«Ամեն ինչ կարող է պատահել, ամեն ինչ հնարավոր է ու հավանական: Ժամանակն ու տարածությունը գոյություն չունեն: Իրականության փոքրիկ կղզում երևակայությունը մանում է իր մանվածքը և հյուսում նոր նախշեր»:

ռեժիսոր՝ Ինգմար Բերգման
սցենարի հեղինակ՝ Ինգմար Բերգման
օպերատոր՝ Սվեն Նյուկվիստ
կոմպոզիտոր՝ Դանիել Բել
դերերում՝ Եվա Ֆրյոլինգ, Բերթիլ Գուվե, Պերնիլա Ալվին, Գուն Վոլգրեն, Ալան Էդվալ
արտադրությունը՝ Շվեդիա, Ֆրանսիա, ԳՖՀ, 1982թ
տևողությունը՝ 3ժ 8ր
Էկդալ ընտանիքի պատմությունը` քույր ու եղբայր Ֆանիի և Ալեքսանդրի աչքերով: Քանի դեռ ընտանիքն անբաժան էր, նրանք երջանիկ էին և ապրում էին ասես երազանքների աշխարհում: Սակայն հոր կորստից հետո նրանց ողջ կյանքը փոխվում է, և շրջապատող աշխարհը դառնում է թշնամական ու անիմանալի: Ֆանիին հաջողվում է պահպանել հավատը մարդկանց նկատմամբ, իսկ Ալեքսանդրը պաշտպանություն է փնտրում իր մութ ներաշխարհում...
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը թողարկվել է երկու տարբերակով՝ լիամետրաժ հեռուստաֆիլմ (5ժ 22ր) և կինոտարբերակ (3ժ 8ր)։ Կազմված է նախաբանից, հինգ մասից և վերջաբանից։
- 4 «Օսկար»` լավագույն օտարալեզու ֆիլմի, լավագույն օպերատորական աշխատանքի, լավագույն հագուստի և լավագույն դեկորացիաների համար, 1984թ
- «Ոսկե Գլոբուս» և «Սեզար» մրցանակներ` լավագույն օտարալեզու ֆիլմի համար, 1984թ