$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

«Պատերազմի հետքը դաջված է մնում սերունդների աչքերում»․ Ալեքսի Կվատանիա

«Քանի դեռ կան պատերազմներն ու դրանց հետևանքները, «կորսված սերունդ» բնորոշումն արդիական է լինելու»։

 


«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնի հրավերով վերջերս Հայաստան էր այցելել լեհաստանաբնակ ճանաչված հոգեբան, էքզիստենցիալ հոգեթերապևտ, փիլիսոփա և մշակութաբան Ալեքսի Կվատանիան։ Սա նրա առաջին այցելությունը չէր․ այս անգամ այցի նպատակը ոչ միայն «Ռոլան» կինոփառատոնի հոբելյանական՝ 20-րդ միջոցառմանը մասնակցելն էր, այլև Արցախից տեղահանված երեխաների հետ սեանս-հանդիպում անցկացնելը։ Ալեքսի Կվատանիայի հետ զրույցը, սակայն, հնարավոր չէր սահմանափակել 2-3 հարցի տիրույթում, քանի որ այդ հարցերն անխուսափելիորեն պիտի ուղղորդեին դեպի այլ թեմաներ՝ պատերազմներ, նոր աշխարհ, միջանձնային ու միջազգային փոխհարաբերություններ․․․


-Արցախցի երեխաների հետ շփվելիս առաջին հերթին ի՞նչը գրավեց Ձեր ուշադրությունը։

-Բառերը երբեմն չեն բավարարում զգացածն արտահայտելու համար, բայց կփորձեմ։ Նրանց աչքերում ասես դաջված էին այն ծանր փորձությունները, որոնցով անցել էին՝ պատերազմ, տեղահանություն, կորուստներ․․․ Եթե նրանց տեսնեի, օրինակ, Երևանում ծնված ու ապրած երեխաների խմբում, ապա անմիջապես կտարբերեի մյուսներից։ Նույն կերպ էլ կարողանում եմ «արևմտյան» մարդկանց անսխալ տարբերել «խորհրդային» մարդկանցից, և սա պարզապես դիմագիտությամբ առաջնորդվելու արդյունք չէ, սա շատ ավելին է։ Նրանց վաղաժամ հասունության հիմքում իրենց բաժին հասած ցավն ու սթրեսներն են։ Երեխաներն առհասարակ ամենաանկեղծ արարածներն են․ սկզբում նրանք ինձ լսում էին զգուշավոր հետաքրքրասիրությամբ, հետո, երբ վստահություն առաջացավ, անկեղծացան, ինչպես վաղեմի բարեկամի մոտ կանկեղծանային։

-Եթե մանուկներն ու դեռահասներն այդ տարիքում արդեն հասցրել են մեծահասակների պես կյանք ապրել՝ սթրեսային վիճակներով լի, հնարավո՞ր է նրանց՝ հոգեպես լիարժեք վերականգնումը, թե՞ հետևանքն անջնջելի է։

-Դա պայմանավորված է այն հանգամանքով, թե մասնագետներն ինչպես կաշխատեն նրանց հետ։ Պատերազմն այնպիսի աղետ է, որ ի զորու է խեղելու նույնիսկ ամենադիմացկուն մեծահասակի ներաշխարհը, էլ չասենք երեխաների մասին։ Եթե հոգեբանական գրագետ ու նրբանկատ աշխատանք կատարվի, վերքը կսպիանա, ու ցավը զգալ չի տա, հակառակ դեպքում՝ այդ ցավը ողջ կյանքում կուղեկցի մարդուն։ Իրականում, իհարկե, երբեք չես կարող ճշգրիտ իմանալ, թե տվյալ իրադարձությունից հետո ինչ է կատարվում երեխայի գլխում, ինչպիսին է լինելու հետևանքների հստակ պատկերը։ Եվ սա վերաբերում է ոչ միայն պատերազմին։ Չէ՞ որ յուրաքանչյուր ընտանիք նույնպես ունենում է իր փոքրիկ «պատերազմը», որի ականատեսն է դառնում երեխան։ Վերջին երեք տարին ես աշխատում եմ ուկրաինացի երեխաների հետ, ովքեր նույնպես տեսել են պատերազմ, և նրանց պատմություններն ապրումակցման ու վերլուծության անսպառ նյութ են։ Պատերազմները հարատև չեն լինում, ինչ-որ պահի դրանք ավարտվում են՝ ի տարբերություն ընտանիքի, որը միշտ մեզ հետ է։ Հետևաբար, ոչ պակաս կարևոր է, որ, ինչ էլ կատարվի մեր շուրջը, մեր տան ներսում լինեն առողջ փոխհարաբերություններ, որոնք երեխայի լիարժեք զարգացման ու կայացման, կյանքի փորձություններին դիմակայել կարողանալու հիմքն են։ Այո՛, հիշողությունից ոչինչ հնարավոր չէ իսպառ ջնջել։ Պարզապես պետք է կարողանաս խնդիրն այնպես կարգավորել, որ երեխայի կյանքի հետագա բնականոն ընթացքին ոչինչ չխանգարի։

-Մանկահասակ երեխաների տարիքային խումբը և դեռահասների տարիքային խումբը հավասարապես սո՞ւր է արձագանքում այն իրադարձություններին, որոնք կարող են հոգեբանական տրավմաների պատճառ դառնալ։

-Նրանք արձագանքում են տարբեր կերպ, և ավելի փոքր տարիքի երեխաների պարագայում հոգեկան աշխարհին հասցված վնասն ավելի փոքր է, քան ավելի մեծերի՝ դեռահասների պարագայում։ Մանկահասակ երեխաներն առհասարակ ունեն ավելի ուժեղ իմունիտետ, մինչդեռ դեռահասներն առանց հարակից խնդիրների էլ, տարիքի բերումով, արդեն իսկ բարդ հոգեվիճակում են։ Հատկանշական է, որ պատերազմ ու տեղահանություն տեսած դեռահասների հետ զրուցելիս հաճախ լսում ես նույն խոսքերը․ իրենք ուզում են վերադառնալ տուն, եթե նույնիսկ այնտեղ մարտեր են ընթանում, ընդ որում՝ ուզում են վերադառնալ նախևառաջ հանուն իրենց ընկերների, հետո միայն՝ հանուն ընտանիքի և հարազատների։ Սա ևս բացատրելի է․ դեռահասները սովորաբար հասկացվածություն են գտնում ընկերական և ոչ թե ընտանեկան շրջապատում, այդ իսկ պատճառով տվյալ տարիքում ընկերները նրանց համար առաջնային դերակատարում են ունենում։ Պատերազմ տեսած երեխաները գրեթե միշտ ինքնամփոփ են․ եթե ճիշտ ժամանակին քայլեր չձեռնարկվեն, նրանք շատ արագ կարող են կորցնել հավատը կյանքի, ապագայի ու արդարության հանդեպ։ Չկանխվելու դեպքում այսպիսի հոգեվիճակն ավելի հասուն տարիքում կարող է հանգեցնել ներքին լիակատար ժխտողականության։ Հեռու չգնանք, դիտարկենք իմ անձնական օրինակը։ Ես 13 տարեկան էի, երբ իմ հայրենի Աբխազիայում պատերազմ սկսվեց, և տարիներ անց ես կազմեցի նույն փողոցում բնակվող մեր՝ «պատերազմի զավակներիս» ճակատագրերի վիճակագրությունը․ իմ 22 հասակակիցներից գերակշիռ մասը՝ 80 տոկոսը, այս կամ այն պատճառով հայտնվեց ազատազրկման վայրերում, որոշները վաղաժամ հեռացան կյանքից, մեծ մասն անբուժելիորեն տրվեց թմրամոլությանը․․․ Այս ամենը, իհարկե, պատերազմի ուղղակի կամ անուղղակի հետևանքն էր։ Նրանք ոչնչի չէին հավատում, հավատում էին միայն ուժի ու հաջողության «արկածախնդիր» գործոնին։

-Համամի՞տ եք, որ սա մերօրյա շարունակությունն է Առաջին և Երկրորդ աշխարհամարտերից հետո մի շարք գրողների՝ Հեմինգուեյի, Ֆիցջերալդի, Ֆոլքների, Սելինի, Ռեմարկի և այլոց ստեղծագործություններում արտացոլված «կորսված սերնդի»։

-Այո, միանշանակ։ Քանի դեռ կան պատերազմներն ու պատերազմների հետևանքները, «կորսված սերունդ» բնորոշումը, ցավոք, արդիական է լինելու։

-Փիլիսոփայությունը, հոգեբանությունն ու գրականությունը պատերազմը դիտարկում են նաև որպես լակմուսյան թուղթ՝ երևույթները, իրավիճակն ու մարդկանց ճշմարտապես, թափանցիկ արտացոլող։ Այդ քողազերծման արդյունքում սովորաբար ինչպիսի՞ պատկեր է գծագրվում։

-Իհարկե, այդ մասին շատ է գրվել ու խոսվել։ Այդուհանդերձ, փորձեմ ներկայացնել իմ տեսակետը պատերազմի ու դրա հետևանքով ձևավորված ընդհանուր պատկերի մասին։ Ըստ իս՝ մարդը պատերազմից ստանում է անմարդկայնության փորձառություն։ Ցանկացած պարագայում։ Իսկ պատկերը հետևյալն է․ տեղի է ունենում հստակ «դերաբաժանում», և դու պատերազմական իրողություններում հանդես ես գալիս կա՛մ որպես բռնության զոհ, կա՛մ որպես բռնություն գործադրող։ Միջինը չկա։ Երկու դեպքում էլ մարդուն սպառնում է նիհիլիզմով «հիվանդանալու» վտանգը։ Ինքս երկար ժամանակ պայքարել եմ այդ ախտից ապաքինվելու համար։ Իմ փրկությունը համարում եմ հրաշք, որի հիմքում այն արժեքներն էին, որոնք իմ մեջ սերմանվել էին դպրոցի, ընտանիքի, ինքնակրթության շնորհիվ։ Հիմա, երբ աշխատում եմ նույնպիսի փորձություններով անցած դեռահասների հետ, նրանց ասում եմ, որ իրենց լավագույն բարեկամն ու բժիշկը գրքերն են․ ընթերցելը, մտքերը թղթին հանձնելը՝ նույնիսկ այն պահերին, երբ մարդկային կյանքը հավասարեցված է զրոյի, երբ ցուրտ է, մութ է, երբ շուրջդ քաոս է։ Այս պահին հիշեցի Վիկտոր Ֆրանկլի «Կյանքին ասել ԱՅՈ» հրաշալի գիրքը, որը նույնիսկ ամենաանտանելի պայմաններում հոգեպես ու ֆիզիկապես ողջ մնալու և ՄԱՐԴ մնալու մասին մի բացառիկ պատմություն է։ Յուրաքանչյուր զինվորի կամ պատերազմ տեսած շարքային քաղաքացու պատմություն ինչ-որ առումով ընդհանրություն ունի այս գրքի հետ։ Ինչևէ, փաստն այն է, որ պատերազմն ինքնին ծանրագույն փորձություն է, որի բովում հայտնված մարդիկ նման են այս ու այն կողմ թռչող տաշեղների․ պատերազմը կա՛մ կոփում է նրանց, կա՛մ կոտրում։

-Որպես պատերազմ ու գաղթ տեսած անհատ և դրա հոգեբանական հետևանքներով զբաղվող մասնագետ՝ ի՞նչ տպավորություն ստացաք ընդամենը մի քանի տարի առաջ աղետաբեր պատերազմով անցած հայաստանյան հասարակությունից։ Ի՞նչ է մեզ հետ կատարվում՝ ըստ Ձեզ։

-Մարտունիում բնակություն հաստատած արցախցի ընտանիքների աչքերում ես տեսա առավելապես անհուսություն, որն, ընդհանուր առմամբ, այստեղ նկատում եմ ամենուր։ Նրանց հետ իմ հանդիպման նպատակը հենց այդ անհուսության «վարագույրը» բարձրացնելն էր, որպեսզի ուժ գտնեն նայելու իրենց ցավի պատնեշից այն կողմ երևացող աշխարհին, որտեղ կյանքը շարունակվում է։ Անհուսությունը սկիզբ է առնում նաև այն ժամանակ, երբ մարդուն թվում է, թե իրենից ոչինչ կախված չէ։ Ես ուզում էի, որ նրանք ուժ գտնեն վերստին դառնալու իրենց իսկ կյանքի «հեղինակը», կառուցողը, բարեփոխողը։ Ոչ թե հոսանքին հանձնված ապրելով, այլ գիտակցված գործելով ու իրենց պատկերացրած ապագան ծրագրելով։ Կարճ ասած՝ սեփական ուժերի հանդեպ հավատը վերականգնած։ Ինչ վերաբերում է համընդհանուր ապատիային, ապա դա հաճախ է պատահում աղետներից հետո՝ որպես հետտրավմատիկ սթրեսային խանգարման դրսևորում։ Թվացյալ անհոգությունը, անտարբերությունը ևս այդ դրսևորումներից են։ Երբ մարդը մեծ ցավ է զգում, նա հոգեպես ասես սառչում է, չի ուզում արձագանքել ոչնչին, չի ուզում հաղորդակցվել՝ դրանով իսկ իրեն պաշտպանելով իրականությունից։ Պետք է գիտակցել, որ սա բնական ու բացատրելի երևույթ է։ Հոգեբանության, հոգեթերապիայի հիմքում հենց անցյալը վերանայելն ու վերամշակելն է, այնուհետև նոր ընթացքով առաջ շարժվելը։ Կյանքը նման է անընդմեջ հոսքի, և տրավմա առաջացնող իրադարձությունները արգելակում են այդ հոսքն ու առհասարակ ժամանակը։ Մեր խնդիրը հոսքը վերականգնելն է։

-Եթե մատչելի լեզվով ներկայացնենք, ի՞նչ է էքզիստենցիալ հոգեթերապիան։

-Ֆրանկլը, ում հիշատակեցի, այս ուղղության առանցքային դեմքերից է։ Էքզիստենցիալիզմը որպես գեղարվեստական-փիլիսոփայական ուղղություն ձևավորվել է անցյալ դարասկզբին։ Նախքան էքզիստենցիալիզմի ծնունդը համարվում էր, թե մարդու բնության մեջ ի սկզբանե կա ինչ-որ ծրագիր, արժեքային համակարգ, որը կազմում է մարդկային էության անբաժանելի մասը, այսինքն՝ մարդը սոսկ արարած չէ։ Էքզիստենցիալիզմն ազդարարեց հակառակը․ ի սկզբանե կա պարզապես գոյությունը, մնացյալն ի հայտ է գալիս հետո, և մարդը, ինչպես դատարկ անոթը, լցվում ու ձևավորվում է իր գոյության ընթացքում։ Այսպիսով, էքզիստենցիալ հոգեթերապիայի հիմքում այն պնդումն է, որ մարդկանց բոլոր հոգեբանական խնդիրներն ունեն չորս արմատական պատճառ, և մարդն ամբողջ կյանքի ընթացքում փորձում է դրանք անտեսել կամ դրանցից թաքնվել․ առաջինն այն է, որ մարդը մահկանացու արարած է, երկրորդն այն է, որ մարդը միայնակ արարած է, երրորդը՝ մարդն ազատ է իր բոլոր ընտրություններում, չորրորդը՝ մարդն ինքն է սահմանում իր կյանքի իմաստը։ Թվում է, թե սրանք պարզ ճշմարտություններ են, որոնք գիտակից մարդը չի կարող չհասկանալ ու չընդունել, սակայն իրականում մարդը ներքուստ անընդհատ պայքարում է սրանց դեմ՝ ինքն իրեն չխոստովանելով, որ պայքարում է։ Հիմքում վախն է․ վախը, որ կյանքը մի օր ավարտվելու է, վախը, որ միայնակությունը չի կարող լրացվել որևէ միությամբ, վախը, որ պատասխանատվություն ես կրում քո ցանկացած ազատ ընտրության համար, վախը, որ այդպես էլ չես գտնի կյանքիդ իմաստը։ Էքզիստենցիալ հոգեթերապիան օգնում է ազատվել ներքին անելանելիության զգացումից, հաղթահարել բոլոր վախերը և պատասխանել անպատասխան թվացող հարցերին։

-Առաջին հերթին ի՞նչ խորհուրդներ եք տալիս այն ծնողներին ու մանկավարժներին, ովքեր խնդիր ունեն բարդ հոգեվիճակում գտնվող կամ անկառավարելի վարքագիծ դրսևորող երեխաների հետ։

-Ամենակարևորը՝ բացատրել, որ պատրաստ են լսել նրան։ Հասկացնել, որ պատրաստ են տրամադրել այն տարածությունը, ուր նա կարող է «տեղափոխել» իրեն տանջող ցավը։ Այսքանն անելու համար ամենևին պարտադիր չէ գերարհեստավարժ մեկը լինել․ բավարար է պարզապես անկեղծ լինել, դատավորի ու դատապարտողի կեցվածք չընդունել։ Այդ կերպ քաջալերում ես, որ դիմացինն էլ անկեղծանա և շրջանցի օտարության պատը։ Չէ՞ որ ինքն էլ է տանջվում այդ պատի առկայությունից։ Անձին լսել կարողանալը, նրա վստահությանն արժանանալը առաջին ամենակարևոր քայլն է նրան օգնելու ճանապարհին։ Առհասարակ, երեխային ճիշտ դաստիարակելու համար նրան պետք է ապահովել ազատության ճիշտ չափաբաժնով։ Արգելված թեմաներ, որոնք մնում են նրա լռության պատի ետևում, չպիտի լինեն։ Ճիշտ ուղղորդվող ազատությունն անպայման հանգեցնում է դրական արդյունքի։


                                                                                                    հարցազրույցը՝ Անուշ Բաբայանի

լուսանկարները՝ Գրիգոր Արզումանյանի


COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Աշուղ Ղարիբ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,3,«Ռոլան» կինոփառատոն,2,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Սուրամի ամրոցի լեգենդը»,1,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալեքսի Կվատանիա,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Ամիրռեզա Ֆախրի,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,58,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,56,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,4,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,107,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,36,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,16,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: «Պատերազմի հետքը դաջված է մնում սերունդների աչքերում»․ Ալեքսի Կվատանիա
«Պատերազմի հետքը դաջված է մնում սերունդների աչքերում»․ Ալեքսի Կվատանիա
«Քանի դեռ կան պատերազմներն ու դրանց հետևանքները, «կորսված սերունդ» բնորոշումն արդիական է լինելու»։
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgvhvTirPaxgYZ1dq1qWflDp3I2FxSvdd6yMMtiPXaM90lFhIovRRcReVWoPS63Tr43OZfNGo8yUY9k5yodnFQyMtRTWuZ-LxX3j8QqxdyPKq3naflh2bMI-UpKafO-7VJuNZVO8d-OZiIZAY4np_8mRg3VZ8gP4ayrZLYKl-h4R46r2fA3rd28LI-GPpbq/w640-h426/DSC_7199.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgvhvTirPaxgYZ1dq1qWflDp3I2FxSvdd6yMMtiPXaM90lFhIovRRcReVWoPS63Tr43OZfNGo8yUY9k5yodnFQyMtRTWuZ-LxX3j8QqxdyPKq3naflh2bMI-UpKafO-7VJuNZVO8d-OZiIZAY4np_8mRg3VZ8gP4ayrZLYKl-h4R46r2fA3rd28LI-GPpbq/s72-w640-c-h426/DSC_7199.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2024/12/blog-post.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2024/12/blog-post.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content