$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Վիրիդիանա. երկնքից երկիր

Միայն ֆրանկիզմի անկումից հետո հանվեց ֆիլմի արգելքը, որից առաջ այն արդեն հասցրել էր դասվել Բունյուելի գլուխգործոցների շարքը։


«Վիրիդիանա» ֆիլմն իսպանացի մեծ ռեժիսոր Լուիս Բունյուելի այն ոչ փոքրաթիվ ֆիլմերից է, որ ռեժիսորը նկարահանել է իր հայրենի Իսպանիայում։ Ֆիլմի հիմքում Բենիտո Պերես Գալդոսի «Ալմա» վեպն է, որի սյուժեն, սակայն, Բունյուելը զգալիորեն փոփոխել է՝ հանդիսանալով նաև ֆիլմի սցենարի համահեղինակը։ Ինչպես և Բունյուելի մնացյալ ֆիլմերը, այս մեկը նույնպես չի խուսափել եկեղեցականների, մասնավորապես՝ Վատիկանի, զայրույթից, ինչն էլ Իսպանիայում հանգեցրել է ֆիլմի 16 տարվա արգելքին։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Իսպանիայում իշխում էր Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնապետական համակարգը, որին սերտորեն աջակցում էր կաթոլիկ եկեղեցին, ինչով էլ բացատրվում է «հակակրոնական» ֆիլմի արգելքն այդ երկրում՝ կրոնավորների միջնորդությամբ։ Չհաշված եկեղեցու կողմից հնչեցված աստվածանարգության մեղադրանքները՝ ֆիլմի արգելքը պայմանավորված է եղել նաև ֆրանկիզմի կիսաֆաշիստական ռեժիմի կողմից արգելված թեմաներով, որոնք շոշափում են ինցեստը, ինքնասպանությունն ու կնոջ հանդեպ բռնությունը։ Միայն ֆրանկիզմի անկումից հետո հանվեց ֆիլմի արգելքը, որից առաջ ֆիլմը արդեն հասցրել էր դասվել Բունյուելի մյուս գլուխգործոցների շարքը։                                                                                                                                                                                                                         
Լինելով կոմունիստական գաղափարախոսության համակիր՝ Բունյուելն ուներ իր յուրատեսակ աթեիստական վերաբերմունքը կրոնի և եկեղեցու հանդեպ։ Կաթոլիցիզմի խնդիրները նա տեսնում էր ոչ միայն բուրժուազիայի կյանքում, այլև առհասարակ մարդկային կյանքի տարբեր ասպարեզներում։ Նրա ֆիլմերի մեծ մասում հարցերն ուղղված են ինչպես եկեղեցուն, այնպես էլ բուն քրիստոնեությանը, որի բարոյական սկզբունքներին առնչվող ճշմարտությունը միշտ չէ, որ արդարացնում է իրեն՝ ունենալով ճիշտ դրսևորում։ Հենց այդ բարոյական պրոբլեմներին է անդրադառնում Բունյուելը՝ պատկերելով աշխարհիկի և հոգևորի բախման, ապաշխարության, մարդկային ճղճիմության և ապերախտության դրսևորումներն իր «Վիրիդիանա» ֆիլմում։ Տեղ-տեղ սադրանքների դիմելով՝ Բունյուելին հաջողվել է կասկածի տակ դնել հոգևորի առկայությունը մի հասարակության մեջ և այնպիսի միջավայրում, որտեղ, թվում է, «Աստված մեռած է»։ Ֆիլմը համամարդկային է դարձնում այն, որ հոգևորի բացակայությունը գրեթե ամենուր է, ինչպես նաև ամենուր է դրան հակադրվող աշխարհիկը, որն էլ ֆիլմի առանցքային թեմաներից է։           

Ֆիլմի հերոսուհին՝ միանձնուհի Վիրիդիանան, թվում է, անընդհատ պայքարի մեջ է այդ երկու հակադարձ բևեռների հետ։ Այդ պայքարը տեսնում ենք ֆիլմի առաջին իսկ տեսարանում, որտեղ մայրապետը հայտնում է Վիրիդիանային, որ վերջինիս հորեղբայրը, ով տարիներով վճարել է զարմուհու ուսման վարձն ու տարածության վրա հոգ տարել նրա մասին, այժմ հրավիրում է իր տուն, սակայն Վիրիդիանան չի ցանկանում լքել մենաստանը՝ վախենալով աշխարհիկ կյանքի գայթակղություններից։ Վիրիդիանային նաև զարմացնում է, որ հորեղբայրը, ում նա տեսել էր տարիներ առաջ՝ ընդամենը մեկ անգամ, հրավիրում է հյուրընկալվելու իր տանը։ Մայրապետին հաջողվում է հորդորել Վիրիդիանային և բացատրել, որ հորեղբայրը վատառողջ է, և, միգուցե, դա կլինի նրանց երկուսի վերջին հանդիպումը։ Չնայած իր մտավախություններին՝ Վիրիդիանան համաձայնում է մեկնել մենաստանից՝ տեսակցելու հորեղբոր հետ, որից հետո նա պետք է վերադառնա և հերակտրություն ընդունի։ Այսպիսով՝ մեզ համար բացահայտվում են և՛ գլխավոր հերոսուհու կերպարը, և՛ դրամատուրգիական կոնֆլիկտը, որը պտտվում է արտաքին աշխարհի և Վիրիդիանայի ներաշխարհի հակասության շուրջ։ Հետագայում պարզվում է, որ հերոսուհու մտավախություններն անհիմն չէին, և գրեթե ամբողջ իր կյանքը մենաստանի պատերում անցկացրած աղջիկը պատրաստ չէր իրական կյանքին, որն ամբողջովին տարբերվում էր նրա ռոմանտիկ ու վերացական պատկերացումներից։                                                                          

Հորեղբոր՝ դոն Խայմեի հետ հանդիպումից պարզ է դառնում, որ Վիրիդիանան հուզական ոչ մի ջերմություն չի զգում նրա հանդեպ, թեպետ երախտապարտ է նրան նյութական աջակցության համար։ Հորեղբայրը վաղուց կորցրել է կնոջը, ով մահացել է հենց հարսանեկան գիշերը և, հորեղբոր խոստովանությամբ, ապշեցուցիչ նմանություն ունի Վիրիդիանայի հետ։ Հորեղբայրն ունի նաև ապօրինի զավակ գեղջկուհի կնոջից։ Նրա զարմանքն է հարուցում այն, որ Վիրիդիանան տեղյակ է այդ զավակի գոյության մասին, ինչը խաթարել է հորեղբոր անբասիր կերպարի մասին աղջկա հեռակա պատկերացումները։                                                                                                                                              
Ֆիլմը դիտողի համար սկզբից ևետ առաջանում է անորոշ զգացողություն, որ հորեղբայրն անառողջ հետաքրքրություն ունի Վիրիդիանայի հանդեպ։ Հորեղբոր կողմից դրանք ասես լինեն ոչ թե ազգակցական հարաբերություններ, այլ տղամարդու շփում իրեն հետաքրքրած կնոջ հետ, ով ցանկություն է առաջացրել, և այդ ցանկությունը հետզհետե ավելի է ուժգնանում, նույնիսկ վերածվում է հիվանդագին կախվածության։ Գիտակցելով, որ Վիրիդիանան որպես կին իր համար անհասանելի է՝ հորեղբայրն իր ցանկությունը մեղմում է ամենատարօրինակ արարքներով՝ իր հանգուցյալ կնոջ հագուստը կրելով և Վիրիդիանային այդ կնոջ կերպարում պատկերացնելով։ Հենց իր սեռական ցնորքներից մեկի ժամանակ էլ հորեղբայրը բացահայտում է, որ Վիրիդիանան լուսնոտ է։ Նա տեսնում է, թե ինչպես է Վիրիդիանան քնած վիճակում զամբյուղից վերցնում և բուխարիի մեջ նետում ձեռագործի կծիկն ու շյուղերը։ Դրա փոխարեն Վիրիդիանան զամբյուղի մեջ է լցնում մոխիրը և տանելով ննջասենյակ՝ դատարկում անկողնու վրա։ Այդ սյուրռեալիստական տեսարանը բացահայտում է մեզ համար Վիրիդիանայի վերերկրային կերպարը, որն իր մաքրությամբ ասես կանխորոշում է այն անմաքրությունը, որի հետ բախվելու է հետագայում։ Ինչպես մոխիրն է աղտոտում անկողինը , նույն կերպ էլ երկրային իրականությունն է բծեր թողնելու նրա անբիծ հոգու վրա։ Ինչպես Վիրիդիանան ինքն է ասում՝ «Մոխիրը նշանակում է ապաշխարում և մահ»։ Հետագայում այդ խոսքերն ապաշխարության ուղեցույց են դառնում հենց Վիրիդիանայի համար, ով հորեղբոր՝ իր հանդեպ տածած տենչանքի և այնուհետև ինքնասպանության համար իրեն մեղավոր է զգում։                                                

Հորեղբայրը գիտակցում է, որ իր ցանկությունները մաքուր չեն, ինչպես և մաքուր չէ ինքը, սակայն նա ձգտում է այդ մաքրությանը՝ գտնելով այն Վիրիդիանայի մեջ։ Այդ ձգտումներն արտահայտվում են նույնիսկ նրա ու սպասուհու փոքրիկ դստեր հարաբերությունների միջոցով։ Օրիորդական մաքրությունն անդիմադրելիորեն գրավում է դոն Խայմեին․ դրա օրինակներից մեկն էլ ցատկապարանն է, որը նա նվիրել է փոքրիկ աղջնակին և ամեն անգամ հետևում է, թե ինչպես է երեխան թռչկոտում, իսկ ինքը նայում է՝ նրա թեթևությամբ ու մանկական անմեղությամբ գերված։ Դոն Խայմեի ցանկությունը անմեղ զարմուհու հանդեպ է՛լ ավելի է սրում կորստի ցավը, որն ինքը տարիներով ունեցել է հանգուցյալ կնոջ նկատմամբ, ով մահացել է հենց հարսանեկան գիշերը՝ ասես իր հետ տանելով ամուսնու ճշմարիտ սերը, որը միայն այդքան տարիներ հետո վերակենդանացնում է Վիրիդիանան։                                        

Երբ հորեղբոր խնդրանքով Վիրիդիանան դոն Խայմեի հանգուցյալ կնոջ հարսանեկան հագուստով գալիս է նրա մոտ ընթրելու, տան սպասուհին անկեղծանում է և հայտնում Վիրիդիանային հորեղբոր զգացմունքների մասին։ Վիրիդիանան ոչ միայն մերժում է այդ զգացմունքները, այլև խելագար համարում հորեղբորը։ Դիմելով խարդախության՝ դոն Խայմեն սպասուհու օգնությամբ քնաբեր է տալիս Վիրիդիանային, և երբ վերջինս անգիտակից վիճակում պառկած է լինում իր անկողնում, հորեղբայրը, ով վճռել էր ուժով տիրանալ նրան, այդուհանդերձ, հրաժարվում է իր մտադրությունից։ Սակայն նա չի հրաժարվում Վիրիդիանային խաբեությամբ իր տանը պահելու նպատակից և ստում է, թե գիշերը տիրացել է նրան։ Նույնիսկ այդ խաբեությունը ետ չի կանգնեցնում Վիրիդիանային մենաստան վերադառնալու որոշումից՝ անգամ երբ հորեղբայրը խոստովանում է, որ ստել է, և որ նման բան տեղի չի ունեցել։ Երբ Վիրիդիանան հեռանում է, հորեղբայրը դիմում է ամենածայրահեղ քայլին՝ խանգարելու համար Վիրիդիանայի մեկնումը։ Վերադառնալով ոստիկանների հետ՝ Վիրդիանան տեսնում է հորեղբորը՝ սպասուհու դստերը նվիրած ցատկապարանով ծառից կախված։                                                                                               

Դոն Խայմեն դիմել էր այդ քայլին՝ շատ լավ գիտակցելով, որ Վիրիդիանան ուզած-չուզած կվերադառնա, և որ իր այդ արարքը մեղավորության անջնջելի հետք կթողնի նրա նուրբ հոգում։ Վիրիդիանան այդ դեպքից հետո հրաժարվում է մենաստան վերադառնալու մտադրությունից, բայց չի հրաժարվում կրոնավորին բնորոշ համեստ կյանքից։ Հորեղբոր տուն եկած մայրապետին նա խոստովանում է, որ իրեն մեղավոր է զգում, սակայն չի հանդիմանում ինքն իրեն, այլ փորձում է ապաշխարել իր և հորեղբոր գործած մեղքերի համար։ Կարելի է նույնիսկ ասել, որ Վիրիդիանայի հպարտությունն այդ ողբերգական միջադեպից հետո զգալիորեն նվազում է։ Եթե սկզբում նա, լինելով հոգևոր մարդ, մուտք է գործում աշխարհիկ կյանք՝ վճռականություն ունենալով անփոփոխ պահել իր հոգին, ապա հորեղբոր մահից հետո նա նպատակադրվում է ոչ միայն պահպանել իրենը, այլև փրկել մյուսների հոգիները՝ դարձի բերելով նրանց։                      

Իբրև մոլորյալների կերպարներ՝ նա ընտրում է թափառաշրջիկներին, որոնց տան մեջ տեղ է հատկացնում՝ ապահովելով սնունդով, դեղերով, գիշերելու հնարավորությամբ և աշխատանքով։ Այդ նպատակին նա տրամադրում է հորեղբորից ստացած ժառանգությունը, որը ծառայեցնում է ի նպաստ իր պատկերացրած մարդասիրության ու գթասրտության։ Քանի որ նա չի վերադառնում մենաստան՝ նա հորեղբոր տանն է փորձում վերստեղծել իր, այսպես կոչված, եկեղեցին, որտեղ ծառայում է Աստծուն։                                                                                    

Այդ ամենին զուգահեռ՝ տուն է ժամանում դոն Խայմեի զավակը, ում գոյության մասին տեղեկացված էր Վիրիդիանան։ Ռացիոնալ դատողությամբ, տրամաբանող և արտաքնապես աչքի ընկնող Խորխեն, օգտվելով հոր թողած ժառանգությունից, իր կողակցի հետ միասին մշտական տեղափոխվում է հոր տանը բնակվելու։ Լինելով գործունյա անձնավորություն՝ Խորխեն ձեռնամուխ է լինում տունն էլեկտրականությամբ ապահովելուն և կալվածքում գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելուն։ Իր զուգընկերուհու հանդեպ Խորխեն գրեթե անտարբեր է, սակայն Վիրիդիանան շարժում է նրա հետաքրքրությունն իր անհասանելիությամբ և մենակյացությամբ։ Խորխեն արհամարհանքով է վերաբերվում հոր տանը բնակություն հաստատած անօթևաններին, և չնայած Վիրիդիանայի հանդեպ տածած ոչ բացահայտ համակրանքին՝ նա նույն քամահրանքով է վերաբերվում նաև վերջինիս մարդասիրական ձգտումներին, որոնք ուղիղ կերպով հակասում են կյանքի մասին իր գործնական աշխարհայացքին։                                                                    

Անօթևանների հանդեպ տհաճության հասնող հակակրանքը կիսում են նաև մյուսները, այդ թվում՝ տան աշխատողները։ Երբ ռեժիսորը բացահայտում է թափառաշրջիկների կերպարները՝ վառ կերպով ընդգծելով կույրի, հաշմանդամի, սեռավարակով հիվանդի ու մյուս անօթևանների մարդկային բնութագրերը, մեզ համար պարզ է դառնում, որ նրանցից ոչ մեկն օժտված չէ հոգևորի թեկուզ չնչին ընկալմամբ, այլ մտածում է միայն սեփական շահի մասին։ Նրանք զուրկ են նաև երախտագիտության զգացումից և շահարկում են իրենց խեղճությունը՝ փորձելով Վիրիդիանայից ստանալ ավելին։ Անգամ միմյանց հանդեպ անօթևաններն անբարյացակամ են, քանի որ նրանց սրտերում տիրում են միայն նախանձն ու չարությունը, որոնք չեն նվազում անգամ Վիրիդիանայի գթասրտությանը բախվելով։ Վիրիդիանայի պարագայում նրանց հանդեպ տածած հոգատարությունը կարելի է վերագրել ոչ միայն ապաշխարության ձգտմանը, այլև հպարտությանը։ Որքան էլ Վիրիդիանան փորձում է ներկայացնել այդ հոգատարությունն իբրև անշահախնդիր մտադրություն, միևնույն է՝ այդտեղ առկա է նաև հպարտությունը, քանզի այդ կերպ Վիրիդիանան ենթագիտակցորեն ընդգծում է իր մաքրությունը, մեծահոգի լինելն ու առավելությունները մյուսների նկատմամբ։ Նույնիսկ Խորխեի հետ շփումներում է նա իրեն զուսպ պահում, չնայած նրանք ազգականներ են, ինչը ևս հպարտության ու անմատչելիության որոշակի դրսևորում է։ Գրեթե ամբողջ ֆիլմի ընթացքում Վիրիդիանան պայքարում է աշխարհիկ կյանքի դեմ՝ ասես սնուցելով իր հպարտությունը, որն, ի վերջո, նվազում և այնուհետև իսպառ վերանում է հենց այդ աշխարհիկ կյանքի ճնշման ներքո։ 

Հերոսուհու մեջ այդ հիմնավոր փոփոխությունը տեղի է ունենում մի ճակատագրական երեկո, երբ տան բոլոր բնակիչները՝ Վիրիդիանայի և Խորխեի գլխավորությամբ, մեկնում են գյուղ՝ նոտարի մոտ գնալու, ինչպես նաև սպասուհու դստերը ատամնաբույժի մոտ տանելու համար, ինչի ընթացքում թափառաշրջիկները չարաշահում են Վիրիդիանայի վստահությունը։ Չնայած Վիրդիանան նրանցից տարեցին կարգել էր որպես գլխավոր, սակայն տանտերերի հեռանալուց հետո նրանք մոռանում են, որ ընդամենը հյուրընկալված են այդ տանը, և անարգել զբաղեցնելով տանտերերի սենյակները՝ մեծ խնջույք են կազմակերպում։ Հենդելի «Ալելուիա» երգչախմբային ստեղծագործության խորհրդանշական հնչյունների ներքո նրանք ուտում են, խմում և անկաշկանդ ցուցադրում իրենց գռեհիկ վարքուբարքը։ Կադրը, որտեղ թափառաշրջիկները, Լեոնարդո դա Վինչիի հռչակավոր «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարի հերոսների նմանությամբ, հավաքված են հացկերույթի սեղանի շուրջ՝ ընդօրինակելով 12 առաքյալներին և Հիսուսին, իրավամբ կարելի է համարել համաշխարհային կինոյի գլուխգործոցներից մեկը։ Հենդելի «Ալելուիան» և «Խորհրդավոր ընթրիքը» այս տեսարանում երկու կարևոր խորհրդանիշեր են, որոնք կասկածի տակ են դնում այդ ստեղծագործությունների բովանդակային մասը՝ զուգահեռներ անցկացնելով այն իրականության հետ, որտեղ թագավորում է արատը և բացակայում է Աստված։ «Ալելուիա» բառացի նշանակում է «Գովաբանեք Եհովային», այսինքն՝ Աստծուն, և Հենդելի ստեղծագործության համատեքստում այն հենց այդպես էլ դիտարկվում է․ գովաբանում և փառաբանում առ Աստված, ինչով էլ, իրենց պատկերացմամբ, զբաղվում են թափառաշրջիկները տան ներսում։ Իսկ դա Վինչիի որմնանկարում պատկերված Հիսուսի և 12 առաքյալների կեցվածքներն ընդունելով՝ նրանք ասես դառնում են սրբերին բնորդող «սրբեր», քանզի ըստ քրիստոնեական ուսմունքի՝ չքավորներինն է երկնային արքայությունը։                                                                                                                                                 
Թափառաշրջիկների այդ ոդիսականն ավարտվում է, երբ տուն են վերադառնում Վիրիդիանան, Խորխեն, տան սպասուհին ու նրա դուստրը, և անօթևանները հերթով լքում են տունը՝ փախչելով տարբեր ուղղություններով և վերադառնալով անօթևանի իրենց նախկին կյանքին։ Թաքնվելով տան ներսում՝ մնում են միայն սեռավարակով հիվանդ և հաշմանդամ ձևացող թափառաշրջիկները, որոնք Խորխեի գլխին հարված հասցնելով՝ տապալում են հատակին և կապկպում, իսկ Վիրիդիանային փորձում բռնաբարել։ Խորխեն կարողանում է կանխել դա՝ գումարային առաջարկ անելով սեռավարակով հիվանդ թափառաշրջիկին, որը համաձայնում է և փրկում Վիրիդիանային բռնաբարությունից։ 

Ֆիլմի ընթացքում երկրորդ անգամ Վիրիդիանային դարձնելով բռնաբարության թիրախ՝ Բունյուելն այդ կերպ համեմատություն է անցկացնում Վիրիդիանայի հորեղբոր և սրբություն չունեցող թափառաշրջիկների միջև՝ ցույց տալով, որ վերջիններս չունեն բարոյական ոչ մի ներքին արգելք, որն իրականում ուներ դոն Խայմեն՝ հակառակ Վիրդիանայի այն պնդմանը, թե իր հորեղբայրն ամբողջությամբ մեղքի մեջ թաղված մարդ էր։ Այդ ամենի արդյունքում փլվում են նաև Վիրդիանայի մակերեսային պատկերացումները՝ ոչ միայն կարիքավորներին օգնելու, այլև առհասարակ մարդկանց սթափ ընկալելու վերաբերյալ, որի բացակայությունը նրան փաստացի խանգարում էր օբյեկտիվորեն ընկալել իրականությունը։    

Վիրիդիանան դուրս է գալիս զոհի և նահատակի հուզական այն հոգեվիճակից, որի մեջ սովորություն ուներ դատապարտել ինքն իրեն՝ խաչելով իր երիտասարդությունն ու մշտապես իրեն մեղավոր համարելով։ Դրա մասին վկայում է Վիրիդիանայի փշե պսակը, որը սպասուհու դուստրը նետում է խարույկի մեջ՝ այդպիսով վերջ տալով  նահատակվելուն և նախապատվություն տալով ապրելուն։ 

Երբ Վիրիդիանան իրեն դիտում է հայելու մեջ՝ սրբելով արցունքներն ու շոյելով վարսերը, այդ կերպ նա ասես տեսնում է Վիրդիանային, իրական Վիրդիանային, այնպիսին, ինչպիսին նա կա, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին նա պետք է լիներ իր նախկին ընկալմամբ․ ոչ թե բարոյական սկզբունքներով, առաքինի և հոգևոր մի աղջիկ, այլ պարզապես մարդ, սովորական մի մարդ իր և՛ թերություններով, և՛ առավելություններով։ Վերջին տեսարանում, որտեղ Վիրիդիանան գալիս է Խորխեի սենյակ՝ հավանաբար մխիթարություն ստանալու նպատակով, նա տեսնում է այնտեղ տան սպասուհուն, ով փոխարինել է Խորխեի նախկին կողակցին, ու հասկանում է, թե ինչն ինչոց է։ Նրանք երեքով նստում են թղթախաղ խաղալու, իսկ սենյակում հնչում է 60-ականների ամերիկյան երաժշտություն։ Այդ կերպ Վիրիդիանան վերջնական հաղթահարում է իր հպարտությունը՝ թույլ տալով իրեն պարզ և հասարակ աշխարհիկ վայելքներ, որոնք կյանքի անբաժան մասն են կազմում։ Նրան բաժին հասած փորձությունները ոչ թե հեռվացրին նրա անձը կրոնից և բուն Աստծո գաղափարից, այլ մոտեցրին կյանքին։ Վերջին տեսարանում, թվում է, Վիրիդիանան հասել է այն գիտակցությանը, որ Աստծուն ծառայելու համար պետք են ոչ թե զոհեր, այլ ապրողներ, քանզի կյանքի մեջ է աստվածային իմաստը։ Թղթախաղն այլաբանորեն կարելի է դիտարկել որպես բուն  կյանքը, որն ապրելիս երբեք չես կարող նախապես իմանալ՝ կշահե՞ս, թե՞ տանուլ կտաս։ Հենց այդ անհայտությանն էլ տրվում է Վիրիդիանան՝ չմտածելով հետոյի մասին, փոխարենը՝ պարզապես ապրելով։ Այս գաղափարի համար յուրատեսակ լրացում է դառնում նաև 60-ականների նորաձև երաժշտությունը, որը խորհրդանշում է կեցության թեթևությունն ու անհոգությունը, ինչն այդքան պակասում էր Վիրիդիանային։ Ճանաչելով կյանքը՝ նա սովորում է ապրել։ Էլ ինչի մեջ է կյանքի իմաստը, եթե ոչ ապրելու․․․         

Արամ Դովլաթյան                                                                                                             

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Աշուղ Ղարիբ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,3,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Սուրամի ամրոցի լեգենդը»,1,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,3,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,105,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,16,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Վիրիդիանա. երկնքից երկիր
Վիրիդիանա. երկնքից երկիր
Միայն ֆրանկիզմի անկումից հետո հանվեց ֆիլմի արգելքը, որից առաջ այն արդեն հասցրել էր դասվել Բունյուելի գլուխգործոցների շարքը։
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiplhfq-oeyRBwKLmujI6m5RjKXl2LSF3XGTwQWF4RwR_I0SoGw8lkVCXdcyOdChPejC_LulOH1TlHR11GweIca7o2joVSyEHkWE2QGyPQHhVqhW90nTobZbz09SRxOxQI_xVIVSBXrXxd9qzhvisNakmC_QmBYedPuOKpcDQWz1SQNWCu_500cOPoQWuX_/w640-h320/2023.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiplhfq-oeyRBwKLmujI6m5RjKXl2LSF3XGTwQWF4RwR_I0SoGw8lkVCXdcyOdChPejC_LulOH1TlHR11GweIca7o2joVSyEHkWE2QGyPQHhVqhW90nTobZbz09SRxOxQI_xVIVSBXrXxd9qzhvisNakmC_QmBYedPuOKpcDQWz1SQNWCu_500cOPoQWuX_/s72-w640-c-h320/2023.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2023/07/blog-post.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2023/07/blog-post.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content