Բերտոլուչիի «Երազողներն» ու սկանդալային Եվա Գրինը


«Հեղափոխությունը բանկետ չէ, ոչ էլ գրականություն կամ կերպարվեստ: Հեղափոխությունը նրբագեղորեն, նրբանկատորեն կամ զգուշորեն չեն անում: Հեղափոխությունը խռովություն է և բռնություն, որոնց օգնությամբ մի դասը գահընկեց է անում մյուսին»: «Երազողները», 2003թ


2003թ-ին համաշխարհային կինոյի մեծ էկրաններ բարձրացավ Բեռնարդո Բերտոլուչիի «Երազողները» (The Dreamers) էրոտիկ դրամայի ժանրին պատկանող ֆիլմը, որն իսկական ռեզոնանս առաջացրեց կինոսեր հասարակության շրջանում: Շատերն այս ֆիլմը դասեցին պոռնոգրաֆիայի շարքը, իսկ Բերտոլուչին ոմանց կողմից պիտակավորվեց որպես տարիքն առած վուայերիստ, ով տեսախցիկից այն կողմ հագենում ու հիանում է` հետևելով երեք երիտասարդների չարաճճիություններին: Այդ չարաճճիներից մեկն էլ ֆրանսուհի Եվա Գրինն էր` դերասանուհի Մառլեն Ժոբերի դուստրը, ով, 14 տարեկանում դիտելով «Ադել Հ.-ի պատմությունը»` Իզաբել Աջանիի մասնակցությամբ, որոշում է գնալ մոր հետքերով:

Բերտոլուչին մինչ այդ միայն թատրոնում փայլող Գրինին նկատեց փարիզյան բեմերից մեկում, հրավիրեց նկարահանումների, իսկ հետագայում նրա մասին ասաց, որ «անվայելչության աստիճանի գեղեցիկ է»: Ֆիլմի մյուս գլխավոր հերոս Լուի Գարելն իր հոր` ռեժիսոր և սցենարիստ Ֆիլիպ Գարելի շնորհիվ արդեն արել էր առաջին քայլերը ֆրանսիական կինոյում, և երրորդ երիտասարդի` Մայքլ Փիթի հետ միասին դարձավ կինոյի պատմության ամենաէսքցենտրիկ միություններից մեկի բաղկացուցիչը:

Բերտոլուչին իր ֆիլմի մասին այսպես է մտորում. «Ես մեծ ուրախություն կապրեի, եթե երիտասարդները, ովքեր դիտում են «Երազողները», հայտնաբերեին, որ կային ժամանակներ, ընդ որում` ոչ այնքան վաղուց, երբ հենց իրենց պես երիտասարդները պառկում էին քնելու այն գիտակցմամբ, որ իրենք արթնանալու են ոչ թե վաղը, այլ ապագայում, այլ աշխարհում: Մի խոսքով` եթե այն ժամանակ ըմբոստանալը արդարացի էր, հիմա ավելի արդարացի է: «Երազողներում» ես ցույց եմ տվել երեք քսանամյաների` Եվա Գրինի, Լուի Գարելի ու Մայքլ Փիթի բախումը 68թ-ի երեք քսանամյաների` Իզաբելի, Թեոյի ու Մեթյուի հետ: Շատ շուտով (և դա գրեթե ֆիզիոլոգիապես էր) ես հայտնաբերեցի, որ, ինչպես իմ երեք հերոսները, ես էլ զուգադրում էի իմ կյանքը 68թ-ի հետ. կինոխցիկը դարձել էր ժամանակի մեքենա ու տիրել ինձ»:

Խոսելով «Երազողների» մասին` Գրինը հիշում է. «Մինչ նկարահանվելը ես խաղացել էի թատերական ներկայացումներում, բայց դա նույնը չէ: Թատրոնն ավելի շատ հիմնված է իմպրովիզի ու քո անհատականության վրա, դու ինքդ քո վարպետն ես»: «Երկար ժամանակ պահանջվեց Իզաբելին գտնելու համար: Բայց երբ ես դուրս եկա Եվա Գրինին դեմ հանդիման, միանգամից հասկացա` սա Իզաբելն է»,- ասում է Բերտոլուչին: Մառլեն Ժոբերը փորձում էր դստերը ետ պահել ֆիլմում նկարահանվելուց` վախենալով, որ նա կկրկնի Բերտոլուչիի «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Մարիա Շնայդերի պատմությունը: Բայց, բարեբախտաբար, Գրինը համաձայնում է և, խոսելով իր ու Բերտոլուչիի համագործակցության մասին, նշում, որ թեպետ տպավորված էր ռեժիսորի ֆիլմերով, սակայն վախենում էր վերջինիս հետ աշխատել: «Նա շատ մտերիմ է դերասանների հետ, նա վստահում է, բայց, դրա հետ մեկտեղ, շատ պահանջկոտ է: Նա մանիպուլացնում է առանց մանիպուլացնելու: Բեռնարդոն շատ առեղծվածային է: Դու երբեք չես իմանա, թե ինչ է նա մտածում: Բայց ես կարծում եմ` նա երջանիկ է: Ես հուսով եմ»,- ասում է Գրինը:

Ֆիլմի մասին կարծիքները մի ծայրահեղությունից մյուսն են հասնում, ինչը զարմանալի չէ այսքան բաց տեսարանների առկայության դեպքում: Եվա Գրինը մեկ տեսարանում չէ, որ ամբողջովին մերկ է: Նա պատմում է. «Ֆիլմի էրոտիկ տեսարանները բավականին բաց էին ու անկեղծ: Օրինակ` կա տեսարան, որտեղ իմ հերոսուհին կորցնում է կուսությունը, և ես պետք է հիշեի, թե ինչպես է դա եղել ինձ հետ: Դուբլից առաջ ինձ մի քիչ ալկոհոլ առաջարկեցին, և պետք է խոստովանեմ` ես վիսկի խմեցի»: Ֆիլմում նկարահանվելու ընթացքում դերասանուհին չէր պատկերացնում, որ լրագրողների բոլոր հարցերը լինելու են իր մերկության մասին. «Բոլոր հարցերը սեքսուալ տեսարանների մասին էին: Ես չէի հասկանում, թե ինչու էին մարդիկ այդպիսի ձանձրույթ ստեղծում: Ժամանակ առ ժամանակ ինձ նույնիսկ պոռնոդերասանուհի էի զգում»: Հարցազրույցներից մեկում Գրինը խոստովանել է, որ մերկ վիճակում իրեն երբեք հարմարավետ չի զգացել: Ինչ վերաբերում է ֆիլմի` չափից դուրս բաց լինելու մասին խոսակցություններին, Գրինը վկայակոչում է ժամանակաշրջանը, որին առնչվում են ֆիլմում տեղի ունեցող իրադարձությունները. «60-ականներին երիտասարդ կինոռեժիսորները հայտարարեցին, որ իրենք մեծ էկրանի վրա կցուցադրեն սեքս, և բոլորը կողմ էին դրան: Հետո, 80-ականներին, դուռը նորից փակվեց: Հիմա սեքսը վերադառնում է… Բայց «Երազողները» ոչ թե սեքսի, այլ սիրո մասին է»:

Լողալով հանճարեղության ու անիմաստության պիտակները կրող ալիքներով` Բերտոլուչիի ֆիլմը, միևնույն է, նոր կինոյի պատմության էջերում մնում է որպես գեղարվեստական արժեք ներկայացնող մի գործ` յուրատեսակ կամուրջ  ստեղծելով մեր օրերի ու 20-րդ դարի առաջին կեսի կինեմատոգրաֆի միջև, նոր շունչ տալով դասական ֆիլմերին և ասես հարգանքի տուրք մատուցելով այն կինոյին, որը ստեղծում էր ձեռագիր ու կենսակերպ, և որը, մեծ հաշվով, արդեն անցյալում է: Իսկ ֆիլմի ամենամեծ արժանիքներից մեկն էլ, իր femme fatale կեցվածքով, Եվա Գրինն է, ով զուրկ է մեր օրերին այնքան բնորոշ աստղային գրոտեսկից, ով, սավառնելով հնի ու նորի ալիքներով` չունի ժամանակային պատկանելություն, և, չնայած հասուն տարիքին, նույն երազողն է, ինչպիսին 13 տարի առաջ էր:

Լիլիթ Աղաջանյան 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ» «Բիթլզ» «Զարե» «Լուսավոր ապագան» «Կին» փառատոն «Կինոարվեստ» մատենաշար «Հայֆիլմ» «Նռան գույնը» «Սոսե» «Սոսե» կինոփառատոն «Օսկար» 20֊ականներ 30-ականներ 40-ականներ 50-ականներ 60-ականներ 70-ականներ 80֊ականներ 90֊ականներ Adami BBC Disney GAIFF Pro Kinoversus VQuick հավելված Աբաս Քիարոսթամի Ագաթա Քրիստի Ագնեշկա Հոլանդ Ադել Ալ Պաչինո Ալան Ջ․ Պակուլա Ալան Փարքեր Ալբեր Ռեմի Ալբեր Քամյու Ալբերտ Էյնշտեյն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու Ալեն Գրանժերար Ալեն Դելոն Ալեն Ռենե Ալեքսանդր Դովժենկո Ալիս Գի-Բլաշե Ալիսիա Վիկանդեր Ալֆրեդ Հիչքոկ Ակի Կաուրիսմյակի Ակիրա Կուրոսավա Աղասի Այվազյան Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար Այցեքարտ Անահիտ Հակոբյան Անդրե Մորուա Անդրեյ Զվյագինցև Անդրեյ Կոնչալովսկի Անդրեյ Պլախով Անդրեյ Տարկովսկի Անիտա Էկբերգ Անյես Վարդա Անն Վյազեմսկի Աննա Կարինա Աննա Մանիանի Աննա Մելիքյան Աննի Ժիրարդո Անուկ Էմե Անուշ Բաբայան Անջեյ Ժուլավսկի Անջեյ Վայդա Անտոն Դոլին Անտոնիո Բանդերաս Անրի Վերնոյ Անրի-Ժորժ Կլուզո ապրիլ Առնո Բաբաջանյան Ավա Գարդներ Ավետիք Իսահակյան Ավրորա Մարդիգանյան Ատոմ Էգոյան Արա Գյուլեր Արամ Ավետիս Արամ Խաչատրյան Արամ Հակոբյան Արամ Պաչյան Արարատ Արգելված կինոարվեստ Արթուր Մեսչյան Արման Հարությունյան Արման Մանարյան Արմեն Հովհաննիսյան Արմեն Ջիգարխանյան Արմինե Նազարյան Արտակ Մարգարյան Արտավազդ Փելեշյան Բասթեր Կիտոն Բարձրորակ կինո [8] Բեթ Դևիս Բելա Տարր Բեն Աֆլեք Բեն Քինգսլի Բեն-Հուր Բենեդիկտ Քամբերբեթչ Բենեթ Միլլեր Բեռնարդո Բերտոլուչի Բերթ Լանկաստեր Բերտրան Բլիե Բիբի Անդերսոն Բիլ Մյուրեյ Բիլլի Ուայլդեր Բլեյք Էդվարդս Բյորկ Բոբ Ֆոսի Բորիս Կաուֆման Բրայան Սինգեր Բրեդ Փիթ Բրիջիտ Բարդո Գաբրիել Գարսիա Մարկես Գայանե Թադևոսյան Գեորգ Վիլհելմ Պաբստ Գերի Քուփեր Գերի Օլդմեն Գիլյերմո դել Տորո Գիտահանրամատչելի ֆիլմեր Գիտաֆանտաստիկ կինո Գլխավոր Գլուխգործոցներ [10] Գյունտեր Գրաս Գոդֆրի Ռեջիո Գրախոսական Գրեգորի Պեկ Գրետա Գարբո Գրիգորի Կոզինցև Գրողները կինոյում Դալթոն Տրամբո Դալիդա Դակոտա Ֆանինգ Դանիել Բըրդ Դանիել Դարիո Դասթին Հոֆման Դարեն Արոնոֆսկի Դարիո Արջենտո դեկտեմբեր Դեն Բրաուն Դենի Վիլնյով Դենիզ Գամզե Էրգյուվեն Դերասանի վարպետություն Դևիդ Բոուի Դևիդ Լին Դևիդ Լինչ Դևիդ Ուորք Գրիֆիթ Դևիդ Քրոնենբերգ Դևիդ Օուեն Ռասել Դևիդ Ֆինչեր Դիանա Կարդումյան Դիմանկար Դինո Բուցցատի Դինո Ռիզի Դմիտրի Կեսայանց Դյուկ Էլինգթոն Դոն Կիխոտ Դոնալդ Սազերլենդ Դուգլաս Ֆերբենքս Եժի Կավալերովիչ Եվա Գրին Եվրոպական կինոակադեմիա Երևանի «Գյոթե կենտրոն» Երիտասարդական կինոալիք Երկխոսություն Էդդի Ռեդմեյն Էդիտ Պիաֆ Էդմոնդ Քեոսայան Էդվարդ Նորթոն Էդրիան Բրոուդի Էլեն Հակոբյան Էլթոն Ջոն Էլիա Կազան Էլիզաբեթ Թեյլոր Էլիո Պետրի Էլլա Ֆիցջերալդ Էլվիս Փրեսլի Էմի Ադամս Էմիլ Զոլա Էմիլի Բլանթ Էմիլի Դիքինսոն Էմիր Կուստուրիցա Էյզենշտեյն Էնդի Ուորհոլ Էնթոնի Հոփքինս Էնթոնի Քուին Էնիո Մորիկոնե Էննի Լեյբովից Էնրիկա Անտոնիոնի Էռնեստ Հեմինգուեյ Էռնստ Լյուբիչ Էտալոն 11 Էտորե Սկոլա Էրիկ Կլեպտոն Էրիկ Ռոմեր Թենգիզ Աբուլաձե Թենեսի Ուիլյամս Թեո Անգելոպուլոս Թերենս Դևիս Թերենս Մալիք Թերի Գիլիամ Թերի Ջորջ Թիերի Կոքլե Թիլդա Սուինթոն Թիմ Բարթոն Թիմուր Բեկմամբետով Թիփի Հեդրեն Թոմ Հենքս Թոմ Սելեք Թոմ Քրուզ Թոմ Ֆորդ Ժակ Բեքեր Ժակ Բրել Ժակ Տատի Ժակլին Բիսեթ Ժան Բոդրիյար Ժան Գաբեն Ժան Թաթլյան Ժան Կոկտո Ժան Մարե Ժան Ռենո Ժան Ռենուար Ժան Ռուշ Ժան Վիգո Ժան-Լյուկ Գոդար Ժան-Լուի Տրենտինյան Ժան-Կլոդ Կարիեր Ժան-Պիեռ Դարդեն Ժան-Պիեռ Լեո Ժան-Պիեռ Կասել Ժան-Պիեռ Մելվիլ Ժան-Պոլ Բելմոնդո Ժան-Պոլ Սարտր Ժաննա Մորո Ժերար Դեպարդիե Ժերար Ֆիլիպ Ժորժ Կառվարենց Ժորժ Մելիես Ժորժ Ֆրանժու Ժուլյետ Բինոշ Իգոր Ստրավինսկի Իզաբել Յուպեր Իզաբելլա Ռոսելինի Իթան և Ջոել Քոեններ Ինգմար Բերգման Ինգրիդ Բերգման Իննա Սահակյան Ինոկենտի Սմոկտունովսկի Իվ Մոնտան Իվ Սեն Լորան Իրադարձություններ Իրանցի ռեժիսորներ Լավ կինո [7] Լավագույն ֆիլմեր Լարս ֆոն Թրիեր Լեհական կինո Լեոնարդո դի Կապրիո Լեոնիդ Ենգիբարյան Լև Ատամանով Լև Գրիշին Լևոն Աթոյանց Լիլիթ Աղաջանյան Լիլիթ Բեգլարյան Լինդսեյ Անդերսոն Լինո Վենտուրա Լիվ Թայլեր Լիվ Ուլման Լյուդմիլա Ցելիկովսկայա Լյուկ Դարդեն Լոուրենս Օլիվիե Լորեն Բեքոլ Լորենցո Քուին Լուի Արմսթրոնգ Լուի Գարել Լուի դը Ֆյունես Լուի Մալ Լուիս Բունյուել Լուկա Գուադանյինո Լուկինո Վիսկոնտի Խավիեր Բարդեմ Խմբագրի ընտրությունը Ծիրանի ծառ Կաձուո Իսիգուրո Կաննի կինոփառատոն Կառլ Թեոդոր Դրեյեր Կառլ Լագերֆելդ Կառլոս Ռեյգադաս Կառլոս Սաուրա Կատրին Դընյով Կատրին Ռոբ-Գրիե Կարեն Ավետիսյան Կարեն Շահնազարով Կարևոր Կարո Հալաբյան Կենձի Միձոգուտի Կիմ Նովակ Կինոաֆորիզմ Կինոերաժշտություն Կինոիլյուստրացիաներ կինոմոնտաժ Կինոյի պատմություն Կինոն և նորաձևությունը Կինոնորություններ կինոուղեցույց Կինոպատկերասրահ Կինովարկանիշ Կինովերսուս TV Կինոօրացույց Կիրստեն Դանստ Կլաուդիա Կարդինալե Կլաուս Կինսկի Կլարկ Գեյբլ Կլոդ Լելուշ Կլոդ Շաբրոլ Կլոդ Սոտե Կնուտ Համսուն Կշիշտոֆ Զանուսի Կշիշտոֆ Կեսլևսկի Կոբո Աբե Կոկո Շանել Կուրտ Վոնեգուտ Համո Բեկնազարյան Համր կինո Համր կինոյի աստղերը Համֆրի Բոգարտ Հայ կինոգործիչներ Հայաո Միյաձակի Հայկ Մանուկյան Հայկական կերպարներ Հայկական կինո Հանճարեղ ֆիլմեր [9.5] Հասմիկ Կարապետյան Հարիսոն Ֆորդ Հարոլդ Լլոյդ Հարվի Քեյթել Հարցազրույց Հեդի Լամար Հելմուտ Բերգեր Հելմուտ Նյուտոն Հենինգ Կառլսեն Հենրի Ֆոնդա Հենրիկ Հովհաննիսյան Հենրիկ Մալյան Հետադարձ հայացք Հիանալի ֆիլմեր [8.5] Հիրոսի Տեսիգահարա Հոդվածներ Հոկտեմբերին ծնված հայտնիները Հոու Սյաո-Սյան Հովհաննես Վարդումյան Հովսեփ Քարշ հունվար Հրայր Խաչատրյան Հրապարակախոսություն և մամուլ Ճապոնացի ռեժիսորներ Մալքոլմ ՄըքԴաուել Մահաթմա Գանդի Մայա Դերեն Մայք Նիքոլս Մայքլ Գրանդաջ Մայքլ Դուգլաս Մայքլ Հակոբյան Մայքլ Ջեքսոն Մայքլ Փաուել Մայքլ Քեյն Մայքլ Քյորթիս Մառլեն Դիտրիխ Մառլոն Բրանդո Մասակի Կոբայասի Մարդիկ և փաստեր Մարդիկ Մարտին Մարի Լաֆորե Մարիա Կալաս Մարինա Վլադի Մարինա Ցվետաևա Մարկո Ֆեռերի Մարշա Հանթ Մարչելո Մաստրոյանի Մարսել Կառնե Մարտին Լյութեր Քինգ Մարտին Սկորսեզե Մարտիրոս Սարյան Մեգ Ռայան Մեթ Դեյմոն Մեթ Դիլոն Մել Գիբսոն Մեծերը՝ արվեստի մասին Մեկ Կադր մեջբերումներ Մերի Փոփինս Մերիլ Սթրիփ Մերիլին Մոնրո Միգել Սապոչնիկ Միլան Կունդերա Միլոշ Ֆորման Միխալիս Կակոյանիս Միխայել Հանեկե Միխայիլ Բուլգակով Միխայիլ Գալուստյան Միխայիլ Կալատոզով Միշել Լեգրան Միշել Հազանավիչուս Միշել Մորգան Միշել Ուիլյամս Միշել Պիկոլի Միշել Փֆայֆեր Միրեյ Դարկ Միրեյ Մաթյո Միք Ջագեր Միքայել Թարիվերդիև Միքելանջելո Անտոնիոնի Միքի Ռուրք Մհեր Մկրտչյան Մոhսեն Մախմալբաֆ Մոնիկա Բելուչի Մոնիկա Վիտի Մորիս Շևալիե Մորիս Ռոնե Մուհամեդ Ալի Մուսա Յան Շվանկմայեր Յան Ֆլեմինգ Յասուձիրո Օձու Յոս Սթելինգ Յուլ Բրիներ Յուրի Գագարին Յուրի Նիկուլին Նագիսա Օսիմա Նատալի Փորթման Նարե Մկրտչյան Ներսես Հովհաննիսյան Նիկիտա Միխալկով Նիկոս Կազանձակիս Նինո Ռոտա Նիքոլ Քիդման Նկարահանման հրապարակ Նշանավոր զույգերը Նոյեմբերին ծնված հայտնիները Նոր ալիք Նումի Ռապաս Նուրի Բիլգե Ջեյլան ՆՓԱԿ Շանտալ Աքերման Շառլ Ազնավուր Շառլոթ Գենսբուր Շատ լավ ֆիլմեր [7.5] Շերոն Թեյթ Շոն Փեն Շոն Քոների Շուշան Փիրումյան Ուես Անդերսոն Ուիթ Սթիլման Ուիլ Սմիթ Ուիլեմ Դեֆո Ուիլյամ Շեքսպիր Ուիլյամ Ուայլեր Ուիլյամ Սարոյան Ումբերտո Էկո Ունա Չապլին Ուոլթ Դիսնեյ Չառլզ Բուկովսկի Չառլզ Բրոնսոն Չառլզ Դիքենս Չառլզ Չապլին Չառլի Չապլին Չեխական նոր ալիք Չեկի Կարիո Պաբլո Պիկասո Պաոլո Սորենտինո Պաուլո Կոելյո Պավել Արսենով Պեդրո Ալմոդովար Պենելոպա Կրուս Պիեռ Բարու Պիեռ Կարդեն Պիեռ Պաոլո Պազոլինի Պիեռ Ռիշար Պիեռ-Օգյուստ Ռենուար Պիետրո Մարչելո Ջանկառլո Ջանինի Ջարեդ Լեթո Ջեյմս Դին Ջեյմս Ստյուարտ Ջեյմս Քեմերոն Ջեյն Բիրկին Ջեյն Օսթին Ջեյսոն Շվարցման Ջեյսոն Ռոբարդս Ջեյք Ջիլենհոլ Ջենիս Ջոփլին Ջենիֆեր Լոուրենս Ջերալդին Չապլին Ջերեմի Այրոնս Ջեք Լոնդոն Ջեք Նիքոլսոն Ջեք Ուորներ Ջեքի Չան Ջեքի Քուգան Ջիմ Ջարմուշ Ջինա Լոլոբրիջիդա Ջինա Ռոուլենդս Ջո Բեռլինգեր Ջոան Վուդվորդ Ջոան Քրոուֆորդ Ջոզեֆ Լոուզի Ջոն Կասավետիս Ջոն Մալկովիչ Ջոն Սթեյնբեք Ջոն Տուրտուրո Ջոն Տրավոլտա Ջոն Ֆորդ Ջոնի Դեփ Ջոնի Հոլիդեյ Ջորջ Լուկաս Ջորջ Օրուել Ջորջո Սթրելեր Ջուդ Լոու Ջուզեպե Տորնատորե Ջուլիանա Մուր Ջուլյետա Մազինա Ռայներ Վերներ Ֆասբինդեր Ռաֆայել Ներսիսյան Ռաֆայել Պապովյան Ռեյ Բրեդբերի Ռենատո Սալվատորի Ռենե Կլեր Ռիդլի Սքոթ Ռիշարդ Բուգայսկի Ռիչարդ Աթենբորո Ռիտա Հեյվորթ Ռյունոսկե Ակուտագավա Ռոբ Մարշալ Ռոբեր Բրեսոն Ռոբեր Օսեյն Ռոբերտ դե Նիրո Ռոբերտ Զեմեկիս Ռոբերտ Ռեդֆորդ Ռոբերտ Ռոդրիգես Ռոբերտ Վինե Ռոբերտո Ռոսելինի Ռոբին Ուիլյամս Ռոզա Պետրոսյան Ռոլան Բարտ Ռոման Բալայան Ռոման Պոլանսկի Ռոմի Շնայդեր Ռոն Հովարդ Ռոս Բաղդասարյան Ռուբեն Գևորգյանց Ռուբեն Մամուլյան Ռուդոլֆ Վալենտինո Ռունի Մարա Ռուփերթ Էվերեթ Ռոք Հադսոն Սաթենիկ Հակոբյան Սաթյաջիտ Ռայ Սալվադոր Դալի Սարիկ Անդրեասյան Սեմ Մենդես Սեմ Պեկինպա Սեմուել Բեքեթ Սեպտեմբեր Սերգեյ Դովլաթով Սերգեյ Էյզենշտեյն Սերգեյ Իսրայելյան Սերգեյ Փարաջանով Սերժ Գենսբուր Սերջիո Լեոնե Սև հայելի Սթենլի Կուբրիկ Սթենլի Կրամեր Սթիվ ՄըքՔուին Սթիվեն Զաիլյան Սթիվեն Հոքինգ Սթիվեն Սոդերբերգ Սթիվեն Սփիլբերգ Սթիվեն Քինգ Սիդնի Լյումետ Սիլվի Վարդան Սիլվիա Պլատ Սիմոն Աբգարյան Սիմոնա դը Բովուար Սիմոնա Սինյորե Սինդբադ ՍինեՄիտք Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ… Սլավոյ Ժիժեկ Սյուզան Զոնթագ Սոնա Կարապողոսյան Սոս Սարգսյան Սոսե Սոֆի Լորեն Սոֆի Մարսո Սոֆյա Կոպոլա Սվեն Նյուկվիստ Ստալկեր Սցենար Սփենսեր Թրեյսի Սքարլեթ Յոհանսոն Վալերիո Ձուրլինի Վահե Հակոբյան Վահրիճ Բախչանյան Վան Հեֆլին Վավերագրական ֆիլմեր Վարպետության դասեր Վել Էյվերի Վեյկո Իունպուու Վերա Խիտիլովա Վերներ Հերցոգ Վիկտոր Էրիսե Վիմ Վենդերս Վիվիեն Լի Վիտորիո դե Սիկա Վիրնա Լիզի Վլադիմիր Բորտկո Վլադիմիր Կոսմա Վլադիմիր Վիսոցկի Վոնգ Կար-Վայ Վուդի Ալեն Վուդի Հարելսոն Տաթև Հովակիմյան Տակեշի Կիտանո Տեսանյութեր Տիգրան Նալչաջյան Տիեզերքի գաղտնիքները Տոնինո Գուերա Տոտո Ցնցող ֆիլմեր [9] Փիթեր Գրինուեյ Փիթեր Ուստինով Փիթեր Օ'Թուլ Փինք Ֆլոյդ Փոլ Նյումեն Փոլ Վերհովեն Քեյթ Բլանշեթ Քեյթ Բոսվորթ Քեն Լոուչ Քենեթ Բրանա Քերի Գրանտ Քըրք Դուգլաս Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր Քըրք Քըրքորյան Քլինթ Իսթվուդ Քոլին Ֆերթ Քսավիե Դոլան Քվենտին Տարանտինո Քրիսթոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ Օդրի Հեփբերն Օլեգ Յանկովսկի Օլիվեր Թվիստ Օլիվեր Սթոուն Օլիվիա դը Հևիլենդ Օմար Շարիֆ Օուեն Ուիլսոն Օսիպ Մանդելշտամ Օսկար Ուայլդ Օրնելա Մուտի Օրսոն Ուելս Օրվա մեջբերումը Օրվա ֆիլմը Ֆաինա Ռանևսկայա Ֆանի Արդան Ֆեդերիկո Ֆելինի Ֆերնանդել Ֆիլիպ Կաուֆման Ֆիլիպ Նուարե Ֆիլմադարան Ֆոլկեր Շլյոնդորֆ Ֆոտոարխիվ Ֆրանկլին Ջ. Շաֆներ Ֆրանկո Ձեֆիրելլի Ֆրանսիական կինո Ֆրանսիս Վեբեր Ֆրանսուա Տրյուֆո Ֆրանց Կաֆկա Ֆրեդի Մերքյուրի Ֆրենկ Կապրա Ֆրենկ Սինատրա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու Ֆրից Լանգ Ֆրունզե Դովլաթյան
false
ltr
item
KINOVERSUS: Բերտոլուչիի «Երազողներն» ու սկանդալային Եվա Գրինը
Բերտոլուչիի «Երազողներն» ու սկանդալային Եվա Գրինը
«Հեղափոխությունը բանկետ չէ, ոչ էլ գրականություն կամ կերպարվեստ: Հեղափոխությունը նրբագեղորեն, նրբանկատորեն կամ զգուշորեն չեն անում: Հեղափոխությունը խռովություն է և բռնություն, որոնց օգնությամբ մի դասը գահընկեց է անում մյուսին»: «Երազողները», 2003թ
https://3.bp.blogspot.com/-5tFaMxYWrzc/V31EljLXM_I/AAAAAAAABwM/oHrG1qjsyoURk8Zn7-1_pqXucfjz1OiyQCLcB/s640/cover.jpg
https://3.bp.blogspot.com/-5tFaMxYWrzc/V31EljLXM_I/AAAAAAAABwM/oHrG1qjsyoURk8Zn7-1_pqXucfjz1OiyQCLcB/s72-c/cover.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/07/bernardo-bertolucci-erazoghnery-eva-green_6.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/07/bernardo-bertolucci-erazoghnery-eva-green_6.html
true
7755589357207652495
UTF-8
Ոչինչ չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՆՅՈՒԹԵՐ Դիտել ամբողջը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ SEARCH ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ Ոչինչ չի գտնվել Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec հենց նոր 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Հետևում են Հետևել ՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ Է Տարածիր նյութը բացելու համար Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy