Kinoversus-ի հարցազրույցը ֆրանսիացի պրոդյուսեր Ալեն Գրանժերարի հետ
Հայկական
արմատներով ֆրանսիացի ճանաչված պրոդյուսեր
Ալեն Գրանժերարը սիրում է Հայաստանը և
հաճախակի է այցելում այստեղ։ Օրերս նա
վերստին Երևանում էր և «Ռոլան» մանկապատանեկան
ֆիլմերի միջազգային կինոփառատոնի
շրջանակներում ներկայացրեց իր նոր ֆիլմը՝
«Հավալուսնը», որի ռեժիսորն Օլիվիե Օրլեն
է, իսկ գլխավոր դերակատարներից մեկը՝
Էմիր Կուստուրիցան։ Մեզ հետ հարցազրույցում
Ալեն Գրանժերարը պատմեց իր երկարամյա
գործունեության, իր կինոնախասիրությունների,
իր նախնիների և այլնի մասին։
- Դուք պրոդյուսերական գործունեությամբ սկսել եք զբաղվել 1980-ականներից։ Ինչպե՞ս մուտք գործեցիք կինոարտադրության ոլորտ։
- Այս բիզնեսում սկսում ես ամենացածր աստիճանից։ Սկզբում որպես ասիստենտ աշխատել եմ տարբեր պրոդյուսերների հետ, իսկ 18 տարեկան հասակում արդեն ինքս եմ առաջին անգամ հանդես եկել որպես կարճամետրաժ ֆիլմի պրոդյուսեր։ Ինձ միշտ գրավել է հենց այս մասնագիտությունը․ ես անսահման սիրում եմ կինոն, իսկ պրոդյուսերն այն մարդն է, ով ռեժիսորին հնարավորություն է տալիս իրականություն դարձնել իր երազանքը։
- Այս տարիների ընթացքում եղել եք ավելի քան երկու տասնյակ կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերի պրոդյուսեր։ Դրանցից ո՞րն է Ձեզ համար ամենասիրելին և ամենահաջողվածը։
- Իմ ամենասիրելի ֆիլմը միշտ հաջորդն է, որ դեռ նոր պետք է նկարահանվի։
- Դուք Էմիր Կուստուրիցայի մասնակցությամբ նկարահանված «Հավալուսն» ֆիլմի պրոդյուսերն եք։ Ի՞նչ կպատմեք նրա հետ Ձեր համագործակցության մասին։
- Նրան կարող եմ բնորոշել որպես շատ դրական և շատ տաղանդավոր մարդու։ Պարզապես նա բազմակողմանի գործունեությամբ հանդես եկող արվեստագետ է․ նա միաժամանակ և՛ գիրք է գրում, և՛ համերգներով է հանդես գալիս, և՛ ֆիլմ է նկարահանում, այդ իսկ պատճառով նրա հետ համագործակցելիս միակ բարդությունը նրա բազմազբաղությունն էր։
- Դուք աշխատել եք նաև երաժիշտ ու ռեժիսոր Լորան Բուտոնայի հետ, ով հայտնի է Միլեն Ֆարմերի հետ իր համագործակցությամբ։ Ձեր համատեղ աշխատանքը շարունակվո՞ւմ է։
- Ես աշխատել եմ Լորանի հետ և կարող եմ ասել, որ հենց նրա միջոցով Միլեն Ֆարմերը սկսեց իր հաղթարշավը երաժշտական ասպարեզում։ Սկզբում Միլենն այնքան էլ հաջողակ չէր, սակայն նրանց համատեղ տեսահոլովակները դարձան Միլենի կարիերայի վերելքի գրավականը, իսկ Լորանը դարձավ նրա մշտական ռեժիսորը։ Ինչ վերաբերում է իմ և Լորանի համագործակցությանը, ապա այժմ նրա հետ արդեն չեմ աշխատում։ Պրոդյուսերի աշխատանքը ենթադրում է նոր ռեժիսորների հետ համագործակցություն, նոր ուղիներ։ Ես սիրում եմ անընդհատ առաջ շարժվել։ Հաճախ համագործակցության առաջին փորձից հետո պրոդյուսերը չի ցանկանում երկրորդ և երրորդ փորձն անել նույն ռեժիսորի հետ, և ռեժիսորներն էլ իրենց հերթին կարող են նախընտրել այլ պրոդյուսերի հետ աշխատանքը։ Ֆիլմ ստեղծելը բարդ ու ժամանակատար գործ է, այն կարող է քո կյանքից խլել նույնիսկ տարիներ, և այդ առումով շատ կարևոր է պրոդյուսերի ու ռեժիսորի միջև լավ հարաբերությունների առկայությունը, ինչը հնարավորություն է տալիս համատեղ աշխատանքի ընթացքը դարձնել արդյունավետ ու խաղաղ։
- Կան ռեժիսորներ, ովքեր աշխատանքային հարաբերություններում կոնֆլիկտային են։ Որպես պրոդյուսեր՝ ինչպե՞ս եք վարվում նման իրավիճակներում։
- Իմ երկարամյա գործունեության ընթացքում կարող եմ մտաբերել այդօրինակ անհամաձայնության միայն մեկ օրինակ՝ ֆրանս-լիբանանյան համատեղ արտադրության մի ֆիլմի նկարահանումները։ Սովորաբար նման իրավիճակներում ես միշտ գտնում եմ լուծումը և հարթում եմ խնդիրները։ Սակայն, պետք է խոստովանել, աշխատանքային հարաբերություններում երբեմն առկա եսասիրությունն ու հավակնոտությունը մեծ պրոբլեմ են դառնում պրոդյուսերի համար։
- Ժամանակակից հայկական ֆիլմերին որքանո՞վ եք ծանոթ և, որպես պրոդյուսեր, հետաքրքրվա՞ծ եք։
- Հետաքրքրություն, իհարկե, կա։ Մեծ սիրով ֆիլմ կնկարահանեի Հայաստանում, եթե լիներ այնպիսի սցենար, որն ինձ իսկապես կգրավեր։ Փարիզում ունեմ բազմաթիվ հայ ընկերներ, ովքեր աշխատում են կինոարտադրության ոլորտում և ինձ հետ մշտապես քննարկում են իրենց նոր մտահղացումները։ Ես սիրով ծանոթանում եմ նրանց նոր գաղափարների ու նոր սցենարների հետ՝ առաջնորդվելով ոչ թե հայ լինելու հանգամանքով, այլ որակի ու պրոֆեսիոնալիզմի չափանիշներով։ Ի վերջո, նպատակն այն է, որ ստեղծենք բացառապես լավ ֆիլմ։
- Ձեզ ավելի շատ հետաքրքրում են կարճամետրա՞ժ, թե՞ լիամետրաժ կինոնախագծերը։
- Կարճամետրաժ ֆիլմերն ինձ միշտ էլ գրավել են, սակայն դրանց եկամտաբերությունը մեծ չէ, այդ իսկ պատճառով իմ ուշադրությունն այժմ կենտրոնացած է հիմնականում լիամետրաժ կինոնախագծերի ուղղությամբ։ Նույն կերպ կարող եմ ասել, որ նախապատվությունը միշտ տվել եմ հեղինակային կինոյին, սակայն այդպիսի ֆիլմերը շահութաբեր չեն, և ստիպված ես լինում զբաղվել նաև կոմերցիոն բնույթի կինոնախագծերով, որոնք շահույթ են ապահովում։ Պետք է պարզապես գտնել ճիշտ հավասարակշռությունը այդ երկուսի միջև։
- Դուք հայկական արմատներ ունեք։ Ե՞րբ և ինչպե՞ս են Ձեր նախնիները հայտնվել Ֆրանսիայում։
- Ցեղասպանության ժամանակ իմ տատն ու պապը կարողացել են հրաշքով փրկվել և բնակություն հաստատել Ֆրանսիայում։ Սկզբում նրանք բնակվել են Մարսելում, ապա տեղափոխվել են Փարիզ։ Մայրս հայ է, հայրս՝ ֆրանսիացի։ Ես մտերիմ եմ իմ հայ զարմիկ-զարմուհիների հետ և միշտ պահպանում եմ Հայաստանի հետ սերտ կապը։ Իմ զարմիկի՝ բժիշկ Հովակիմյանի հետ Ֆրանսիայում հիմնել ենք ասոցիացիա, որի շրջանակներում համագործակցում ենք հայաստանյան բժիշկների հետ, մասնավորապես՝ Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի և բժիշկ-արյունաբան Երվանդ Հակոբյանի։ Մենք Հայաստան բերեցինք տրանսպլանտատներ, որոնք արդեն երեք անգամ հաջողությամբ օգտագործվել են վիրահատությունների ժամանակ։ Ասոցիացիայի համար աշխատանքն ինձնից պահանջում է ոչ պակաս ջանք ու ներդրում, քան պրոդյուսերությունը, սակայն ես հավասարապես երկուսին էլ նվիրված եմ։
լուսանկարները՝ «Ռոլան» կինոփառատոնի արխիվից

COMMENTS