$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

«Ռոլան». կինոփառատոն, որը կամուրջներ է ստեղծում

հարցազրույց «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի հետ 


- «Ռոլան» կինոփառատոնն այս տարի անցկացվեց արդեն 14-րդ անգամ և տարեցտարի ավելի բազմաբնույթ ու ընդգրկուն է դարձնում գործունեության ծավալները։ Մասնավորապես՝ անցյալ տարվանից փառատոնի շրջանակներում իրականացվում է «Վիշեգրադ-Հայաստան» միջազգային նախագիծը՝ Արևելյան Եվրոպայի երկրների մասնակցությամբ։ Ինչպե՞ս ծնունդ առավ այսօրինակ մշակութային կամուրջ հաստատելու մտահղացումը։

- Իրոք, անցյալ տարի հաջողությամբ կյանքի կոչեցինք «Վիշեգրադ-Հայաստան» նախագիծը, որը կարելի է համարել միջմշակութային երկխոսության հետաքրքիր ու հեռանկարային օրինակ՝ արտերկրի կինոգործիչների հետ միասին մեր երկրների միջև կապերն ամրապնդելու նպատակով կազմակերպվող։ Առաջին հաջողված փորձը մեզ հուշեց ծրագիրն ավանդական դարձնելու գաղափարը, քանի որ կայացավ ոչ միայն բուն երկխոսությունը հայ ու եվրոպացի գործընկերների միջև, այլև այդ երկխոսությանը հաջորդած գործնական արդյունքը, այն է՝ Հայաստանը հնարավորություն ունեցավ Վիշեգրադյան չորս երկրների մանկապատանեկան կինոփառատոներում՝ Լեհաստանում, Չեխիայում, Սլովակիայում և Հունգարիայում, ներկայացնել իր ֆիլմերը մեր երկրին նվիրված հատուկ ծրագրերի շրջանակներում։ Սա, կարծում եմ, կարևոր ձեռքբերում է։ Ի սկզբանե մենք այդ նախագիծը մտահղացել էինք նոր կամուրջներ ստեղծելու և ամրապնդելու նպատակով, սակայն այս տարի որոշեցինք ավելի ընդլայնել սահմանները՝ երկխոսության և համագործակցության մաս դարձնելով ոչ միայն Երևանը, այլև Հայաստանի մարզերը։ Այդպիսով՝ նոյեմբերին, «Ռոլան» կինոփառատոնի անցկացման օրերին զուգընթաց, բավականին հագեցված ու հետաքրքիր ծրագիր իրագործվեց հանրապետության հինգ մարզերում՝ Լոռիում, Շիրակում, Կոտայքում, Արմավիրում, Գեղարքունիքում, որտեղ տարբեր բնակավայրերում՝ դպրոցներից մինչև այլ հաստատություններ, ցուցադրվեցին Վիշեգրադյան երկրների ռեժիսորների՝ վերջին 2-3 տարվա ընթացքում նկարահանած ֆիլմերը։ 
Նշեմ, որ այս տարի, մեր հրավերով, նախագծին մասնակցում էր նաև հարևան Վրաստանը, ինչը նպատակ էր հետապնդում առավել ընդլայնել մեր ձեռնարկի աշխարհագրությունն ու մասնակիցների կազմը։ «Վիշեգրադ-Հայաստան և Վրաստան» ձևաչափը՝ «միջմշակութային երկխոսության խորացում և ընդլայնում» նշանաբանով, իրեն արդարացրեց և, կարծում եմ, կարող է լինել շարունակական։ Մարզային այցելությունների օրերին նախագծի մասնակիցներն առիթ ունեցան, ի թիվս այլ վայրերի, հյուրընկալվել նաև Գյումրիում ու Վանաձորում։ Գյումրիում՝ Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանում, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տեղի մասնաճյուղում, որտեղ անցկացվեց կլոր սեղան-քննարկում կինոարտադրության արդի խնդիրներին նվիրված թեմաներով, Շիրակի մարզպետարանում, «Էմիլի Արեգակ» սրճարանում, որը մեր տարածաշրջանում իր տեսակի մեջ միակն է, որտեղ աշխատում են բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաներ և երիտասարդներ, «Թռչունյան տուն» մանկատանը, որի հետ համագործակցում ենք արդեն տարիներ ի վեր։ Այս մանկատանը, ինչպես գիտեք, ժամանակին ապաստան են գտել ցեղասպանությունից փրկված երեխաները, և այժմ՝ հարյուր տարի անց, այն շարունակում է ծառայել օթևանի ու ջերմության կարիք ունեցող մանուկներին։ Ինչևէ, Վանաձորում նույնպես այցերի օրակարգը հագեցված էր՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տեղի մասնաճյուղ, Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մասնաճյուղ, որտեղ, ի դեպ, սաներն իրենց հրաշալի ձեռագործ աշխատանքներով ապշեցրել էին հյուրերին։ Ինչ վերաբերում է երևանյան այցերին, ապա դրանք ոչ պակաս հագեցված էին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Հայ-ռուսական համալսարանում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, «Այբ» դպրոցում, «Սահակյանց անիմացիոն ստուդիայում», այլ կրթօջախներում, որտեղ Վիշեգրադյան կինոգործիչները հանդիպումներ, քննարկումներ ու վարպետության դասեր անցկացրեցին աշակերտների և ուսանողների հետ։ 

- Փաստորեն, ծրագիրն ուներ ոչ միայն կրթական ու ճանաչողական, այլև, նկատի ունենալով որոշ այցելավայրերի ընտրությունը, նաև սոցիալական ուղղվածություն․․․

- Մենք երբեք չենք տարանջատել այդ նպատակները։ «Ռոլան» միջազգային կինոփառատոնն առհասարակ ունի յուրահատուկ ձևաչափ և, այդպիսով, իր տեսակի մեջ միակն է մեր տարածաշրջանում։ Սոցիալական ուղղվածությունն ի սկզբանե հանդիսացել է մեր գործունեության անբաժանելի և առաջնահերթ մասը, մենք կինոփառատոնի ծրագրերում մշտապես ներգրավել ենք սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, մանկատան երեխաներին։ Եվ ամենակարևոր սկզբունքը, որով առաջնորդվում ենք, այն է, որ ոչ թե երեխաներն են գալիս մեզ մոտ՝ կինոդիտումների, այլ մենք ենք գնում նրանց մոտ՝ տանելով և տեղում իրենց համար ցուցադրելով ֆիլմերը։ Նրանք դեռևս մինչև փառատոնի մեկնարկը նախապես դիտում են ֆիլմերը, իսկ փառատոնի օրերին արդեն հնարավորություն են ունենում անձամբ ծանոթանալու այդ ֆիլմերը նկարահանած ռեժիսորների հետ, հարցեր ուղղելու նրանց, քննարկելու, կարծիք հայտնելու։ Սա ինքնին արդյունավետ ձևաչափ է, որը ոչ միայն նպաստում է նոր սերնդի տեղեկացվածությանն ու կինոճաշակի ձևավորմանը, այլև հավասար հնարավորություններ է ապահովում բոլոր երեխաների, առհասարակ հանդիսատեսի համար։ Միաժամանակ նպաստում է նաև ճանաչողական մակարդակի բարձրացմանը և համագործակցության եզրեր գտնելուն ու կապեր հաստատելուն։ 

- Նշեցիք, որ անցյալ տարվա «Վիշեգրադ-Հայաստան» նախագծի ձեռքբերումներից մեկը հայկական ֆիլմերի ցուցադրություններն էին արևելաեվրոպական միջազգային կինոփառատոներում։ Ո՞ր ռեժիսորների ֆիլմերն են ցուցադրվել այդ փառատոների «Հայկական ծրագրերում»։ 

- Անցյալ տարի մենք, մասնավորապես, հյուրընկալել էինք լեհական Ale Kino! փառատոնի և հունգարական BuSho փառատոնի ներկայացուցիչներին, ինչի արդյունքում այդ կինոփառատոների հատուկ ծրագրերի շրջանակներում ցուցադրվեցին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների դեբյուտային ֆիլմերը։ 

- Այսպիսով, ակնկալվում է, որ «Վիշեգրադ-Հայաստանը» կդառնա ամենամյա ծրագիր։ Ի՞նչ նոր գաղափարներ ունեք՝ այս նախագծին առնչվող։ 

- Կարծում եմ՝ կարելի է մտածել արդեն հաջորդ տարվանից Վիշեգրադյան երկրների համար «Ռոլան» կինոփառատոնում առանձին անվանակարգ սահմանելու մասին։ Ցանկացած նախագիծ իր կենսունակությունը պահպանում է լոկ մշտապես թարմացվելու և լրացվելու դեպքում, ինչն էլ նախատեսում ենք անել։ Ի դեպ, այս տարվա «Վիշեգրադ-Հայաստանի» մասին նկարահանվել է վավերագրական ֆիլմ, որտեղ ներառվել են բազմաթիվ հետաքրքիր դրվագներ մեր հյուրերի այցերից ու հանդիպումներից։ Կարծում եմ՝ հնարավորություն կունենանք ֆիլմը ներկայացնելու տարբեր փառատոներում և դրա միջոցով ևս համագործակցության նոր եզրեր գտնելու։ Սա կդառնա «Վիշեգրադ-Հայաստան» համագործակցությունն առավել ընդլայնելու հիանալի տարբերակ։ 

- Այս տարվա «Ռոլան» կինոփառատոնում ի՞նչ նորամուծություններ եղան։

- Կցանկանայի առանձնահատուկ կարևորել այս տարվա կինոփառատոնում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ իրականացված մի ուշագրավ նախագիծ։ Հիշեցնեմ, որ այս տարվա կինոփառատոնը նվիրված էր Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի համաժողովին, և մենք դեռևս անցյալ տարի որոշել էինք այդ առիթով կյանքի կոչել մի առանձին ծրագիր, որը կդառնար ավանդական, այն է՝ հիմնել առանձին անվանակարգ ֆրանկոֆոն երկրների ֆիլմերի համար։ Փառատոներն իրենց անվանակարգերով միմյանց հիմնականում նման են, սակայն «Ռոլանը», իր ավանդական ծրագիրն ունենալով հանդերձ, տարեցտարի համալրվում է փառատոնի շրջանակներում իրականացվող տարատեսակ նոր ծրագրերով, ինչի շնորհիվ մեր՝ տվյալ տարվա փառատոներից ոչ մեկը մյուսին նման չի լինում։ Դրա վկայությունն են նույն Վիշեգրադյան ծրագիրը, Ֆրանկոֆոն երկրների ֆիլմերի ծրագիրը։ Այս երկրորդ ծրագրի շրջանակներում մենք հյուրեր ունեինք Ֆրանսիայից և Կանադայից։ Նրանք ևս անցկացրեցին վարպետության դասեր, հանդիպումներ ունեցան դպրոցներում, բուհերում և այլն։ Նպատակն այն էր, որ Ֆրանկոֆոնիան՝ որպես գաղափար, այս ծրագրի միջոցով հասցվի նոր սերնդին և ավելի տարածվի։ «Ռոլանի» հատուկ ծրագրերից յուրաքանչյուրն էլ կարելի է դիտարկել որպես հարթակ՝ հայ-կանադական, հայ-ֆրանսիական, հայ-վիշեգրադյան, հայ-ռուսական և այլ երկխոսությունների համար։ Այս տարի համագործակցել ենք նաև Գյոթե ինստիտուտի հետ, հյուրեր ենք ունեցել Գերմանիայից։ 2019-ը «Ռոլան» կինոփառատոնի համար հոբելյանական է՝ 15-րդը, և, իհարկե, մենք այդ կապակցությամբ արդեն իսկ ունենք հետաքրքիր մտահղացումներ, որոնք անպայման կյանքի ենք կոչելու։  

հարցազրույցը՝ Անուշ Բաբայանի

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: «Ռոլան». կինոփառատոն, որը կամուրջներ է ստեղծում
«Ռոլան». կինոփառատոն, որը կամուրջներ է ստեղծում
հարցազրույց «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի հետ 
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgQmM-tF8ykpOMbUtvm6gko5byDRju3gqIXPwLM4fiqi1Mvehyphenhyphen3yHH72xj0SMOaustP6Ka0wDJek_6kfH-iErQkDn73WXc-oZqt_gKmi9QTIe9ZigSQrbSlFvmCuEqmv9X3xDHCfzWo9hx6/s640/3.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgQmM-tF8ykpOMbUtvm6gko5byDRju3gqIXPwLM4fiqi1Mvehyphenhyphen3yHH72xj0SMOaustP6Ka0wDJek_6kfH-iErQkDn73WXc-oZqt_gKmi9QTIe9ZigSQrbSlFvmCuEqmv9X3xDHCfzWo9hx6/s72-c/3.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2018/12/rolan-film-festival-nune-manukyan-visegrad.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2018/12/rolan-film-festival-nune-manukyan-visegrad.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content