$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

24 կադր Քիարոսթամիից․ ակնթարթի ծնունդը, վախճանն ու հարությունը

Նրա իմաստնության բանալին հենց դա է՝ ոչ միայն ի՛նչ ասես, այլև ինչպե՛ս ասես։

 


Զուգահեռներ

Ստեղծագործողի ուղին իր բարդ ռելիեֆն է գծագրում արվեստի քարտեզի վրա։ Նրանցից յուրաքանչյուրն այդ քարտեզին ավելացնում է աշխարհներ, որոնցից ոչ մեկը չի կրկնում մյուսին, թեպետև գծագրված են Արվեստ կոչվող մոլորակի տարածքում։ Երբեմն նրանք, լինելով, օրինակ, Գրականության մայրցամաքից, իրենց քաղաքները կառուցում են Կինոյի մայրցամաքում, կամ, լինելով Երաժշտության մայրցամաքից, իրենց տաճարները կառուցում են Թատրոնի մայրցամաքում։ Այդպիսիների համար միշտ նեղ է սեփական տարածքը, նրանք ուզում են կառուցել ամենուր, գեղեցկացնել ամենուր, հետքեր թողնել ամենուր։ Այդպիսիներին տեղին է անվանել Վերածննդի դարաշրջանի ժառանգներ, քանզի բնության կողմից օժտված են բազմակողմանի տաղանդներով ու հետաքրքրություններով և կարող են ինքնարտահայտվել միաժամանակ մի շարք ասպարեզներում։ Կարճ ասած՝ այդպիսին էր Աբաս Քիարոսթամին՝ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, բանաստեղծ, լուսանկարիչ, նկարիչ, դիզայներ․․․ թերևս, նույնիսկ սա ամբողջական ցանկը չէ։ Ի վերջո, նա «պարզապես» փիլիսոփա էր։ 

Արվեստում իրենց ինքնարտահայտումը գեղանկարչության միջոցով սկսած ռեժիսորները փոքրաթիվ չեն՝ Դևիդ Լինչ, Փիթեր Գրինուեյ, Թերրի Գիլիամ, Դերեկ Ջարմեն և, իհարկե, Ակիրա Կուրոսավա։ Գեղանկարչությամբ զբաղվել են նաև Միքելանջելո Անտոնիոնին, Եժի Սկոլիմովսկին, Ժան Կոկտոն, Սերգեյ Բոնդարչուկը, Սերգեյ Փարաջանովը և այլք։ Տարբեր էություններ, տարբեր ձեռագրեր, հոգու տարբեր անդունդներ ու բարձունքներ․․․ Քիարոսթամիի ոճն ամբողջությամբ ներծծված է փիլիսոփայականությամբ ու ազնվականությամբ՝ զուսպ, իմաստուն, դիպուկ ու սակավախոս․ նա միշտ և ամենուր թվում է անսահմանորեն միայնակ, միևնույն ժամանակ՝ նա բարձր էսթետիզմով լի մարդասեր է։ Նրա ներքին ազատությունն այնքան մեծ է, որ կարողանում է բնականորեն ներդաշնակվել ցանկացած միջավայրին ու իրականությանը՝ երբեք չկեղծելով և միշտ ի զորու լինելով տեղ հասցնել իր ասելիքը։ Նրա իմաստնության բանալին հենց դա է՝ ոչ միայն ի՛նչ ասես, այլև ինչպե՛ս ասես։ Խոսես ցածրաձայն, գրեթե շշունջով, բայց այնպես, որ խոսքդ իր ազդեցիկությամբ լսելի լինի բոլորին, և ոչ ոք չկարողանա հակաճառել։

Քիարոսթամին, ի տարբերություն այլոց, կարիք չունի ճոխ բառերի ու վառ գույների․ բառի ու գույնի աղմկոտությունը, թվում է, նրան կշեղեր մաքուր բովանդակությունից։ Այդպիսին են նրա լուսանկարները՝ գրեթե գունազուրկ ու մշուշոտ, այդպիսին է նրա պոեզիան՝ սակավատող ու սակավաբառ, բայց մինչև հոգու խորքը ներթափանցող, ինչպես ճապոնական թանականերն ու հոկկուները։ Այդպիսին են նաև նրա ֆիլմերը, եթե նույնիսկ ունեն գույներ։ 

Կադրի պոեզիան

Քիարոսթամիի վերջին՝ 2017թ․-ին նկարահանված և Կաննի կինոփառատոնում արդեն նրա մահից հետո առաջին անգամ ցուցադրված «24 կադր» ֆիլմում նա ազատագրված է նույնիսկ սցենարի ու սյուժեի դասական կաղապարներից՝ ամբողջովին հանձնվելով փորձարարության տարերքին, որտեղ իշխում են միայն պատկերը, ակնարկն ու երաժշտությունը։ Խոսքեր չկան․ նա այլևս ասելիք չունի, քանզի ամեն ինչ ասված է։ «Մնացյալը լռություն է»,- կամփոփեր շեքսպիրյան Համլետը։ «24 կադրը», իրավամբ, Քիարոսթամիի ամբողջ կյանքի ու գործի ամփոփումն է, նրա հրաժեշտն իր հանդիսատեսին ու իր ստեղծած հերոսներին։ Այս ֆիլմի առանցքում հերոսը չէ, այլ բնությունը՝ անաղարտ, քաղաքակրթությունից վեր, հավերժական։

Պատահական չէ, որ Քիարոսթամին իր ֆիլմը սկսում է Պիտեր Բրեյգել-ավագի «Որսորդները ձյան վրա» կտավով (1565թ․)՝ մի ստեղծագործություն, որն ուղղակիորեն ու անուղղակիորեն երևում է նաև Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» և «Հայելի» ֆիլմերում։ Կտավում խոր ձմեռ է, որը միջնադարում համարվում էր որսի սեզոն։ Բրեյգելը, ինչպես և Քիարոսթամին, զուսպ է իր արտահայտչամիջոցներում, նա համայնապատկերը դիտում է բարձրից, սակայն՝ նույնիսկ մանրագույն դետալները չանտեսելով։ Սա իրապես Արարչի հայացք է։ Այդ մշտարթուն հայացքի ներքո գյուղակն ապրում է իր առօրյա կյանքով․ առաջին պլանում որսորդներն են, ավելի հեռվում՝ սահադաշտը, ձյունածածկ կառույցներն ու լեռները։ Այդուհանդերձ, չնայած թվացյալ խաղաղությանն ու անհոգությանը, ինչ-որ չարագուշակ շունչ կա այս կտավում։ Ինչպես Բրեյգելը, ով ստեղծել է տարվա եղանակները պատկերող շարք՝ 6 կտավից բաղկացած, ինչպես Վիվալդին է արարել իր «Տարվա եղանակները», նույն կերպ էլ Քիարոսթամին իր ֆիլմում սահուն անցում է կատարում տարվա մի եղանակից մյուսը՝ ցուցադրելով բնության հանդարտ շրջապտույտն ու կերպարանափոխությունը։ Ֆիլմի առաջին կադրում կտավը հանկարծ կենդանություն է առնում․ ծխնելույզը ծուխ է արձակում, ձյուն է տեղում, կենդանական աշխարհի շարժ է նկատվում․․․ միայն մարդիկ են մնում անշարժ, քանզի նրանք ապրում են պահի մեջ, պահի համար։

Ինչո՞ւ «24 կադր»։ 24 կադրի սխեման Քիարոսթամին օգտագործել է իր սահմանած ժամանակային տիրույթում՝ գրեթե 2-ժամանոց ֆիլմը կադր-դրվագների բաժանելով և գեղանկարչական կտավ հիշեցնող պատկերների միջոցով մատնանշելով կյանքի վաղանցիկությունն ու դանդաղեցված արագությունը։ Կյանքն ասես սահում է մեր մատների արանքով ու ձուլվում հավերժությանը․ մենք ապրում ենք ասես դրվագներով, իսկ այն ամենը, ինչը շաղկապում է դրվագները, հաճախ մատնվում է մոռացության։ Մնում են հուշերի պատառիկները, զգացողությունները, տպավորությունները․․․ 

Դետալներ

Ֆիլմի 2-րդ կադր-դրվագով սկիզբ է առնում հուշերի շղթան՝ հին տանգոյի հնչյունների ուղեկցությամբ։ Մեքենայի ապակուց այն կողմ ձիերի սիրախաղն է ձյունածածկ դաշտում։ Իջնող ապակին ասես վերացնում է ժամանակի պատնեշը երկու իրականության՝ անցյալի ու ներկայի միջև․ այլոց սերը սեփական սերն է հիշեցնում։ Ապա մեքենան շարժվում է առաջ՝ դեպի ուրիշ դրվագներ։ 3-րդ կադր-դրվագը հուշ չէ, այլաբանություն է՝ վերստին կենդանական աշխարհի միջոցով պատկերված․ նախիրը շարժվում է ծանրաքայլ ընթացքով, և ընդհանուրից առանձնացած մեկը ամենավերջում հարկադրված միանում է մյուսներին։ Այս նույն թեման լեյտմոտիվի պես ներկայացվում է նաև 19-րդ դրվագում։ 4-րդ կադր-դրվագում ռեժիսորը եղջերուների օրինակով է ցույց տալիս միայնակ արարածի փրկությունը ցեղակիցներին միանալու միջոցով, իսկ 5-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կադր-դրվագներում հաստատում է այդ ճշմարտությունը․ անպաշտպան թույլը զոհաբերվում է ուժեղին, եթե լրիվ մենակ է։ Նույն լեյտմոտիվն անցնում է նաև 17-րդ և 18-րդ դրվագներով։ 

6-րդ կադր-դրվագը վերստին հուշերի շարքից է․ սպասում խորհրդանշող բաց պատուհանը, Չիո-Չիո-Սանի արիան Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայից, միավորվող, ապա միմյանցից բաժանվող թռչնակները․․․ կորսված սերը։ Միայնության ու սպասումի թեման այլաբանորեն ներկայացվում է նաև 7-րդ, 8-րդ և 16-րդ կադր-դրվագներում։ 9-րդ կադր-դրվագում առաջին անգամ երևում են գույներ․ դրանք սիրո պարգևած, թեկուզ կարճատև, երջանկությունն են խորհրդանշում։ Եվ վերստին հերոսը մարդն է․ 12-րդ դրվագում նա, ինչպես նախորդիվ, անտեսանելիորեն ներկա է՝ վերստին միայնակ, Շուբերտի «Ավե Մարիայի» հնչյուններով պարուրված։ 14-րդ դրվագում ասես ստանում ենք պատասխանը այն հարցի, թե արդյո՞ք նա, ում սպասում էին, եկավ։ Տեսնում ենք մեքենայի կանգ առնելը պատուհանի մոտ։ 

Կյանքի բոլորովին նոր իրողություն է պատկերվում 15-րդ կադր-դրվագում։ Հանկարծ երևում է Էյֆելյան աշտարակը, որի դիմաց կանգնած են արևելյան գունագեղ հագուստով տղամարդիկ ու կանայք, վերջիններս՝ գլխաշորերով։ Նրանք, չնկատելով անցուդարձ անող տեղացիներին, նայում են մեկ ուրիշ մշակույթի խորհրդանիշ հանդիսացող աշտարակին։ Անցորդ կինը, կիթառն ուսին, երգում է հանրահայտ «Մեռած տերևները» երգը (հեղինակներ՝ Ժակ Պրևեր, Ժոզեֆ Կոսմա), բայց նրանք ասես անհաղորդ են շուրջը կատարվող ամեն ինչի հանդեպ։ 20-րդ կադր-դրվագում նորից երևում է տունը, սակայն տերը դեռևս անտեսանելի է մեզ համար։ 21-րդում ևս նա չի երևում, սակայն լսվում են ոտնաձայները, կողպվող դռան ձայնը, ավարտի ակնարկը։ 

22-րդ կադր-դրվագում այլաբանությունը նոր շեշտադրում է ստանում․ ծովափնյա ձյունածածկ քարերի մեջ ծածանվող դրոշի տակ նստած թռչնակն այնքան է հալածվում կատաղի շան կողմից, որ հեռանում է։ Սակայն շունը չի հանդարտվում այնքան ժամանակ, մինչև դրոշն ընկնում է։ 23-րդ դրվագում չորացած ծառերի անկումը խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը․ գարուն է, և շուրջն ամեն ինչ փոփոխվում է զարթոնքին ընդառաջ։  

Ի վերջո, 24-րդ եզրափակիչ կադր-դրվագում երևում է մարդը։ Նա քնած է համակարգչի առջև։ Գիշերային աղոտ լույսով լի այս սենյակում մեզ ամեն ինչ ծանոթ է թվում՝ պատուհանը, կահավորումը, դրսում՝ ծառերն ու քամին։ Անծանոթ է միայն մարդը, սակայն այդպե՞ս է արդյոք․ նա տեսանելի չէր, բայց տեսանելի էին նրա կյանքը, ապրումները, հուշերը, նրա գլխում ծնված երևակայական ու իրական պատկերները։ Նա, կարծես, ի սկզբանե ապրում էր զուգահեռ իրականություններում։ Նույնիսկ հիմա, երբ քնած է՝ գլուխը սեղանին, մյուս իրականությունը նրա հետ է․ չանջատված համակարգչի էկրանին քարացել է մի կադր հին ֆիլմից։ Գուցեև՝ 25-րդ գաղտնի կադրը։ Այդ կադրում տղամարդն ու կինը համբուրվում են։ Այլևս չկա ժամանակ․ կա միայն ակնթարթ-հավերժությունը, որն այդպիսին է դառնում սիրո շնորհիվ։ Լուսաբացը հստակեցնում է պատկերը, և որպես ռեժիսորի հավերժական սիրով լի հրաժեշտի հաստատում՝ հնչում է «Սերը երբեք չի մեռնում» երգը՝ Էնդրյու Լլոյդ Վեբերի «Հիսուս Քրիստոս գերաստղը» ռոք-օպերայից։ 


Անուշ Բաբայան

լուսանկարները՝ film.ru կայքից


COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Աշուղ Ղարիբ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,3,«Ռոլան» կինոփառատոն,2,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Սուրամի ամրոցի լեգենդը»,1,«Օսկար»,2,20֊ականներ,1,24 կադր,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,4,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալեքսի Կվատանիա,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Ամիրռեզա Ֆախրի,2,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,60,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,6,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բաբաք Քարիմի,1,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեհթաշ Սանաիհա,1,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,62,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,60,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,8,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,110,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,36,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մաջիդ Մաջիդի,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարյամ Մողադամ,1,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,Մեհրդադ Էսկուի,1,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,շիա,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,16,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիտորիո Ստորարո,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,9,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: 24 կադր Քիարոսթամիից․ ակնթարթի ծնունդը, վախճանն ու հարությունը
24 կադր Քիարոսթամիից․ ակնթարթի ծնունդը, վախճանն ու հարությունը
Նրա իմաստնության բանալին հենց դա է՝ ոչ միայն ի՛նչ ասես, այլև ինչպե՛ս ասես։
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjoym3gPYmpjA-9axZURSmioAV82Hv8cjzD9FpNjm7jbS_snbfv7nM8dd0qh-FO5q8D37ANX3S0582MCrUGw-kPQX9bW5GXG92onX-N_OhelevTWLn3ibsIysoSGRrYCd9m5MCwmpVaUvALCajir4eg7QcT1rIkFUMBmhv1rDNuVeeYRBEG_pZKr1en76-D/w640-h360/cover.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjoym3gPYmpjA-9axZURSmioAV82Hv8cjzD9FpNjm7jbS_snbfv7nM8dd0qh-FO5q8D37ANX3S0582MCrUGw-kPQX9bW5GXG92onX-N_OhelevTWLn3ibsIysoSGRrYCd9m5MCwmpVaUvALCajir4eg7QcT1rIkFUMBmhv1rDNuVeeYRBEG_pZKr1en76-D/s72-w640-c-h360/cover.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2025/02/24.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2025/02/24.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content