարվում է թրիլեր ժանրի ստեղծագործություն, սակայն դրանց մեջ հավասարապես առկա են նաև սարսափ ժանրի տարրերը։ Դրա հիանալի օրինակներից են «Պսիխոն», «Գլխապտույտը» և «Թռչյունները»։ Ավելորդ է նշել, թե ինչ նշանակություն ունի և որքան է ընդօրինակվել «Պսիխո» ֆիլմը համաշխարհային կինոյի պատմության մեջ։ Ֆիլմի որոշ տեսարաններ, այդ թվում՝ լոգասենյակում սպանության, կանացի հագուստով հայտնված Նորման Բեյթսի, մոր դիակի տեսարանները, վաղուց արդեն վերածվել են կինեմատոգրաֆիական կլիշեների, որոնց նմանությամբ նկարահանված տեսարանները կրկնվել են տասնյակ այլ ռեժիսորների ֆիլմերում։ Լոգասենյակի սպանության տեսարանը ոչ միայն ոգեշնչեց Հոլիվուդին՝ ստեղծելու սարսափի ենթաժանր դարձած հայտնի սլեշերը, այլև ապագա ռեժիսորներին հուշեց, թե ինչից է հանդիսատեսն ամենաշատը վախենում։ Դա անպաշտպանության զգացումն է, որը բնականորեն առաջանում է այն ժամանակ, երբ հերոսը չգիտի իրեն սպառնացող վտանգի մասին, ինչը բուն վտանգի պահին ավելի խոցելի է դարձնում նրան։ Այդ պահին հանդիսատեսն իրեն ասոցացնում է հերոսի հետ և ապրում նույն սարսափը, որը հետագայում էլ մնում է նրա ենթագիտակցության մեջ և պատճառ դառնում կայուն վախերի՝ նմանօրինակ իրավիճակներում, նույնիսկ եթե վտանգ չկա։ 

«Պսիխոն» բաց սասփենս հասկացության վառ օրինակ է, այսինքն՝ երբ հանդիսատեսը գիտի, որ հերոսին վտանգ է սպառնում, սակայն հերոսը չգիտի։ Հիչքոկի կտրուկ մոնտաժը թույլ է տալիս արյունոտ տեսարանը նկարահանել այնպես, որ բուն բռնությունը մնա կադրի ետևում, ինչի արդյունքում լոգարանում աղջկա սպանությունը դառնում է է՛լ ավելի սարսափեցնող։ Հոլիվուդը, որտեղ սովոր էին իրար միացնել մեկ րոպե տևողությունը չգերազանցող կադրեր, Հիչքոկի մոնտաժային լուծումն ընկալվեց որպես իսկական հեղափոխություն։ Հիչքոկը միտումնավոր խախտեց տեխնիկական մի քանի արգելքներ, որոնք ընդունված էին Հոլիվուդում։ Օրինակ՝ լոգասենյակի տեսարանում հարձակվողն ու զոհն էկրանի վրա հաջորդաբար փոխվում են տեղերով, և դա Հիչքոկին օգնում է հանդիսատեսին նախապատրաստելու այն բանին, որ ֆիլմի երկրորդ կեսում հանդիսատեսն ապրումակցելու է արդեն Էնթոնի Փերքինսի հերոսին և ոչ թե Ջանեթ Լիի հերոսուհուն։ Ֆիլմում հերոսի դիտանկյունից ներկայացված են «սուբյեկտիվ տեսախցիկի» բոլոր առավելությունները։ Օպերատորի շնորհիվ հանդիսատեսն ասես վերածվում է վուայերիստի, որսորդի և, միաժամանակ, զոհի։ Ժամանակակից կինոյում, ոչ միայն սարսափ ֆիլմերում, այլև թրիլերներում և մոկյումենտարիներում, այդ հնարքն օգտագործվում է լարվածություն ստեղծելու և հանդիսատեսին հերոսի հետ հնարավորինս նույնականացնելու նպատակով։ 

«Գլխապտույտ», 1958թ․
Հիչքոկի մյուս գլուխգործոցը՝ «Գլխապտույտը», սկզբում ավելի սառն էր ընդունվել հանդիսատեսի կողմից, քան երկու տարի անց նկարահանված «Պսիխոն», սակայն ավելի ուշ՝ 1980-ականներին, երբ ֆիլմը վերականգնվեց և նորից ներկայացվեց հանդիսատեսին, այն բնորոշվեց որպես Հիչքոկի անհայտ գլուխգործոց և արժանացավ հանդիսատեսի ու կինոքննադատների հիացական գնահատականներին։ «Գլխապտույտ» ֆիլմում սարսափի տարրերն ավելի քիչ են, քան «Պսիխոյում», սակայն սարսափ ժանրի ներկա և ապագա ռեժիսորների համար այն ոչ պակաս նորարարական էր իր տեխնիկական և գեղարվեստական լուծումներով։ Ֆիլմի օպերատորական տեխնիկայի տեսանկյունից ամենադժվարը, թերևս, աստիճանների վերևից ցած նայող Ջեյմս Սթյուարտի հերոսի գլխապտույտը ցույց տվող կադրը ստանալն էր։ Ուղղահայաց նկարահանումը պահանջում էր համապատասխան տեխնիկա, որը չափազանց թանկ արժեր, և Հիչքոկը գտավ այլ լուծում․ նա հանձնարարեց պատրաստել աստիճանների մակետը, այն դնել պառկեցված դիրքով և նկարահանել՝ հետզհետե հեռանալով այդ օբյեկտից։ Փաստորեն, նշված տեսարանում առաջին անգամ օգտագործվեց օպտիկական զումը՝ տեսախցիկի հետընթացով ուղեկցվող, և արդյունքում կինեմատոգրաֆ մուտք գործեց «Վերտիգոյի էֆեկտ» արդեն դասական դարձած հասկացությունը։ Տարածությունն այդ տեխնիկական հնարքի շնորհիվ միաժամանակ և՛ մոտենում, և՛ հեռանում է՝ ասես ենթարկվելով մղձավանջի տրամաբանությանը։ Հետագայում այդ հնարքը կիրառվեց բազմաթիվ ֆիլմերում։ 

«Թռչունները», 1963թ․
«Գլխապտույտից» և «Պսիխոյից» մի քանի տարի անց՝ 1963 թվականին, Հիչքոկը նկարահանում է արդեն ամբողջությամբ սարսափ ժանրին պատկանող իր ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Թռչունները»։ Այդ ֆիլմը կարելի է համարել առաջին օրինակը սարսափ ժանրի այն ուղղության, որը հաճախ բնութագրում են որպես բնության ու կենդանական աշխարհի վտանգների դեմ մարդու պայքարը ցույց տվող սարսափ։ Դա սարսափ ֆիլմերի ենթաժանրերից է, որտեղ հաճախ պատկերվում են մուտացիայի ենթարկված կենդանիներ կամ միջատներ։ Այդ ֆիլմերում սովորաբար անվտանգ կենդանական կամ բուսական աշխարհը ներկայացվում է որպես սառնասիրտ մարդասպան, որ պատրաստ է ոչնչացնելու մարդկանց և նրանց բնակավայրերը։ Այդ ենթաժանրը կարող է համադրվել գիտաֆանտաստիկայի, սարսափ մարտաֆիլմերի և սարսափ արկածային ֆիլմերի հետ։ Բացի «Թռչուններից»՝ այդ ենթաժանրի վառ օրինակներից են նաև «Ծնոտներ», «Պիրանիաներ», «Չղջիկներ», «Լեյք Փլեսիդ․ Վախի լիճը» և «Կոկորդիլոս» ֆիլմերը։ «Թռչունները» ֆիլմը նկարահանելիս Հիչքոկը փորձել է հնարավորինս տեսանելի զուգահեռներ անցկացնել մարդկանց և թռչունների միջև։ Ֆիլմի առաջին մասում մարդիկ թռչուններին պահում են վանդակներում, իսկ երկրորդ մասում թռչուններն են մարդկանց փակում տների և ավտոմեքենաների վանդակներում։ Նկատելի է դառնում նույնիսկ որոշ նմանություն մարդկանց և թռչունների ժեստերի միջև, հատկապես՝ Թիփի Հեդրենի հերոսուհու պարագայում։ Ժամանակակից կինոյում բազմաթիվ են «Թռչունները» ֆիլմին արված հղումները։ Օրինակ՝ Ջեյմս Վանի «Անեծքը» ֆիլմի կուլմինացիոն պահին տեսնում ենք, թե ինչպես են թռչունները հարձակում գործում տան վրա, ինչը բացահայտ հղում է Հիչքոկի ֆիլմին։

3․ Սարսափ ժանրի ուղղությունները

«Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը», 1920թ․
Ձևավորման ընթացքում սարսափ ժանրը բաժանվեց մի շարք ուղղությունների, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված էր տարբեր տարիք և հետաքրքրություններ ունեցող հանդիսատեսի համար։ Այդ ուղղություններն են՝ սարսափ մարտաֆիլմեր, կատակերգական սարսափ ֆիլմեր, տոնական սարսափ ֆիլմեր, հոգեբանական սարսափ ֆիլմեր, գիտաֆանտաստիկ սարսափ ֆիլմեր, պատանեկան սարսափ ֆիլմեր, կենսաբանական սարսափ ֆիլմեր, արկածային սարսափ ֆիլմեր, գերբնական սարսափ ֆիլմեր, թրիլեր սարսափներ, սլեշերներ, սփլեթերներ և «գտնված ժապավեններ»։ Չնայած այս ենթաժանրերի միջև եղած տարբերություններին՝ դրանց ընդհանրությունն այն է, որ նշված ուղղություններից յուրաքանչյուրն էլ կոչված է հանդիսատեսի շրջանում վախի, տագնապի և անորոշության զգացողություններ առաջացնելու։ Այդուհանդերձ, ենթաժանրերից ամեն մեկն ունի վախ առաջացնելու իր առանձնահատուկ գործիքակազմը։

Սլեշեր

 «Մղձավանջ Ծփիների փողոցում», 1984թ․
Մարքեթինգային հետազոտությունները ցույց են տվել, որ սարսափ ֆիլմերի սիրահարների գերակշիռ մասը կազմում են դեռահասներն ու երիտասարդները։ Այդ իսկ պատճառով, սկսած 1980-ականների վերջից, ԱՄՆ-ում սկսեցին նկարահանվել մեծ թվով սարսափ ֆիլմեր, որոնք հատուկ նախատեսված էին նշված տարիքային խմբերի համար։ Պատահական չէ, որ հաճախ այդ ժամանակաշրջանի սարսափ ֆիլմերի հերոսներ էին դառնում հենց դեռահասները, ինչպես, օրինակ, «Մղձավանջ Ծփիների փողոցում» կամ «Ուրբաթ 13» ֆիլմաշարերի պարագայում է։ Մասնավորապես, չափազանց տարածված ենթաժանր է դառնում սլեշերը, որի վերելքի տարիներն էին հենց 1970-ականներն ու 1980-ականները։ Սլեշերները հաճախ անվանում են նաև «մարմիններ հաշվելու ֆիլմեր» կամ «մեռած դեռահասների ֆիլմեր»։ Սլեշերներին, որպես կանոն, բնորոշ է երբեմն դիմակ կրող մոլագար-մարդասպանի կերպարը, ով պատահական ու առանց որևէ սադրանքի հետապնդում ու հաջորդաբար սպանում է դեռահասների խմբեր՝ հաճախ իր բազմաթիվ սպանությունները գործելով մեկ օրվա ընթացքում։ Գործողության ցուցադրումը հաճախ ներկայացվում է մարդասպանի ընկալման տեսանկյունից։ Սլեշերներին բնորոշ են ուղղագիծ ընդհանուր պլանները, կլիպային մոնտաժը, իրականությանը առավելագույնս մոտեցված պատկերը։ 

«Տեխասյան ջարդը բենզասղոցով», 1974թ․
Սարսափ ֆիլմերի ժանրում մասնագիտացած որոշ կինոքննադատներ սահմանել են սլեշերների սյուժետային կառուցվածքն, ըստ որի՝ սլեշերներում գործողությունները բաժանվում են ժամանակային երկու հատվածի, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են մի քանի փուլի։ Սյուժեի առաջին մասը տեղի է ունենում անցյալում․ դեռահասների խումբը մեղավոր է դառնում այս կամ այն գործողության մեջ, մարդասպանը դառնում է այդ մեղքի վկան կամ իրեն համարում է դրա զոհը, մարդասպանը կորստի զգացում է ունենում, մարդասպանը սպանում է մեկ կամ մի քանի դեռահասի։ Սյուժեի երկրորդ մասը տեղի է ունենում ապագայում․ իրադարձությունները հիշեցնում են անցյալի մասին, մարդասպանի ավերիչ ուժը վերականգնվում է այդ հիշողության շնորհիվ, որևէ մեծահասակ զգուշացնում է դեռահասներին, դեռահասներն ուշադրություն չեն դարձնում այդ նախազգուշացմանը, մարդասպանը հետապնդում է մի քանի դեռահասների, մարդասպանը վերացնում է նրանցից մի քանիսին, հերոսուհին կամ հերոսը գտնում է զոհին և, այդպիսով, գիտակցում վտանգը, հերոսուհին տեսնում է մարդասպանին, հերոսուհին պայքարում է մարդասպանի դեմ, հերոսուհին սպանում է կամ առնվազն հաղթում է մարդասպանին, սակայն հերոսուհուն շարունակում են հետապնդել՝ ուղղակի կամ փոխաբերական իմաստով։ Այս սյուժետային գիծն արտացոլված է սլեշերների մեծ մասում․ թեպետ գործողության առանձին քայլերի հերթականությունը կարող է տարբեր լինել և որոշ կետեր կարող են բացակայել, բայց հիմնական կառուցվածքը մնում է անփոփոխ։ Այդ միանմանությունը հաճախ քննադատվում է, սակայն փաստ է, որ նաև այդ անփոփոխ կառուցվածքով է պայմանավորված ենթաժանրի հաջողությունը։ 

«Հելոուին», 1978թ․
Սլեշերի դասական դարձած օրինակներից են «Սև Սուրբ Ծնունդ», «Տեխասյան ջարդը բենզասղոցով», «Հելոուին», «Ուրբաթ 13», «Բլուրներն աչքեր ունեն», «Մղձավանջ Ծփիների փողոցում», «Մանկական խաղեր» և «Ճիչ» ֆիլմերը։ Այս ֆիլմերից կարելի է առանձնացնել 1974 թվականին նկարահանված «Տեխասյան ջարդը բենզասղոցով» ֆիլմը, որը շրջադարձային նշանակություն ունեցավ ոչ միայն սլեշերի համար, այլև առհասարակ սարսափ ժանրի համար։ Ֆիլմը նաև հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է նվազագույն բյուջեով նկարահանել իրապես շահութաբեր կինոնկար։ Ֆիլմում ներկայացված է Սալլի անունով աղջկա, նրա եղբոր և ընկերների ճանապարհորդությունը տեխասյան ֆերմաներով։ Նրանք հանգրվանում են Սալլիի պապի հին տանը, սակայն դրա հարևանությամբ գտնվում է մի ֆերմա, որտեղ բնակվում է մարդակերների մի ընտանիք, որն ագրեսիվ է արձագանքում երիտասարդների հետաքրքրասիրությանն իրենց հանդեպ։ Չհանդուժելով երիտասարդների ներկայությունը՝ ընտանիքի անդամներից մեկը՝ «Կաշվե դեմք» մականունով մոլագարը, բենզասղոցով որս է սկսում նրանց դեմ։ Հենց այս ֆիլմը սկիզբ դարձավ սլեշերներում մարդակերների թեմայի տարածման համար։ Մարդակերների այս նույն թեման կարող ենք տեսնել նաև «Շրջադարձ դեպի ոչ մի տեղ» ֆիլմում, որի նկարահանման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել հենց «Տեխասյան ջարդը բենզասղոցով» կինոնկարը։ 

«Ուրբաթ 13», 1980թ․
Մեր օրերում գուցեև տարօրինակ հնչի, սակայն 1970-ականներին «Տեխասյան ջարդը բենզասղոցով» ֆիլմի հաջողությունը պայմանավորված էր նաև հակաֆեմինիստական շարժման ակտիվացմամբ, որի տարրերը տեսնում ենք այս ֆիլմում։ Սլեշերներում տարածված է այն թեման, որ աղջիկը դառնում է տղամարդ մոլագարի հետապնդման թիրախ, հայտնվում է զոհի կարգավիճակում, ինչն էլ վկայում է հակաֆեմինիստական մոտեցումների մասին։ Հետագայում՝ 1984 թվականին, սլեշերի համար կուռքային և հեղափոխական դարձավ «Մղձավանջ Ծփիների փողոցում» ֆիլմը։ Ֆրեդի Քրյուգերը արդեն տասնամյակներ շարունակ հանդիսատեսի մեջ առաջացնում է և՛ վախ, և՛ միաժամանակ հակակրանք ու համակրանք։ Հենց այս կինոնկարից սկսվեց մղձավանջների արտացոլումը սարսափ ֆիլմերում։ Ռեժիսոր Ուես Քրեյվենը խոստովանել է, որ ֆիլմը նկարահանելիս իր համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Լուիս Բունյուելի «Բուրժուազիայի համեստը հմայքը» ֆիլմը, որտեղ նույնպես առկա է մղձավանջների թեման։ «Մղձավանջ Ծփիների փողոցում» ֆիլմն ինչ-որ առումով նաև իր ժամանակի արտացոլումն է․ գլխավոր հերոսուհու՝ Նենսիի միջոցով ժամանակակից հանդիսատեսի համար պարզ է դառնում, թե ինչ անհանգստություններ ու վախեր է ունեցել այն տարիների սերունդը։

Կենսաբանական սարսափ ֆիլմեր, կամ Բոդի-հորոր

«Մերկ նախաճաշ», 1991թ․
Սլեշերից ոչ պակաս տարածված ենթաժանր է նաև բոդի-հորորը, կամ, ավելի պարզ ասած, կենսաբանական սարսափ ֆիլմերը։ Տվյալ ենթաժանրին բնորոշ է մարդկային մարմնի և դրա կերպարանափոխությունների հանդեպ ուշադրությունը։ Բոդի-հորորի տիպական մոտիվներն են տարատեսակ հիվանդությունները, մարմնի քայքայումները, մակաբուծությունը, մարմնի փոխակերպումներն ու մուտացիաները, որոնք տեղի են ունենում հերոսի հետ։ Բնորոշ են նաև մարդկային մարմնի վրա կատարվող փորձարկումները և հրեշ Ֆրանկենշտեյնի պես արարածների ստեղծումը։ Երբեմն այս ենթաժանրին են վերագրում նաև հերոսների զոմբիացման, խեղումների, մարմնի անբնական շարժումների, վերջույթների անատոմիական սխալ դասավորության թեմաները։ Բոդի-հորորի անվանի ներկայացուցիչներից են ռեժիսորներ Դեյվիդ Քրոնենբերգը, Քլայվ Բարքերը, Սթյուարտ Գորդոնը և Լլոյդ Քաուֆմանը։ Քրոնենբերգը այն ռեժիսորն է, ով, ստեղծագործելով Կանադայում, այդ ենթաժանրը նորաձև դարձրեց նաև Ամերիկայում։ Նրա կինոնկարներից շատերը բարձրացնում են այն կարևոր խնդիրը, թե ինչն է պետք համարել բնական, ինչը՝ անբնական․ բարձրացնում են նաև այդ երկու հասկացությունների միջև եղած սահմանի հարաբերական լինելու խնդիրը։ Քրոնենբերգի շնորհիվ ոչ միայն Բոդի-հորորը, այլև առհասարակ սարսափ ժանրը ձեռք բերեց գաղափարական ու փիլիսոփայական մի նոր որակ։ Ենթաժանրի ձևավորման վրա մեծ ազդեցություն թողած նրա ֆիլմերից են «Ջղաձգումներ», «Ճանճը», «Էքզիստենցիա» և «Մերկ նախաճաշ» կինոնկարները։ 

«Ճանճը», 1986թ․
Կարելի է ասել, որ Կաֆկայի «Կերպարանափոխության» թեման Քրոնենբերգն իր «Ճանճը» ֆիլմով բերեց կինեմատոգրաֆ։ 1986 թվականին նկարահանված «Ճանճը» ֆիլմը պատմում է գիտնական Սեթ Բրանդլի մասին, ով հայտնագործել է տելեպորտացիայի համար նախատեսված սարք և ցանկանում է իր հայտնագործությունը ցույց տալ լրագրողուհի Վերոնիկա Կվայֆին։ Սեթը Վերոնիկային համոզում է գաղտնի պահել իր գյուտը՝ փոխարենը խոստանալով նրան տալ այդ ամենը հետագայում հրապարակելու բացառիկ իրավունք, և լրագրողուհին սկսում է փաստաթղթավորել Բրանդլի աշխատանքը։ Համատեղ աշխատանքի ընթացքում Սեթի և Վերոնիկայի միջև սիրային կապ է սկսվում։ Կապիկի տելեպորտացիայի հաջողված փորձից ոգևորված՝ Սեթը հասկանում է, որ կարող է նույն փորձը կիրառել նաև մյուս կենդանի օրգանիզմների պարագայում։ Նա որոշում է հենց ինքը դառնալ փորձի օբյեկտ և իրականացնում է իր որոշումը՝ ինքն իրեն տելեպորտացիայի ենթարկելով։ Սակայն, դեպքերի բերումով, սարքի ստերիլ խցիկում պատահաբար հայտնվում է մի ճանճ, և տելեպորտացիայից հետո Սեթը հետզհետե սկսում է փոխակերպվել հսկայական ճանճի։ Սեթը կորցնում է իր մարդկային տեսքը, փոխվում է նրա վարքագիծը, ձեռք է բերում պատերի և առաստաղի վրա սողալու հատկություն։ Վերոնիկան, իմանալով, որ հղի է Սեթից, որոշում է աբորտ անել՝ կարծելով, թե ճանճ է ծնվելու։ Սեթը Վերոնիկային առևանգում է հիվանդանոցից և խնդրում է պահպանել երեխային, քանի որ այդ երեխան Սեթի մարդկային նկարագրի վերջին նշույլն է։ Սեթի նպատակն է՝ տելեպորտացիայի միջոցով մեկ մարմին դառնալ Վերոնիկայի և երեխայի հետ։ Վերոնիկայի նախկին ընկերը վերջին պահին կարողանում է ազատել նրան, և Սեթը, գիտակցելով, որ իր համար այլևս փրկության ճանապարհ չկա, ինքն է Վերոնիկային խնդրում սպանել իրեն։ Վերոնիկան արցունքն աչքերին կատարում է նրա խնդրանքը։ Սեթի և Վերոնիկայի դերերը կատարում են այն տարիների ամենահայտնի աստղերից Ջեֆ Գոլդբլյումը և Ջինա Դևիսը։ Ֆիլմը կաֆկայական «Կերպարանափոխության» գաղափարախոսության կրողն է։ Միայնակ մարդը, ով թվում է աննշան ու անկարևոր, ի վերջո, քիչ է տարբերվում միջատից և, ինչպես որևիցե ճանճ, դատապարտված է վերացման։                                              

«Դժոխքից հարություն առածը», 1987թ․
Բոդի-հորորի զարգացման գործում ոչ պակաս դերակատարում ունեցավ նաև բրիտանացի ռեժիսոր Քլայվ Բարքերը։ Չնայած Բարքերն ունի մի շարք հաջողված սարսափ ֆիլմեր, որոնցից են «Քենդիմենը», «Գիշերային ժողովուրդը», «Պատրանքների տիրակալը», սակայն նրա ամենանշանակալից ֆիլմը 1987 թվականին նկարահանված «Դժոխքից հարություն առածը» կինոնկարն է։ Ֆիլմի նախնական անվանումն էր «Սադոմազոխիստները անդրշիրիմյան աշխարհից»։ Ֆիլմում սյուրռեալիստորեն ներկայացված է դժոխքի և այնտեղ գտնվող դևերի պատկերը, որոնք մարդկանց աշխարհում հայտնվում են միայն այն ժամանակ, երբ մարդկանցից որևէ մեկը բացում է հնագույն ծագում ունեցող արկղիկը և միտումնավոր կամ պատահաբար բաց թողնում դևերին, որոնք արկղիկը բաց անողին անմիջապես տեղափոխում են դժոխք։ «Դժոխքից հարություն առածը» բոդի-հորորի շարքն է դասվում նախևառաջ իր կերպարների արտաքին տեսքի շնորհիվ։ 1980-ականներին կուռքային դարձած Փինհեդի արտաքին տեսքը՝ ասեղներով ծածկված դեմքով ու գլխով, բազմաթիվ անգամներ հիշատակվել է և՛ ֆիլմերում, և՛ Հելոուինի տոնակատարությունների ժամանակ։ Ոչ պակաս սարսափազդու է նաև ֆիլմի հերոսներից մեկի՝ Ֆրենկի արտաքին տեսքը․ ֆիլմի սկզբում նրա մարմինն ու դեմքը ամբողջովին մաշկազուրկ են, և ֆիլմի ընթացքում նա ամեն կերպ փորձում է վերականգնել իր մարդկային տեսքը։       

Մեր օրերում ևս բոդի-հորորը շարունակում է մնալ նորաձև ժանր, որն ունի անհամար երկրպագուներ։ Մինչ օրս տվյալ ենթաժանրով նկարահանվում են ֆիլմեր, որոնցից ամենահաջողվածները բարձր մրցանակների են արժանանում ամենահեղինակավոր կինոփառատոներում։ Դրա վառ ապացույցը 2021 թվականի Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենի» մրցանակին արժանացած «Տիտան» ֆիլմն է, որի ռեժիսորը 37-ամյա ֆրանսուհի Ջուլյա Դյուկորնոն է։

Սփլեթեր

«Մարդակերների դժոխքը», 1980թ․
Սարսափ ֆիլմերի այս ենթաժանրում հիմնական շեշտադրումն արվում է բռնության և խեղումների առավելագույնս բնական պատկերման վրա։ Սփլեթեր ժանրի ֆիլմերի նպատակային ուշադրության կենտրոնում գրաֆիկական բռնությունն է և դաժանության գրաֆիկական արտացոլումը։ Այս ֆիլմերն աչքի են ընկնում հատուկ էֆեկտների և բուտաֆորիական ներքին օրգանների ու արյան մեծաքանակ օգտագործմամբ։ Մինչ դասական սարսափ ֆիլմերը հանդիսատեսին վախեցնում են իրենց անհայտությամբ, գերբնականով, մթությամբ և այլ երևույթներով՝ սփլեթեր-ֆիլմերը վախ են առաջացնում մարմնի ֆիզիկական ոչնչացման ցուցադրմամբ։ Մեծ կարևորություն է տրվում նաև վիզուալ էֆեկտներին, ոճին ու տեխնիկային, այդ թվում՝ օպերատորական գերակտիվ աշխատանքին։ Եթե մյուս ենթաժանրերի սարսափ ֆիլմերն ուղղված են վերականգնելու սոցիալական կարգուկանոնն ու բարոյական օրենքները՝ լույսի և բարու պարտադիր հաղթանակով, ապա սփլեթեր-ֆիլմերն, ընդհակառակը, առանձնանում են բովանդակազուրկ սյուժեով և կարգուկանոնի բացակայությամբ։ Կինոքննադատներից ոմանց կարծիքով՝ «բռնության ցուցադրումը փոխարինում է շարադրանքի կառուցվածքին, և արյան քանակությունը գերակշռում է ֆիլմերի բովանդակային որակի նկատմամբ»։ Բացի այդ, նույն կինոքննադատների գնահատմամբ, սփլեթերներին բնորոշ են դրվագային շարադրանքն ու ռեժիսուրան, օրինակ՝ սուբյեկտիվ տեսախցիկի շարժումների մոլագարային մոնտաժը, չարագուշակ հակադրություններն ու երանգները։ 

«Սփլեթեր» տերմինը առաջին անգամ օգտագործել է Ջորջ Ռոմերոն՝ «Մեռյալների լուսաբացը» ֆիլմում։ Նրա իսկ բնորոշմամբ՝ սփլեթերը մի ենթաժանր է, որի ֆիլմերում արյունն ու մարմնի կտրտված մասերը զբաղեցնում են էկրանային ժամանակի 80 տոկոսը։ Արյան և մարդկային մարմնի ճշմարտանման խեղումների առաջին պատկերումները կարելի է տեսնել Դեյվիդ Ուորք Գրիֆիթի «Անհանդուրժողություն» (1916թ․) ֆիլմի այն տեսարանում, որտեղ նիզակը դանդաղ խոցում է մերկ զինվորի որովայնը։ Գրիֆիթի և նրա ժամանակակից Սեսիլ Դեմիլի մի քանի հաջորդող ֆիլմերում նույնպես ցուցադրված են իրականությանը առավելագույնս մոտեցված բռնության տեսարաններ։ Թեպետ համաշխարհային ճանաչման արժանացած բազմաթիվ ֆիլմերում սփլեթերի տարրերը առկա են եղել կինեմատոգրաֆի ստեղծման սկզբից մինչ մեր օրերը, այդուհանդերձ, այս ենթաժանրն ունի իր դասական օրինակները։ Դրանցից են «Մարդակերների դժոխքը», «Սղոց», «Հոսթել», «Կենդանի լեշ» և «Ես թքում եմ ձեր գերեզմանների վրա» ֆիլմերը։ Իր ժամանակների համար շոկային և սկանդալային ֆիլմ համարվող «Մարդակերների դժոխքը» նկարահանվել է 1980 թվականին և բնորոշվում է որպես իտալական սարսափ ֆիլմերի կամ, ինչպես ասում են, «սպագետի-հորորի» դասական նմուշ։ «Մարդակերների դժոխքը» համարվում է «գտնված ժապավեն» ենթաժանրի առաջին օրինակներից մեկը։ Սփլեթերը հաճախ կոչում են նաև գտնված ժապավեն, քանի որ այդ ենթաժանրում նյութը մատուցվում է ասես վավերագրողի դիտանկյունից, որպես պատահաբար հայտնաբերված արժեքավոր նյութ, որը ներկայացվում է վավերագրական ճշգրտությամբ։ Չնայած ֆիլմն իտալական արտադրության է՝ նկարահանումներն անցկացվել են հիմնականում Ամազոն գետի մերձակայքում, Կոլումբիա նահանգում, այնտեղ ապրող բնիկ ցեղերի մասնակցությամբ։ Ֆիլմն արգելված է եղել գրեթե 60 երկրում ոչ միայն սփլեթերին բնորոշ՝ դաժանությունը ճշգրիտ պատկերող տեսարանների պատճառով, այլև կենդանիների իրական սպանության տեսարանների պատճառով։ Ըստ սյուժեի՝ Ռոբերտ Քերմանի մարմնավորած հերոսը՝ Հարոլդ Մոնրոն, Նյու Յորքի համալսարանի մարդաբան գիտնականը, ղեկավարում է  փրկարարների խումբը, որը Ամազոնի տրոպիկական անտառներում փնտրում է կորած նկարահանող խմբի չորս անդամներին։ Վերջիններս վավերագրական ֆիլմ էին նկարահանում տեղի մարդակեր ցեղախմբերի մասին։ Փրկարարներին հաջողվում է գտնել միայն կինոժապավենը, և ամերիկյան ընկերություններից մեկը պատրաստվում է այդ նյութը թողարկել եթեր։ Ժապավենի դիտումից հետո Մոնրոն սարսափում է նկարահանող խմբի վայրագ գործողություններից, որոնք ներառում էին բնիկ մի կնոջ բռնաբարություն, գյուղի հրկիզում, սրբազան ծեսի պղծում, ինչն էլ վայրենիների ցասման պատճառն է դառնում, և նրանք սպանում են խմբի անդամներին, ովքեր մինչև վերջին պահը շարունակում են նկարահանել կատարվածը։ «Մարդակերների դժոխքը» ֆիլմը սուր երգիծանքի է ենթարկում բռնությունը, որը կուռք էր դարձել ամերիկյան մշակույթում։ Ֆիլմը լայն ճանաչում ձեռք բերեց դաժան տեսարանների շուրջ ծագած սուր վեճերի շնորհիվ։ Իտալիայում պրեմիերայից հետո ֆիլմի ռեժիսոր Ռուջերո Դեոդատոն ձերբակալվեց անբարոյականության համար մեղադրանքով։ Հետագայում նրան մեղադրանքներ ներկայացվեցին նաև մի քանի սպանությունների համար, որոնք, իբր, տեղի էին ունեցել հանուն ֆիլմի նկարահանումների, երբ կինոխցիկի առաջ սպանվել էին դերասաններ։ Թեպետ հետագայում մեղադրանքները հերքվեցին, այնուամենայնիվ, իր վիզուալ բովանդակության պատճառով ֆիլմն արգելվեց Իտալիայում, Ավստրալիայում և մի շարք այլ երկրներում։ Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի և մարդկանց հանդեպ սեքսուալ բռնության տեսարանների պատճառով ֆիլմը մինչև օրս էլ արգելված է որոշ երկրներում։ 

«Սղոց», 2004թ․
Կինոքննադատների արձագանքները միանշանակ չեն, թեպետ սարսափ ֆիլմերի երկրպագուների շրջանում այս ֆիլմը համարվում է կուռքային և դասական։ Ֆիլմի սյուժեն և այնտեղ ցուցադրված բռնությունը մեկնաբանվում են որպես ենթատեքստ, որը ծառայեցվել է լրագրության մեջ, զարգացող երկրների շահագործման քաղաքականության մեջ, քաղաքակիրթ և ոչ քաղաքակիրթ աշխարհների համեմատության մեջ առկա բարոյագիտական մի շարք հարցեր վեր հանելու համար։ Այդուհանդերձ, նույնիսկ այդ ենթատեքստային մեկնաբանությունները արժանացել են քննադատության, քանի որ միանշանակ համարվել է, որ ֆիլմի վիզուալ բովանդակությունը անթույլատրելիորեն դաժան է։  Թեպետ սփլեթեր-ֆիլմերի մասին կարծիքները միանշանակ չեն, և շատերին կարող են վանել տվյալ ենթաժանրին պատկանող ֆիլմերը, սակայն անժխտելի է, որ այս ենթաժանրն իր ժամանակի ծնունդն է և հաճախ արտացոլել է հասարակության մեջ և ողջ աշխարհում առկա դաժան իրականությունը։

4․ Սարսափ ժանրը ժամանակակից կինոյում

«Հեռու մնա», 2017թ․
Մեր օրերում սարսափ ժանրը բովանդակային առումով նույնն է մնացել։ Սակայն չենք կարող չնշել, որ ժանրը տեխնիկապես մեծ առաջընթաց է ապրել, և այն, ինչը 60-70-ականներին համարվում էր տեխնիկապես անհնարին, այժմ արդեն լիովին իրականանալի է։ Եթե նախկինում սարսափ ֆիլմերի հրեշների կամ ուրվականների կերպարները ստանում էին հաջողված գրիմի շնորհիվ, ապա այժմ այդ նույնը արվում է համակարգչային գրաֆիկայի միջոցով ստեղծված CGI-ի պատկերների օգնությամբ։ CGI-ը համակարգչային անիմացիա է, և դրա առավելությունն այն է, որ իրենով կարող է փոխարինել կասկադյորների, ստատիստների աշխատանքը, նույնիսկ մի ամբողջ քաղաք կարելի է ստեղծել դրա օգնությամբ։ CGI-ի օրինակներից մեկն էլ այն է, որ մարդու վրա տեղադրված հաղորդիչների ու մարկերների շնորհիվ կարողանում են վերստեղծել նրա շարժումներն ու դիմախաղը՝ կենդանություն հաղորդելով ցանկացած կերպարի ու պատկերի։ CGI-ի կիրառման գերազանց օրինակներ կարելի է տեսնել «Կարիբյան ծովի ծովահենները», «Ավատար», «Քինգ Քոնգ», «Իռլանդացին» և «Վիսոցկի․ Շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմերում։ Չնայած շատերն այն կարծիքին են, թե CGI-ը սպանել է ոչ միայն կինոն, այլև առհասարակ սարսափ ժանրը, սակայն քիչ չեն նաև հակառակ կարծիքները, համաձայն որոնց՝ հորորը CGI-ի շնորհիվ բարձրացել է մեկ այլ՝ ավելի բարձր մակարդակի, եթե այդ գրաֆիկայի օգտագործումն ինքնանպատակ չէ և ծառայում է ֆիլմի բովանդակությանը։ Ռեժիսորներից շատերն են տարված հին սարսափ ֆիլմերի կարոտախտով, ինչը նրանց մղում է նկարահանելու այդ ֆիլմերի ռիմեյքները՝ CGI-ի կիրառմամբ։ Իհարկե, միշտ չէ, որ արդյունքը հաջողված է լինում, և միշտ չէ, որ տվյալ ռիմեյքն արժանանում է կինոքննադատների հավանությանը։ 

«Հումը», 2016թ․
Կինոքննադատներն առավելապես ընդունում են ոչ թե դասական ֆիլմերի կլիշեներով նկարահանված սարսափ ֆիլմերը, այլ ինքնատիպ բովանդակությամբ և արդի սուր թեմաներին անդրադարձող կինոնկարները։ Վերոհիշյալ ինքնատիպ սարսափ ֆիլմերի շարքում կարելի է նշել «Հակաքրիստոսը», «Անիծվածների կղզին», «Հեռու մնա» և «Հումը» կինոնկարները։ 2017 թվականին նկարահանված «Հեռու մնա» ֆիլմն անդրադառնում է արդի սուր թեմաներից մեկին՝ ռասիզմին։ Կինոքննադատները ֆիլմը բարձր են գնահատել նախևառաջ սցենարի ինքնատիպության և յուրահատկության համար։ Ֆիլմը պատմում է երիտասարդ սևամորթ լուսանկարչի մասին, ով գալիս է իր սպիտակամորթ ընկերուհու ծնողների հետ ծանոթանալու։ Այդ ծանոթությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, քանի որ աղջկա ընտանիքը պատկանում է հասարակության էլիտար դասին, բացի այդ՝ նրանք տղայի համար նախապատրաստել են այնպիսի սարսափելի փորձություններ, որոնց, թվում է, անհնար է դիմանալ։ Պատահական չէ, որ ֆիլմն «Օսկարի» է արժանացել «Լավագույն սցենար» անվանակարգում։ Ժամանակակից կինոյում բավականին հաճախ է շոշափվում ռասիզմի թեման։ «Քսենոֆոբիա» կոչված երևույթը բազմիցս քննադատաբար ներկայացվել է կինոյում, օրինակ՝ «12 տարվա ստրկություն» ֆիլմում, սակայն, որպես հորոր,  այն մինչև այժմ չէր ներկայացվել։ 

«Ծնոտներ», 1975թ․
Վստահ կարելի է ասել, որ քսենոֆոբիայի թեման զգալի թարմություն հաղորդեց սարսափ ժանրին։ Ոչ պակաս նորարարական է նաև 2016 թվականին նկարահանված «Հումը» ֆիլմը։ Ռեժիսոր Ջուլյա Դյուկորնոն, մինչ «Տիտան» ֆիլմի համար Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենի» մրցանակին արժանանալը, նկարահանել է «Հումը» կինոնկարը, որը պատմում է բուսակեր աղջկա մասին, ում ստիպում են հում միս ուտել, ինչից հետո մսակերության հետ միասին հերոսուհու մեջ առաջանում են նաև մարդակերության հակումներ։ Կինոյի պատմության ընթացքում մարդակերության թեման բազմիցս է արծարծվել՝ ներկայացվելով ամենատարբեր ժանրերում՝ դրամայից մինչև կատակերգություն, թրիլերից մինչև դետեկտիվ։ Սակայն դեռևս ոչ մի կինոնկարում մարդակերության թեման չի տեղափոխվել դպրոցական միջավայր։ «Հումը» ֆիլմում մարդակերությունը կրում է փոխաբերական իմաստ և խորհրդանշում է երիտասարդների ճնշված ցանկություններն ու անազատությունը, որ ծնողների խիստ դաստիարակության և պարտադրանքի հետևանք է։ Ֆիլմը կարելի է դասել դեռահասների մասին սարսափ ֆիլմերի շարքը։ Որպես ենթաժանր՝ «Հումը» ֆիլմը բոդի-հորոր է, քանի որ մարդակերի վերածվելու ընթացքում հերոսուհու մարմնում տարօրինակ փոփոխություններ են կատարվում։

5․ Սարսափ ժանրի նոր սերունդը․ Ջեյմս Վան

«Աստրալ», 2010թ․
Ավստրալիացի ռեժիսոր և սցենարիստ Ջեյմս Վանը հայտնի է «Սղոց», «Աստրալ» և «Անեծք» ֆիլմերի իր ֆրանշիզներով։ Դեռևս կինոդպրոցում սովորելու տարիներին նա որպես ստուգարքային աշխատանք ներկայացրել է «Սղոց» ֆիլմի սցենարը և կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել «Սղոցի» մասին։ Նրա կուրսային ղեկավարն այնքան տպավորված է եղել աշխատանքի արդյունքով, որ կինոժապավենն ուղարկել է Հոլիվուդ։ Մի քանի ամիս անց նա Հոլիվուդից ստացել է պատասխան նամակ, որտեղ նշված էր, որ Վանը հրավիրվում է «Սղոցի» հիման վրա լիամետրաժ ֆիլմ նկարահանելու։ Սփլեթերի ենթաժանրին պատկանող «Սղոց» ֆիլմը 2000-ականներին դաժանության վիզուալացումը հասցրեց մի նոր մակարդակի։ Չնայած ֆրանշիզը հեղինակել է Ջեյմս Վանը, սակայն նա որպես ռեժիսոր հանդես է եկել «Սղոց» ֆիլմաշարի միայն առաջին մասում, իսկ մյուսներում հանդես է եկել արդեն որպես պրոդյուսեր։ Ֆիլմի առաջին մասը պատմում է մի մոլագարի մասին, ով մարդկանց ներքաշում է մահացու փորձությունների մեջ, որպեսզի փրկվելու դեպքում նրանք սովորեն գնահատել կյանքը կամ էլ, չհաղթահարելով փորձությունը, մեռնեն։ «Սղոցի» մյուս մասերում բացահայտվում է մոլագարի կերպարը, և մենք իմանում ենք, որ նա քաղցկեղով մահացու հիվանդ ինժեներ է, ով, հասկանալով, որ դատապարտված է մեռնելու, ստեղծում է դաժան փորձությունների համար նախատեսված սարքավորումներ ու համակարգեր, ապա առևանգելով մարդկանց՝ սկսում է գործնականում կիրառել իր սարսափելի գյուտերը։ Ջեյմս Վանի խոսքերով՝ «Սղոցի» մտահղացումը ծնվել է «Խելագար Մաքսը» ֆիլմի վերջին տեսարանի ազդեցությամբ, որտեղ Մաքս Ռոկատանսկին ընտրության առջև է կանգնեցնում իր ընտանիքը սպանած հանցագործներից մեկին՝ կա՛մ կտրել սեփական ոտքը, կա՛մ մնալ ավտոմեքենային շղթայված, մինչև այն պայթի։ «Սղոցի» ֆրանշիզում շղթայված ոտքը սղոցով կտրելու նմանօրինակ տեսարանները կրկնվում են ոչ մեկ անգամ։ Կարիերա սկսելով Հոլիվուդում՝ Ջեյմս Վանն արագորեն ձեռք է բերում հենց սարսափ ֆիլմերի ռեժիսորի համբավ և կարճ ժամանակ անց ապացուցում է, որ այդ ժանրի ժամանակակից ամենավառ ներկայացուցիչներից է։ 

«Անեծք», 2013թ․
«Սղոցի» ֆրանշիզի ստեղծմանը զուգահեռ՝ Վանը 2010 թվականից սկսում է նոր ֆրանշիզ՝ «Աստրալ» անվանմամբ։ Չնայած «Աստրալն» ունեցավ ավելի պակաս հաջողություն, քան «Սղոցը», բայց դա չխանգարեց, որ բարձր գնահատականի արժանանա հանդիսատեսի կողմից։ «Աստրալը» պատմում է նոր տուն տեղափոխված Ջոշի, Ռենեի ու նրանց երեխայի մասին, ովքեր, դեռ իրերը չտեղավորած, հայտնվում են սարսափելի իրադարձությունների կենտրոնում։ Անբացատրելի մի ուժ տեղաշարժում է առարկաները, երեխայի սենյակում լսվում են տարօրինակ ձայներ, իսկ իսկական մղձավանջը սկսվում է այն ժամանակ, երբ նրանց որդի Դալթոնն ընկնում է կոմայի մեջ։ Հիվանդանոցում բժիշկների բոլոր ջանքերն արդյունք չեն տալիս։ Մի քանի ամիս անց երեխային ետ են բերում տուն, որտեղ մայրն ու դայակը խնամում են նրան, մինչդեռ հանելուկային երևույթները տանը չեն դադարում։ Հուսահատված ծնողները պատրաստ են դիմելու յուրաքանչյուրի օգնությանը՝ պարզելով, որ երեխան անգիտակից վիճակում կապված է պարանորմալ աշխարհի հետ։ «Աստրալի» ֆրանշիզում Ջեյմս Վանն առաջին անգամ անդրադառնում է ոգիների ու դիվային ուժերի աշխարհին։ Հետագայում այդ թեմատիկան դառնում է նրա ֆիլմերի առանցքային ուղղությունը։ Լինելով Ուիլյամ Ֆրիդկինի «Էքզորցիստը» ֆիլմի մեծ երկրպագուն՝ Ջեյմս Վանն իր ֆիլմերում ևս անդրադառնում է չար ոգիների դեմ մարդու պայքարին։ Այդ պայքարն ավելի ընդգծված է երևում «Աստրալից» 3 տարի անց նկարահանված «Անեծք» ֆիլմում։ Ի տարբերություն «Անեծքի» ֆրանշիզի՝ «Աստրալը» հիմնված չէ իրական դեպքերի վրա, մինչդեռ «Անեծքի» ֆրանշիզի համարյա բոլոր ֆիլմերն ունեն իրական նախապատմություն։ Հենց իրական հիմքն էլ զգալիորեն պայմանավորեց հանդիսատեսի շրջանում «Անեծքի» հաջողությունը։ «Սղոցից» հետո, միանշանակ, «Անեծքն» է եղել Վանի ամենահաջողված ֆրանշիզը։ «Անեծք» ֆիլմաշարի հիմնական մասը հիմնված է պարանորմալ երևույթները հայտնաբերող Էդ և Լորեյն Ուորենների հետաքննությունների վրա։ Լինելով ֆրանշիզ՝ «Անեծքն» ունի իր սիքվելներն ու պրիքվելները, որոնք միավորված են մեկ ընդհանուր սյուժետային գծով։ Ամենահայտնի ֆիլմաշարերն են «Անեծք» և «Անաբելի անեծքը» շարքերը։ Ե՛վ «Անեծքը», և՛ «Անաբելի անեծքը» ֆիլմաշարերը ներառում են երեքական ֆիլմ՝ «Անեծք», «Անեծք-2», «Անեծք-3․ Սատանայի կամքով», «Անաբելի անեծքը», «Անաբելի անեծքը․ Չարի ծնունդը», «Անաբելի անեծքը-3»։ Չնայած Անաբել տիկնիկի պատմության՝ հանրաճանաչ լինելուն, կինոքննադատներն ու հանդիսատեսն առավելությունը տվեցին «Անեծք» շարքի ֆիլմերին։ Միգուցե դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ «Անեծք» ֆիլմաշարի պատմությունների հիմքում Էդ և Լորեյն Ուորենների գրառած իրական փաստերն էին, ինչն ավելի էր ուժգնացնում վախի գործոնը հանդիսատեսի ընկալման մեջ։ 

«Անաբելի անեծքը», 2014թ․
2013 թվականին նկարահանված «Անեծք» ֆիլմը, որը ֆրանշիզի ստեղծման սկիզբը հանդիսացավ, պատմում է ֆերմերների ընտանիքի մասին, որը հետապնդվում էր չար ոգու կողմից։ Ընտանիքը դիմում է Ուորենների օգնությանը՝ իրենց այդ չար ոգուց ազատելու խնդրանքով։ Ստիպված լինելով պայքարել դիվային հզոր այդ ուժի դեմ՝ Ուորենները բախվում են իրենց գործունեության ընթացքում պատահած ամենասարսափելի դեպքի հետ։ Որոշ կինոքննադատներ բացասական արձագանքի արժանացրին «Անեծք» ֆիլմը՝ «Էքզորցիստը» և «Փոլթերգեյսթ» ֆիլմերի հետ ունեցած բովանդակային նմանության համար։ Սակայն հարկ է նշել, որ խոսքը ոչ թե գրագողության մասին էր, այլ դասական ֆիլմերին արված հղումների։   

Ամփոփում

«Ֆրանկենշտեյն», 1931թ․
Քանի դեռ շարունակվում է գիտատեխնիկական առաջընթացը, և քանի դեռ մարդիկ չեն ազատագրվել իրենց ենթագիտակցության խորքերում թաքնված դարավոր մութ վախերից, սարսափ ժանրը կշարունակի մնալ պահանջված և միշտ կունենա ասելիք։ Թվում է, թե գիտության թռիչքների այս ժամանակներում մարդիկ չպիտի ունենային նմանօրինակ վախեր, սակայն դրանք կան, և պատճառը, թերևս, այն է, որ մարդիկ ենթագիտակցորեն չեն ցանկանում ազատագրվել դրանցից։ Արդեն իսկ այն, որ այս ժանրի առաջընթացը տարիներ շարունակ չի դադարում, նշանակում է, որ մարդիկ բոլոր ժամանակներում էլ պահանջ ունեն սուր զգացողություններ ապրելու՝ եթե ոչ իրական կյանքում, ապա գոնե կինոյի միջոցով։  

Արամ Դովլաթյան

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Սարսափ․ ժանր և փիլիսոփայություն
Սարսափ․ ժանր և փիլիսոփայություն
«Քանի դեռ մարդիկ չեն ազատագրվել ենթագիտակցության խորքերում թաքնված դարավոր վախերից, սարսափ ժանրը կշարունակի մնալ պահանջված»։
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjlXqSIvCA0ComyOJqNKgeGNKbNaz-GM0LXK2mUd9c-e2fA2Ennz5Z4rqFQ2EzRUQA7mmKgPd8xHTCdtlgo6XBgpX1jIUtjgvkjxJBNj-pljQlIJAliYgIwbAmVuZ4hurWekerGIni1_NYtuZQ_-Qy87hidYP_pWTflFXBtIBbeTpuYUY1PVKNaKH0_Vw/w640-h214/Collage%205.png
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjlXqSIvCA0ComyOJqNKgeGNKbNaz-GM0LXK2mUd9c-e2fA2Ennz5Z4rqFQ2EzRUQA7mmKgPd8xHTCdtlgo6XBgpX1jIUtjgvkjxJBNj-pljQlIJAliYgIwbAmVuZ4hurWekerGIni1_NYtuZQ_-Qy87hidYP_pWTflFXBtIBbeTpuYUY1PVKNaKH0_Vw/s72-w640-c-h214/Collage%205.png
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2022/06/horror-movies-history-1890-2022.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2022/06/horror-movies-history-1890-2022.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content