$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Մանուկների մեծ կինոն. մաս 2-րդ

«Երեխաներն ի ծնե դերասաններ են։ Նրանք մեծ հնարամիտներ են ու երազողներ»։ Քլինթ Իսթվուդ

Մաս երկրորդ

1. «Ես ծնվել եմ, բայց…» (Յասուձիրու Օձու, 1931)
«Umarete wa mita keredo», Ճապոնիա

Ճապոնական կինոյի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Յասուձիրո Օձուի ֆիլմերն արծարծում են հիմնականում սերունդների բախման, դրանց տարբերությունների և հակասությունների խնդիրը: Օձուի ֆիլմագրության առաջին լուրջ աշխատանքները սկսել են ի հայտ գալ 1930-ական թթ-ներին՝ համալրելով ճապոնական համր ֆիլմերի շարքը: «Ես ծնվել եմ, բայց…» ֆիլմը այդ շրջանի կինոկտավներից մեկն է. այն պատմում է երկու փոքրիկ եղբայրների մասին, ովքեր իրենց ծնողների հետ Տոկիոյից տեղափոխվում են գավառական բնակավայր և փորձում ինտեգրվել տեղի հասարակությանը: Ինչպես արդեն նշեցինք, Օձուն սիրում է անդրադառնալ սերունդների հարաբերություններին, իսկ ավելի որոշակի՝ կոտրել ճապոնական հասարակության մեջ դարեր շարունակ կարծրացած հայրիշխանության մասին պատկերացումները: Ճապոնիայի պատմությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ֆիլմում արտացոլված այս հովերը նախևառաջ համապատասխանում էին ժամանակի պահանջին: 

Դեռևս պահպանված ֆեոդալիզմից ազատվելու, կրթական համակարգի փոփոխությունների, մասնագիտություն ընտրելու և այլ հնարավորությունները հարված էին հասցնում հայրիշխանությանը, ինչի մասին էլ խոսում է Օձուն: «Ես ծնվել եմ, բայց…» ֆիլմում հայրը ստիպված է ընդունել, որ պարտվել է և ավելի լայն հնարավորություններ պիտի ընձեռի իր որդիներին․ միայն այդ դեպքում փոքրիկները կկարողանան ներել հորը և շարունակել հարգել նրան: Հետաքրքիր է, որ արդեն 1959թ-ին Օձուն ևս մեկ անգամ վերադարձել է նույն սյուժեին և ոճային որոշ փոփոխություններով նկարահանել է ֆիլմի հնչյունային տարբերակը՝ վերնագրելով այն «Բարի լույս»:   


2. «Օրիորդ Բռնություն» (Ալեքսանդրոս Ավրանաս, 2013)

«Miss Violence», Հունաստան

Ալեքսանդրոս Ավրանասին կարելի է ընդգրկել խոստումնալից հույն ռեժիսորների շարքում, քանի որ նրա երկու ֆիլմերը բարձր գնահատականի են արժանացել Հունաստանում, իսկ երկրորդ ֆիլմը Վենետիկի կինոփառատոնի ժամանակ պարգևատրվել է «Արծաթե առյուծով»: Վենետիկյան կինոհանրության կողմից հավանության արժանացած այդ ֆիլմը կոչվում է «Օրիորդ Բռնություն». թվում է, թե հակասական մի վերնագիր՝ հատկապես եթե հաշվի առնենք ֆիլմի սկզբում երևացող «վարդագույն ու դրական» էպիզոդները: Իսկ սյուժեն հետևյալն է. իր տասնմեկերորդ տարեդարձի ժամանակ առաջին հայացքից երջանիկ թվացող աղջնակը ինքնասպանություն է գործում: Տեղի ունեցածի բանալին հանդիսատեսը գտնում է մահացած հերոսուհու քույրերի միջոցով: Երիտասարդ ռեժիսորն այս ֆիլմով ցանկանում է բարձրաձայնել այնպիսի ցավոտ խնդիրների մասին, ինչպիսիք են անչափահաս երեխաների մարմնավաճառությունը, մանկապղծությունն ու արյունապղծությունը: Թեպետ ֆիլմը դրական հույզեր չի առաջացնում հանդիսատեսի սրտում, բայց այն, բացի սուր քննադատական բնույթից, նկարահանված է շատ կոկիկ ու գեղեցիկ, իսկ գլխավոր հերոսուհիներն իրենց կերպարներով լրացնում են բոլոր հնարավոր բացերը:

3. «Իմ շնային կյանքը» (Լասե Հալսթրյոմ, 1985)

«Mitt liv som hund», Շվեդիա

Շվեդիան կինոաշխարհում հայտնի է որպես Ինգմար Բերգմանի հայրենիքը՝ մի ռեժիսորի, ում ֆիլմերը մեկընդմիշտ փոխել են կինոյի զարգացման պատմությունը: Այնուամենայնիվ, բացի նրանից՝ Շվեդիայում կան այլ տաղանդավոր ռեժիսորներ ևս, ովքեր, ցավոք, հաճախ մնում են կինեմատոգրաֆի ամենահոռետես գործիչներից մեկի՝ հանճարեղ Բերգմանի ստվերում: Այդպիսին է Լասե Հալսթրյոմը, ով, իհարկե, զիջում է մեծն Բերգմանին, բայց իր հերթին նկարահանում է հանդիսատեսի համար չափազանց հաճելի և հետաքրքիր ֆիլմեր: «Իմ շնային կյանքը» ֆիլմը պատմում է փոքրիկ ու չարաճճի Ինգմարի մասին, ով ստիպված է տեղափոխվել ապրելու իր մորեղբոր տանը, քանի որ մայրը անբուժելի հիվանդ է: Ֆիլմում կան բազմաթիվ վառ հերոսներ, մանկական անմիջականություն և, ամենակարևորը, անասելի լավատեսություն, որը փոքրիկ Ինգմարի կերպարի գլխավոր հատկանիշներից մեկն է: «Իմ շնային կյանքն» արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ։ 

4. «Որբերը» (Քարզան Քադեր, 2012)

«Bekas», Իրաք (Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարություն)

Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ քրդական հարցը գտնվում է համաշխարհային հասարակության ուշադրության կենտրոնում: Քրդերը, ովքեր հիմնականում կենտրոնացած են չորս պետություններում, այն է՝ Թուրքիա, Իրան, Իրաք և Սիրիա, անկախ միմյանց հետ ունեցած հակասություններից՝ ունեն մեկ գլխավոր նպատակ՝ ներկայանալ աշխարհին իրենց մշակույթով, պատմությամբ ու խնդիրներով: Տեղական ինքնավարման առավելություններով հատկապես աչքի է ընկնում Իրաքի քրդական համայնքը, որն սկսել է ձևավորել իր կինեմատոգրաֆը։ «Որբերը» ֆիլմը, որը նկարահանել է երիտասարդ քուրդ ռեժիսոր Քարզան Քադերը, սկզբում եղել է կարճամետրաժ և հանդիսացել է Քադերի դիպլոմային աշխատանքը, սակայն շուտով երիտասարդը որոշել է նկարահանել նույն ֆիլմի լիամետրաժ տարբերակը՝ արդյունքում մրցանակի արժանանալով Դուբայի կինոփառատոնում: Ֆիլմը պատմում է երկու եղբայրների մասին, ովքեր, դիտելով Սուպերմենի մասին կինոնկարներից մեկը, որոշում են գնալ Ամերիկա և խնդրել վերջինիս՝ նախ պատժելու իրենց թշնամիներին, որոնց ցուցակը գլխավորում է Սադամ Հուսեյնը, այնուհետև՝ վերակենդանացնելու իրենց ծնողներին: Թեև ֆիլմը տեղ- տեղ սենտիմենտալ է, և զգացվում է իրանական կինեմատոգրաֆի բացահայտ ազդեցությունը, բայց սա մի բարի և լավատեսությամբ լի կինոկտավ է, որը գովերգում է միմյանց օգնելու պատրաստակամությունն ու երազելու կարողությունը: 

5. «Արգենտինական տանգո» (Գորան Պասկալևիչ, 1992)

«Tango argentino», Սերբիա

Հետաքրքիր է, որ 1990-ականների սերբական ֆիլմերի հիմնական մասն աչքի է ընկնում յուրօրինակ զգացմունքայնությամբ, անմիջականությամբ ու ջերմությամբ: Այս բնորոշումներն ուղղակիորեն վերաբերում են ոչ միայն Էմիր Կուստուրիցային, այլև Գորան Պասկալևիչին, ում ֆիլմերը մեծ հավանության են արժանանում բոլոր երկրներում և կինոփառատոներում: Բացառություն չի կազմում նաև «Արգենտինական տանգոն», որը «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին է արժանացել Վենետիկի կինոփառատոնում: Այս՝ առաջին հայացքից շատ թեթև, բայց իրականում ծայրահեղ խոր կինոկտավը պատմում է Նիկոլայի մասին, ով, թվում է, ընտանիքի միակ հասուն անդամն է և ունի հրաշալի մարքեթինգային մտածելակերպ, մինչդեռ նրա թեթևամիտ ծնողները խճճվել են իրենց խնդիրների մեջ: Շուտով Նիկոլան սկսում է շփվել իրենց քաղաքում բնակվող մի քանի ծերուկների հետ, ովքեր լրիվ միայնակ են մնացել իրենց երեխաների անտարբերության և սառնասրտության պատճառով: 

Իր մանկական անմիջականության, մաքրության ու ընկերասիրության շնորհիվ երեխան կարողանում է ծերուկների մեջ արթնացնել ինքնավստահությունն ու այն բոլոր բարի զգացումները, որոնք վերջիններս քնեցրել էին երկարամյա միայնության արդյունքում: Թեև ֆիլմը շատ գեղեցիկ է և միայն ջերմ զգացմունքներ է առաջացնում դիտողի սրտում, սակայն, միաժամանակ, ռեժիսորը այդ եղանակով կարողանում է խոսել նաև տարբեր կարևոր խնդիրների մասին՝ ավագ և երիտասարդ սերնդի երկխոսության,  ծերացած ծնողների նկատմամբ անտարբերության, նրանցից ազատվելու և նրանց ունեցվածքին տիրանալու մոլի ցանկության և այլնի, ինչին, ցավոք, հաճախ ականատես ենք լինում մեր առօրյայում: 


6. «Գնա և նայիր» (Էլեմ Կլիմով, 1985)

«Иди и смотри», Բելառուս (ԽՍՀՄ)

Էլեմ Կլիմովի «Գնա և նայիր» ֆիլմը համաշխարհային պատմության ընթացքում տեղի ունեցած ամենասարսափելի պատերազմի մասին պատմող ամենառեալիստական ֆիլմերից մեկն է, որը գերազանցում է Թերենս Մալիքի և Սթիվեն Սփիլբերգի հանրահայտ կինոպատումները (երկու տաղանդավոր ռեժիսորներն էլ ընդունում են, որ խորապես ազդվել են Կլիմովի ֆիլմից): «Գնա և նայիր» դրաման պատկերում է 1943թ-ին Բելառուսի տարածքում տեղի ունեցած նացիստական ռազմական գործողությունները, որոնց հետևանքով, ըստ որոշ աղբյուրների, զոհվել է ավելի քան երկու միլիոն մարդ, ընդ որում՝ խոսքը հիմնականում վերաբերում է խաղաղ բնակչությանը՝ կանանց և երեխաներին: Գլխավոր հերոսը՝ դեռահաս Ֆլյորան, որոշում է միանալ տեղի պարտիզանական շարժմանը՝ չանսալով մոր հորդորներին: Արդեն պատերազմի ավարտից հետո մենք տեսնում ենք խելագարված, ալեհեր և կնճռոտ Ֆլյորային, ով այդպիսին է դարձել պատերազմի արհավիրքների պատճառով: Ֆիլմը չափազանց խոր հոգեբանական ազդեցություն է թողնում, քանի որ հարուստ է բռնության, մահվան, խոշտանգումների ռեալիստական տեսարաններով և լիովին հիմնված է իրական փաստերի վրա: Ռեժիսորը կարողացել է նման արդյունքի հասնել ոչ միայն նյութի մանրամասն ուսումնասիրության և տաղանդավոր օպերատոր Ալեքսեյ Ռոդիոնովի էքսպերիմենտալ աշխատանքի շնորհիվ, այլև այն պատճառով, որ ծնունդով Ստալինգրադից է (ներկայում՝ Վոլգոգրադ) և անձամբ է զգացել պատերազմի ողջ սարսափը:

7. «Ալիսա» (Յան Շվանկմայեր, 1988) 

«Něco z Alenky», Չեխիա (Չեխոսլովակիա)

Լուիս Քերոլի անմահ ստեղծագործությունն ունի տարբեր էկրանավորումներ, որոնց շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում չեխ հանրահայտ ռեժիսոր և անիմատոր Յան Շվանկմայերի աշխատանքը: Վերջինս բազմիցս խոսել է այն մասին, որ «Ալիսայի» հիմնական բոլոր էկրանավորումներն, ըստ իր կարծիքի, սխալ են, քանի որ պատմությունը ներկայացնում են որպես հեքիաթ՝ ներդնելով բարոյախրատական իմաստ: Մինչդեռ «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործությունը մի երազ է, որն ամփոփում է հերոսուհու վախերն ու թաքնված ցանկությունները: Իր այս մոտեցմամբ առաջնորդվելով՝ Յան Շվանկմայերը նկարահանել է սյուրռեալիստական տարրերով ողողված սեփական տարբերակը, որը, միևնույն ժամանակ, ռեժիսորի առաջին լիամետրաժ աշխատանքն է: Ֆիլմը, որը տեղ-տեղ համալրված է նաև անիմացիայով, հիշարժան է, գունեղ ու սրամիտ: Այն ոգեշնչման առարկա է դարձել այնպիսի ռեժիսորի համար, ինչպիսին է Թերի Գիլիամը՝ մեկ անգամ ևս բարձր պահելով չեխական կինեմատոգրաֆի վարկանիշը: Ի դեպ, Art Film Gallery-ն բացառիկ հնարավորություն է ընձեռում չեխական կինոյի սիրահարներին՝ աշնան առաջին երկու ամիսների ընթացքում դիտելու Չեխիայի կինեմատոգրաֆի լավագույն նմուշները։ 

8. «Մոռացվածները» (Լուիս Բունյուել, 1950) 

«Los Olvidados», Մեքսիկա

Լուիս Բունյուելի մեծության, նրա ֆիլմերի բազմաժանրության, դրանց համաշխարհային արժեքի մասին կարելի է անդադար խոսել: Ինչպես հայտնի է, նա իր ստեղծագործական ուղին սկսել է Ֆրանսիայում, մի քանի տարի աշխատել է Մեքսիկայում, ապա վերադարձել Եվրոպա: Եթե անդրադառնանք նրա գործունեության միայն մեքսիկական շրջանին, ապա հարկ է առանձնացնել «Մոռացվածները» ֆիլմը, որը համարվում է մեքսիկական կինեմատոգրաֆի լավագույն գործերից մեկը և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրում: «Մոռացվածները» պատմում է Մեխիկոյի հետնախորշերում բնակվող երեխաների ու դեռահասների մասին, ովքեր, գտնվելով ծայրահեղ աղքատության մեջ, դիմում են բռնության, գողության և այլ հանցագործությունների՝ այդ եղանակով ապրուստ հայթայթելով: Սակայն այդ սովորույթը շատ շուտով դառնում է բնավորության բնորոշիչ հատկանիշ, և հանդիսատեսը կռահում է, որ այս երեխաները փրկություն չունեն: Սյուժեի հիմքում ներկայացված են երիտասարդ Պեդրոյի հարաբերությունները մոր, տեղի հանցագործ խմբակի և դրա ղեկավար Ժաիբոյի հետ: 

Ֆիլմը չափազանց սուր քննադատության է արժանացել մեքսիկական հասարակության կողմից, որը նույնիսկ պահանջում էր երկրից արտաքսել Բունյուելին, քանի որ համարում էր, թե օտարերկրացի ռեժիսորը բացասական գույներով է ներկայացրել Մեքսիկան և աղավաղել է իրականությունը: Միայն Կաննի կինոփառատոնում ձեռք բերված մի քանի մրցանակները կարողացան մեղմել մեքսիկացիների բարկությունը, և ֆիլմը սկսեցին ցուցադրել կինոթատրոններում: Հետաքրքիր է, որ 2000-ական թթ-ներին մեքսիկական արխիվներից մեկում հայտնաբերվել է նաև ֆիլմի ավարտի այլընտրանքային տարբերակը, որտեղ ֆիլմը դրական ավարտ է ունենում: Կորսված էպիզոդը այժմ հնարավոր է գտնել Youtube-ում:    


9. «Գերմանիա, 0 թվական» (Ռոբերտո Ռոսելինի, 1948)

«Germania anno zero», Իտալիա

«Գերմանիա, 0 թվականը», որը Ռոբերտո Ռոսելինիի պատերազմական եռագրության վերջին ֆիլմն է, համարվում է իտալական նեոռեալիզմի ամենալավ նմուշներից մեկը: Ի տարբերություն եռագրության մյուս ֆիլմերի («Հռոմը բաց քաղաք է» և «Համերկրացին»)՝ գործողությունները տեղի են ունենում ոչ թե Իտալիայում, այլ Բեռլինում (չնայած նկարահանումների մի մասն անցկացվել է Հռոմում)։ Ֆիլմը նվիրված է ռեժիսորի իննամյա որդու հիշատակին: Գլխավոր հերոսը փոքրիկ Էդմունդն է, ով փորձում է գոյատևել հետպատերազմյան Գերմանիայում՝ իր ուսերին կրելով ողջ ընտանիքի մասին հոգ տանելու բեռը: Շուտով երեխան հանդիպում է իր ֆաշիստ ու մանկապիղծ ուսուցչին, ով սկսում է նացիստական քարոզ կարդալ այն մասին, թե թույլերը պետք է մահանան (իսկ Էդմունդի հայրը հիվանդ էր), և երեխան որոշում է սպանել հորը: Յուրաքանչյուրը կարող է ֆիլմը յուրովի մեկնաբանել. քանզի երեխայի հայրը ևս զինվորական է եղել, վերջինիս սպանությունը կարելի է դիտարկել որպես Գերմանիայի անցյալի վերացում և պատմության նոր էջ: 

Կինոքննադատներից ոմանք համարում են, թե, սպանելով հորը, տղան մնում է անմեղ, քանի որ հայրը մի քանի անգամ ցանկություն է հայտնում մահանալու և հանգիստ թողնելու իր երեխաներին: Այդպիսով, Էդմունդն անսում է ուսուցչի քարոզներին, միևնույն ժամանակ կատարում է հոր ցանկությունը՝ դառնալով սուրբ: Ոչ միանշանակ են նաև կարծիքները ֆիլմի մասին. եթե Չապլինը և Բերտոլուչին այն ընդգրկել են իրենց սիրելի ֆիլմերի շարքում, ապա ֆրանսիացի ամենաճանաչված կինոքննադատներից մեկն այն անվանել է «Ռոսելինիի սևագիր»: Այնուամենայնիվ, բոլորին խորհուրդ է տրվում դիտել այս ֆիլմը՝ հասկանալու, թե այն ինչ նշանակություն է ունեցել հեղինակի համար:


10. «Հրեշները» (Թերեզա Վիլավերդե, 1998)

«Os mutantes», Պորտուգալիա

Թաքնված գոհարներով հարուստ է նաև պորտուգալական կինեմատոգրաֆը, որը կապում են հիմնականում այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Մանուել դե Օլիվեյրան, Ժուան Սեզար Մոնտեյրուն, Պեդրո Կոստան և այլք: Այդուհանդերձ, կան նաև ոչ այսչափ ճանաչված ռեժիսորներ, ում աշխատանքները ևս արժանի են ուշադրության: Այդօրինակ ռեժիսորներից է Թերեզա Վիլավերդեն՝ իր «Հրեշները» սոցիալական դրամայով, որը պատմում է երեք դեռահասների՝ Անդրեայի, Պեդրոյի և Ռիկարդոյի մասին: Նրանք ոչ մեկին պետք չեն․ լքված են իրենց ծնողների, հասարակության կողմից, չեն կարողանում ինտեգրվել «սովորական» կյանքին: Այս երեքը ասես այլմոլորակայիններ կամ հրեշներ լինեն, որոնք իրենց ներսում կուտակել են գերբնական ուժ (գուցե՝ գերբնական ցավ) և ցանկանում են մի կերպ ազատվել դրանից: Ֆիլմը չափազանց ծանր է ու ճնշող և հոգեբանական մեծ ազդեցություն է գործում հանդիսատեսի վրա: 

11. «Վառ ամառային օր» (Էդվարդ Յանգ, 1991)

«Gǔlǐng jiē shàonián shārén shìjiàn», Թայվան

Հեռավոր Արևելքում գտնվող Թայվան փոքրիկ կղզին ունի շատ հարուստ պատմություն. այն երկար տարիներ եղել է Ճապոնիայի տիրապետության ներքո, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հանձնվելով Չինաստանին՝ դարձել է հանգրվան այն բոլոր քաղաքական գործիչների, ինտելեկտուալների համար, ովքեր չէին ցանկանում ապրել կոմունիստական Չինաստանում: Այս ամենի իմացությունը շատ կարևոր է թայվանյան կինեմատոգրաֆը հասկանալու համար, քանի որ այն ամփոփում է պատմական բոլոր իրադարձությունների արտացոլանքը: Թայվանյան կինեմատոգրաֆի մասին սկսեցին խոսել 1980-ական թթ-ներին, երբ համաշխարհային կինոհասարակությունը ծանոթացավ Էդվարդ Յանգի և Հոու Սյաո-Սյանի ֆիլմերին: Վերոնշյալ երկու ռեժիսորների ֆիլմերի շարքում հատուկ տեղ է հատկացվում «Վառ ամառային օր» դրամային (սա Արևմուտքում տարածված վերնագիրն է և փոխառված է Էլվիս Փրեսլիի «Are You Lonesome Tonight?» երգից), որն աննախադեպ երևույթ է թայվանյան կինեմատոգրաֆում ոչ միայն իր տևողության պատճառով (համարյա չորս ժամ), այլև նկարահանումներում ընդգրկված ավելի քան հարյուր ոչ պրոֆեսիոնալ դերասանների շնորհիվ: 

Բազմակողմանի են նաև ֆիլմում արծարծվող խնդիրները. թեև ֆիլմի նկարագրության մեջ գրված է, որ այն հիմնականում վերաբերում է Թայպեյի երիտասարդական հանցագործ խմբակների պայքարին, սակայն «Վառ ամառային օրը» ներկայացնում է նաև Թայվանի պատմական անցյալն ու ներկան, դրանց ազդեցությունը կղզու բնակիչների կյանքի ու հոգեբանության վրա, ինչն էլ ուղղակիորեն անդրադառնում է երիտասարդ սերնդի դաստիարակությանը կամ, ավելի ճիշտ, դրա բացակայությանը: Ֆիլմը հրաշալի բնութագրվում է սկզբում հայտնվող ենթագրերի միջոցով. «1949թ-ի քաղաքացիական պատերազմում Չինաստանի կոմունիստներին պարտված Ազգային կառավարության հետ միասին միլիոնավոր բնիկ չինացիներ գաղթեցին Թայվան: Նրանց երեխաները մեծանում էին անհանգիստ միջավայրում, ինչի պատճառը ծնողների անվստահությունն էր ապագայի հանդեպ։ Նրանցից շատերը փողոցային հրոսակներ էին կազմավորում՝ հույս ունենալով գտնել իրենց ինքնությունը, ինչպես նաև ուժեղացնել սեփական անվտանգության զգացողությունը»: 


12. «Ճայակ» (Բուդևեյն Քոոլե, 2012)

«Kauwboy», Հոլանդիա

«Ճայակը» երիտասարդ ռեժիսոր Բուդևեյն Քոոլեի առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը մեծագույն ջերմությամբ է ընդունվել թե՛ Հոլանդիայում, թե՛ Բեռլինի միջազգային կինոփառատոնում: Թեև առաջին հայացքից կարող է թվալ, թե ֆիլմը որոշ նմանություն ունի Քեն Լոուչի «Կեսի» հետ, բայց դա թյուր կարծիք կլինի, քանի որ այս երկու ֆիլմերի միջև եղած միակ նմանությունը երկու հերոսների մեծ սերն է իրենց թռչունների հանդեպ: «Ճայակը» փոքրիկ Յոյոյի մասին է, ով օրվա մեծ մասն անցկացնում է միայնակ, քանի որ նրա հայրը աշխատում է, իսկ մայրը համերգներով շրջագայում է Ամերիկայում: Շուտով երեխան գտնում է ճայակին և որոշում պահել նրան՝ հակառակ հոր կարծիքին, ով կտրականապես դեմ է ցանկացած ընտանի կենդանի պահելուն: Այս գեղեցիկ ֆիլմը ութսուն րոպեների ընթացքում պատրաստակամորեն բացում է հանդիսատեսին հետաքրքրող բոլոր գաղտնիքները, և մենք հասկանում ենք, որ այն ամբողջությամբ պայքար է կորստի, սգի ու դժբախտության դեմ, պայքար, որի ժամանակ ամեն մեկը գործում է, ինչպես կարող է՝ լինի դա այլընտրանքային իրականություն, թե կտրական մերժում ու մոռացություն:

13. «Թմբուկ խփելով» (Դևիդ Հիքսոն, 2003)
«Beat the Drum», Հարավաֆրիկյան Հանրապետություն

Աֆրիկյան ավանգարդիստական կինեմատոգրաֆին ծանոթանալ ցանկացողները հաճախ բախվում են որոշ դժվարությունների հետ, երբ ցանկանում են համացանցում գտնել այդ հետաքրքրաշարժ գործերը։ Փոխարենը՝ նրանց առաջարկվում են վերջին տարիներին ԱՄՆ-ի կամ Կանադայի հետ համատեղ նկարահանված ֆիլմեր: Դրանք հիմնականում ներկայացնում են «աղքատ, սոված, հանցագործ, անգրագետ ու դժբախտ» աֆրիկյան հասարակությունը, ինչը մեծ դժգոհություն է առաջացնում բուն Աֆրիկայում: «Թմբուկ խփելով» ֆիլմը ևս նկարահանվել է ԱՄՆ-ի աջակցությամբ, ինչի ազդեցությունը զգացվում է: Այնուամենայնիվ, ի տարբերություն վերջին տարիներին տարածում գտած աֆրիկյան ֆիլմերի, «Թմբուկ խփելով» դրաման շատ բարի ու լուսավոր ֆիլմ է՝ չնայած անդրադառնում է 21-րդ դարի ամենասարսափելի հիվանդություններից մեկին՝ ՁԻԱՀ-ին: 

Պատմությունը ներկայացնելով փոքրիկ Մուսայի աչքերով՝ ռեժիսորը խոսում է նաև Հարավային Աֆրիկայում տարածված ռասայական խտրականության, անչափահասների նկատմամբ ոտնձգությունների, կրթական ցածր մակարդակի մասին՝ տեղ-տեղ ծանոթացնելով նաև աֆրիկյան գեղեցիկ ավանդույթներին ու հավատալիքներին: Ուշագրավ է, որ ֆիլմի վաճառքից հավաքված գումարի մեծ մասը պրոդյուսերական կազմը նվիրաբերել է Աֆրիկայում նոր գյուղի կառուցմանը, և գյուղն անվանվել է «Թմբուկ խփելով»: Այնտեղ կան բնակելի տներ, դպրոց և մանկական խաղահրապարակ:

14. «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» (Յանիս Նորդս, 2013)
«Mammu, es Tevi milu», Լատվիա

Մոր և որդու հարաբերությունների մասին է պատմում «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» լատվիական ֆիլմը, որն առաջին անգամ ցուցադրվել Բեռլինի կինոփառատոնում՝ արժանանալով հատուկ մրցանակների, ապա Լատվիայի կողմից առաջադրվել է «Օսկարի», սակայն չի ընտրվել: Գլխավոր հերոսը՝ տասներեքամյա Ռայմոնդը, ցանկանում է թաքցնել դպրոցում ստացած նկատողությունը՝ օրագրի էջերից պոկելով հոգեբանի գրառումը: Ինչպես հայտնի է, մեկ սուտը հաճախ վերածվում է ստերի մի ամբողջ շարանի, որից ազատվելու միակ հնարավորությունը անկեղծ խոստովանությունն է: Ի վերջո, երեխան իր մեջ ուժ է գտնում կատարելու այդ քայլը՝ միևնույն ժամանակ անկեղծության դրդելով մորը: Ֆիլմը չափազանց ուսուցողական է և նախատեսված է ողջ ընտանիքի դիտման համար, քանի որ թե՛ երեխաները, թե՛ ծնողները շատ բան կարող են սովորել փոքրիկ Ռայմոնդի օրինակից:

15. «Ավազահանքերի գեներալները» (Սեսիլիա Ամադու, 2011)
«Capitães da Areia», Բրազիլիա

Վերջում չէինք կարող չանդրադառնալ բրազիլական կինեմատոգրաֆին, որն ամփոփում է Բրազիլիային բնորոշող բոլոր տարրերը՝ խայտաբղետ էթնիկ կազմը, մշակույթն ու ավանդույթները, պատմությունը (որը հարուստ է եղել աշխատավորների և գյուղացիների ապստամբություններով, որոնց հիմնականում հաջորդել են դաժան ջարդերը), մոլեռանդ կաթոլիկությունը և դրան հակասող բազում կրոնական աղանդներն ու հեթանոսական հավատալիքները: Այս ամենը կարող ենք տեսնել բրազիլական կինոյի «Նոր ալիքում» և, հատկապես, Գլաուբեր Ռոշայի ֆիլմերում, որոնց շարքում երեխաների մասին պատմող ֆիլմեր հազվադեպ են հանդիպում: Մինչդեռ վերոնշյալ բոլոր հատկանիշները կարելի է գտնել բրազիլացի ամենաճանաչված գրողներից մեկի՝ Ժորժի Ամադուի ստեղծագործություններում: Վերջինիս «Ավազահանքերի գեներալները» ստեղծագործությունը սիրված է ողջ աշխարհում, և հենց այդ վեպի հիման վրա էլ նկարահանված է ֆիլմը, որը ներառել ենք այս ցանկում: Սա Ամադուի վեպի երրորդ էկրանավորումն է, և այս անգամ որպես ռեժիսոր ու սցենարի հեղինակ հանդես է եղել գրողի թոռնուհին՝ Սեսիլիա Ամադուն: «Ավազահանքերի գեներալները» պատմում է Բրազիլիայի փողոցներում ապրող անտուն երեխաների առօրյայի մասին․ նրանք զբաղվում են խաբեբայությամբ, դրամահատությամբ ու գողությամբ: Բնական է, որ հարյուր րոպեների ընթացքում անհնար է վերարտադրել բազմակողմանի գրական ստեղծագործությունը, սակայն ռեժիսորը կարողացել է ցուցադրել սյուժեի կարևորագույն կետերը՝ դա անելով բնության դրախտային տեսարանների և օպերատորական հետաքրքիր լուծումների օգնությամբ։

Մանուկների մեծ կինոն. մաս 1

Սոնա Կարապողոսյան

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Մանուկների մեծ կինոն. մաս 2-րդ
Մանուկների մեծ կինոն. մաս 2-րդ
«Երեխաներն ի ծնե դերասաններ են։ Նրանք մեծ հնարամիտներ են ու երազողներ»։ Քլինթ Իսթվուդ
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjik5gnQYh0ipQwlKZYaDafqjaI14_hYtZq-eq1cWegujYM7chSK5lSk6KbdSuJKZk5YJLxp6wcLwDv3mK0lfjvruqc-mGmlHfuNQwSqWkM7BU1r_gl9M0rt6HGspcrdjA2c3YGPE0OFuRS/s640/manukneri-mec-kinon-mas-2.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjik5gnQYh0ipQwlKZYaDafqjaI14_hYtZq-eq1cWegujYM7chSK5lSk6KbdSuJKZk5YJLxp6wcLwDv3mK0lfjvruqc-mGmlHfuNQwSqWkM7BU1r_gl9M0rt6HGspcrdjA2c3YGPE0OFuRS/s72-c/manukneri-mec-kinon-mas-2.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/10/filmer-erekhaneri-masin-mas-2.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/10/filmer-erekhaneri-masin-mas-2.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content