$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Էլիա Կազան. քաղաքականության ստվերը կինոյում

«Հոլիվուդում բոլորն ամեն ինչ ունեն` բացի ամենակարևոր արժեքներից, հանուն որոնց արժե ապրել»: Էլիա Կազան


Երբ 1999թ-ին Էլիա Կազանին շնորհվեց «պատվավոր Օսկար»` համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած մեծ ներդրման համար, մրցանակաբաշխության մասնակիցների կեսը ցուցադրաբար ոտքի չկանգնեց: Ազգությամբ հույն Կազանին Հոլիվուդն այդպես էլ չներեց ոչ նրա քաղաքական հայացքների, ոչ էլ նրա երկրորդ հայրենիքը դարձած Ամերիկայի քննադատության համար: Թուրքիայում ծնված և 1913թ-ին արտագաղթած Կազանը հայերիս համար առանձնահատուկ է ոչ միայն իր բարձր կինոարվեստով, այլև հայկական ջարդերի մասին վկայություններով, որոնք արտացոլել է իր «Ամերիկա, Ամերիկա» աղմկահարույց ֆիլմում… 

«Նավահանգստում» ֆիլմը (1954), որն արժանացել է ութ «Օսկարի», արդարացիորեն համարվում է Էլիա Կազանի լավագույն կինոաշխատանքներից մեկը: Այս ֆիլմն ամբողջովին ներծծված է ըմբոստության, մարդասիրության և սոցիալական արդարության համար պայքարի շնչով, ինչը համահունչ էր Կազանի քաղաքական հայացքներին: Առանձնահատուկ է ֆիլմի երաժշտությունը, որի հեղինակը ամերիկացի աշխարհահռչակ կոմպոզիտոր և դիրիժոր Լեոնարդ Բերնսթայնն է: Գլխավոր դերակատար Մառլոն Բրանդոյի հերոսը` Թերի Մալոյը, նախկին բռնցքամարտիկ է, աշխատում է նավահանգստում` որպես բեռնակիր, և ապրում է այն սկզբունքով, որ կյանքում ֆիզիկական ուժն է գլխավորը: Նրա ինքնավստահությունը սկսում է երերալ այն դեպքից հետո, երբ ակամա դառնում է իր ընկերոջ սպանության հանցակիցը: Տեսնելով, թե տեղական մաֆիայի պարագլուխն արհմիության ներկայացուցիչների հետ ինչպես է շահագործում շարքային բանվորներին և պատժում անհնազանդներին` նա առաջին անգամ մտորում է այն մասին, որ ուժն ու արդարությունը հաճախ քայլում են բոլորովին տարբեր ճանապարհներով: Հենց այդ պահից էլ նա նախընտրում է թելադրել մարդկային ու սոցիալական արդարության իր կանոնները: 

«Նավահանգստում»
Ֆիլմի սյուժեի հիմքում իրական պատմություն է, որը դրվագաբար արտացոլվել է այն տարիների մամուլում: Հետաքրքրական է, որ Թերի Մալոյի դերում Կազանը սկզբում դիտարկում էր Ֆրենկ Սինատրայի թեկնածությունը, մի դերասանի, ով իր ողջ գործունեության ընթացքում անմիջական կապեր է ունեցել մաֆիայի հետ: Ի բնե անհնազանդ Բրանդոն իրականում լավագույն թեկնածուն էր, սակայն նա չէր ցանկանում աշխատել Կազանի հետ` քաղաքական տարբեր հայացքներ ունենալու պատճառով: Ի վերջո, ֆիլմի պրոդյուսեր Սեմ Շպիգելին հաջողվում է համոզել նրան: Ֆիլմի պրեմիերայից հետո Կազանին մեղադրում են հակաամերիկյան քարոզչության համար, սակայն հետագայում ֆիլմն Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտի կողմից ընդգրկվում է աշխարհի 100 լավագույն ֆիլմերի ցանկում:  

«Նավահանգստում» ֆիլմից առաջ Կազանը և Բրանդոն արդեն համագործակցել էին «Ցանկություն տրամվայը» (1951) կինոդրամայի նկարահանումների ժամանակ: Թենեսի Ուիլյամսի համանուն պիեսի հիման վրա նկարահանված այս ֆիլմն «Օսկարի» է ներկայացվել տասներկու անվանակարգում, շահել է դրանցից չորսում: Ուիլյամսն ամենահաճախ բեմադրվող և էկրանավորվող հեղինակներից էր, ով հանդես էր գալիս նաև որպես իր պիեսների հիման վրա նկարահանված ֆիլմերի սցենարների համահեղինակ։ Այդուհանդերձ, որպես սցենարիստ նա այդպես էլ չստացավ «Օսկար», թեպետ երկու անգամ ներկայացվեց։ Փոխարենը՝ «Ցանկություն տրամվայը» պիեսի համար նա 1948թ-ին ստացավ Պուլիցերյան մրցանակ։ Պիեսի էկրանավորման նախագծով հետաքրքրված էր Ուիլյամ Ուայլերը․ նա արդեն որոշել էր, որ Բլանշ Դյուբուայի դերում նկարահանելու է Բեթ Դևիսին (անվիճելիորեն՝ հիանալի ընտրություն)։ Իսկ Կազանն այդ նախագծով սկզբում առհասարակ հետաքրքրված չէր, քանի որ թատերական բեմում արդեն ներկայացրել էր պիեսը և համարում էր, թե իր ասելիքն ասել է։ 

«Ցանկություն տրամվայը» 
Թենեսի Ուիլյամսն անձամբ է համոզում Կազանին, և վերջինս 36 օրվա ընթացքում ավարտում է նկարահանումները։ Վիվիեն Լին, ով գերազանց մարմնավորել է Բլանշին, մինչ նկարահանումները այդ նույն կերպարը հաջողությամբ ներկայացրել է թատրոնի բեմում։ Հետագայում նա խոստովանել է, որ հենց Բլանշի կերպարը պատճառ դարձավ իր հոգեկան հիվանդության ի հայտ գալու համար։ 1952թ-ին Կազանի քաղաքական հայացքներն արտացոլվում են «Վիվա, Սապատա» ֆիլմում, որի սցենարի համահեղինակը Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Սթեյնբեքն է։ Մառլոն Բրանդոն մարմնավորել է գլխավոր հերոսի՝ Մեքսիկական հեղափոխության առաջնորդ Էմիլիանո Սապատայի կերպարը։ «Վիվա, Սապատան» իր անհնազանդության շնչով և մարդկային արդարության որոնումներով հանդիսացավ «Նավահանգստում» ֆիլմի յուրատեսակ նախերգանքը։  

Կազանը բարձր էր գնահատում Բրանդոյին և ցանկանում էր նրա հետ աշխատել նաև «Վայրի գետը» (1960թ) և «Գործարք» (1969թ) ֆիլմերում, սակայն հանգամանքները այլ կերպ դասավորվեցին։ Փոխարենը՝ նա հայտնաբերեց 23-ամյա Ջեյմս Դինին, ով ամեն կերպ ձգտում էր նմանվել իր կուռքը դարձած Բրանդոյին։ Դինը մեծ էկրանից հանդիսատեսին էր նայում նույնպիսի խորաթափանց հայացքով՝ խենթացնելով կանանց ու աղջիկներին։ Թվում էր՝ Կազանը հերթական անգամ գտել է իր փնտրած կերպարը, սակայն նրանց համագործակցությունը կարճ տևեց․ Ջեյմս Դինը հասցրեց նկարահանվել նրա «Դրախտից դեպի արևելք» (1955թ) ֆիլմում և 24 տարեկան հասակում զոհվեց ավտովթարից՝ հետմահու արժանանալով «Օսկարի»։ «Դրախտից դեպի արևելք» ֆիլմը նկարահանվել է Ջոն Սթեյնբեքի համանուն վեպի մոտիվներով։ Ջեյմս Դինի հերոսը «անառակ որդի» Քել Թրասքն է, ով փորձում է ամեն կերպ նվաճել իր օրինակելի հոր բարեհաճությունը, մինչդեռ հայրը նախապատվությունը տալիս է իր մյուս որդուն՝ Քելի երկվորյակ եղբորը։ Կազանը երկու եղբայրներին ներկայացրել է Աբելի ու Կայենի նմանությամբ՝ ակնհայտ զուգահեռներ անցկացնելով այդ երկու պատմությունների միջև։ 

«Դրախտից դեպի արևելք»
1957թ-ին Կազանը նկարահանում է «Դեմքը ամբոխում» ֆիլմը, որը դասվում է նրա հաջողված, սակայն ըստ արժանվույն չգնահատված աշխատանքների շարքը․ մի ֆիլմ, որի քաղաքական ու սոցիալ-հասարակական ենթատեքստը այսօր էլ արդիական է։ 1963թ-ին Կազանի ֆիլմագրության փայլուն էջերը լրացվեցին ևս մեկով՝ «Ամերիկա, Ամերիկա» կենսագրական ֆիլմով, որի սյուժեի հիմքում հենց իր՝ Կազանի հեղինակած գրքում նկարագրվող իրադարձություններն են, իսկ գլխավոր հերոսը, ում հետ այդ ամենն իրականում կատարվել է, ռեժիսորի քեռին է։ «Օսկար», «Ոսկե գլոբուս» և այլ մրցանակներ․ Հոլիվուդում ստեղծագործող Իլիաս Կազանջօղլուն չի մոռացել իր արմատների մասին և ճշմարտացի պատկերել է հույների ու հայերի ծանր կյանքն Օսմանյան կայսրությունում։ «Անատոլիան հայերի և հույների հնագույն հայրենիքն է»․ այս խոսքերն են հնչում ֆիլմի սկզբում։ Իհարկե, նրանք չեն ուզում լքել այդ հնագույն հայրենիքը, սակայն թուրքական անընդհատ հալածանքները ստիպում են, և ֆիլմի գլխավոր հերոս Ստավրոս Թոփուզօղլուն էլ ստիպված է լինում թողնել ընտանիքն ու փախչել հեռու վայրեր՝ այլ կյանք ունենալու և իր երազանքների երկիր Ամերիկայում հայտնվելու սևեռուն նպատակով։ 

Ֆիլմում մեծ տեղ է հատկացված հայկական կերպարներին և հայերի ոչնչացմանն ուղղված թուրքական կազմակերպված ծրագրին։ Ստավրոսն իր արկածախնդիր ճանապարհորդությունների ընթացքում մշտապես շրջապատված է հայերով՝ ընկերներից մինչև պատահական ուղեկցորդներ, սիրուհուց մինչև բախտակից տարագիրներ։ Ֆիլմի սկզբում ծնողները երիտասարդ Ստավրոսին արգելում են շփվել հայերի հետ՝ վախենալով նրա ապագայի համար և տեղյակ լինելով, որ նախապատրաստվում են հայերի զանգվածային բնաջնջման հրեշավոր քայլեր։ Սակայն անհնազանդ տղայի համար անընդունելի են նրանց վախն ու շողոքորթությունը։ Նա զզվանքով է հետևում այն տեսարանին, որտեղ նրա բազմազավակ հայրը համբուրում է թուրք պաշտոնյայի ձեռքը, իսկ վերջինս հույներին բնորոշում է որպես խաղաղասեր ժողովուրդ՝ ի տարբերություն մարտնչող հայերի։ Չափազանց ազդեցիկ է նկարահանված խաղաղ բնակչությամբ լի հայկական եկեղեցին այրելու տեսարանը։ Աղոթքն ու կրակը միախառնվում են իրար, և Ստավրոսը սարսափով հետևում է այդ ամենին՝ փորձելով փրկել իր հայ ընկերոջը՝ Վարդանին։ Ի վերջո, ծնողները որոշում են հույն տղային ուղարկել անվտանգ վայր՝ Անատոլիայից հեռու, որպեսզի հետագայում իրենք էլ տեղափոխվեն նրա մոտ։

«Ամերիկա, Ամերիկա» 
Ստավրոսի ոդիսականն ավարտվում է Ամերիկայում․ վերջին պահին նրա կյանքում ճակատագրական դեր է խաղում իր մահամերձ ընկեր Հովհաննեսը, ում փաստաթղթերով էլ նա մուտք է գործում իր երազած երկիրը։ Կադրի ետևում հնչող ձայնը, որ պատկանում է Էլիա Կազանին, պատմում է, թե Ամերիկայում հայտնված իր ազգականի շնորհիվ ինչպես փրկվեց նրա ողջ ընտանիքը, այդ թվում նաև ինքը՝ ռեժիսորը, քանզի նրանք այլ կերպ չէին կարողանա գաղթել Անատոլիայից, և այս ֆիլմն էլ չէր ստեղծվի։ Ֆիլմի նկարահանումներն ընթացել են Թուրքիայում և Հունաստանում։ Այս կինոնախագիծն ինքնին ռիսկային մի ձեռնարկ էր և հեշտությամբ չի իրականացվել, որովհետև այդ ժամանակ ԱՄՆ-ն Թուրքիայի հետ ուներ չափազանց սերտ ռազմավարական հարաբերություններ և ամուր համագործակցություն ՆԱՏՕ-ի շրջանակներում։  

Կազանի ավելի վաղ շրջանի ուշագրավ աշխատանքներից է «Խուճապ փողոցներում» ֆիլմ-նուարը, որն արժանացավ «Օսկարի» և մրցանակի Վենետիկի կինոփառատոնում։ Ալբեր Քամյուի հանրահայտ «Ժանտախտը» վեպի լույս ընծայումից հետո համաճարակների տարածման գաղափարը՝ ուղղակի և փոխաբերական իմաստով, դարձավ չափազանց հանրաճանաչ և իր տարածումը գտավ արվեստի տարբեր ճյուղերում։ Երեք տարի անց՝ 1950թ-ին Կազանը սկսեց ժանտախտի թեման դետեկտիվ ժանրում արծարծող մի պատմվածքի էկրանավորումը՝ արդյունքում նկարահանելով մինչ օրս էլ դիտարժան այս ֆիլմը։ Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար ստացած իր առաջին «Օսկարով» Կազանը «պարտական է» 1947թ-ին նկարահանված «Ջենթլմենական համաձայնություն» ֆիլմին, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Գրեգորի Պեկն ու Դորոթի ՄըքԳուայրը։ Ֆիլմը հակասեմականության մասին է։ 

«Փինքի»
Իր հաջորդ ֆիլմում՝ 1949թ-ին նկարահանված «Փինքի» կինոդրամայում Կազանն արծարծել է մեկ այլ սուր թեմա՝ ռասայական խտրականության երևույթը։ Այս ֆիլմի ռեժիսորը սկզբում Ջոն Ֆորդն էր, սակայն, ինչ-ինչ պատճառներով, նկարահանման հրապարակում նրան շուտով փոխարինեց Կազանը։ Սպիտակամորթ աղջիկը, ով սևամորթի արմատներ ունի, ակամա հայտնվում է անհանդուրժողականության մթնոլորտում։ Ամերիկյան հասարակության այն տարիների նախապաշարմունքներից, ի դեպ, զերծ չէին նաև իրենք՝ այս ֆիլմի պրոդյուսերները, ովքեր գլխավոր դերակատարման համար կարող էին հրավիրել բաց մաշկով նեգրուհու, սակայն նախընտրեցին սպիտակամորթ դերասանուհի Ջին Քրեյնին։ Նրանց խնդրահարույց թվաց հատկապես Փինքիի և սպիտակամորթ տղամարդու համբույրի տեսարանը, որը կարող էր ցասման ալիք բարձրացնել հանրության շրջանում, քանի որ սևամորթ դերասանուհին չէր կարող կադրում համբուրվել սպիտակամորթ տղամարդու հետ։ 

Կազանի ֆիլմագրության հետաքրքիր էջերից է նաև «Հյուրերը» ֆիլմը (1972թ), որը Կաննի կինոփառատոնում ներկայացվել է «Ոսկե արմավենու»։ Ֆիլմը նկարահանվել է այն ժամանակ, երբ Վիետնամական պատերազմը դեռևս շարունակվում էր, այնպես որ՝ սյուժեն ավելի քան ակտուալ էր։ Կազանն ի դերև է հանել դավաճանության, մեղքի և պատժի թեման։ Ֆիլմի հերոս Բիլլը, ում կերպարը գերազանց մարմնավորել է Ջեյմս Վուդսը, կնոջ և որդու հետ բնակվում է քաղաքից դուրս, որտեղ հաստատվել է Վիետնամական պատերազմին մասնակցելուց հետո։ Օրերից մի օր Բիլլին այցելում են նրա զինակից ընկերները, ովքեր Վիետնամում բռնաբարել և սպանել են տեղացի աղջկա՝ ենթարկվելով պատասխանատվության։ Հանցագործության պահին Բիլլը նրանց չի կանխել, սակայն նրանք հյուր են եկել ներքին վրեժխնդրությամբ լի, որովհետև համարում են, որ հենց Բիլլի մեղքով են հայտնվել դատարանի առաջ։ 

«Հյուրերը»
Ո՞վ է Բիլլը՝ մատնի՞չ, թե՞ արդարության մարտիկ․ արդարություն, որը վեր է ազգային պատկանելությունից, քանի որ մարդու հանդեպ կատարված հանցագործությունը չի կարող քողարկվել կամ արդարացվել հայրենասիրությամբ։ Կազանն իր ֆիլմում վերստին ռիսկի է դիմում հանուն ճշմարտության․ նա չի կարող լռել և չասել, որ այս դեպքում խոսքն ամենևին էլ հայրենասիրության մասին չէ, այլ շինծու քարոզչական գաղափարախոսության, որով «սնում էին» շարքային ամերիկացիներին։ Ֆիլմը նկարահանվել  է նվազագույն բյուջեով, փոքրաթիվ դերասանական կազմով, նկարահանումներն ընթացել են հենց Կազանի տանը։ 

1976թ-ին նկարահանված «Վերջին մագնատը» ֆիլմը դարձավ Կազանի վերջին ֆիլմը։ Նա այլևս չնկարահանեց, թեպետ ապրեց երկար և վախճանվեց 2003թ-ին, 94 տարեկան հասակում։ «Վերջին մագնատին» հաջորդած շուրջ 30 տարիների ընթացքում Կազանը հանդես եկավ միայն որպես դերասան և սցենարիստ, այն էլ՝ զգալի ընդմիջումներով։ Կազանի վերջին ֆիլմը, որը նկարահանվել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի համանուն անավարտ վեպի հիման վրա, փայլում է իր դերասանական կազմով՝ Ռոբերտ դե Նիրո, Թոնի Կերտիս, Ժաննա Մորո, Ջեք Նիքոլսոն, Ռոբերտ Միթչեմ․․․ Կինոմագնատ Մոնրո Սթարը երբեք և ոչ մի պարագայում չի թողնում աշխատանքը, նույնիսկ այն ժամանակ, երբ երկիրը սկսում է խեղդվել Մեծ ճգնաժամի հետևանքով, նույնիսկ այն ժամանակ, երբ վախճանվում է նրա կինը, նույնիսկ այն ժամանակ, երբ արհմիությունները սկսում են խոչընդոտել նրա ծրագրերին։ Եվ հանկարծ հայտնվում է Քեթլինը՝ հեղաշրջելով Մոնրոյի կյանքը։ Նա, ով բոլորին հաղթում էր կինեմատոգրաֆի աշխարհում, պարտություն է կրում մի կնոջից։ «Ես ընդամենը կինո էի նկարահանում»,- վերջում իր խորհրդանշական խոսքերն է ասում ֆիլմի հերոսը։ 

«Վերջին մագնատը»
«Վերջին մագնատը», որի ձեռագրի առաջ իր մահկանացուն էր կնքել Ֆիցջերալդը՝ չհասցնելով ավարտել հերթական նախադասությունը, Կազանի համար ևս դարձավ իր գործունեության վերջին ակորդը։ Ոմանք ֆիլմը քննադատեցին՝ համարելով ձանձրալի ու կեղծ, ոմանց համար էլ ֆիլմի գեղարվեստական արժանիքների քննադատությունը լոկ պատրվակ էր՝ շատերին անցանկալի անձ թվացող Կազանին հարվածելու։ Ֆիլմի նկարահանումները սկզբում վստահվել էին ռեժիսոր Մայք Նիքոլսին, ով Մոնրո Սթարի դերում պատկերացնում էր Դասթին Հոֆմանին, սակայն երբ նախագծի իրականացումը ստանձնեց Կազանը, նա պնդեց, որ գլխավոր դերը կատարի դե Նիրոն։ 

Չվիճարկելով Կազանի ռեժիսորական մեծությունը, որն անհերքելի էր՝ Հոլիվուդում շատերը վիճարկում էին նրա մարդկային հատկանիշները։ Կազանի հանդեպ վերաբերմունքը երբեք միանշանակ չի եղել, ինչի պատճառը 1952թ-ին հակաամերիկյան գործունեությունը հետաքննող կոմիտեի նիստի ժամանակ տեղի ունեցած նրա հարցաքննությունն էր։ Այդ ժամանակ Կազանը, ըստ պահպանված տեղեկությունների, բացեիբաց թվարկել էր իր այն համախոհների անունները, որ 1930-ական թթ-ներին իր հետ միասին գաղտնի անդամակցել էին կոմունիստական կուսակցությանը։ Ութ դերասանները, ում անունները հնչել էին այդ օրը, անմիջապես հայտնվել էին Հոլիվուդի սև ցուցակում, և նրանց կինոկարիերան ավարտվել էր։ Հայտնի է, որ Կազանի այդ արարքը արժանացել է Օրսոն Ուելսի քննադատությանը։ 1999թ-ին, երբ Կազանին հանձնում էին «պատվավոր Օսկարը», այդ պատմությունը դեռևս մոռացված չէր։ 
Էլիա Կազանը՝ «Ամերիկա, Ամերիկա» ֆիլմի նկարահանումների ժամանակ
Այսօր արդեն դժվար է ասել, թե ինչը կարող էր ստիպել կամ դրդել, որ իր ֆիլմերում սոցիալական, ազգային, ռասայական, քաղաքական ու բարոյական ամենասուր խնդիրները առանց վախի նշույլի բարձրացնող տաղանդավոր ստեղծագործողը դիմի նմանօրինակ քայլի։ Գուցե՝ հենց այդ նույն երկիրը, որտեղ նա՝ օտարազգի անձը կարող էր իսպառ զրկվել նկարահանելու հնարավորությունից, ինչին նվիրել էր իր ողջ կյանքը։ Գուցե՝ հիասթափությունը այն արժեքներից, որոնց նախկինում հավատացել էր։ Հայտնի չէ։ 
«Ես ընդամենը կինո էի նկարահանում»։ Սակայն նա նկարահանում էր գերազանց կինո, որը ստեղծելու հնարավորության համար գուցեև կործանեց ութի կարիերան, սակայն իր ֆիլմերով փրկեց, ուժ ներշնչեց և գեղարվեստական հաճույք պատճառեց միլիոնավորներին։ 

Անուշ Բաբայան 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Էլիա Կազան. քաղաքականության ստվերը կինոյում
Էլիա Կազան. քաղաքականության ստվերը կինոյում
«Հոլիվուդում բոլորն ամեն ինչ ունեն` բացի ամենակարևոր արժեքներից, հանուն որոնց արժե ապրել»: Էլիա Կազան
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh2cUBGxvFymlqRUqjaJZjC7elxTvFPIZ1zN7IHkk2CrZNxIo3453pl3KK8QKZjrAkB9PPTwNEzfWC1ti_NwXaYuheLg6Eu3zJrNh4Zl37DcT89y02nDNpEYXsFF4rK5nIrCyypdvFA6cBu/s640/17124966_2267805853443749_988037272_n.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh2cUBGxvFymlqRUqjaJZjC7elxTvFPIZ1zN7IHkk2CrZNxIo3453pl3KK8QKZjrAkB9PPTwNEzfWC1ti_NwXaYuheLg6Eu3zJrNh4Zl37DcT89y02nDNpEYXsFF4rK5nIrCyypdvFA6cBu/s72-c/17124966_2267805853443749_988037272_n.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/08/elia-kazan-dimankar.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/08/elia-kazan-dimankar.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content