«Մարադոնան միշտ կմնա մեծագույնը»: Էրիկ Կանտոնա
օպերատոր՝ Ռոլո Պուլպեյրո
կոմպոզիտոր՝ Ստրիբոր Կուստուրիցա
դերերում՝ Դիեգո Արմանդո Մարադոնա, Էմիր Կուստուրիցա, Մանու Չաո, Ուգո Չավես, Էվո Մորալես, Կլաուդիա Վիլյաֆանյե, Լուկաս Ֆուիկա
արտադրությունը՝ Իսպանիա, Ֆրանսիա, 2008թ
տևողությունը՝ 1ժ 30ր
Էմիր Կուստուրիցայի այս ֆիլմում ներկայացված է Դիեգո Մարադոնայի կյանքը։ Ֆիլմը բաղկացած է յոթ մասից, և դրանցից յուրաքանչյուրը կրում է յոթ մահացու մեղքերից մեկի անվանումը։ Ժամանակագրական հաջորդականությունը ֆիլմում պահպանված չէ, քրոնիկան համադրված է երաժշտության, երկխոսությունների, կարճ տեսահոլովակների հետ։ Առանձին ներկայացված է Դիեգո Մարադոնայի պայքարն իր՝ թմրամիջոցներից ունեցած կախվածության դեմ, ներկայացված են նաև մեծ ֆուտբոլիստի ընտանիքն ու նրա քաղաքական հայացքները, նրա երկարամյա ընկերությունն Ուգո Չավեսի ու Ֆիդել Կաստրոյի հետ և այլն՝ ստվերում չթողնելով նրա կյանքի հարթություններից և ոչ մեկը։
Օրիգինալ անվանումը՝ Maradona by Kusturica
Ժանրը՝ վավերագրական դրամա սպորտի մասին
Ժանրը՝ վավերագրական դրամա սպորտի մասին
Կինովերսուսի գնահատականը՝ 7/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Էմիր Կուստուրիցայի՝ Արգենտինա կատարած աշխատանքային այցի ընթացքում նա Դիեգո Մարադոնայի հետ միասին հասցրեց մասնակցել հակաամերիկյան ցույցի:
- 2005թ-ին Մարադոնան այցելեց Կաննի կինոփառատոն, որի ժյուրին այդ տարի գլխավորում էր Կուստուրիցան:
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ