$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Լև Գրիշին. կինոարվեստից մինչև կինոարհեստ

Kinoversus-ի հարցազրույցը ռուսական հեռուստատեսության և կինոյի ռեժիսոր, դերասան Լև Գրիշինի հետ


- Ձեր երկարամյա ստեղծագործական աշխատանքի ընթացքում համատեղել եք կինոն և հեռուստատեսությունը։ Այդ երկուսից ո՞րն եք ընտրել ի սկզբանե։

- Իմ երիտասարդության տարիներին հանգամանքները դասավորվեցին այնպես, որ սկզբում հնարավորություն չունեցա կինոարտադրության բնագավառում աշխատելու։ 90-ականների դժվարին տարիներն էին, կինոարտադրությունը հայտնվել էր ֆինանսական մեծ ճգնաժամի վիճակում, և ֆիլմեր նկարահանելու համար ակնկալվող գումարները կա՛մ բացակայում էին, կա՛մ չէին բավականացնում։ Ես սկսեցի գովազդային հոլովակներ նկարահանել, այնուհետև աշխատանքի առաջարկ ստացա հեռուստատեսությունից, որտեղ ընթանում էին ամերիկյան «911» հեռուստանախագծի ռուսական տարբերակի նկարահանման աշխատանքները։ Հենց այդ նախագիծն էլ առիթ հանդիսացավ, որ մուտք գործեմ հեռուստատեսություն՝ սպասելով ավելի նպաստավոր ժամանակների, երբ հնարավորություն կունենայի զբաղվել նաև կինոյով։

- Ե՞րբ եք նկարահանել Ձեր առաջին ֆիլմը։

- Դեռևս ուսանողության տարիներին, երկրորդ կուրսում սովորելիս, և դա մի անմոռանալի փորձառություն էր ինձ համար։ Կինոժապավենի վրա նկարահանված այդ կարճամետրաժ ֆիլմում նպատակ ունեինք ներառել հնարավորինս մեծ թվով հատուկ էֆեկտներ։ Ինչևէ, մեր նկարահանումներն ընթացան Յարոսլավլում, և աշխատանքային վառ տպավորությունների պակաս, իհարկե, չունեցանք, քանի որ ես և իմ երկու օպերատորները նկարահանում էինք և՛ ուղղաթիռից, և՛ հսկայական վերամբարձ կռունկից, և՛ այլ վտանգավոր դիրքերից։ Հիշում եմ, որ նկարահանումների հաջող ավարտից հետո իմ օպերատորներից մեկն ասաց, թե այլևս չի աշխատի ինձ հետ, քանզի դա սպառնալիք է պարունակում իր կյանքի համար։

- Ձեր ճանաչմանը մեծապես նպաստեց ռուսաստանյան «Կուլտուրա» ալիքով հեռարձակվող «Ավելին, քան սերը» հեռուստավավերագրական ֆիլմաշարը, որի թողարկումներից ամեն մեկը նվիրված է որևէ հանրահայտ զույգի կյանքի ու սիրո պատմությանը։ Որպես ռեժիսորի՝ Ձեզ ինչո՞վ գրավեց այս հեռուստանախագիծը։ 

- Իհարկե, այս նախագիծը, որքան էլ այն սիրված լինի ու մեծ լսարան ունենա, չես անվանի իսկական վավերագրական կինո։ Սակայն մենք փորձում ենք առավելագույնս ստեղծագործ մոտեցում ցուցաբերել այն պատրաստելիս։ Վավերագրական կինոն ենթադրում է ավելի մեծ խորություն և կերպավորման ավելի մեծ ազատություն, բացի այդ՝ վավերագրական կինոյի պարագայում ժամանակային սահմանափակումներն այնքան խիստ չեն, որքան նմանօրինակ հեռուստաֆիլմերի պարագայում է։ Եթե անցյալում տեղեկություններ քաղելու հիմնական աղբյուրը գրադարաններն էին, թանգարանները և այլն, ապա այժմ այդ ամենին զգալիորեն փոխարինելու է եկել համացանցը, որը նյութերի ու լուսանկարների որոնողական ծավալուն աշխատանք է պահանջում։ Այս հեռուստանախագիծն ինձ գրավում է ոչ միայն թեմատիկայի լրջությամբ և ամեն անգամ ստեղծագործական նոր միջոցներ գտնելու հնարավորությամբ, այլև սեփական գիտելիքը հարստացնելու, անվանի մարդկանց մասին բացառիկ փաստեր բացահայտելու օգտակարությամբ։ Իհարկե, ժամանակակից հերոսների պարագայում մեր աշխատանքն ավելի դյուրին է ընթանում, քանի որ նրանք կամ նրանց մտերիմները տվյալ պատմության կենդանի վկաներն են, մինչդեռ անցյալի հերոսների պարագայում ստիպված ես լինում հետազոտական անհամեմատ ավելի մեծ աշխատանք կատարել, վկայություններ գտնել։ 40 րոպե տևողությամբ այդ ֆիլմ-թողարկումներից յուրաքանչյուրի պատրաստման համար մեզ տրվում է 1-1,5 ամիս ժամանակ։

- Ինչպիսի՞ վերաբերմունք ունեք հեռուստաալիքները հեղեղած սերիալների մասին։ Առիթ ունեցե՞լ եք աշխատելու հեռուստասերիալներում։

- Հեռուստասերիալները մի բոլորովին առանձին մշակույթ են՝ անկախ դրանց որակից և անկախ դրանց հանդեպ մեր վերաբերմունքից։ Անժխտելի է՝ կան սերիալներ, որոնք իրենց բարձր մակարդակով չեն զիջում գեղարվեստական ֆիլմերին և նույնիսկ կարող են համարվել կինոարվեստի նմուշներ, սակայն այդպիսիք շատ քիչ են, ինչը ևս հասկանալի է, քանի որ հեշտ չէ և՛ սցենարի, և՛ ռեժիսուրայի, և՛ դերասանական խաղի առումով նույն մակարդակը պահել մեծաթիվ էպիզոդների ընթացքում։ Ինչ վերաբերում է շարքային սերիալներին, ապա կարող եմ արձանագրել, որ, ըստ իս, դրանց մակարդակը շատ դանդաղ, բայց տարեցտարի բարձրանում է։ Հեռուստասերիալներով ողողված է ոչ միայն մեր, այլև արևմտյան երկրների հեռուստաընկերությունների եթերը։ Դրանց պահանջարկը նախկինի պես մեծ է, և մնում է հուսալ, որ, ապահովելով փոքրիշատե բարձր որակ, դրանք մեծ վնաս չեն տա հանդիսատեսի ճաշակին։ Մ․ Նահանգներում, օրինակ, սերիալների մակարդակի շարունակական վերելքը պայմանավորված է արտադրող ստուդիաների կողմից որոշակի թեմայի մասնագիտացված ընտրությամբ և հետևողական զարգացմամբ, այսինքն՝ որևէ ստուդիա մասնագիտացված է գիտաֆանտաստիկ սերիալների արտադրության գործում, մյուսը՝ սոցիալական, երրորդը՝ խոհարարական, չորրորդը՝ դետեկտիվ, և այլն։ 

Կա որոշակի ուղղվածություն, և դա դրական դեր է խաղում։ Առհասարակ, հեռուստատեսության որակական ընդհանուր անկումը, որն ամենուր է, պետք չէ պատճառաբանել միայն սերիալների գործոնով։ Ցավոք, ռուսաստանյան հեռուստատեսությունն այդ առումով ևս բացառություն չէ։ Ես առիթ ունեցել եմ աշխատելու սերիալներում և կարող եմ ասել, որ դրանց ստեղծման գործընթացն ի սկզբանե դրված է ոչ արդյունավետ հիմքի վրա, ինչն էլ խանգարում է կայուն որակի ապահովմանը։ Գլխավոր պրոդյուսերը հրավիրում է հեռուստասերիալի նկարահանման համար ընտրված 3 կամ 4 բեմադրող-ռեժիսորներին՝ գլխավոր ռեժիսորի ղեկավարությամբ, և հրահանգում, որ ցնցող արդյունք ապահովեն առաջին 10 էպիզոդների համար՝ չխնայելով դերասաններին, չխնայելով գումարը, չխնայելով ոչինչ։ Երբ հրահանգն ի կատար է ածվում, սկզբնական էնտուզիազմին հաջորդում են պրոդյուսերի անտարբերությունն ու սերիալի որակի կտրուկ անկումը, ինչի պատճառը պարզ է՝ հանդիսատեսին շլացնելու և տվյալ հեռուստաարտադրանքի միջոցով կախվածության մեջ պահելու նպատակն իրագործված է, հանդիսատեսն արդեն բնազդաբար կհետևի շարունակությանը, և այլևս կարիք չկա որակի մասին անհանգստանալու։ Իհարկե, փոքրաթիվ խելացիներ հասկանում են կատարվածը և դադարում դիտել տվյալ սերիալը, բայց գերակշիռ զանգվածը մնում է հեռուստաէկրանների առաջ։ 

Սերիալների որակական անհամաչափության պատճառներից մեկն էլ տարբեր ռեժիսորների՝ նույն ֆիլմի ստեղծման շուրջ կատարած աշխատանքն է։ Անհնար է, որ նրանք ունենան նույն ոճն ու մոտեցումը, և դա անդրադառնում է սերիալի որակի վրա։ Սերիալը սկսում է հիշեցնել բազմատեսակ ու երբեմն աններդաշնակ կտորներից հավաքված մի խճանկար՝ առանց ոճական միասնության ու ամբողջականության։ Չեմ կարող չնշել բացասական պատճառներից ևս մեկը, որն ինքնին խանգարում է սերիալի որակի ապահովմանը։ Խոսքը պրոդյուսերների շրջանում տարածված տխուր «ավանդույթի» մասին է՝ պարբերաբար և հաճախ առանց որևէ անհրաժեշտության կադրային փոփոխություններ կատարել գործող թիմում։ Կադրային փոփոխությունները չեն կարող լինել ինքնանպատակ, դրանք վնասում են ֆիլմին, քանի որ հաճախ բարձրակարգ մասնագետներին փոխարինելու են գալիս անորակները։ Սակայն պրոդյուսերները այդպիսի իրավիճակներում լոկ մի փաստարկ են ներկայացնում՝ սերիալին «թարմ արյուն» է պետք, և մենք ստիպված ենք լինում համակերպվել։

- Ի՞նչ կարծիք ունեք դասական արձակ ստեղծագործությունները սերիալի վերածելու՝ արդի հեռուստատեսությունում բավականին տարածված երևույթի մասին։

- Անկեղծ ասած՝ ես այդօրինակ էկրանավորումներին լուրջ չեմ վերաբերվում։ Գուցեև կոպիտ հնչի, բայց դրանք դիտարկում եմ որպես գրավիչ ուսումնական ձեռնարկ։ Գաղտնիք չէ, որ մերօրյա սերունդը՝ կյանքի բոլորովին այլ ռիթմով և այլ հետաքրքրություններով ապրող, ո՛չ ժամանակ և հաճախ ո՛չ էլ ցանկություն ունի ծավալուն, դժվար ընթերցվող դասական վեպեր կարդալու։ Այդ առումով՝ նմանօրինակ վեպերի բազմասերիանոց էկրանավորումները շատ լավ տարբերակ են՝ ժամանակ տնտեսելու, բովանդակությանը ծանոթանալու, կարճ ասած՝ հաճելին և օգտակարը համատեղելու։ Աուդիոգրքերն այդ իմաստով հարմար չեն, քանի որ արագ են հոգնեցնում, իսկ ֆիլմերը կարող են առհասարակ չհոգնեցնել, եթե ներգրավված են հանրաճանաչ դերասաններ և պատրաստված են դարաշրջանին համահունչ ճոխ, տպավորիչ դեկորացիաներ։ Այդուհանդերձ, ըստ իս՝ սա լուրջ կինեմատոգրաֆ չէ։

- Այդ դեպքում՝ անդրադառնանք լուրջ կինեմատոգրաֆին հավատարիմ հանդիսատեսին, որը շարունակում է սիրել հեղինակային և ոչ թե կոմերցիոն կինոն։ Հեղինակային կինոն հաճա՞խ է ցուցադրվում ռուսաստանյան կինոթատրոնների մեծ էկրաններին, և հաճախելիության ցուցանիշն ինչպիսի՞ն է։

- Եթե ասեմ, թե մեր կինոթատրոններում հաճախ են ներկայացվում հեղինակային ֆիլմեր, ապա, իհարկե, ստած կլինեմ։ Ռուսաստանյան կինոթատրոնների էկրաններին ցուցադրվող ֆիլմերի ընդհանուր թվի 90 տոկոսն ամերիկյան արտադրության են։ Եվրոպական ֆիլմերը, ի տարբերություն անցյալում առկա հարուստ տեսականիի, գրեթե իսպառ բացակայում են մեր կինոթատրոններից։ Ամերիկյան կոմերցիոն կինոյի «հաղթարշավը» հանդիսատեսին զրկել է ընտրության հնարավորությունից։ Նույնը վերաբերում է նաև հայրենական ռեժիսորների հեղինակային ֆիլմերին։ Կինոթատրոնները դրանք պարզապես չեն ընդգրկում ցուցադրվող ֆիլմերի ցանկում։ Այսօր հեղինակային ֆիլմեր դիտելու միակ հնարավորությունը դարձել են կինոփառատոները, որոնք, փաստացի, թույլ չեն տալիս, որ կինեմատոգրաֆը մեռնի։ Սա է մերօրյա իրողությունը։ Իմիջիայլոց, առանձին խոսակցության նյութ է այդօրինակ ֆիլմերի նկարահանման համար գումար հայթայթելու խնդիրը։ Ես իմ գործընկերներից ու ընկերներից շատ-շատերի օրինակով տեսել եմ, թե ինչպիսի դժվարություններ, նույնիսկ ստորացումներ են սպասվում հեղինակային կինո նկարահանել ցանկացողներին։ Երբեմն նկարահանող խումբն անվճար է աշխատում, երբեմն նկարահանումների սկզբում ևեթ սպառվում է այն չնչին գումարը, որ հաջողվել էր ինչ-որ կերպ հայթայթել։

- Ի՞նչ կասեք ֆիլմարտադրությանը հատկացվող պետական ֆինանսավորման մասին։

- Ռեժիսորներին պետության կողմից տրվում է որոշ ֆինանսական աջակցություն, սակայն եթե նույնիսկ հաջողվել է ստանալ այդ ֆինանսավորումը, ապա խնդիրն այն է, որ մինչև ռեժիսորին հասնելը այդ գումարն անցնում է հինգ ատյանով և, «откат»-ի հին, արմատացած մեխանիզմին համապատասխան, յուրաքանչյուր ատյանում նվազում է։ Վերջում ռեժիսորը ստանում է իր ակնկալած գումարի փշրանքները։ Ցավալին այն է, որ նման դեպքերում ոչինչ չես կարող ապացուցել։ Սա մեր իրականությանը բնորոշ «սովորական» երևույթ է։

- Հեղինակային կինոյի համար ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում 30 կամ 50 տարի անց։

- Իհարկե, հեղինակային կինոն միշտ էլ գոյություն կունենա, քանի դեռ գոյություն ունի «կինոարվեստ» հասկացությունը։ Խնդիրն այն է, որ կոմերցիայից առանց այդ էլ հեռու այդ կինոն ժամանակի ընթացքում է՛լ ավելի կհեռանա՝ ներփակվելով ինքն իր մեջ և ծառայելով փոքրաթիվ կինոգիտակների շրջանակներին։ Այսինքն՝ իսկական կինոն կդառնա արվեստ լոկ ճշմարիտ գիտակների համար՝ ավելի ու ավելի մեկուսանալով լայն հանդիսատեսից։ Ըստ էության՝ հիմա ևս նույն պատկերն է, սակայն ժամանակը լոկ կխորացնի կինոարվեստի և լայն հանդիսատեսի միջև գոյություն ունեցող անջրպետը։

լուսանկարները՝ ռեժիսորի անձնական արխիվից

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Լև Գրիշին. կինոարվեստից մինչև կինոարհեստ
Լև Գրիշին. կինոարվեստից մինչև կինոարհեստ
Kinoversus-ի հարցազրույցը ռուսական հեռուստատեսության և կինոյի ռեժիսոր, դերասան Լև Գրիշինի հետ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgThdqTRW2iPpQV3N4T14UIQwhLbnO5qoCAO4CaqpNk1_7w72_poljipVe7-oh3Dts_PTfIvwR0TDjEoAF5tYsAHHgIunsOXOVpKUzNWmY1Y7lSFGiIRsBSXPXnCBQYpM6kpsnwfk8o7bYP/s640/lev-grishin.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgThdqTRW2iPpQV3N4T14UIQwhLbnO5qoCAO4CaqpNk1_7w72_poljipVe7-oh3Dts_PTfIvwR0TDjEoAF5tYsAHHgIunsOXOVpKUzNWmY1Y7lSFGiIRsBSXPXnCBQYpM6kpsnwfk8o7bYP/s72-c/lev-grishin.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2018/06/lev-grishin.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2018/06/lev-grishin.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content