Կինոքննադատության 7 մահացու մեղքերը


Հատված Ֆրանսուա Տրյուֆոյի «Իմ կյանքի ֆիլմերը» գրքից, որտեղ ռեժիսորն իրեն բնորոշ նուրբ հումորով մտորում է կինոքննադատության ճգնաժամի մասին:


Գովազդը, ֆինանսական բաղադրիչը և կինոաստղերի հեղինակությունը այնպիսի կշիռ ունեն կինեմատոգրաֆում, որ նույնիսկ քննադատների միաձայն դժկամությունն ունակ չէ կանխել մեծ բյուջեով վատ ֆիլմի հաղթական երթը: Քննադատությունն արդյունավետ է դառնում լոկ այն դեպքում, երբ ուղղված է լինում այն հավակնոտ նախագծերի դեմ, որոնցում մեծ աստղեր չեն ներառված: Ահավասիկ, երկու հակադիր օրինակ՝ «Կենդանի հաց» և «Ճանապարհ» ֆիլմերը: Երկուսն էլ իրենց վարձութային ճակատագրի համար պարտական են քննադատներին: Առաջինը միաձայն մերժվեց և, որպես արդյունք, դուրս բերվեց վարձույթից: Ֆիլմի ռեժիսորը` Ժան Մուսելը, հիմա հույս էլ չունի, թե նոր առաջարկներ կունենա: Իսկ «Ճանապարհը», որը գերազանցեց հաճախելիության բոլոր ռեկորդները և 10, նույնիսկ 15 անգամ ավելի մեծ գումարով կփոխհատուցի իր ծախսերը, առանց քննադատների օժանդակության՝ երեք շաբաթից ավելի երկար չէր մնա էկրաններին: Քանի որ քննադատները ֆիլմերի ճակատագրերի վրա ազդեցություն ունեն, մոտավորապես, 20-ից 1 դեպքում, բնական կլիներ նրանցից ակնկալել եզրահանգումների առավելագույն ազատություն և, հետևաբար, նաև ճշգրտություն: Սակայն դյուրին է համոզվել, որ դա ամենևին այդպես չէ, և ահա թե ինչու:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ

1․ Կինոքննադատը երանելի անտեղյակության մեջ է այն ամենի վերաբերյալ, ինչն առնչվում է կինոյի պատմությանը։ Դրանում հեշտ է համոզվել ռիմեյքների օրինակով։ Եթե պաշտոնապես հայտարարված է, որ էկրան է բարձրանալու հին ֆիլմի նոր տարբերակը, ապա քննադատը (որպեսզի գիտուն երևա) կգրի, որ հին ֆիլմը վերստեղծված է կադր առ կադր, ինչը, ի դեպ, երբևէ հնարավոր չէ։ Իսկ եթե ռիմեյքի մասին հայտարարված չէ, քննադատը այն չի նկատի։ Բացի այդ՝ աշխատանքի ընթացքում քննադատը հաճախ է ընթերցում գրքեր կինոյի պատմության մասին, իսկ քանի որ դրանցում բազում սխալներ կան, ապա նա այդ նույն սխալներն արտագրում է։ Անցած ամիս իմ բազմաթիվ գործընկերներ Ռոբերտո Ռոսելինիին էին վերագրել Դիթերլեի «Հրաբուխը»՝ վերցնելով այդ սուտ տեղեկությունը Ժորժ Սադուլի «Կինոյի պատմությունից»։ Իսկ եթե քննադատն ինքնաբերաբար կրկնում է այլոց սխալները, դժվար չէ գլխի ընկնել, որ նա նույնպիսի հեշտությամբ կյուրացնի և նրանց գնահատականները, որոնք երբեմն արժեն ոչ ավելին, քան դրանց ուղեկցող փաստերը։ Ի դեպ, հենց Ժորժ Սադուլը չէ՞ր, որ օպերատոր Ռոբերտ Բյորքսին անվանել էր «Սպանության դեպքում հավաքեք Մ» պիեսի հեղինակ։

2. Կինոքննադատն անտեղյակ է ոչ միայն իր կողմից հետազոտվող արվեստի պատմությունից, այլ նաև դրա տեխնիկայից: Արդյոք շատե՞րը գիտեն, թե ինչ է «հանգույցը հայացքի առանցքով» կամ «շարժվող պանորաման»: Իհարկե, ոչ ոք կինոքննադատից չի սպասում այդ ոլորտում հատուկ պատրաստվածության, բայց այդ դեպքում էլ ի՞նչ իմաստ ունի գիտակ ձևանալը: Ահա մի քանի օրինակ. Ժորժ Շարանսոլը («Լե Նուվել Լիտերեր») զարմանում էր, որ «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմը ցուցադրվում է սովորական էկրանին՝ այն դեպքում, որ, նրա կարծիքով, դա լայնէկրան ֆիլմ է: Իմ լուսավորված եղբայրը պետք է որ իմանար՝ այդ ֆիլմը. ա) նկարահանված է մինչև լայն էկրանի հայտնագործումը, բ) և եթե նույնիսկ այն նկարահանված լիներ որպես լայնէկրան, ուրիշ կերպ հնարավոր չէր էլ լինի այն ցուցադրել: Հիչքոկի «Պարան» ֆիլմում ընդամենը հինգ մոնտաժային պլան կա, փոխարենը՝ նրա «Սպանության դեպքում հավաքեք Մ» ֆիլմում դրանք գրեթե չորս հարյուրն են, ինչը չի խանգարել Լուի Շովեին («Ֆիգարո»)՝ գրել հետևյալը. «Սպանության դեպքում հավաքեք Մ» ֆիլմում դետեկտիվ սյուժեով պիեսը, ինչպես և «Պարանի» դեպքում, մեծ էկրան փոխադրելիս ստացել է մեկ (կամ մի քանի) պլանով նկարահանման կինեմատոգրաֆիկ լուծում»: Լուի Շովեի մտքի մեկ այլ փայլատակում վերջերս ցույց տվեցի գործընկերներիս, սակայն քանի որ ոչ ոք ի վիճակի չեղավ ինձ բացատրել, թե ինչ է նկատի ունեցել հեղինակը, պետք է լոկ ապավինեմ ընթերցողի խորաթափանցությանը. «Ասեմ նաև, որ այն ռեժիսորը, ում օտար չէ մաքուր (՞) կինոն, հավանաբար, ավելի լավ կնախապատրաստեր և ավելի ջանասիրաբար կօգտագործեր վախի զգացում առաջացնող տեսարանները: Չխեղաթյուրելով տեղի ունենալիքի հավաստիության զգացողությունը՝ նա պարզապես այլ կերպ կտեղադրեր լուսարձակները (՞)»: Միգուցե, Լուի Շովեն ռեժիսորին շփոթում է ավագ էլեկտրիկի հե՞տ:

ԲԱԼԶԱԿՆ ԸՆԴԴԵՄ ՖՐԻԶՈՆ-ՌՈՇԻ

3. Կինոքննադատն օրգանապես զուրկ է երևակայությունից, այլապես նա ֆիլմեր կնկարահաներ՝ դրանք քննարկելու փոխարեն։ Այդ պատճառով էլ նա բացահայտորեն արհամարհում է մյուսների այդ ունակությունը։ Որքան անգամ է նրա գրչից դուրս եկել այսպիսի միտք․ «Բացի թյունոսի որսի կարճ տեսարանից՝ այս ֆիլմում հետաքրքիր ոչինչ չկա», կամ՝ «Հեղինակը լավ կաներ՝ հրաժարվեր սյուժեից և պարզապես մի փաստագրական ֆիլմ նկարահաներ թիթեռնիկների մասին»: Այլ կերպ ասած՝ Ֆրիզոն-Ռոշը հաղթանակ է տոնում Բալզակի նկատմամբ, իսկ Նորբեր Կաստերեն՝ Ստենդալի: Ժան-Ժակ Գոթիեն նմանատիպ քննադատության աշխարհի չեմպիոնն է:

4. Կինոքննադատության մեջ անհնար է «կարիերա անել»՝ վաղ թե ուշ չբախվելով Դելանուայի, Դեկուենի, Կայատի կամ Լե Շանուայի հետ՝ այն դեպքում, որ Մանկևիչը, Հիչքոկը, Պրեմինգերը կամ Հոուքսը մեզանից հեռու են հազարավոր կիլոմետրեր: Դա ծնում է քիչ թե շատ գիտակցված շովինիզմ: Անդրե Լանգը («Ֆրանս-սուար») չնայած լավագույն քննադատը չէ, սակայն «ամենահայրենասերն» է: Նրա հոդվածներն ընթերցելիս աստիճանաբար նկատում ես, որ ֆրանսիական ոչինչ նրան օտար չէ: Ահա մի քանի օրինակ. «Կախարդական քաղաքը» - «Այս կախարդական վրանային քաղաքը՝ արևով լի և ծովային օդով ներծծված...», «Օազիս» - «Ֆիլմը աչք է շոյում», «Ցանկությունների նավահանգիստը» - «Հարուստ, պայթուցիկ ֆիլմ...», «Կանգառ Օռլիում» - «Ճարպիկ և խելամտորեն կառուցված կատակերգություն...», «Փախստականները» - «Անտարբեր չթողնող ֆիլմ, ստեղծագործական հաջողություն, ֆրանսիական կինոյի անվիճելի Գրան-պրի...», «Ապագա աստղերը» - «Փայլուն և սրամտորեն շարադրված սյուժե»: Կարող է թվալ, թե «Ֆրանս-սուարի» ընթերցողին հանգեցնելով այդ ֆիլմերի դիտմանը՝ Անդրե Լանգը մեղավոր է լոկ չափազանց մեծ ներողամտություն ցուցաբերելու համար, բայց տեսեք, թե ինչ է նա գրում «Բոկոտն կոմսուհու»` ամերիկյան ֆիլմի մասին, որը հանդիսատեսի շրջանում եթե ոչ հիացմունք, ապա գոնե սուր հետաքրքրություն է առաջացնում. «Այս ֆիլմն իր անվանումից էլ ավելի հիմար է»: Առարկություն չընդունող, անհիմն հայտարարություն: Կարելի է մտածել, թե «Թմրանյութեր վաճառողների որսը», որով այդպես հիանում էր Անդրե Լանգը, մի շատ խելացի անվանում է: Էլ չասենք «Քնքշություն» պիեսի մասին:

ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

5. Քննադատը ավտորիտար է և լկտի: Ժյուլ Դասենի «Տղամարդկանց մարտերի» էկրան բարձրանալուց հետո Ռոժե Ռեժանը ռեժիսորին խորհուրդ էր տալիս կտրել «գիտական հիմքերով կողոպուտի» տեսարանի քառորդ ժամը: Իսկ ի՞նչ կմնար «Ոսկե կառքից», եթե այդ պարոններից յուրաքանչյուրը չհավանած կամ անհետաքրքիր թվացած մեկական տեսարան հեռացնելու հնարավորություն ունենար: Կինոքննադատությունն առաջնորդվում է նախապաշարումներով (եթե այս ֆիլմն ինչ-որ մեկինն է, ոչ ոք այլևս այն գլուխգործոց չի համարի) և շտամպերով. «Ժան Դելանուայի բողոքական խստությունը» կամ «Ֆերնանդելը ողբերգական դերասան է»: Եթե քննադատությունն ընդհանուր առմամբ առաջնորդվում է «հաջորդականության սկզբունքով», ինչն իր արտացոլումն է գտել Ժիրոդուի ձևակերպման մեջ. «Չկան ստեղծագործություններ, կան միայն հեղինակներ», ապա կինոքննադատության համար, ընդհակառակը, հեղինակներ չկան, իսկ ֆիլմերը տանտիրուհու մայոնեզի պես են՝ կամ հաջող են, կամ՝ ոչ: Այդ նույն «հաջորդականության սկզբունքը», բայց՝ փոփոխված: Արդյունքում՝ քննադատները համակարգված գովում են Ռենուարի ամեն երկրորդ ֆիլմը:

6. Կինոյի պատմությանն ու կինոտեխնիկային անծանոթ, սցենարային վարպետության սկզբունքներից գլուխ չհանող կինոքննադատն ունակ է լոկ ամենամակերեսային, հավակնոտ և անհարկի դատողությունների: Քննադատները գնահատում են ֆիլմը՝ ելնելով հեղինակային «մտահղացումից»: Բայց կինոյի պատմությունից ու կինոտեխնիկայից, ինչպես նաև սցենարի վրա աշխատելու հանգամանքներից և նկարահանման պրոցեսից անտեղյակությունը հանգեցնում է այն իրողությանը, որ քննադատներն ի վիճակի չեն բացահայտել այդ մտահղացումը, եթե այն ակնհայտ չէ, ասենք՝ հայտարարված չէ դահլիճի մուտքի մոտ կախված աֆիշում: Եվ այստեղ արդեն նախապաշարումներն ու անգրագիտությունը զույգով են հանդես գալիս: Իրականում քննադատները գնահատում են ֆիլմերի «սեփական» մտահղացումը, երբ ի վիճակի չեն ըմբռնել դրանց իրական իմաստը:

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ

7. Կինեմատոգրաֆը, ինչպես և բոլոր արվեստները, չափից դուրս բարդանում է նրանց համար, ովքեր դեռևս 1925 թվականին են հասել լավագույնին, ինչին ընդունակ էին: Զարմանալի չի լինի, եթե մոտ ժամանակներս մենք ականատես լինենք քննադատության լիակատար անկմանը: Ժակ Լեմարշանը խոստովանեց, որ ոչինչ չի հասկացել «Տերն ու սպասուհին» պիեսից: Անդրե Բիյին ընդունեց սեփական շփոթվածությունը «Դոֆինի դարպասների» առջև, իսկ Էմիլ Անրիոն նախորդ շաբաթ «Մոնդի» ընթերցողներին հայտնեց, որ կարդալով «Դիտողի» տեքստը՝ ի վիճակի չի եղել վերապատմել այն: Արդյո՞ք շուտով մենք նմանատիպ անկեղծության ականատեսը կլինենք մեր կինոքննադատ եղբայրներից: Նրանցից ո՞վ կխոստովանի, թե ամեն ինչ չէ, որ հասկացել է «Բոկոտն կոմսուհուց»: Իրերի ներկա դրության պայմաններում մենք հիմք չունենք դժգոհելու կինոքննադատության անօգնականությունից՝ հակադրելով այն թատերական քննադատությանը: Չէ՞ որ դահլիճից դուրս գալով՝ կինոքննադատն ինքն էլ չգիտի, թե ինչ մտածի հենց նոր տեսածի վերաբերյալ, և իր գործընկերներին է հարցուփորձ անում. այդ շարքում կգերակայի նա, ով առաջինը կկարողանա խելացի արտահայտվել, գտնել մի նուրբ «ձևակերպում»: Մի քիչ ճարտարություն՝ և խելացի քննադատը, ով կուզենա «առաջ մղել» «բարդ» ֆիլմը, կհասնի դրան՝ գրախոսականի վրա աշխատելով իբր թե գործընկերների հետ միասին: Չէ՞ որ այն, ինչը դուրս կգա նրանց գրչից, նա կճանաչի որպես ապացույցների սեփական համակարգ՝ հարմարեցված կամ «վերաիմաստավորված» ձևով տրվող: Այդպիսի հնարք վերջերս օգտագործվեց մի հիանալի կինոնկարի պաշտպանության նպատակով, ֆիլմի անվանումը ես չեմ ուզում նշել: Զվարճալի գործ, հետաքրքիր մասնագիտություն: Բայց եթե անկեղծ խոսենք՝ «Քննադատությանը շատ լուրջ մի՛ վերաբերվեք»:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ» «Բիթլզ» «Զարե» «Լուսավոր ապագան» «Կին» փառատոն «Կինոարվեստ» մատենաշար «Հայֆիլմ» «Նռան գույնը» «Սոսե» «Օսկար» 20֊ականներ 30-ականներ 40-ականներ 50-ականներ 60-ականներ 70-ականներ 80֊ականներ 90֊ականներ Adami BBC Disney GAIFF Pro Kinoversus VQuick հավելված Աբաս Քիարոսթամի Ագաթա Քրիստի Ագնեշկա Հոլանդ Ադել Ալ Պաչինո Ալան Փարքեր Ալբեր Քամյու Ալբերտ Էյնշտեյն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու Ալեն Գրանժերար Ալեն Դելոն Ալեն Ռենե Ալեքսանդր Դովժենկո Ալիս Գի-Բլաշե Ալիսիա Վիկանդեր Ալֆրեդ Հիչքոկ Ակի Կաուրիսմյակի Ակիրա Կուրոսավա Աղասի Այվազյան Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար Այցեքարտ Անահիտ Հակոբյան Անդրե Մորուա Անդրեյ Զվյագինցև Անդրեյ Կոնչալովսկի Անդրեյ Պլախով Անդրեյ Տարկովսկի Անիտա Էկբերգ Անյես Վարդա Անն Վյազեմսկի Աննա Կարինա Աննա Մանիանի Աննա Մելիքյան Աննի Ժիրարդո Անուկ Էմե Անուշ Բաբայան Անջեյ Ժուլավսկի Անջեյ Վայդա Անտոն Դոլին Անտոնիո Բանդերաս Անրի Վերնոյ Անրի-Ժորժ Կլուզո ապրիլ Առնո Բաբաջանյան Ավա Գարդներ Ավետիք Իսահակյան Ավրորա Մարդիգանյան Ատոմ Էգոյան Արա Գյուլեր Արամ Ավետիս Արամ Խաչատրյան Արամ Հակոբյան Արամ Պաչյան Արարատ Արգելված կինոարվեստ Արթուր Մեսչյան Արման Հարությունյան Արման Մանարյան Արմինե Նազարյան Արտակ Մարգարյան Արտավազդ Փելեշյան Բասթեր Կիտոն Բարձրորակ կինո [8] Բեթ Դևիս Բելա Տարր Բեն Աֆլեք Բեն Քինգսլի Բեն-Հուր Բենեդիկտ Քամբերբեթչ Բենեթ Միլլեր Բեռնարդո Բերտոլուչի Բերթ Լանկաստեր Բերտրան Բլիե Բիբի Անդերսոն Բիլ Մյուրեյ Բիլլի Ուայլդեր Բլեյք Էդվարդս Բոբ Ֆոսի Բորիս Կաուֆման Բրայան Սինգեր Բրեդ Փիթ Բրիջիտ Բարդո Գաբրիել Գարսիա Մարկես Գայանե Թադևոսյան Գեորգ Վիլհելմ Պաբստ Գերի Քուփեր Գերի Օլդմեն Գիլյերմո դել Տորո Գիտահանրամատչելի ֆիլմեր Գիտաֆանտաստիկ կինո Գլխավոր Գլուխգործոցներ [10] Գյունտեր Գրաս Գոդֆրի Ռեջիո Գրախոսական Գրեգորի Պեկ Գրետա Գարբո Գրիգորի Կոզինցև Գրողները կինոյում Դալթոն Տրամբո Դալիդա Դակոտա Ֆանինգ Դանիել Բըրդ Դանիել Դարիո Դասթին Հոֆման Դարեն Արոնոֆսկի Դարիո Արջենտո դեկտեմբեր Դեն Բրաուն Դենի Վիլնյով Դենիզ Գամզե Էրգյուվեն Դերասանի վարպետություն Դևիդ Բոուի Դևիդ Լին Դևիդ Լինչ Դևիդ Ուորք Գրիֆիթ Դևիդ Քրոնենբերգ Դևիդ Օուեն Ռասել Դևիդ Ֆինչեր Դիանա Կարդումյան Դիմանկար Դինո Բուցցատի Դինո Ռիզի Դմիտրի Կեսայանց Դյուկ Էլինգթոն Դոն Կիխոտ Դոնալդ Սազերլենդ Դուգլաս Ֆերբենքս Եժի Կավալերովիչ Եվա Գրին Եվրոպական կինոակադեմիա Երևանի «Գյոթե կենտրոն» Երիտասարդական կինոալիք Երկխոսություն Էդդի Ռեդմեյն Էդիտ Պիաֆ Էդվարդ Նորթոն Էդրիան Բրոուդի Էլեն Հակոբյան Էլթոն Ջոն Էլիա Կազան Էլիզաբեթ Թեյլոր Էլիո Պետրի Էլլա Ֆիցջերալդ Էլվիս Փրեսլի Էմի Ադամս Էմիլ Զոլա Էմիլի Բլանթ Էմիլի Դիքինսոն Էմիր Կուստուրիցա Էյզենշտեյն Էնդի Ուորհոլ Էնթոնի Հոփքինս Էնթոնի Քուին Էնիո Մորիկոնե Էննի Լեյբովից Էնրիկա Անտոնիոնի Էռնեստ Հեմինգուեյ Էռնստ Լյուբիչ Էտալոն 11 Էտորե Սկոլա Էրիկ Կլեպտոն Էրիկ Ռոմեր Թենգիզ Աբուլաձե Թենեսի Ուիլյամս Թեո Անգելոպուլոս Թերենս Դևիս Թերենս Մալիք Թերի Գիլիամ Թերի Ջորջ Թիերի Կոքլե Թիլդա Սուինթոն Թիմ Բարթոն Թիմուր Բեկմամբետով Թիփի Հեդրեն Թոմ Հենքս Թոմ Սելեք Թոմ Քրուզ Թոմ Ֆորդ Ժակ Բեքեր Ժակ Բրել Ժակ Տատի Ժակլին Բիսեթ Ժան Բոդրիյար Ժան Գաբեն Ժան Թաթլյան Ժան Կոկտո Ժան Մարե Ժան Ռենո Ժան Ռենուար Ժան Ռուշ Ժան Վիգո Ժան-Լյուկ Գոդար Ժան-Լուի Տրենտինյան Ժան-Կլոդ Կարիեր Ժան-Պիեռ Դարդեն Ժան-Պիեռ Կասել Ժան-Պիեռ Մելվիլ Ժան-Պոլ Բելմոնդո Ժան-Պոլ Սարտր Ժաննա Մորո Ժերար Դեպարդիե Ժերար Ֆիլիպ Ժորժ Կառվարենց Ժորժ Մելիես Ժորժ Ֆրանժու Ժուլյետ Բինոշ Իգոր Ստրավինսկի Իզաբել Յուպեր Իզաբելլա Ռոսելինի Իթան և Ջոել Քոեններ Ինգմար Բերգման Ինգրիդ Բերգման Ինոկենտի Սմոկտունովսկի Իվ Մոնտան Իվ Սեն Լորան Իրադարձություններ Իրանցի ռեժիսորներ Լավ կինո [7] Լավագույն ֆիլմեր Լարս ֆոն Թրիեր Լեհական կինո Լեոնարդո դի Կապրիո Լեոնիդ Ենգիբարյան Լև Ատամանով Լև Գրիշին Լևոն Աթոյանց Լիլիթ Աղաջանյան Լիլիթ Բեգլարյան Լինո Վենտուրա Լիվ Թայլեր Լիվ Ուլման Լյուդմիլա Ցելիկովսկայա Լյուկ Դարդեն Լոուրենս Օլիվիե Լորեն Բեքոլ Լորենցո Քուին Լուի Արմսթրոնգ Լուի Գարել Լուի դը Ֆյունես Լուի Մալ Լուիս Բունյուել Լուկա Գուադանյինո Լուկինո Վիսկոնտի Խավիեր Բարդեմ Խմբագրի ընտրությունը Ծիրանի ծառ Կաձուո Իսիգուրո Կաննի կինոփառատոն Կառլ Թեոդոր Դրեյեր Կառլ Լագերֆելդ Կառլոս Ռեյգադաս Կառլոս Սաուրա Կատրին Դընյով Կատրին Ռոբ-Գրիե Կարեն Ավետիսյան Կարեն Շահնազարով Կարևոր Կարո Հալաբյան Կենձի Միձոգուտի Կիմ Նովակ Կինոաֆորիզմ Կինոերաժշտություն Կինոիլյուստրացիաներ կինոմոնտաժ Կինոյի պատմություն Կինոն և նորաձևությունը Կինոնորություններ կինոուղեցույց Կինոպատկերասրահ Կինովարկանիշ Կինովերսուս TV Կինոօրացույց Կիրստեն Դանստ Կլաուդիա Կարդինալե Կլաուս Կինսկի Կլարկ Գեյբլ Կլոդ Լելուշ Կլոդ Շաբրոլ Կլոդ Սոտե Կնուտ Համսուն Կշիշտոֆ Զանուսի Կշիշտոֆ Կեսլևսկի Կոբո Աբե Կոկո Շանել Կուրտ Վոնեգուտ Համո Բեկնազարյան Համր կինո Համր կինոյի աստղերը Համֆրի Բոգարտ Հայ կինոգործիչներ Հայաո Միյաձակի Հայկ Մանուկյան Հայկական կերպարներ Հայկական կինո Հանճարեղ ֆիլմեր [9.5] Հասմիկ Կարապետյան Հարիսոն Ֆորդ Հարոլդ Լլոյդ Հարվի Քեյթել Հարցազրույց Հեդի Լամար Հելմուտ Նյուտոն Հենինգ Կառլսեն Հենրի Ֆոնդա Հենրիկ Հովհաննիսյան Հենրիկ Մալյան Հետադարձ հայացք Հիանալի ֆիլմեր [8.5] Հիրոսի Տեսիգահարա Հոդվածներ Հոկտեմբերին ծնված հայտնիները Հոու Սյաո-Սյան Հովհաննես Վարդումյան Հովսեփ Քարշ հունվար Հրապարակախոսություն և մամուլ Ճապոնացի ռեժիսորներ Մահաթմա Գանդի Մայա Դերեն Մայք Նիքոլս Մայքլ Գրանդաջ Մայքլ Դուգլաս Մայքլ Հակոբյան Մայքլ Ջեքսոն Մայքլ Փաուել Մայքլ Քեյն Մայքլ Քյորթիս Մառլեն Դիտրիխ Մառլոն Բրանդո Մասակի Կոբայասի Մարդիկ և փաստեր Մարդիկ Մարտին Մարի Լաֆորե Մարիա Կալաս Մարինա Վլադի Մարինա Ցվետաևա Մարկո Ֆեռերի Մարշա Հանթ Մարչելո Մաստրոյանի Մարսել Կառնե Մարտին Լյութեր Քինգ Մարտին Սկորսեզե Մարտիրոս Սարյան Մեգ Ռայան Մեթ Դեյմոն Մեթ Դիլոն Մել Գիբսոն Մեծերը՝ արվեստի մասին Մեկ Կադր մեջբերումներ Մերի Փոփինս Մերիլ Սթրիփ Մերիլին Մոնրո Միգել Սապոչնիկ Միլան Կունդերա Միլոշ Ֆորման Միխալիս Կակոյանիս Միխայել Հանեկե Միխայիլ Բուլգակով Միխայիլ Գալուստյան Միխայիլ Կալատոզով Միշել Լեգրան Միշել Հազանավիչուս Միշել Ուիլյամս Միշել Պիկոլի Միշել Փֆայֆեր Միրեյ Դարկ Միրեյ Մաթյո Միք Ջագեր Միքայել Թարիվերդիև Միքելանջելո Անտոնիոնի Միքի Ռուրք Մհեր Մկրտչյան Մոhսեն Մախմալբաֆ Մոնիկա Բելուչի Մոնիկա Վիտի Մորիս Շևալիե Մորիս Ռոնե Մուհամեդ Ալի Մուսա Յան Շվանկմայեր Յան Ֆլեմինգ Յասուձիրո Օձու Յոս Սթելինգ Յուլ Բրիներ Յուրի Գագարին Յուրի Նիկուլին Նագիսա Օսիմա Նատալի Փորթման Նարե Մկրտչյան Ներսես Հովհաննիսյան Նիկիտա Միխալկով Նիկոս Կազանձակիս Նինո Ռոտա Նիքոլ Քիդման Նկարահանման հրապարակ Նշանավոր զույգերը Նոյեմբերին ծնված հայտնիները Նոր ալիք Նումի Ռապաս Նուրի Բիլգե Ջեյլան ՆՓԱԿ Շանտալ Աքերման Շառլ Ազնավուր Շառլոթ Գենսբուր Շատ լավ ֆիլմեր [7.5] Շերոն Թեյթ Շոն Փեն Շոն Քոների Շուշան Փիրումյան Ուես Անդերսոն Ուիթ Սթիլման Ուիլ Սմիթ Ուիլեմ Դեֆո Ուիլյամ Շեքսպիր Ուիլյամ Ուայլեր Ուիլյամ Սարոյան Ումբերտո Էկո Ունա Չապլին Ուոլթ Դիսնեյ Չառլզ Բուկովսկի Չառլզ Բրոնսոն Չառլզ Դիքենս Չառլզ Չապլին Չառլի Չապլին Չեխական նոր ալիք Չեկի Կարիո Պաբլո Պիկասո Պաոլո Սորենտինո Պաուլո Կոելյո Պավել Արսենով Պեդրո Ալմոդովար Պենելոպա Կրուս Պիեռ Բարու Պիեռ Կարդեն Պիեռ Պաոլո Պազոլինի Պիեռ Ռիշար Պիեռ-Օգյուստ Ռենուար Պիետրո Մարչելո Ջարեդ Լեթո Ջեյմս Դին Ջեյմս Ստյուարտ Ջեյմս Քեմերոն Ջեյն Բիրկին Ջեյն Օսթին Ջեյսոն Շվարցման Ջեյսոն Ռոբարդս Ջեյք Ջիլենհոլ Ջենիս Ջոփլին Ջենիֆեր Լոուրենս Ջերալդին Չապլին Ջերեմի Այրոնս Ջեք Լոնդոն Ջեք Նիքոլսոն Ջեք Ուորներ Ջեքի Չան Ջեքի Քուգան Ջիմ Ջարմուշ Ջինա Լոլոբրիջիդա Ջինա Ռոուլենդս Ջո Բեռլինգեր Ջոան Վուդվորդ Ջոան Քրոուֆորդ Ջոզեֆ Լոուզի Ջոն Կասավետիս Ջոն Մալկովիչ Ջոն Սթեյնբեք Ջոն Տուրտուրո Ջոն Տրավոլտա Ջոն Ֆորդ Ջոնի Դեփ Ջոնի Հոլիդեյ Ջորջ Լուկաս Ջորջ Օրուել Ջորջո Սթրելեր Ջուդ Լոու Ջուզեպե Տորնատորե Ջուլիանա Մուր Ջուլյետա Մազինա Ռայներ Վերներ Ֆասբինդեր Ռաֆայել Ներսիսյան Ռաֆայել Պապովյան Ռեյ Բրեդբերի Ռենատո Սալվատորի Ռենե Կլեր Ռիդլի Սքոթ Ռիշարդ Բուգայսկի Ռիչարդ Աթենբորո Ռիտա Հեյվորթ Ռյունոսկե Ակուտագավա Ռոբ Մարշալ Ռոբեր Բրեսոն Ռոբեր Օսեյն Ռոբերտ դե Նիրո Ռոբերտ Զեմեկիս Ռոբերտ Ռոդրիգես Ռոբերտ Վինե Ռոբերտո Ռոսելինի Ռոբին Ուիլյամս Ռոզա Պետրոսյան Ռոլան Բարտ Ռոման Բալայան Ռոման Պոլանսկի Ռոմի Շնայդեր Ռոն Հովարդ Ռոս Բաղդասարյան Ռուբեն Գևորգյանց Ռուբեն Մամուլյան Ռուդոլֆ Վալենտինո Ռունի Մարա Ռուփերթ Էվերեթ Ռոք Հադսոն Սաթենիկ Հակոբյան Սաթյաջիտ Ռայ Սալվադոր Դալի Սարիկ Անդրեասյան Սեմ Մենդես Սեմ Պեկինպա Սեմուել Բեքեթ Սեպտեմբեր Սերգեյ Դովլաթով Սերգեյ Էյզենշտեյն Սերգեյ Իսրայելյան Սերգեյ Փարաջանով Սերժ Գենսբուր Սերջիո Լեոնե Սև հայելի Սթենլի Կուբրիկ Սթենլի Կրամեր Սթիվ ՄըքՔուին Սթիվեն Զաիլյան Սթիվեն Հոքինգ Սթիվեն Սոդերբերգ Սթիվեն Սփիլբերգ Սթիվեն Քինգ Սիդնի Լյումետ Սիլվի Վարդան Սիլվիա Պլատ Սիմոն Աբգարյան Սիմոնա դը Բովուար Սիմոնա Սինյորե Սինդբադ ՍինեՄիտք Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ… Սլավոյ Ժիժեկ Սյուզան Զոնթագ Սոնա Կարապողոսյան Սոս Սարգսյան Սոսե Սոֆի Լորեն Սոֆի Մարսո Սոֆյա Կոպոլա Սվեն Նյուկվիստ Ստալկեր Սցենար Սփենսեր Թրեյսի Սքարլեթ Յոհանսոն Վալերիո Ձուրլինի Վահե Հակոբյան Վան Հեֆլին Վավերագրական ֆիլմեր Վարպետության դասեր Վել Էյվերի Վեյկո Իունպուու Վերա Խիտիլովա Վերներ Հերցոգ Վիկտոր Էրիսե Վիմ Վենդերս Վիվիեն Լի Վիտորիո դե Սիկա Վլադիմիր Բորտկո Վլադիմիր Կոսմա Վլադիմիր Վիսոցկի Վոնգ Կար-Վայ Վուդի Ալեն Վուդի Հարելսոն Տաթև Հովակիմյան Տակեշի Կիտանո Տեսանյութեր Տիգրան Նալչաջյան Տիեզերքի գաղտնիքները Տոնինո Գուերա Տոտո Ցնցող ֆիլմեր [9] Փիթեր Գրինուեյ Փիթեր Ուստինով Փիթեր Օ'Թուլ Փինք Ֆլոյդ Փոլ Նյումեն Փոլ Վերհովեն Քեյթ Բլանշեթ Քեյթ Բոսվորթ Քեն Լոուչ Քենեթ Բրանա Քերի Գրանտ Քըրք Դուգլաս Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր Քըրք Քըրքորյան Քլինթ Իսթվուդ Քոլին Ֆերթ Քսավիե Դոլան Քվենտին Տարանտինո Քրիսթոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ Օդրի Հեփբերն Օլեգ Յանկովսկի Օլիվեր Թվիստ Օլիվեր Սթոուն Օլիվիա դը Հևիլենդ Օմար Շարիֆ Օուեն Ուիլսոն Օսիպ Մանդելշտամ Օսկար Ուայլդ Օրնելա Մուտի Օրսոն Ուելս Օրվա մեջբերումը Օրվա ֆիլմը Ֆաինա Ռանևսկայա Ֆանի Արդան Ֆեդերիկո Ֆելինի Ֆերնանդել Ֆիլիպ Կաուֆման Ֆիլիպ Նուարե Ֆիլմադարան Ֆոլկեր Շլյոնդորֆ Ֆոտոարխիվ Ֆրանկլին Ջ. Շաֆներ Ֆրանկո Ձեֆիրելլի Ֆրանսիական կինո Ֆրանսիս Վեբեր Ֆրանսուա Տրյուֆո Ֆրանց Կաֆկա Ֆրեդի Մերքյուրի Ֆրենկ Կապրա Ֆրենկ Սինատրա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու Ֆրից Լանգ Ֆրունզե Դովլաթյան
false
ltr
item
KINOVERSUS: Կինոքննադատության 7 մահացու մեղքերը
Կինոքննադատության 7 մահացու մեղքերը
Հատված Ֆրանսուա Տրյուֆոյի «Իմ կյանքի ֆիլմերը» գրքից, որտեղ ռեժիսորն իրեն բնորոշ նուրբ հումորով մտորում է կինոքննադատության ճգնաժամի մասին:
https://2.bp.blogspot.com/-9IFKQalTB0U/WH-y7j0R_EI/AAAAAAAANtA/GdfX4Vy_D1I685rP_iISkm7p76qUvG6JgCLcB/s640/francois-truffaut.jpg
https://2.bp.blogspot.com/-9IFKQalTB0U/WH-y7j0R_EI/AAAAAAAANtA/GdfX4Vy_D1I685rP_iISkm7p76qUvG6JgCLcB/s72-c/francois-truffaut.jpg
KINOVERSUS
http://www.kinoversus.com/2017/01/kinoqnnadatutyan-7-mahacu-meghqery.html
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/
http://www.kinoversus.com/2017/01/kinoqnnadatutyan-7-mahacu-meghqery.html
true
7755589357207652495
UTF-8
Ոչինչ չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՆՅՈՒԹԵՐ Դիտել ամբողջը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ SEARCH ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ Ոչինչ չի գտնվել Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec հենց նոր 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Հետևում են Հետևել ՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ Է Տարածիր նյութը բացելու համար Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy