$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Մանուկների մեծ կինոն

«Ես հավատում եմ, որ ծիծաղի և արցունքի զորությունը կարող է հակաթույն դառնալ ատելության և վախի դեմ»։ Չառլզ Չապլին


Յուրաքանչյուր ռեժիսոր ֆիլմ նկարահանելիս ցանկանում է բարձրաձայնել իրեն հուզող խնդիրներ մասին՝ միաժամանակ առաջարկելով որոշակի լուծումներ կամ պարզապես հանդիսատեսից ուշադրություն պահանջելով: Այդ նպատակով՝ ռեժիսորներն ընտրում են այնպիսի կերպարներ, որոնք անմիջապես կարող են կարեկցանք կամ ցանկացած այլ զգացում առաջացնել դիտողի սրտում: Մանկահասակ կինոհերոսների և նրանց փոքրիկ դերակատարների պարագայում այդ խնդիրը հուզական առումով ավելի հեշտ լուծելի է, որովհետև ռեժիսորը, ողջ սրությամբ պատկերելով այս կամ այն պատմությունը, գիտի, որ միանշանակ արձագանք կստանա հանդիսատեսի կողմից։ Kinoversus-ը ներկայացնում է երեխաների մասին և երեխաների մասնակցությամբ նկարահանված լավագույն ֆիլմերի ցանկը, որտեղ ներառված են տարբեր երկրներում թողարկված անկրկնելի կինոնկարներ։  

Մաս առաջին

1․ «Վարքը՝ զրո» (Ժան Վիգո, 1933)
«Zéro de conduite», Ֆրանսիա

Ֆրանսիական «Նոր ալիքի» ռեժիսորները հաճախ էին որպես գլխավոր հերոսներ ընտրում երեխաներին, և այդ ֆիլմերի մեծամասնությունը ճանաչվում էին գլուխգործոցներ՝ ժամանակի ընթացքում ձեռք բերելով ակադեմիական կարևորություն: Ֆիլմերի այդ ոգեշնչող բազմության մեջ, ուր տեղ են գտել Ֆրանսուա Տրյուֆոյի «400 հարվածը», Ռենե Կլեմանի «Արգելված խաղերը», Լուի Մալի ֆիլմագրությունից հիանալի նմուշներ, շատ բարդ է ընտրել միայն մեկը, որ այս ցանկում կներկայացնի Ֆրանսիան: Այնուամենայնիվ, ֆրանսիական կինոպատմությունն ուսումնասիրելիս անհնար է անտեսել Ժան Վիգոյին, ով իր կարճատև կյանքի ընթացքում ընդամենը չորս ֆիլմ է նկարահանել՝ անգնահատելի ազդեցություն թողնելով ոչ միայն ֆրանսիական «Նոր ալիքի», այլև համաշխարհային կինեմատոգրաֆի վրա: Վիգոյի երրորդ ֆիլմը՝ «Վարքը՝ զրո, կամ Փոքրիկ սատանաները քոլեջում», քառասուներկու րոպե տևողությամբ կարճամետրաժ է, որը պատմում է չորս ընկերների մասին, ովքեր, չհանդուրժելով ուսուցիչների անտեղի պատիժները, ապստամբություն են բարձրացնում դպրոցում և, ի վերջո, հեղաշրջում իրականացնում: Ֆիլմը հարուստ է սյուրռեալիզմի և անարխիզմի դետալներով, սրամտությամբ և սարկազմով: Հետաքրքիր է, որ ֆիլմը ոչ միանշանակ արձագանքների է արժանացել քննադատների կողմից. թեև նրանց մի մասը հիացած էր Վիգոյի աշխատանքով և նրան կոչում էր «կինեմատոգրաֆի Սելին», սակայն շատ շուտով ֆիլմը արգելվեց և կրկին հասանելի դարձավ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:  

2. «Կրիաները նույնպես կարող են թռչել» (Բահման Ղոբադի, 2004) 
«Lakposhthâ ham parvaz mikonand», Իրան

Ինչպես ֆրանսիական, այնպես էլ իրանական կինեմատոգրաֆում շատ են ֆիլմերը երեխաների մասին. Աբաս Քիարոսթամիի առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Հացը և նրբանցքը», Մահմալբաֆների ընտանիքի, Ջաֆար Պանահիի ֆիլմերի մի մասը պատմում է ոչ միայն իրանցի երեխաների պատմությունները, այլև ներկայացնում է Աֆղանստանի, Իրաքի, քուրդ երեխաների մանկական երազանքներն և ոչ մանկական խնդիրները։ Վերոնշյալ ռեժիսորների շարքում հատուկ ուշադրության է արժանի Բահման Ղոբադին, ով, իր արմատներով լինելով քուրդ, ֆիլմերում անդրադառնում է Իրանի հյուսիսում, ինչպես նաև Իրաքում բնակվող քրդերին: Նրա ֆիլմերի շարքում ամենաազդեցիկներից մեկը «Կրիաները նույնպես կարող են թռչել» կինոկտավն է, որը պատմում է ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժելուց որոշ ժամանակ առաջ փախստականների սահմանամերձ հանգրվաններից մեկում ծավալվող իրադարձությունների մասին: Տասներեքամյա Սաթելիտը մեծ հեղինակություն է վայելում թե՛ տեղի մեծերի, թե՛ երեխաների շրջանում՝ իր համեստ անգլերենի և նռնակներ հավաքողների խմբակը ղեկավարելու շնորհիվ, սակայն նրա անդորրը խախտվում է, երբ փախստականների հանգրվան է գալիս գեղեցկուհի Ագրինն իր երկու եղբայրների հետ: Ֆիլմը շատ հուզական ու ազդեցիկ է, իսկ հերոսների հիանալի ընտրությունը ծառայում է ռեալիզմի զգացողության ամրապնդմանը: «Կրիաները կարող են թռչել» ֆիլմը մի պատմություն է չափազանց վաղ հասունացած մանուկների, պատերազմի չարիքների և մաքուր զգացմունքների մասին, ֆիլմ, որն անհնար է մոռանալ մեկ անգամ դիտելուց հետո:

3․ «Իվանի մանկությունը» (Անդրեյ Տարկովսկի, 1962)    
«Иваново детство», ԽՍՀՄ (Ռուսաստան)

«Իվանի մանկությունը» Անդրեյ Տարկովսկու առաջին լիամետրաժ ֆիլմն է՝ չնայած սա առաջին անգամը չէ, որ ռեժիսորը գլխավոր դերում նկարահանում է երեխայի (Տարկովսկու դիպլոմային աշխատանքը՝ «Գլանիվն ու ջութակը», նույնպես երեխայի մասին է, իսկ ֆիլմից որոշ կադրեր նկարահանվել են Երևանում): Իրադարձությունները տեղի են ունենում Հայրենական պատերազմի տարիներին, իսկ ֆիլմի գլխավոր հերոսը՝ տասներկուամյա Իվանը, ով կորցրել է ընտանիքի բոլոր անդամներին, որոշում է հետախույզ դառնալ: Տարկովսկին ցույց է տալիս, թե ինչպես է երեխան, հայտնվելով պատերազմական պայմաններում, շուտով դառնում այդչափ ատելի պատերազմի անբաժանելի մասը, «կենդանի զենք» զինվորների ձեռքում: Թեև Անդրեյ Տարկովսկին միշտ ասել է, որ այդ կինոնկարն իրեն դուր չի գալիս նախևառաջ սիմվոլիզմի պատճառով, այդուհանդերձ, ֆիլմը դրական արձագանքի է արժանացել համաշխարհային հանրության կողմից, հատկապես՝ Վենետիկի կինոփառատոնում գլխավոր մրցանակ ստանալուց հետո: Իսկ երբ իտալական անվանի կինոամսագրերից մեկը սուր քննադատությամբ է հանդես եկել՝ չհամաձայնելով կինոփառատոնի ժյուրիի որոշման հետ, ֆիլմի յուրօրինակ վերլուծություն և բաց նամակ է հրապարակել Ժան-Պոլ Սարտրը՝ հիացմունքով խոսելով «Իվանի մանկության» մասին:   

4․ «Մեղր» (Սեմիհ Քափլանօղլու, 2010)
«Bal», Թուրքիա

Վերջին տարիներին առանձնահատուկ թափով սկսել է զարգացում ապրել թուրքական կինեմատոգրաֆը՝ նորանոր մրցանակների արժանանալով տարբեր կինոփառատոներում: Արդեն մի քանի տարի է, ինչ ողջ աշխարհի կինոքննադատները  խոսում են թուրքական «Նոր ալիքի» ձևավորման մասին, որի ներկայացուցիչներից ամենահայտնին Նուրի Բիլգե Ջելյանն է: Սակայն ալիքն ունի այլ հիշարժան ներկայացուցիչներ ևս, այդ թվում՝ Սեմիհ Քափլանօղլուն: Վերջինս հատկապես մեծ ճանաչում է ձեռք բերել իր եռագրության շնորհիվ («Ձու», «Կաթ», «Մեղր»), որը պատմում է բանաստեղծ Յուսուֆի պատմությունը՝ ներկայացնելով նրա կյանքի տարբեր փուլերը՝ հասունություն («Ձու»),  երիտասարդություն («Կաթ») և մանկություն («Մեղր»): Շատ դժվար է դիտարկել եռագրության միայն երրորդ մասը, քանի որ ֆիլմերը միմյանց հետ փոխկապակցված են տարբեր անտեսանելի թելերով, սիմվոլներով, ինչպես նաև հիշողություններով, սակայն միայն «Մեղրը» դիտելով էլ կարելի է պատկերացում կազմել ռեժիսորի ոճի և տաղանդի մասին: Ինչպես արդեն նշեցինք, ֆիլմն անդրադառնում է բանաստեղծի մանկությանը և, հատկապես, նրա ու հոր հարաբերություններին: Բացի ծայրահեղ գեղեցիկ բնության պատկերներից (ֆիլմը նկարահանվել է Համշենի նահանգի Ռիզե շրջանում)` կան զուգահեռներ Ղուրանի և ֆիլմի միջև, ցուցադրվում է փոքրիկ հերոսի հոգևոր անքակտելի կապը բնության հետ: Անձամբ ռեժիսորը բացատրում է, որ ֆիլմի գլխավոր գաղափարն ուրբանիզացիայի հետևանքով արմատներից, հայրենի հողից հեռացած ինտելեկտուալների վերադարձն է տուն:

5․ «Վաջդա» (Հայֆա Ալ-Մանսուր, 2012)
«Wadjda», Սաուդյան Արաբիա

2013թ-ին Սաուդյան Արաբիայում օրենք է ընդունվել, որի համաձայն՝ կանանց թույլատրվում է հեծանիվ կամ մոտոցիկլ վարել, սակայն այդ գործողությունը պետք է կատարել տղամարդկանց բազմությունից հեռու վայրում և տղամարդու ներկայությամբ: Իսկ այս ամենից մեկ տարի առաջ նկարահանվել էր «Վաջդա» ֆիլմը, որը պատմում էր տասնամյա խիզախ աղջնակի մասին, ով երազում էր հեծանիվ ունենալ: Ֆիլմը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց տարբեր կինոփառատոներում, իսկ Բեռլինի կինոփառատոնում արժանացավ գլխավոր մրցանակի: Լայն արձագանքի հիմնական պատճառը նախևառաջ այն էր, որ միջազգային կինոհանրությունն այնքան էլ հաճախ չի դիտում Սաուդյան Արաբիան ներկայացնող կին ռեժիսորների աշխատանքները (ինչ-որ բան հուշում է, որ այդպիսիք այնքան էլ մեծ թիվ չեն կազմում աշխարհի ամենահարուստ երկրներից մեկում): Բացի այդ՝ այս ֆիլմով ռեժիսորը բացահայտ մարտահրավեր է նետում իր հայրենիքի կառավարությանը՝ բարձրացնելով կանանց իրավունքների հարցը: Ֆիլմում Վաջդան երազում է հեծանիվ ունենալ, ինչն էլ հենց խորհրդանշում է այն բոլոր հնարավորությունները, որոնցից զուրկ են կանայք Սաուդյան Արաբիայում, և, որքան էլ զավեշտալի հնչի, հերոսուհին կարողանում է հասնել իր ուզածին ոչ թե ծնողների կամ կողմնակի մարդկանց օգնության շնորհիվ, այլ Ղուրան սերտելու և սեփական ուժերի վրա հիմնվելու միջոցով:    

6․ «Մնա ինձ հետ» (Ռոբ Ռայներ, 1986)
«Stand by Me», ԱՄՆ

Ամերիկյան կինեմատոգրաֆը հարուստ է երեխաների մասին պատմող հիանալի ֆիլմերով և շատ դժվար է ընտրել դրանցից որևէ մեկը: Ընտրելով «Մնա ինձ հետ» ֆիլմը՝ մենք առաջնորդվել ենք նախևառաջ դրա գրական հիմնաղբյուրով. ֆիլմը նկարահանվել է ամերիկյան ժամանակակից գրականության ամենանշանավոր ներկայացուցչի՝ Սթիվեն Քինգի «Դիակը» ստեղծագործության հիման վրա: Ֆիլմը մանկական անմեղության և դժվարություններով լի աշխարհի արանքում հայտնված իսկական ընկերների մասին է, ովքեր պատրաստ են օգնել միմյանց՝ նույնիսկ վտանգելով սեփական կյանքը, կանգնելով կողք-կողքի ընդդեմ իրենց վախերի և ողջ աշխարհի: Հետաքրքիր է նաև ֆիլմի վերնագրի ընտրությունը. քանի որ Ռոբ Ռայները մի շարք խնդիրներ է ունեցել՝ Քինգի ստեղծագործության էկրանավորման և դրա վերնագիրն օգտագործելու հետ կապված, շուտով որոշում է կայացվել որպես ֆիլմի անվանում ընտրել լեգենդար Բեն Քինգի «Stand by Me» երգը, որը ծառայելու էր որպես սաունդթրեք՝ ընդգծելով և ավելի մեծ հմայք հաղորդելով ընկերների պատմությանը:

7․ «Լուսավորյալների  երկիրը» (Պիտեր-Յան դը Պյու, 2016)
«The Land of the Enlightened», Աֆղանստան, Բելգիա

«Լուսավորյալների երկիրը» կիսավավերագրական և կիսախաղարկային կինոնկար է, որը պատմում է Աֆղանստանում գործող մանկական հրոսակներից մեկի մասին: Բելգիացի լուսանկարիչ և ռեժիսոր Պիտեր-Յան դը Պյուն մի քանի տարի անցկացրել է Աֆղանստանում՝ փորձելով ամենայն մանրամասնությամբ ծանոթանալ դրությանը: Նա ֆիլմը կառուցել է երկու տարբեր սյուժետային գծերի վրա. առաջինը ամերիկացի զինվորների խրամատային առօրյայի նկարագրությունն է, իսկ երկրորդն արդեն վերաբերում է երեխաներին: Դը Պյուն կարողացել է վարպետորեն լուսաբանել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են երեխաների ներգրավվածությունը ռազմական գործողություններում և թմրանյութերի վաճառքում, անդրադարձել է նաև վաղ ամուսնություններին՝ այս ամենին միախառնելով մանկական «անմեղությունն» ու երազանքները: Ֆիլմը մի շարք մրցանակների է արժանացել, այդ թվում նաև՝ Սանդենսի կինոփառատոնում, իսկ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել այս կինոկտավին ծանոթանալու «Ոսկե Ծիրանի» շրջանակներում: 

8․ «Ճանապարհի երգը» (Սաթյաջիտ Ռայ, 1955)
«Pather Panchali», Հնդկաստան

«Ճանապարհի երգն» ընդգրկված է գրեթե բոլոր կինոցանկերում, որտեղ խոսքը վերաբերում է երբևէ նկարահանված լավագույն ֆիլմերին: Այս հրաշալի կինոկտավը կարողացավ ճանաչում ապահովել ոչ միայն ռեժիսորի՝ Սաթյաջիտ Ռայի, այլև ողջ Հնդկաստանի համար: Ռայը, ով կրում է իտալական նեոռեալիզմի բացահայտ ազդեցությունը, դարձավ նեոռեալիստական ուղղվածության հիմնադիրը Հնդկաստանում: «Ճանապարհի երգը» ֆիլմն «Ափուի կյանքը» եռագրության առաջին մասն է («Աննվաճը», «Ափուի աշխարհը»), որը նկարահանվել է համանուն վեպի հիման վրա: Այն պատմում է փոքրիկ Ափուի և նրա քրոջ մանկության օրերի մասին՝ ցույց տալով երկրում տիրող նվաստացուցիչ աղքատությունն ու սովը, որը զրկում է մարդկանց բարեհոգությունից և կարեկցանքից, մինչդեռ երեխաներից չի կարողանում խլել նրանց մանկությունը: Բացի սոցիալական խնդիրներից՝ երիտասարդ ռեժիսորը խոսում է նաև մարդկային իրավունքների ոտնահարման, կանանց դեմ գործող խտրականության մասին:  

9. «Լեոլո» (Ժան-Կլոդ Լոզոն, 1992)
«Léolo», Կանադա

Թեպետ Ժան-Կլոդ Լոզոնն իր կարճատև կյանքի ընթացքում հասցրել է ընդամենը երկու ֆիլմ նկարահանել, սակայն նա ընդգրկված է կանադացի լավագույն կինոռեժիսորների շարքում, իսկ այդ ցանկում հայտնվելուն նպաստել է նրա երկրորդ ֆիլմը՝ «Լեոլոն»: Ֆիլմի գլխավոր հերոսը Լեոն է (կամ Լեոլոն, ինչպես ինքն է իրեն անվանում՝ պնդելով, որ իտալական հնչողությամբ անունն իրեն ավելի է համապատասխանում, քանի որ իր հայրը իրականում իտալացի է), ով ապրում է մի ընտանիքում, որի անդամների մի մասն ունի հոգեկան հիվանդություն, և միակ գործոնը, որ թույլ է տալիս Լեոլոյին ապրել այդ աննախանձելի պայմաններում, նրա վառ երևակայությունն է: Մանկական երազանքներով, պատկերացումներով լի այս ֆիլմը անմիջական կապ է ստեղծում հերոսի և հանդիսատեսի միջև, մենք հերոսին հավասար սկսում ենք հավատալ նրա բոլոր հորինվածքներին ու ամբողջ սրտով ցանկանում ենք, որ Լեոլոյի բոլոր սպասումներն արդարանան: Ժան-Կլոդ Լոզոնը պնդում էր, որ սյուժետային գծերի մեծ մասը վերցրել է իր մանկությունից, և գուցե հենց դա է ֆիլմի զգացմունքայնության ու կախարդանքի հիմնական գաղտնիքը:

10․ «Անտեսանելի երեխաները» (Լիսանդրո Դուքե Նարանյո, 2001)
«Los niños invisibles», Կոլումբիա

Կոլումբիական կինեմատոգրաֆի, ինչպես նաև ռեժիսոր Լիսանդրո Դուքե Նարանյոյի մասին գրեթե անհնար է անգլիալեզու նյութ գտնել համացանցում, ինչը թույլ կտար գոնե որոշ չափով բացահայտել վերոնշյալ ֆիլմի նկարահանման նախապատմությունը։ Միակ հնարավորությունը, որ ստանում է հանդիսատեսը, ֆիլմը դիտելն ու առանց որևէ կանխակալության կարծիք կազմելն է: Միանգամից նշենք, որ հազիվ թե հնարավոր լինի այս ֆիլմը դիտել անտարբերությամբ, քանզի հանդիսատեսն առաջին իսկ պահին  տեղեկանում է, որ այն Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն պատմվածքի էկրանավորումն է: Բայցևայնպես, առանց այդ փաստի իմացության էլ անտեսանելի դառնալ ցանկացող երեխաների մասին պատմող ֆիլմը (ա՜խ, այդ անպատասխան սերը, որն ինչի ասես չի դրդում) շատ արագ գերում է դիտողին: Երեխաների պատրաստակամությունը՝ դիմել ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար, կոլումբիական առօրյայի առանձնահատկությունները, և իհարկե, մարկեսյան մոգական ռեալիզմը միաձուլվում են այս հրաշալի ֆիլմում՝ մեկուկես ժամ շարունակ ուրախացնելով հանդիսատեսին։ 

11․ «Կես» (Քեն Լոուչ, 1969)
«Kes», Անգլիա

Քեն Լոուչի բոլոր ֆիլմերն ունեն սոցիալական, քննադատական, քաղաքական ուղղվածություն: Ռեժիսորն իր՝ գրեթե կեսդարյա գործունեության ընթացքում անդրադարձել է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են աշխատավորների իրավունքները, աղքատությունը, իռլանդական ազատագրական պատերազմը և այլն: Սակայն Լոուչի ֆիլմագրության էջերում ամենակարևոր աշխատանքը «Կես» կինոկտավն է, որի հետ էլ ասոցացնում են ռեժիսորին: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Անգլիայի հանքարդյունաբերական շրջաններից մեկում, որտեղ ապրում է գլխավոր հերոսը՝ Բիլլին, ում մանկությունը դժվար է երջանիկ համարել: Շուտով Բիլլին որոշում է փոքրիկ բազե որսալ և ընտելացնել։ Ռեժիսորը վարպետորեն ցույց է տալիս այդ շրջանում տիրող աղքատությունը, կանխորոշված մոտեցումը տեղի երեխաների նկատմամբ, ովքեր բոլորի աչքերում ունեն միայն մեկ ապագա, այն է՝ աշխատել արդյունաբերական գործարանում՝ վտանգելով իրենց կյանքը: Նույնիսկ ծնողները, իրենց երեխաների հանդեպ համապատասխան ուշադրություն ցուցաբերելու, օգնելու փոխարեն, ընդունակ են միայն հայտարարելու, թե, միևնույն է, իրենց երեխաները որևէ հույս չեն ներշնչում, և ժամանակը ծառայեցնելու սեփական զվարճանքներին: Իսկ եթե որևէ մեկը որոշի դեմ գնալ չգրված  օրենքներին, հասարակությունը ամենայն հեշտությամբ կկոտրի նրա թևերը ու կնետի աղբամանի մեջ: Եվ միայն կամքն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ հնարավորություն կտան փոխելու հերոսի ապագան:

12․ «Վանդակ ճագարների համար» (Փիլիպ Նոյս, 2002)
«Rabbit-Proof Fence», Ավստրալիա

Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ դառնում են ռասսայական խտրականության զոհ, և այս թեմային անդրադարձել են բազմաթիվ գրողներ, ռեժիսորներ: Այնուամենայնիվ, մենք սովոր ենք դիտել, լսել կամ կարդալ պատմություններ ամերիկյան իրականության վերաբերյալ, իսկ, օրինակ, Ավստրալիայի բնիկ բնակչության զրկանքների մասին այնքան էլ տեղեկացված չենք: Այս խնդրին յուրօրինակ լուծում է տվել ավստրալիացի ռեժիսոր Փիլիպ Նոյսը, ում «Վանդակ ճագարների համար» ֆիլմը պատմում է դեռևս 1930-ական թթ-ներին Ավստրալիայում իրականացվող ասիմիլացիայի քաղաքականության մասին (օրենքը շարունակել է գործել մինչև 1970թ): Պետական հատուկ որոշման համաձայն՝ բնիկ աբորիգենների և «սպիտակ ավստրալիացիների» խառնամուսնություններից ծնված երեխաներին խլում էին ծնողներից և բնակեցնում  հատուկ հաստատություններում, որտեղ երեխաներին սովորեցնում էին եվրոպական վարվեցողություն: Մինչդեռ ֆիլմի գլխավոր հերոսուհիները որոշում են փախչել պանսիոնից ու վերադառնալ տուն, և նրանց բնավ չի անհանգստացնում այն փաստը, որ տունը գտնվում է 2400 կմ հեռավորությամբ: Ֆիլմը նկարահանված է այս խիզախ աղջիկներից մեկի դստեր հուշերի հիման վրա: 

13․ «Կերակրիր ագռավին» (Կառլոս Սաուրա, 1976)
«Cría cuervos», Իսպանիա

Կառլոս Սաուրան արդարացիորեն համարվում է իսպանացի լավագույն ռեժիսորներից մեկը, ով ընդունակ է մեկ կարճատև ֆիլմում ներկայացնել Իսպանիայի ողջ պատմությունը՝ օգտագործելով անկրկնելի ալեգորիաների և սիմվոլների համակարգ: «Կերակրիր ագռավին, և նա կհանի քո աչքերը» ասացվածքն ընդունելով որպես հիմք՝ Սաուրան նկարահանել է իր լավագույն ֆիլմերից մեկը, որը պատմում է իննամյա Անայի մասին, ով երկակի կյանք է վարում. ապրում է երևակայական աշխարհում, որտեղ դեռևս ողջ է իր մայրը, և «իրական» աշխարհում, որտեղ սպանում է հորը, քանի որ համոզված է, թե վերջինս է մոր մահվան մեղավորը: Քննադատները սիրում են քաղաքականացնել Սաուրայի ֆիլմերը, քանի որ ռեժիսորը Ֆրանկոյի վարչակարգի ընդդիմադիրներից էր, և սա բացահայտվում է նրա ֆիլմերի միջոցով ևս: Աղջնակի հայրը, ով մահանում է հենց ֆիլմի սկզբում, զինվորական է և խորհրդանշում է Ֆրանկոյի ռեժիմի անկումը: Իսկ Անայի մորը քննադատները համեմատում են Իսպանիայի հետ, որ տառապում, ոչնչանում է ռազմական վարչակարգի պատճառով: Ամեն դեպքում՝ ռեժիսորը հարցազրույցներից մեկի ժամանակ առաջարկել է ֆիլմի վերլուծության իր տարբերակը՝ մի կողմ թողնելով քաղաքականությունը: Որքան էլ զարմանալի հնչի, Սաուրան մանկությունը համարում է կյանքի վատագույն շրջանը, երբ մարդը չունի ազատություն և գտնվում է կախվածության մեջ: Ըստ ռեժիսորի՝ Անան հրաշալի հասկանում է սա, և հենց այդ է դրդում նրան՝ գործելու սպանություն: Ֆիլմը չափազանց դիտարժան է, համապատասխան երաժշտության ընտրությունն ամեն ինչ ավելի համահունչ է դարձնում, իսկ գլխավոր հերոսուհին՝ Վիկտոր Էրիսեի ֆիլմի շնորհիվ ճանաչում ձեռք բերած Անա Թորենթը, կլանում է հանդիսատեսին իր մեծ ու թախծոտ աչքերով:

14․ «Ալիսան քաղաքներում» (Վիմ Վենդերս, 1974)
«Alice in den Städten», Գերմանիա

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանական կինեմատոգրաֆում ի հայտ եկած երկարատև ճգնաժամի հաղթահարումը կապված է մի քանի անունների հետ, որոնց երիտասարդ սերնդի շարքերում իր տեղն է գրավում, թերևս, ամենամելամաղձոտ գերմանացի ռեժիսորը՝ Վիմ Վենդերսը: Վերջինիս չորրորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Ալիսան քաղաքներում», նկարահանված է ամերիկյան ակունքներ ունեցող «ճանապարհորդական/ ճանապարհային ֆիլմի» ժանրում (road movie) և պատմում է լրագրող Ֆիլիպի ու իննամյա Ալիսայի եվրոպական ոդիսականի մասին: Վենդերսի լքված հերոսները կարողանում են միմյանց մեջ գտնել այն անհրաժեշտ հատկությունները, որոնց պակասը այդքան զգում են, և ընկերանալ: Սև ու սպիտակ կադրերը, Ֆիլիպի արած լուսանկարները, հերոսների անմեղությունն ու պարզությունը և միայն Վենդերսի ֆիլմերին բնորոշ յուրօրինակ թախիծը անմիջապես գրավում են հանդիսատեսին, ով ֆիլմի առաջացրած զգացումները մտապահում է անգամ ֆիլմը դիտելուց տարիներ անց: Ֆիլմը ճանաչման և բարձր գնահատականի է արժանացել նկարահանվելուց շատ տարիներ անց, երբ Վենդերսի անունն արդեն հայտնի էր դարձել համաշխարհային կինոհանրությանը, ինչպես նաև սկսել է դասվել ռեժիսորի նկարահանած գլուխգործոցների շարքը: Հետաքրքիր է, որ Վենդերսը որոշել էր դադարեցնել ֆիլմի նկարահանման աշխատանքները, քանի որ ներկա էր գտնվել «Թղթե լուսինը» ֆիլմի (1973թ) նկարահանումներին և եզրակացրել, որ այն, ինչ ինքն է ծրագրում նկարել, արդեն նկարահանվել է Փիթեր Բոգդանովիչի կողմից: Չնայած սյուժետային որոշ նմանություններին՝ իրականում ֆիլմերն էականորեն տարբերվում են ռեժիսորների ոճային առանձնահատկությունների շնորհիվ:

15․ «Գիքոր» (Սերգեյ Իսրայելյան, 1982)
Հայաստան (ԽՍՀՄ)

Ամենայն հայոց բանաստեղծի անմահ ստեղծագործությունն էկրանավորվել է երկու անգամ՝ 1934-ին Ամասի Մարտիրոսյանի կողմից (համր տարբերակ) և 1982-ին Սերգեյ Իսրայելյանի կողմից։ Երկրորդ ֆիլմի սցենարի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը Հենրիկ Մալյանն էր: Սյուժեն ծանոթ է բոլորին. գյուղացի Համբոն իր որդուն՝ Գիքորին, ով տասներկու տարեկան է, տանում է քաղաք և աշխատանքի տեղավորում բազազ Արտեմի մոտ՝ հույս ունենալով, թե Գիքորն այստեղ ուսում կստանա և «մարդ կդառնա»: Ֆիլմի ստեղծման համար գերազանց աշխատանք է արված, իսկ հերոսները ասես պատմվածքից դուրս եկած լինեն։ Դերասանական կազմում հայկական կինոյի և թատրոնի ամենասիրված արտիստներն են՝ Արմեն Ջիգարխանյանը, Սոս Սարգսյանը, Գալյա Նովենցը, Ժենյա Ավետիսյանը և այլք։ Գիքորի դերակատար Ալբերտ Ղուլինյանը, ինչպես և Հովհաննես Թումանյանը, ծնունդով Լոռու Դսեղ գյուղից է, որտեղ էլ մինչ օրս ապրում է։ Նա հետագայում այլևս չի նկարահանվել, սակայն, իր իսկ խոսքերով, մինչ օրս հիշում է իր կյանքի այդ անմոռանալի շրջանը, երբ աշխատում էր հայտնի անձանցով լի նկարահանող խմբի հետ։ Ձեռքի տակ ունենալով նմանօրինակ ստեղծագործություն՝ Սերգեյ Իսրայելյանին և Հենրիկ Մալյանին մնում էր միայն գործի դնել իրենց ողջ տաղանդը և մեծ էկրան տեղափոխել պատմվածքի վառ ու կոլորիտային հերոսներին։ Թումանյանը կարողացել է հրաշալի կերպով ցույց տալ, թե ինչ պայմաններում էր ապրում հայ գյուղացին 19-րդ դարում՝ վարպետորեն ընդգծելով նրա՝ միամտության հասնող անմեղությունը, բուրժուազիայի ներկայացուցիչների արհամարհանքն ու անտարբերությունը հասարակ գյուղացու նկատմամբ։  

Մանուկների մեծ կինոն. մաս 2

Սոնա Կարապողոսյան

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Մանուկների մեծ կինոն
Մանուկների մեծ կինոն
«Ես հավատում եմ, որ ծիծաղի և արցունքի զորությունը կարող է հակաթույն դառնալ ատելության և վախի դեմ»։ Չառլզ Չապլին
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEimTbgp1RY-IxjLv80-ueYjCyVwIdEtxPdshgHmEoT5OMPa5B_BeViAD6OcsAwwjwKH9-8rk9Vn73nR3kDJwqbVc3EePAnpUZxs2JQMLzBN-ahs0hgvQU1nMNhyphenhyphennQ5JugjLvVslQoos0hGA/s640/cover.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEimTbgp1RY-IxjLv80-ueYjCyVwIdEtxPdshgHmEoT5OMPa5B_BeViAD6OcsAwwjwKH9-8rk9Vn73nR3kDJwqbVc3EePAnpUZxs2JQMLzBN-ahs0hgvQU1nMNhyphenhyphennQ5JugjLvVslQoos0hGA/s72-c/cover.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/09/15-film-erekhaneri-masin-mas-arajin.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/09/15-film-erekhaneri-masin-mas-arajin.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content