$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Կոկտոյից մինչև Կիտանո. 7 ռեժիսոր՝ 7 գրող

«Իմ կարծիքով՝ կինոն Էվրիդիկեն է, իսկ գրականությունը՝ Օրփեոսը: Էվրիդիկեն ասաց Օրփեոսին. «Չշրջվե՛ս»: Բայց Օրփեոսը շրջվեց, ինչի պատճառով էլ Էվրիդիկեն մահացավ: Մնացյալ ողջ կյանքի ընթացքում Օրփեոսը գումար է վաստակում՝ Էվրիդիկեի մահվան մասին գրքեր հրատարակելով»: Ժան-Լյուկ Գոդար


Գրականությունը կինեմատոգրաֆի ամենակարևոր հենքն է, և պատահական չէ, որ բազմաթիվ ռեժիսորներ իրենց գործունեության սկզբում հենց գրականությունից են անցում կատարել դեպի կինեմատոգրաֆ, կամ, հակառակը, կինեմատոգրաֆն է նրանց մղել ինքնարտահայտվելու նաև գրականության ասպարեզում։ Օրինակները բազմաթիվ են, սակայն առանձնացրել ենք յոթ ռեժիսորների, ովքեր հայտնի են ոչ միայն իրենց ֆիլմերով, այլև գրական ստեղծագործություններով։

1․ Ժան Կոկտո (1889-1963)
«Բանաստեղծի արյունը» (1932),  «Գեղեցկուհին և հրեշը» (1946) ,  «Օրփեոս» (1950)

20-րդ դարը արվեստի պատմության շրջադարձային փուլերից էր, իսկ «կորուսյալ սերնդի» առաջին շարքերում կանգնած էր Ժան Կոկտոն: Նա նախևառաջ հայտնի էր որպես բանաստեղծ և դրամատուրգ: Կոկտոյի պիեսները բազմիցս բեմադրվել են ֆրանսիական թատրոններում, բացի այդ, նրա լիբրետոյի հիման վրա և Պաբլո Պիկասոյի ստեղծած դեկորներով ու նկարազարդումներով, 20-րդ դարասկզբի ամենահեղափոխական կոմպոզիտորներից մեկը՝ Էրիկ Սատին, հանրությանն է ներկայացրել իր «Շքերթ» բալետը, որը սկանդալային արձագանքի է արժանացել: Կոկտոյի՝ երաժշտությամբ տարվածության մասին խոսելիս բավարար է միայն նշել, որ երաժշտական ներդաշնակությունը նրա ստեղծագործությունների անբաժան մասն է կազմում, և ընթերցողը հաճախ չի կարողանում ստույգ ասել՝ արդյոք գի՞րք է կարդում, թե՞, օրինակ, Ստրավինսկի ունկնդրում: 1930-ականների սկզբին Կոկտոն սկսեց նկարահանել ֆիլմեր, որոնց սյուժեի հիմքում իր իսկ պիեսներն էին: Նրա ստեղծագործություններն էկրանավորվել են այնպիսի ռեժիսորների կողմից, ինչպիսիք են Ժան-Պիեռ Մելվիլը և Ռոբեր Բրեսոնը: Իսկ նրա «Անտանելի երեխաները» վեպի հիման վրա մեկ այլ «անիծյալ պոետ»՝ Բեռնարդո Բերտոլուչին նկարահանել է հանրահայտ «Երազողները» ֆիլմը ( ի դեպ, դեռևս փիլիսոփայության ֆակուլտետում սովորելու տարիներին Բերտոլուչին հրատարակել է իր «Գաղտնիքը փնտրելիս» բանաստեղծությունների ժողովածուն և արժանացել գրական մրցանակի)։


2․ Ինգմար Բերգման (1918-2007)
«Յոթերորդ կնիքը» (1957) , «Պերսոնա» (1966), «Աշնանային սոնատ» (1978)

Ինգմար Բերգմանը բոլորին ծանոթ է որպես մի ռեժիսոր, ում ֆիլմերում քննության են առնվում մարդկային էության, կյանքի իմաստի, հավատքի և այլ էքզիստենցիալ հարցերը, իսկ «շվեդական պեսիմիզմը» հասնում է իր գագաթնակետին։ Մեծ ռեժիսորը մասնագիտությամբ գրականագետ և արվեստաբան էր: Նա ավարտել է Ստոկհոլմի համալսարանի գրականագիտության և մշակույթի պատմության բաժինը, իսկ կինոյով սկսել է զբաղվել ավելի ուշ՝ գործունեության առաջին տարիները նվիրելով այլ հեղինակների սցենարների սրբագրմանը: Հետագայում, երբ Բերգմանն արդեն իր ֆիլմերն էր նկարահանում, գրեթե բոլոր սցենարներն անձամբ էր հեղինակում՝ ստեղծելով գլուխգործոցներ և բարձրացնելով այնպիսի հարցեր, որոնց պատասխանները մարդկությունը փնտրելու է մինչև իր վերջին շունչը: Խոսելով Բերգմանի գրական ժառանգության մասին՝ պետք է նշել, որ համալսարանական կրթությունը ռեժիսորն օգտագործել է նաև կյանքի վերջին տարիներին, երբ տպագրել է մի քանի ինքնակենսագրական ստեղծագործություններ, որոնք կինոսեր- ընթերցողների համար բացահայտում են զանազան հետաքրքիր մանրամասներ նրա հանրահայտ ֆիլմերի նկարահանումների, ինչպես նաև անձնական կյանքի վերաբերյալ:


3․ Պիեռ Պաոլո Պազոլինի (1922-1975)
«Ակատոնե» (1961), «Էդիպուս արքա» (1967), «Սալո, կամ Սոդոմի 120 օրը» (1975)

Գրող-ռեժիսորների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում Պիեռ Պաոլո Պազոլինին, ում անձին և հատկապես մահվանն առնչվող վարկածները, առասպելներն ու լեգենդները այնքան մեծաքանակ են, որ, թվում է, գերակշռում են նրա թողած մշակութային ժառանգության հանդեպ: Պազոլինին երկար ժամանակ աշխատել է իտալական ռադիոկայաններից մեկում՝ ղեկավարելով գրականության բաժինը, եղել է մի քանի ամսագրերի գլխավոր խմբագիր, տպագրել է բանաստեղծությունների մի շարք ժողովածուներ, որոնցից առաջինը հրատարակվել է այն ժամանակ, երբ նա դեռևս տասնինը տարեկան էր: Նա մեծ հետաքրքություն է ցուցաբերել նաև իտալական բարբառների և ժարգոնային խոսելաձևերի նկատմամբ, այդ «լեզվի» գործածությամբ վեպ է գրել, եղել է տարբեր սցենարների համահեղինակ՝ շարադրելով, մասնավորապես, սցենարների ժարգոնային հատվածները (օրինակ՝ Ֆելինիի «Կաբիրիայի գիշերները»): Պազոլինիի ֆիլմերից առաջինը՝ «Ակատոնեն» ևս նկարահանված է նրա համանուն վեպի հիման վրա: Անկախ կինոաշխարհում ձեռք բերած հաջողություններից՝ Պազոլինին շարունակել է գրել մինչև իր կյանքի ողբերգական ավարտը. նրա վերջին վավերագրական վեպը՝ «Նավթը» (ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության, իտալական ENI ազգային նավթագազային հիմնարկի և մաֆիայի համագործակցության մասին) անավարտ է մնացել հեղինակի մահվան հետևանքով, և, վարկածներից մեկի համաձայն, հենց այս ստեղծագործությունն է եղել Պազոլինիի սպանության պատճառը:


4․ Բերտրան Բլիե (1939)
«Վալս պարողները» (1973), «Պատրաստե՛ք ձեր թաշկինակները» (1977), «Սառը ուտեստներ» (1979)

Բերտրան Բլիեն՝ հանրահայտ դերասան Բեռնար Բլիեի որդին, 70-ականների ֆրանսիական կինեմատոգրաֆի ամենավառ ներկայացուցիչներից է: Նրա առաջին աշխատանքներից մեկը՝ «Վալս պարողները» միջազգային ճանաչում բերեց ոչ միայն Բլիեին, այլև սկիզբ դրեց այնպիսի դերասանների կարիերային, ինչպիսիք են Ժերար Դեպարդիեն և Իզաբել Յուպերը, իսկ «Պատրաստե՛ք ձեր թաշկինակները» ֆիլմը Բլիեին պարգևեց «Օսկար»: Այդուհանդերձ, Բլիեն պնդում է, որ իրեն ավելի շատ գրող է համարում, քան ռեժիսոր: Նա սիրում է ծխամորճ ծխել ու գրել և հենց իր գրական ստեղծագործություններից առաջինի հիման վրա էլ նկարահանել է «Վալս պարողները» ֆիլմը: Ռեժիսորի նույնիսկ այն ֆիլմերը, որոնց հիմքում իր սեփական ստեղծագործությունները չեն, միևնույն է՝ ողողված են ֆրանսիական հարուստ գրականության հերոսների նմանակներով, ինչը ևս մեկ անգամ վկայում է Բլիեի և գրականության ջերմ հարաբերությունների մասին:


5․ Դևիդ Քրոնենբերգ (1943)
«Ճանճը» (1986), «Մերկ նախաճաշ» (1991), «Ավտովթար» (1996)

Հրեական արմատներ ունեցող կանադացի ռեժիսորը հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ կինեմատոգրաֆում պատահաբար է հայտնվել, և ողջ կյանքում ցանկացել է իր հոր նման լինել գրող: «Իմ հիմնական զբաղմունքը միշտ եղել է գրականությունը, իսկ կինոն ես միշտ դիտարկել եմ որպես ժամանցի լավ միջոց», - ասում է «մեծն ու սարսափելի» Քրոնենբերգը: Հանդիսատեսին ապշեցնել սիրող ռեժիսորն այսքանով չի բավարարվում և արձանագրում է, որ գրականությունը որպես արվեստ միշտ ավելի կարևոր է համարել, քան կինոն: Նրա մոտեցումը որոշ չափով փոխվել է, երբ հանդիպել է Սալման Ռուշդիի հետ, ում գրական ձեռքբերումներին մեծ նշանակություն է տալիս: Քրոնենբերգի հարցին, թե արվեստի այդ երկու տեսակներից ո՞րն է ավելի կարևոր, հնդիկ գրողը պատասխանել է, որ ճիշտ հակառակն է կարծում և պատրաստ է շատ բան զոհաբերել՝ ֆիլմ նկարահանելու համար: Ի վերջո, երկու ստեղծագործողները հանգել են այն եզրակացության, որ գրականությունն ու կինոն միայն լրացնում են միմյանց, ու պետք չէ դրանք համեմատել: Ժամանակի ընթացքում ռեժիսորի խոհերը կինո-գրականություն փոխհարաբերությունների մասին որոշակի փոխակերպումների են ենթարկվել. Քրոնենբերգը պնդում է, որ իրական ռեժիսորը պետք է ինքը լինի իր ֆիլմի սցենարի հեղինակը, թեպետ այս գաղափարն էլ է փոխվել Ուիլյամ Ս. Բերոուզի և Սթիվեն Քինգի ստեղծագործությունների էկրանավորումից հետո: Քրոնենբերգն այժմ էլ շարունակում է ձգտել դեպի գրականությունը․ 2014թ-ին լույս է տեսել նրա առաջին վեպը՝ «Օգտագործվածը»:


6․ Մոhսեն Մախմալբաֆ (1957)
«Գաբեհ» (1996), «Անմեղության պահ» (1996), «Ղանդահար» (2001)

Իրանական գրականության և հատկապես պոեզիայի համաշխարհային նշանակության մասին բազմիցս է խոսվել, և այդ հարուստ մշակույթի արտացոլանքը կարելի է տեսնել ամենատարբեր դրսևորումներով, այդ թվում նաև՝ իրանական կինեմատոգրաֆում: Հետևաբար՝ զարմանալի չէ, որ իրանցի ռեժիսորների մի մասը զբաղվում է նաև գրականությամբ: Քանի որ Աբաս Քիարոսթամիի բանաստեղծություններն արդեն առիթ ունեցել ենք ներկայացնելու, այս ցանկում կանդրադառնանք միայն Մոհսեն Մախմալբաֆին: Վերջինիս գրական ժառանգությունը ևս բավականին հարուստ է և հագեցված է պատմվածքներով ու էսսեներով: Իրանում Մախմալբաֆին դասում են իսլամական հեղափոխությանը հաջորդած շրջանի լավագույն գրողների շարքը, իսկ այդ պատվին հեղինակը արժանացել է «Բյուրեղյա այգին» վեպի հրատարակությունից հետո: Ինչպես իր ֆիլմերում, այնպես էլ պատմվածքներում Մախմալբաֆը հատուկ տեղ է հատկացնում կանանց խնդիրներին, որտեղ գլխավոր դերում իրան-իրաքյան պատերազմում ամուսնուն կորցրած հերոսուհին է, ով ստիպված է միայնակ պայքարել կյանքի դժվարությունների դեմ: Ռեժիսորի էսսեները հիմնականում գրական թեմաների մասին են, իսկ մի քանիսը նվիրված են վաղամեռիկ մեծատաղանդ բանաստեղծուհի Ֆորուղ Ֆարոխզադին:


7․ Տակեշի Կիտանո (1947)
«Հրավառություն» (1997), «Կուկիջիրո» (1999), «Տիկնիկներ» (2002)

Մեր ցանկում ներկայացված բոլոր ստեղծագործողներն էլ աչքի են ընկել բազմակողմանի զարգացածությամբ, սակայն գործունեության այնպիսի լայն շրջանակ, ինչպիսին Տակեշի Կիտանոյինն է, հազվադեպ է պատահում: Թեև կինոսերները Կիտանոյին ճանաչում են որպես ռեժիսորի, նա իր կյանքի տարբեր փուլերում ունեցել է տարբեր մասնագիտություններ: Եթե թվարկենք միայն արվեստի ոլորտին առնչվող գործունեությունը, ապա չենք կարող չնշել, որ Կիտանոն դերասան է, ռեժիսոր, հաղորդավար, նկարիչ, գրող, դիզայներ, մի քանի տարի զբաղվել է դոփապարով, ելույթ է ունեցել գիշերային ակումբներում՝ Two Beat դուետի կազմում, մասնակցել է համակարգչային խաղերի ստեղծման աշխատանքների, իսկ բնական գիտություններից այսօր էլ հետաքրքրվում է մաթեմատիկայով և անգամ հեռուստահաղորդումներն օգտագործում է մաթեմատիկայի ժողովրդականացման համար: Բացի ֆիլմերից՝ իր բոլոր ստեղծագործությունները Կիտանոն հասարակությանն է ներկայացնում «Բիթ Տակեշի» մականունով։ Անդրադառնալով գրական գործունեությանը՝ պետք է նշել, որ ճապոնացի ռեժիսորը հեղինակել է բանաստեղծությունների և կինոքննադատությունների ավելի քան հիսուն գիրք, ինչպես նաև գրել է մի շարք վեպեր, որոնք հիմք են ծառայել ժամանակակից տարբեր ֆիլմերի սցենարների համար։

Սոնա Կարապողոսյան

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Կոկտոյից մինչև Կիտանո. 7 ռեժիսոր՝ 7 գրող
Կոկտոյից մինչև Կիտանո. 7 ռեժիսոր՝ 7 գրող
«Իմ կարծիքով՝ կինոն Էվրիդիկեն է, իսկ գրականությունը՝ Օրփեոսը: Էվրիդիկեն ասաց Օրփեոսին. «Չշրջվե՛ս»: Բայց Օրփեոսը շրջվեց, ինչի պատճառով էլ Էվրիդիկեն մահացավ: Մնացյալ ողջ կյանքի ընթացքում Օրփեոսը գումար է վաստակում՝ Էվրիդիկեի մահվան մասին գրքեր հրատարակելով»: Ժան-Լյուկ Գոդար
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiX0P_JYHkpLRvi27co8Mz7t7GLxm5Xc1agB4fpwVyuqzcj4M_EsZc3NPMAtA64i_W9YdDXyXeSIOuXVFw0dIS_efj14dMyrVJiCbd68Oc_blrUJsTH3Rc64pPb9cDubiV-T5MYyROVxPUR/s640/grogh-rezhisor.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiX0P_JYHkpLRvi27co8Mz7t7GLxm5Xc1agB4fpwVyuqzcj4M_EsZc3NPMAtA64i_W9YdDXyXeSIOuXVFw0dIS_efj14dMyrVJiCbd68Oc_blrUJsTH3Rc64pPb9cDubiV-T5MYyROVxPUR/s72-c/grogh-rezhisor.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/08/7-rezhisor-7-grogh-grakanutyun-ev-kino.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/08/7-rezhisor-7-grogh-grakanutyun-ev-kino.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content